Պոն դյու Գար (ակվեդուկ) - Արևմտյան Եվրոպայում պահպանված ամենաբարձր Հին Հռոմեական ջրանցույցը։ Անցնում է Գարդոն (նախկինում Գար) գետի վրայով։ Երկարությունը 275 մետր է, բարձրությունը՝ 47։ 50 կիլոմետրանոց ջրատարի մի հատվածն է, յուզեսից Նիմ ջուր է մատակարարում։ Երեք հարկանի է։ Առաջին հարկում 6 կամար կա, երկրորդում՝ 11, երրորդում՝ 35։ Մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։