Պիտտի (իտալ.՝ Pitti), գեղարվեստական թանգարան Ֆլորենցիայում։ Տեղավորված է վաղ Վերածննդի ճարտ․ նշանավոր հուշարձան Պալացցո պիտտիում միջին մասը՝ 1440-ից, Ֆ․ Բրունելեսկի, ընդարձակվել է 17—18-րդ դարերին, բակը՝ 1558—1570, ճարտարապետ Բ․ Ամմանատի, բարոկկոյական առաստաղապատկերները՝ Պիետրո դա Կորտոնայի, 1640—1647։ Պալատի զգալի մասը զբաղեցնում է պատկերասրահը (այսպես կոչված, Պալատինյան), որի հիմքը կազմել են Մեդիչիների հավաքածուները (1828-ից ցուցադրվել են հասարակությանը, 1911-ին 4 պետականացվել)։ Պիտտիի պատկերասրահում հիմնականում պահվում են 15—17-րդ դարերի իտալական [Ռաֆայել (աշխարհում լավագույն հավաքածուներից), Ա․ դել Սարտո, Ֆրա Բարտոլոմեո, Տիցիան, Ս․ Ռոզա], ինչպես և 17-րդ դար ֆլամանդական (Պ․ Պ․ Ռուբենս, Ա․ վան Դեյք) դպրոցների ստեղծագործությունները։ Պալացցո պիտտիում են նաև ժամանակակից արվեստի պատկերասրահը և Արծաթի թանգարանը։