Հնագիտական ​​տեղանքներ in Amaun

Պետրա

9.2/10

Պետրա (արաբ․՝ البتراء‎‎‎‎), հին քաղաք, Եդոմի մայրաքաղաքը, ավելի ուշ՝ Նաբաթեայի մայրաքաղաքը: Գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900մ և շրջակայքից 660մ բարձրության վրա՝ Սիկ անունով նեղ կանիոնում:

Դեպի հարթավայր ելքն անցնում է հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով, մինչդեռ արևելքում և արևմուտքում ժայռերը միանգամից կտրատվում են՝ առաջացնելով 60մ բարձրությամբ բնական պատեր։ Պետրայից ոչ հեռու գտնվում են Ադ-դեյր տաճարը և Ահարոնի դամբարանը։

2005 թվականին Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Պատմություն

Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Միջերկրական ծովի մոտ Պարսից ծոցը կապում է Ղազային: Պարսից ծոցից ուղևորվող քարավանները՝ բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել Արաբական անապատի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կանիոնի զովությանը. այնտեղից մոտ էր երկար սպասված Պետրան։ Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար ջուր:

Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային առևտուրը անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց՝ կորչելով ավազների մեջ։ Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում՝ իդումեացիների (XVIII-II դարեր մ.թ.ա.), նաբաթեացիների (II դար մ.թ.ա. - 106 թվական մ.թ.), հռոմեացիների (106-395 թվականներ մ.թ.), բյուզանդացիների և արաբների: 12-րդ դարում այն տիրել են խաչակիրները:

Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ Անտիկ թատրոնի հետ այստեղ կարելի է տեսնել նաբաթեացիների շրջանի շինություններ։ Մ. թ. 6-րդ դարից հետո կառուցված շինություններ գրեթե չկան, քանի որ այդ ժամանակ քաղաքն արդեն կորցրել էր իր նշանակությունը։ 20-րդ դարի վերջին Պետրան Հորդանանի՝ ամենից մեծ հռչակ վայելող տեսարժան վայրն էր։ 2007 թվականին այն ընդգրկվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում։

Ժամանակակից վիճակը

Մեր օրերում տարեկան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հորդանան՝ տեսնելու Պետրան, որի շինությունները խոսում են նրա երբեմնի փառքի մասին։ Քաղաքը դարձել է Հորդանանի խորհրդանիշը: Երբ զբոսաշրջիկները մոտ մեկ կիլոմետր քայլում են Սիկ կանիոնով, շրջադարձին բացվում է Էլ-Քազնեի՝ հսկայական ժայռում քանդակված տաճարի դիմային մասը։ Սա 1-ին դարից համեմատաբար լավ պահպանված շինություն է։ Շենքը պսակում է քարե մեծ խորշը, որում իբր պահվել են թանկարժեք քարեր և ոսկի. այստեղից էլ ծագում է անունը (արաբերենից թարգմանած՝ գանձարան): Կանիոնը աստիճանաբար լայնանում է, և զբոսաշրջիկները հայտնվում են բնական ամֆիթատրոնում, որի ավազե պատերում շատ քարանձավեր կան։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, ժայռափոր նկուղներն են։ Ամֆիթատրոնն ու սյունաշարերը վկայում են, որ 1-2-րդ դարերում այստեղ եղել են հռոմեացիները։

Բեդվինները հոգնած զբոսաշրջիկներին առաջարկում են երթևեկել ուղտերով, վաճառում են հուշանվերներ։

Կառուցում

Սովորելով վարպետորեն հավաքել ջուրը՝ Պետրայի բնակիչները հրաշալի տիրապետել են նաև քարով աշխատելու կարողությանը։ «Պետրա» անվանումը հունարեն նշանակում է քար (հունարեն՝ πετρα): Եվ, իսկապես, Պետրան քարից քաղաք է. նրա նմանը չի եղել Հռոմեական կայսրությունում: Քաղաքը կառուցող նաբաթեացիները համբերությամբ ապառաժներից կառուցել են տներ, տաճարներ։ Պետրան լավագույնս համադրվել է ավազուտներին, որ հրաշալի նյութ են ծառայել շինարարության համար։ Այդպիսով, մ.թ. 1-ին դարում անապատի սրտում խոյանում է հոյակերտ քաղաք։ Թրծակավե խողովակների շնորհիվ՝ քաղաքի ճարտարապետները ստեղծել են ջրամատակարարման բարդ համակարգ և չնայած չոր կլիմային՝ քաղաքի բնակիչները ջրի կարիք չեն ունեցել։ Ամբողջ քաղաքում եղել է մոտ 200 ջրահորեր, որ ամբարել ու պահպանել են անձրևաջրերը։ Թրծակավե խողովակներով էլ հնարավոր բոլոր աղբյուրներից հավաքվել է ջուրը 25կմ տրամագծով։

Նշանավոր Էլ-Քազնե տաճար-դամբարանի կառուցումը ճարտարապետները նախագծել են գետի ցամաքած հունի մեջ։ Տաճարի կառուցման նպատակով փոխվել է գետի հունը, ինչը ժամանակի համար ցնցող նախագիծ էր։ Ժայռի մեջ փորվել է թունել, որով հեռացվում էր ջուրը, և կառուցվել են պատնեշներ։

Էլ-Քազնե

Նշանավոր Էլ-Քազնե տաճար-դամբարանը արաբներն անվանում են փարավոնի գանձարան։ Մինչև օրս լիովին բացահայտված չէ շինության նշանակությունը։ Կա ենթադրություն, որ այն սկզբնական շրջանում եղել է Իսիդային նվիրված տաճար։ Ամեն դեպքում, տաճարի շատ գծեր վկայում են, որ այն կարող էին կառուցել եգիպտական Ալեքսանդրիայի ճարտարապետությանը քաջատեղյակ վարպետները։

Էլ-Քազնեի դամբարանը հին ճարտարապետների և քարագործների մտքի թռիչքի արդյունք է։ Զարմանալ կարելի է, թե ինչ հաշվարկներով, եղանակներով է ժայռը հատվել տաճարի դիմային մասի համար։ Չկան պատասխաններ. կան միայն ենթադրություններ։

Ժայռի հսկայական մակերևույթը քերվել է։ Դրա համար անհրաժեշտ կլինեին անտառներ, բայց այդ տարածքում չկան ծառեր։ Ուրեմն մակերևույթը միանգամից չի փորվել, այլ ժայռի անհարթությունները ծառայել են աստիճաններ։ Այդ դեպքում քարհատները իրենց աշխատանքը սկսել են վերևից և աստիճանաբար իջել ներքև՝ քանդելով ստեղծած աստիճանները։ Մի բան է, երբ կառույցը բարձրանում է գետնից, և կառուցողներն էլ ապահով հարմարանքների վրա են, և մի այլ բան, երբ հսկայական շինությունը կառուցում ես անդունդի վրա կախված։

Պետրա քաղաք

Պետրայի տարածքը մեծ մակերևույթ է ընդգրկում։ Կենտրոնից, ուր լավ պահպանվել են արդեն ոչ ժայռափոր շատ շինությունների փլատակներ, այն ձգվում է մի քանի կիլոմետր։

Ամբողջ քաղաքի տարածքով արևելքից արևմուտք ձգվող գլխավոր փողոցը նախագծվել է հռոմեացիների տիրապետության շրջանում։ Նրա երկու կողմերում կան սյունաշարեր։ Փողոցի արևմտյան ծայրը վերջանում էր մեծ տաճարի մոտ, իսկ արևելյանը ավարտվում էր եռաթռիչ հաղթակամարով:

Ժայռափոր Էդ-Դեյր վանքը հսկայական շինություն է՝ 50մ լայնությամբ և 45մ բարձրությամբ։ Հաշվի առնելով, որ նրա պատերին խաչեր են քանդակված, կարելի է ենթադրել, որ այն ինչ-որ ժամանակ եղել է քրիստոնեական եկեղեցի։ Եկեղեցու շուրջ կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաբաթեացի թագավորի դամբարան։

Ջուրն անապատում

Պետրայի տարածքում տարեկան տեղումների քանակը ընդամենը 15սմ է։ Որպեսզի պահպանեն ջուրը, տեղացիները հենց ժայռերում փորել են ջրանցքներ և ջրահորեր։

Մշակույթի մեջ

Կինո

Պետրայի բնական և ճարտարապետական ինքնատիպությունը բազմիցս գրավել է կինեմատոգրաֆիստներին։ Այստեղ նկարահանվել են հետևյալ ֆիլմերը.

  • «Սինդբադը և վագրի աչքը» (1977, ռեժիսոր Սեմ Ուոնամեյքեր)
  • «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (1989, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ)
  • «Մահացու ճակատամարտ 2. բնաջնջում» (1997, ռեժիսոր Ջոն Լեոնետի)
  • «Արաբական գիշերներ» (2000, ռեժիսոր Սթիվ Բարոն)
  • «Տրանսֆորմերներ: Ֆոլլենների Վրեժը» (2009, ռեժիսոր Մայքլ Բեյ)

Համակարգչային խաղեր

Պետրան արտացոլված է համակարգչային մի քանի խաղերում.

  • King's Quest V: Absence Makes the Heart Go Yonder!(1990)
  • Praetorians (2003)
  • Lego Indiana Jones: The Original Adventures (2008)
  • Sonic Unleashed (2008)
  • Knights Of The Temple (2004)
  • Civilization V: Gods & Kings (2012)

Գրականություն

Պետրայի ավերակներում են կատարվում Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվանը» վեպի գործողությունները։

Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը հիշատակում է Պետրան «Անմտության լեռնաշղթաներ» վեպում։

«Կարմիր ժայռ» երգ

1955 թվականին գրվել է Իսրայելում այդ ժամանակների ամենահայտնի երգերից մեկը՝ «Կարմիր ժայռը»: Դրա հիմքը ընկած է 1953 թվականին հրեա հայտնի կապիտան Մեյր Հար-Ցիոնի անօրինական այցը Պետրա. դրանով հրեա զինծառայողների մոտ վտանգավոր սովորույթ դարձավ այդ ուղերթը: 1958 թվականին Իսրայելում երգն արգելվեց. կարմիր ժայռին հասնելու մահացել էր 12 իսրայելցի:

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
The White House
26 Марта 2013
President Obama viewed the area near the Treasury during a tour of the ancient city of Petra in Jordan.
Moritz B
16 Октября 2012
Don't forget carrying water and a hat, or you get burned! Climb up to the Al-Deir, very exhausting, but unforgettable!
Գտնվելու վայրը
Քարտեզ
Հասցե

0.1km from Colonnaded St, Հորդանան

Ուղղություններ ստացեք
Բաց ժամեր
Ср 8:00 AM–7:00 PM
Чтв 10:00 AM–6:00 PM
Птн 7:00 AM–7:00 PM
Sat 8:00 AM–5:00 PM
Вск 11:00 AM–5:00 PM
Пнд 9:00 AM–9:00 PM
Հղումներ

Petra (البتراء) Foursquare վրա

Պետրա Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Petra Marriott Hotel

սկսած $140

Petra Panorama Hotel

սկսած $0

P Quattro Relax Hotel

սկսած $310

Oscar Hotel

սկսած $60

Amra Palace International Hotel

սկսած $80

Petra Diamond Hotel

սկսած $32

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էլ-Քազնե
Հորդանան

Էլ-Քազնե (արաբ․՝ الخزنة‎‎‎‎, բառացի՝ գանձարան), հելլ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Negev
Իզրաել

Negev (العربية: نقب) զբոսաշրջային գրավչություն է, Աստվա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Jabal Umm Fruth Bridge
Հորդանան

Jabal Umm Fruth Bridge զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Montreal (Crusader castle)
Հորդանան

Montreal (Crusader castle) (العربية: قلعة الشوبك) զբոսաշրջային գրա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Makhtesh Ramon
Իզրաել

Makhtesh Ramon (العربية: وادي الرمان) զբոսաշրջային գրա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mount Sodom
Իզրաել

Mount Sodom զբոսաշրջային գրավչություն է, Լեռներ - Sodom, Իզրաել :

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lot's Wife (rock formation)
Իզրաել

Lot's Wife (rock formation) (العربية: امرأة لوط) զբոսաշրջային գ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mamshit
Իզրաել

Mamshit զբոսաշրջային գրավչություն է, Հնագիտական ​​տեղանքներ -

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մաչու Պիկչու
Պերու

Մաչու Պիկչու (քեչուա՝ Machu Pikchu, թարգ. «հին գագաթ») քաղաք է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Yungang Grottoes
Չինաստան

Yungang Grottoes (中文: 雲崗石窟) զբոսաշրջային գրավչություն է, Հնագիտա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էյվբերի
Միացյալ Թագավորություն

Էյվբերի (անգլ.՝ Avebury), Մեծ Բրիտանիայում վաղ բրոնզե դարի և նեոլիթի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տալամպայա
Արգենտինա

Տալամպայա (իսպ.՝ Talampaya), ազգային պարկ, որը գտնվում է Արգենտինա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաքսիլա
Պակիստան

Թաքսիլան, կամ Թաքշաիլան (սանսկր.՝ तक्षशिला Taksha-çilâ  - Թա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը