Պետրոպավլովյան ամրոց

Պետրոպավլովյան ամրոց, ամրոց Սանկտ Պետերբուրգում՝ տեղակայված Զայաչի կղզում, քաղաքի պատմական միջուկն է։ Պաշտոնական անվանում է՝ Սանկտպետերբուրգյան, 1914-1917 թվականներին՝ Պետրոգրադյան ամրոց։

Պատմություն

Ամրոցը հիմնադրվել է 1703 թվականի մայիսի 27-ին (16) Պետրոս I-ի և ֆրանսիացի ինժեներ Լամբերի համատեղ նախագծով. 6 բաստիոններ՝ միացված բերդաթմբերով, 2 ռավելին, ամրաբուրգ (ի սկզբանե փայտահողային, իսկ 1730-1740 և 1780-ական թվականներին քարապատվեցին)։ 1703 թվականին Զայաչի կղզին Պետրոգրադյան կողմից կապվեց Իոանյան կամուրջով։

1704 թվականին Կրոնշլոտ ֆորտի կառուցումով ապահովվեց ամրության լրացուցիչ պաշտպանությունը։ Այն ժամանակ Վասիլևսկի կղզին տրամագծով լցված էր հողապատնեշով, որի վրա տեղակայված էր հրետանին, իսկ Ադմիրալտեյստվոն դաշտի կողմից ուներ հողային բաստիոնային ամրություն։ Ընդհանուր առմամբ սրանք երիտասարդ մայրաքաղաքի առաջին պաշտպանական կառույցներն էին։

1731 թվականին Նարիշկին բաստիոնում կառուցեցին Դրոշակային աշտարակը, որի վրա բարձրացնում էին դրոշը՝ նավադրոշը (ի սկզբանե դրոշը բարձրացվում էր Միապետի բաստիոնի վրա)։ Դրոշը բարձրացվում էր արշալույսին և իջեցվում մայրամուտին։ 1917 թվականից դրոշը Միապետի բաստիոնի վրա չբարձրացվեց, բայց 1990-ական թվականներին ավանդույթը վերականգնվեց (սկզբում դրոշը բարձրացնում և իջեցնում էին, բայց արդյունքում սկսեցին մշտապես բարձրացրած պահել)։

1730-ական թվականներին ավանդույթ դարձավ կեսօրը նշել Նարիշկինի բաստիոնից արձակվող թնդանոթային համազարկով։ Համազարկը նաև ազդանշում էր աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը։ Կրակոցը մշտապես սկսեցին կատարել 1873 թվականից։ 1934 թվականին համազարկերը դադարվեցին, բայց 1957 թվականին այդ ավանդույթը վերականգնեցին։ 19-րդ դարում ամրոցի տարածքում առավոտյան ժամը 11-12-ը նվագում էր նվագախումբը։

1762-1766 թվականներին ամրոցում Պետրոս I-ի միակայմանավի՝ Ռուսական նավատորմի պապիկի համար կառուցվեց տուն (նավը Մոսկվայից տեղափոխվեց 1723 թվականին և ի սկզբանե դրա համար կառուցվել էր սովորական ծածկ)։

1779-1785 թվականներին Պետրոպավլովյան ամրոցի մի մասը երեսպատեցին գրանիտով։ 1784-1787 թվականներին հանդիսավոր տեսք տրվեց Նևյան դարպասներին և Պարետային կացարանին։ Նևյան դարպասների կամարի տակ ձևավորվեց «Աղետալի հեղեղումների տարեգրություն»։ Դրանում նշված են 1752, 1777, 1788, 1824, 1924 և 1975 թվականների ջրի ամենամեծ բարձրացումները։

1798-1806 թվականներին կառուցվեցին Սանկտ Պետերբուրգի դրամատան շինությունները (Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տեղափոխվեց 1724 թվականին և մինչ հատուկ շինության կառուցումը դրամները հատում էին Տրուբեցյան և Նարիշկինի բաստիոնների շինություններում)։ Պետրովյան դարպասներից աջ 1801-1802 թվականներին կառուցվեց զինապահեստ (հրետանային զինանոց)։

Պետրոպավլովյան ամրոցը երբևէ անմիջական մասնակցություն չի ունեցել ռազմական գործողություններում։ Իր գոյության ամենասկզբից այն սկսեց օգտագործվել որպես Ռուսաստանի գլխավոր քաղաքական բանտ։ Առաջին բանտարկյալը դարձավ արքայազն Ալեքսեյը (մահացել կամ գաղտնի սպանվել է 1718 թվականին ամրոցում)։ Այստեղ էր բանտարկված իշխանուհի Տարականովան։ 1790-ական թվականներին ամրոցում էր պահվում Ալեքսանդր Ռադիշչևը՝ «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի հեղինակը։

Ալեքսեևյան ռավելինի «Գաղտնի սենյակում» պահվում էին դեկաբրիստները, պետրաշևականները և Ազգային կամքի հետևորդները, ինչպես նաև Սերգեյ Նեչայևը։ 1849 թվականի ապրիլի 24-ից դեկտեմբերի 24-ն այստեղ բանտարկվել է Ֆ. Դոստոևսկին։ 1851-1854 թվականներին այստեղ իր պատիժն էր կրում Միխայիլ Բակունինը։ 1862-1864 թվականներին ռավելինում պահվում էր Նիկոլայ Չեռնիշևսկին, իսկ 1862-1865 թվականներին՝ Միքայել Նալբանդյանը, որին նվիրված է Եղիշե Չարենցի «» բանաստեղծությունը։ 1872 թվականին կառուցվեց Տրուբեցկի բաստիոնի բանտը, որտեղ մինչ 1917 թվականը պահվել են շուրջ 1500 քաղբանտարկյալներ։ 1882 թվականին լցոնվեց Զայաչի կղզին հատող Սանկտ Պետերբուրգ ամրոցի ջրանցքը։

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ ամրոցի զորաջոկատը սատարեց բոլշևիկներին, որոնք դեմ էին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, ամրոցի պատերից անգնդակ հրետանային կրակոցներ կատարվեցին Ձմեռային պալատի գրոհի ժամանակ, իսկ Տրուբեցկյան բաստիոնում պահվում էին Ժամանակավոր կառավարության ձերբակալված նախարարները։ Այս օրերին Պետրոպավլովյան ամրոցի Կրոնվերյան զինանոցում ՌՀԿ-ի կոմիսար էր Միքայել Տեր-Հարությունյանցը։

Տրուբեցկյան բասիոնի բանտն ու մեկուսարանները 1917 թվականից մտավ Համառուսաստանյան հակահեղափոխական արտակարգ հանձնախմբի համակարգի մեջ: 1919 թվականին ամրոցում գնդակահարվեցին 4 մեծ իշխան (Նիկոլայ Միխայլովիչ և Գեորգի Միխայլովիչ եղբայրները, Պավել Ալեքսանդրովիչը և Դմիտրի Կոստանդինովիչը): Կարմիր տեռորի տարիներին (1917—1921) Պետրոպավլովյան ամրոցի տարածքում գնդակահարություններն իրականացվում էին Գոլովկին բաստիոնի ձախ դիմամասի շրջանում՝ պարսպապատի և Կրոնվերկյան նեղուցի միջև: 2009 թվականի վերջին ամրոցի տարածքում հայտնաբերվեցին Կարմիր տեռորի զոհերի զանգվածային գերեզմաններ: Պետրոպավլովյան ամրոցի տարածքում բոլշևիկյան գնդակահարումների առաջին զոհը, որի մնացորդները մասնագետները կարողացան նույնականացնել, Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետ, Պորտ Արթուրի պաշտպանության հերոս Ադմիրալության գեներալ-մայոր Ալեքսանդր Ռիկովը:

1924 թվականին ամրոցը դարձավ թանգարան: Չնայած 1925 թվականի նոյեմբերի 8-ին Լենինգրադի խորհուրդը որոշեց քանդել Պետրոպավլովյան ամրոցն ու դրա տեղը կառուցել մարզադաշտ, բայց այդ որոշումը շուտով չեղարկվեց:

1925-1933 թվականներին Իոանովյան ռավելինում գտնվում էր Գազադինամիկ լաբորատորիան, որտեղ հավաքված էր հայրենական տիեզերագնացության և ռազմական հրթիռային տեխնիկայի գիտապրակտիկ ընտրանին: 1973 թվականին Գազադինամիկ լաբորատորայի տեղում բացվեց Տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանը:

Ներկայիս վիճակ

Ամրոցը գտնվում է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի կազմի մեջ: Նարիշկինի բաստիոնից ամեն օր ժամը 12:00-ին կատարվում է ազդանշանային թնդանոթի համազարկը:

1991 թվականին Պետրոպավլովյան ամրոցի տարածքում կանգնեցվեց քանդակագործ Մ. Շեմյակինի հեղինակած հուշարձանը՝ նվիրված Պետրոս Մեծին:

21-րդ դարասկզբից Պետրոպավլովյան ամրոցի ծովափում տեղի են ունենում տարբեր ժամանցային միջոցառումներ: Անցկացվում են էքսկուրսիաներ: Նախկինի պես գործում է Տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանը:

2005 թվականին դրոշակային աշտարակում տեղադրվեց դաշնամուր և ժամանակ առ ժամանակ այստեղ են հրավիրվում հայտնի երաժիշտների:

Ուղանցում

Տրանսպորտ՝

  • «Գորկովսկայա»,
  • «Սպորտիվնայա»;
  • № 6, 40 մինչ «Դոբրոլյուբովի հրապարակ» կանգառ (Կրոնվերյան կամուրջ) կամ «Գորկովսկայա մետրոյի կայարան» (այնուհետև ոտքով Իոանովյան կամրջով),
  • № 7 մինչև «Դոբրոլյուբովի հրապարակ» կանգառ («Միտնինսկայա առափնյա»);
  • № 10, 191 մինչև «Դոբրոլյուբովի հրապարակ» կանգառ («Միտնինսկայա առափնյա»); № 46 մինչև «Տրոյիցկայա հրապարակ» կամ «Գորկովսկայա մետրոյի կայարան»; № 49 մինչև «Տրոյիցկայա հրապարակ»:

Գրականություն

  • Бастарева Л. И., Сидорова В. И. Петропавловская крепость. Изд. 3-е. — Л.։ Лениздат, 1978. — 152 с.
  • Памятники архитектуры Ленинграда. — Л., Стройиздат, 1975.
  • Гусаров А.Ю.Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Stefan Lazović
15 Ноября 2016
Architecture, history, island, landscape, views, air, you can expirience everything on this microworld separated by wooden bridges from rest of the city. You won't miss this once you're in town.
Ma Hi
25 Июля 2016
Its a historical complex,a branch of history museum of st.petersburg. the architectural highlight of it,is the catheral. its also a landmark and can be seen from the city!
Marjorie
17 Мая 2017
It is amazing to stand within the walls and know that so much history was created there. Either going with a tour guide, or reading a little bit about what it was, and now is, will be helpful.
Vedensky Hotel / Отель Введенский
Closest hotel to Peter and Paul fortress. 158 rooms, great cusine and nice view from spacy rooms. Book online with Best Available Rate
Kira Rocha
20 Июля 2016
Beautiful to walk around, but they ask you to pay for anything extra, and its not cheap. Also we got an electronic tour guide and had to walk all the way back to entrance to return it
Alexandra Kravchenko
2 Мая 2013
The Governor House has a fantastic St Pete history exhibition with speaking telephones and a miniature house with amazingly detailed rooms - definitely worth a visit!

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
STN Apartments by the Hermitage

սկսած $43

Sonata at Nevsky Hotel

սկսած $72

Small Central Studio near Ermitasce

սկսած $56

Modern Studio3 old center near Hermitasce

սկսած $56

Sonata at Nevsky 5

սկսած $91

Nevsky 3 Guest House

սկսած $57

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Զայաչի կղզի (Սանկտ Պետերբուրգ)

Նապաստակի կղզի (ռուս.՝ Заячий остров, անվանումը թարգմանվել է կղզու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Peter and Paul Cathedral

The Peter and Paul Cathedral is located inside the Peter and Paul

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monument to Peter I (Peter and Paul Fortress)

The Monument to Peter I in the Peter and Paul Fortress in Saint

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kronverksky Strait

The Kronverksky Strait (Russian: Кронверкский пролив) is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան

Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան, խորհրդ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգի

Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգի, Ռուսաստանի ամենահին և ա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Alexander Park

Alexander Park or Alexandrovsky Park (Russian:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մյուզիք-հոլ (Սանկտ Պետերբուրգ)

Մյուզիք-հոլ (ռուս.՝ Санкт-Петербур

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Citadelle of Quebec

The Citadelle—the French name is used both in English and F

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
La Cabaña

The Fortaleza de San Carlos de la Cabaña, commonly known simply as

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort McHenry

Fort McHenry, in Baltimore, Maryland, is a historical American coastal

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort George, Highland

Fort George, Ardersier, Highland, Scotland, is a large 18th century

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Carlos de Borromeo Fortress

San Carlos de Borromeo Fortress (español. Castillo San Carlos de

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը