Պերգամոն թանգարան

Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կենտրոնում` Թանգարանային կղզում:

Թանգարանի շենքը կառուցվել է 1910-1930 թվականներին Ալֆրեդ Մեսելի և Լյուդվիգ Հոֆմանի նախագծով առաջին հերթին հնագետ Կառլ Հումանի կողմից հայտնաբերված Պերգամոնի խորանի, ինչպես նաև ուշ անտիկ գեղանկարչության և քանդակների, Առաջավոր Ասիայի ցուցանմուշների համար` ներառյալ խեթական, ասորական, բաբելոնյան, պարսկական արվեստի գործերը: 1958 թվականին այդ բոլոր հավաքածուները միավորվում են «Պերգամոն թանգարան» ընդհանուր անվան տակ: Ներկայումս թանգարանի հավաքածուն բաժանվում է անտիկ շրջանի արվեստ, Առաջավոր Ասիայի արվեստ և իսլամական արվեստի թանգարան բաժինների: 2013 թվականին Պերգամոն թանգարանում եղել է ավելի քան 1 միլիոն 260 հազար այցելու` դրանով այցելությունների թվով դառնալով առաջինը Գերմանիայում և 45-րդը աշխարհում:

Պատմություն

Պերգամոն թանգարանի առաջին շենքը

Պերգամոն թանգարանի առաջին շենքը կառուցվել է 1897-1898 թվականներին և հանդիսավորությամբ բացվել 1901 թվականին: Թանգարանի բակում տեղադրվել էին Պերգամոնից, Պրիենայից, Մագնեսիայից բերված գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող գործեր:

Պերգամոնի թանգարանի առաջին շենքի քանդումից հետո 1908 թվականին բոլոր գործերը ժամանակավորապես պահվել են Նոր թանգարանի արևելյան սյունասրահում:

Պերգամոն թանգարանի երկրորդ շենքը

Բաբելոնում, Ուրուկում, Աշուրում, Եգիպտոսում հայտնաբերված գտածոները արժանավայել չէին տեղավորվում թանգարանի առաջին շենքում, որտեղ, ի լրումն այդ ամենի, հայտնաբերվել էին նաև շինարարական լուրջ թերություններ: Այյդ հարցերը լուծելու համար 1905 թվականին նշանակվում է արքայական թանգարանների նոր տնօրեն, իսկ 1906 թվականին աշխատանքներին միանում է Վիլհելմ ֆոն Բոդեն: Բացի անտիկ ճարտարապետության հավաքածուից` նոր շենքի հյուսիսային մասնաշենքում նախատեսվում էր գերմանական արվեստի գործերի ցուցադրություն, իսկ հարավային մասնաշենքում` Առաջավոր Ասիայի արվեստի գործերի ցուցադրություն: 1927 թվականի վերափոխված ծրագրով այստեղ պետք է տեղավորվեին նաև իսլամական արվեստի ցուցանմուշներ:

1907 թվականին Ալֆրեդ Մեսելը ձեռնամուխ է լինում երեք մասնաշենք ունեցող թանգարանային նոր շենքի նախագծմանը խիստ նեոդասականության ոճով: Մեսելի մահից հետո` 1909 թվականին, աշխատանքը շարունակում է նրա մտերիմ ընկեր Լյուդվիգ Հոֆմանը, ով վարչական պաշտոն էր զբաղեցնում Բեռլինի կառավարության` շինարարության հարցերի բաժանմունքում: 1910 թվականին սկսվում են շինարարական աշխատանքները, որ ընդհատվում են Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Շենքի շինարարությունն ավարտվում է 1930 թվականին միայն, և չորս թանգարանները նրա սրահներում կազմակերպում են ցուցադրություն:

Երկրորդ համաշխարհային պատերազմը և նրա հետևանքները

Պերգամոն թանգարանը լրջորեն տուժել է Բեռլինի ռմբակոծություններից: Շատ ցուցանմուշներ տեղափոխվել են առավել ապահով վայրեր, ամրացվել են ճարտարապետական նմուշները: 1945 թվականին ցուցանմուշների զգալի մասը խորհրդային զինվորների ջանքերով տեղափոխվում է Արևելյան Բեռլին` ԽՍՀՄ ուղարկելու նպատակով: Միայն 1958 թվականին թանգարանային ֆոնդերի մի մասը վերադարձվում է ԳԴՀ: Ներկայումս էլ թանգարանային հավաքածուի որոշակի մաս պահվում է Պուշկինի անան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա) և Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ):

Ցուցանմուշներ

Պերգամոն թանգարանում պահվում են երեք թանգարանների ցուցանմուշներ` Անտիկ շրջանի թանգարան, Իսլամական արվետի և Առաջավոր Ասիայի արվեստի թանգարաններ: Այնտեղ ցուցադրված են ճարտարապետական արվեստի տարբեր ցուցանմուշներ, որոնցից ամենանշանավորներն են.

Անտիկ հավաքածու

Անտիկ հավաքածուն ստեղծվել է Բրանդենբուրգի կուրֆյուրստների շնորհիվ, ովքեր նաև անտիկ արվեստի հավաքորդ են եղել: Անտիկ հավաքածուն կազմվել է հռոմեացի հնագետից 1698 թվականին ձեռք բերված հավաքածուի հիման վրա: Հավաքածուի որոշ մասը հասարակությանը հասանելի է դարձել 1830 թվականին Բեռլինի Հին թանգարանի բացումով: Հավաքածուն զգալիորեն հարստացել է Օլիմպիայում, Սամոսում, Պերգամոնում, Միլետում, Պրիենայում, Դիդիմայում կատարված հնագիտական պեղումների շնորհիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի բաժանումով կիսվում է նաև թանգարանի հավաքածուն: Պերգամոնի թանգարանը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում բացվում է 1959 թվականին, իսկ հավաքածուի` Արևմտյան Բեռլինում հայտնված մասը մինչև 1995 թվականը պահվել է Շառլոտենբուրգ դղյակում:

Ներկայումս անտիկ արվեստի հավաքածուն ներկայացված է երկու թանգարաններում` Բոդե և Հին թանգարաններում: Այն ընդգրկում է հին հունական և հռոմեական արվեստի գործեր, թանկարժեք մետաղներից զարդեր, բրոնզե իրեր: Թանգարանի այցեքարտը Պերգամոնի խորանն է (Ք. ա. II դար), որի եզրազարդերում ներկայացված է աստվածների և հսկաների պայքարը: Բացի դրանից` թանգարանին մեծ ճանաչում է բերել «բեռլինյան աստվածուհին» Կերատեայից և «թագուհին գահին» Տարանտոյից:

Իսլամական արվեստի թանգարան

Թանգարանում ներկայացված է Իսպանիայից մինչև Հնդկաստան տարածված իսլամական ժողովուրդների` VIII—XIX դարերի արվեստը: Հավաքածուի հիմքում ընկած են առաջին հերթին Եգիպտոսի, Մերձավոր Արևելքի և Պարսկաստանի արվեստը: Նշանավոր ցուցանմուշներից են.

  • Մշատայի եզրազարդ
  • Ալ-Համբրայի գմբեթ
  • Կաշանի միհրաբ
  • Կոնիայի միհրաբ
  • Վիշապներով և փյունիկներով գորգ (XV դար)

Առաջավոր Ասիայի թանգարան

Առաջավոր Ասիայի թանգարանում ներկայացված են հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներ, որոնք ներկայացնում են ասորական, բաբելոնյան, շումերական մշակույթը: Դրանք ինչպես մոնումենտալ, այնպես էլ փոքրածավալ նմուշներ են, որոնք վերաբերում են կենցաղին, մշակույթին, զարդեղենին: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում Իշտարի դարպասները, Նաբուգոդոնոսոր II-ի արքայասրահի ճակատային մասը:

Պերգամոնի տեսքը

2011 թվականի նոյեմբերին բացվել է լուսային շոու, որը Ք. ա. 129 թվականին Պերգամոնում լինելու պատրանք է թողնում: Ներկայացված են պերգամոնցիների կյանքի տարբեր կողմերը. ակրոպոլիսի առաջ զբոսնում են քաղաքացիները, շուկայում աշխույժ առևտուր է ընթանում, կինը գետում սպիտակեղեն է լվանում, հեռվում երևում է Պերգամոնի նշանավոր գրադարանը: 24 մ բարձրությամբ և 103 մ երկարությամբ ռոտոնդայում ստեղծվել են հատուկ էֆեկտներ` մայրամուտ, քամի, բազմության աղմուկ, թռչունների դայլայլ:

Թանգարանային կղզի

Բեռլինի Թանգարանային կղզու վերակառուցման գլխավոր ծրագրի համաձայն` Պերգամոնի թանգարանը պետք է լինի թանգարանային համալիրի կենտրոնում, որ կմիավորի Նոր թանգարանը, Բոդե թանգարանը, Ազգային հին պատկերասրահը և Թանգարանային կղզու նոր մուտքը:

Տես նաև

Գրականություն

  • Nikolaus Bernau, Nadine Riedl: Für Kaiser und Reich. Die Antikenabteilung im Pergamonmuseum. In: Alexis Joachimides u.a. (Hrsg.): Museumsinszenierungen. Zur Geschichte der Institution des Kunstmuseums. Die Berliner Museumslandschaft 1830—1990. Verlag der Kunst, Dresden und Basel 1995, ISBN 3-364-00325-4, S. 171—190.
  • Wilhelm von Bode: Denkschrift betreffend Erweiterungs- und Neubauten bei den Königlichen Museen in Berlin. Imberg & Lefson, Berlin 1907. Auch abgedruckt in: Wilhelm von Bode: Mein Leben. 2 Bd. Verlag H. Reckendorf, Berlin 1930. Bodes Denkschrift zum Bau des Pergamonmuseums.
  • Nicola Crüsemann: Vom Zweistromland zum Kupfergraben. Vorgeschichte und Entstehungsjahre (1899—1918) der Vorderasiatischen Abteilung der Berliner Museen vor fach- und kulturpolitischen Hintergründen. Gebr. Mann, Berlin 2001, ISBN 3-7861-2403-5 (=Jahrbuch Der Berliner Museen N.F. Bd. 42, 2000, Beiheft; =Dissertation, Freie Universität Berlin. 1999).
  • Olaf Matthes: Das Pergamonmuseum. Berlin-Edition, Berlin 2006, ISBN 3-8148-0143-1.
  • Andreas Scholl, Gertrud Platz (Hrsg.): Altes Museum. Pergamonmuseum. Antikensammlung Staatlichen Museen zu Berlin. 3., vollständig überarbeitete und erweiterte Auflage. Von Zabern, Mainz 2007, ISBN 978-3-8053-2449-6.
  • Volker Viergutz: Berliner Museumskrieg. Ein unveröffentlichtes Kapitel der Lebenserinnerungen Ludwig Hoffmanns in Berlin und Geschichte und Gegenwart. In: Berlin in Geschichte und Gegenwart. Jahrbuch des Landesarchivs Berlin. 1993, ISSN 0175-8446, S. 85-112. Beschreibt den Konflikt zwischen Wilhelm von Bode und Ludwig Hoffmann um die Gestaltung des Pergamonmuseums.
  • Carola Wedel (Hrsg.): Das Pergamonmuseum. Menschen, Mythen, Meisterwerke. Nicolai, Berlin 2003, ISBN 3-89479-095-4

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Brian Strauss
25 Июля 2017
One of the top 3 museums I've been to in my life. Nebuchadnezzar's Ishtar Gate is stunning. Lines can be 3 hours long. Spend 2 more euros and buy a ticket online for a time slot to skip the line.
Samantha Bronstein
25 Июля 2017
Mostly wheelchair accessible. It takes you on a historical journey through time. While the elevator looks sketchy and you need someone to operate it for you .You also get a disabled discount.
Maya Moshkina
9 Декабря 2015
Amazing collection! Ishtar gate and museum of islamic art are fascinating. Unfortunately renovation works are expected to last until 2019, so check the website and take museum island ticket in advance
Mahmut Enes Kayaalp
27 Февраля 2018
Remarkable museum with artifacts and façades from areas of Ottoman rule. Some of them were unlawfully removed from Turkish land like the famous Pergamon Altar from Bergama and a mihrab from Konya.
Andrea D.
18 Марта 2019
Babylonian, Ancient Greek, Islamic culture. Heaps of interesting and famous objects with a great audio guide in several languages. Great museum.
prince of Arrogance
7 Июня 2017
This was a real eye opener for me. Stunning exhibitions from the old world. The building is very famous itself and you can see the traces of the battle of Berlin etched in the walls and pillars.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Park Inn by Radisson Berlin Alexanderplatz

սկսած $460

H4 Hotel Berlin Alexanderplatz

սկսած $308

Motel One Berlin-Hackescher Markt

սկսած $84

Lux 11 Berlin Mitte

սկսած $660

St. Christopher's Apartments Berlin

սկսած $95

St. Christopher's Hostel Berlin

սկսած $48

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերգամոն թանգարան

Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թանգարանային կղզի

Թանգարանային կղզի (գերմ.՝ Museumsinsel), Շպրեինզել կղզու հյու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային հին պատկերասրահ

Ազգային հին պատկերասրահ (գերմ.՝ Alte Nationalgalerie), գեղարվե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոր թանգարան

Նոր թանգարան (գերմ.՝ Neues Museum), թանգարան Բեռլինում: Գտնվում է Թա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բեռլինի եգիպտական թանգարան

Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyr

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բոդե թանգարան

Բոդե թանգարան (գերմ.՝ Bode-Museum), գեղարվեստական թա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հին թանգարան

Հին թանգարան (գերմ.՝ Altes Museum), գեղարվեստի թանգ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of A

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լուվրի պալատ

Լուվրի պալատ (ֆր.՝ palais du Louvre), կամ պարզապես Լուվր,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Cloisters

The Cloisters is the branch of the Metropolitan Museum of Art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kelvingrove Art Gallery and Museum

The Kelvingrove Art Gallery is Glasgow and Scotland's premier museum

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բրիտանական թանգարան

Բրիտանական թանգարանը (անգլ.՝ British Museum) Լոնդոնի ամենամեծ և աշխա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը