Պրահայի ամրոց (չեխ․՝ Pražský hrad), ամրոց-համալիր Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում:
Ամրոցը համարվում զարգացած միջնադարի` 9-րդ դարի կառույց, մասնավորապես որոշ աղբյուրներում նշված է, որ ամրոցը պաշտոնապես բացվել է 870 թվականին:
Այն ներկայումս համարվում է Չեխիայի նախագահի նստավայրը: Ամրոցը որպես նստավայր ծառայել է նաև Բոհեմիայի թագավորների, Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի և Չեխոսլովակիայի նախագահների համար: Պրահայի ամրոցի սենյակներում պահվում են Բոհեմիայի թագավորների թագերը:
Ամրոցի առանձնահատկություններից մեկը այն է, որ այս կառույցը գինեսի ռեկորդակիր է:Այն համարվում է աշխարհի ամենամեծ հին կառույցը՝ 70,000 մ² տարածքով և 570 մետր երկարությամբ:
էջը ում |