Խեֆրենի բուրգ

Խեֆրենի բուրգ, (ավելի ճիշտ Խաֆրի) մեծությամբ երկրորդ Հին Եգիպտական բուրգն է: Գտնվում է Մեծ Սֆինքսի, ինչպես նաև Քեոփսի բուրգի և Միկերինի (Մենկաուրի) բուրգի մոտ՝ Գիզայի սարահարթում: Կառուցված լինելով մ.թ.ա 26 դարի կեսերին և ունենալով 143,9 մ բարձրություն անվանվել է Ուրթ-Խաֆրա («Մեծ Խաֆրա» կամ «Պաշտելի Խաֆրա»):

Չնայած Խաֆրի բուրգը իր չափերով զիջում է իր հոր`Խուֆուի բուրգին, սակայն նրա դիրքը ավելի բարձր թմբի վրա և կտրուկ թեքությունը արժանի հակառակորդ են դարձնում Մեծ բուրգի համար: Երկու մեծ սենյակները և երկու հատվող միջանցքները, որոնք տանում են դեպի հորիզոնական միջանցք, իրենցից ներկայացնում են Խուֆուի բուրգի համեմատ ավելի համեստ տարածք: Թաղման սենյակը, որը գտնվում է բուրգի տակ, այլևս պատված չէ գրանիտով, չնայած այդ պաշտպանիչ նյութը առատ օգտագործվել է բուրգի ներսում (բարձր միջանցքում, պարիսպում և սարկոֆագում), ինչպես նաև դրսում (բուրգի և տաճարների հիմքի երասպատում): Սենյակի տանիքածածկը ապահովել է կամարաձև ծպեղներով , որոնք գնահատված են ավելի ամուր, քան Խուֆու բուրգի հորիզոնական հեծանները: Խաֆրիի ուղղանկյուն դասական ձևով սարկոֆագը գեղեցիկ փայլուն գրանիտից տեղադրված է եղել թաղման սենյակի երեսպատման մեջ: Կանոպաների համար որմնախորշը, որը տեղադրված է Խաֆրի սարկոֆագի մոտ, եղել է նորամուծություն, որը ավելի ուշ մեծ տարածում է գտել: Հիմա այդ բուրգը գտնվում է լավ վիճակում, չնայած նրա չափսերը մի քիչ փոքրացել են, և հիմա կազմում են 210,5 մ x 210,5 մ հիմքով և 136,4 մ բարձրությամբ:

Փարավոնների ժամանակ Խաֆրի բուրգը եղել է ընդհամենը հոգեհանգստի համալիրի տարր, որը ներառել է իր մեջ փոքր ուղեկից բուրգը, հավանաբար,կառուցված Խաֆրիի կնոջ համար, պարսպի պատը, թաղման տաճարը, ճանապարհը, հովտի տաճարը և նավահանգիստը, որը նույնպես անհրաժեշտ էր կառուցել: Համալիրի ժամանակակից վիճակը թույլ է տալիս ասել, որ նրա բոլոր տարրերը ավարտված են եղել: Խաֆրիի տաճարները, որոնք օրինակներ են դարձել Հին թագավորության փարավոնների համար, կառուցված են եղել բազմատոննայավոր սալիկներից և կրաքարից: Թաղման տաճարի քարե սալիկապատ մուտքի երկարությունը հասնում է 5,45 մետրի և կշռում է մինչև 42 տոննա: Դրանք եղել են հսկայական շենքեր: Թաղման տաճարի չափսերը եղել են 113 մետրը 49 մետրի վրա,իսկ հովտի տաճարինը՝ 45 մետրը 50 մետրի վրա, որի այժմյան պահպանված բարձրությունը կազմում է 13 մետր: Հաշվի առնելով գտնված կտորները, Խաֆրիի ներքին տաճարի քանդակագործական ստեղծագործությունների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 200 արձանի: Նրանց մեջ՝ հայտնի հիանալի պահպանված արքայի արձանը, պատրաստված է մուգ-կանաչ դիորիտից: Տիրակալը հպարտ բազմում էր գահին՝ գեղեցիկ շարֆը գլխին և Ուռեյը ճակատին, իսկ նրա հետևում ճչում է արծվակերպ աստված Հորը:

Վիճակագրության տվյալները

Բարձրությունը՝ 143,9 մ (275 թագավորական կանգուն)

Կողմնային կողի երկարությունը՝ 215,3 մ (410 թագավորական կանգուն)

Թեքության անկյունը՝ 53° 10’

Բուրգի ծավալը՝ 2 211 096 մ³

Բուրգի նկարագրությունը

Բուրգի հիմքը իրենից ներկայացնում է քառակուսի 210,5 մետր կողմերով (սկզբում 215,3 մետր կամ 410 թագավորական կանգուն): Վրիպումը իսկական քառակուսուց կազմում է ոչ ավել քան 8 սմ: Զուգահեռ մոտարկումը հանդիսանում է գործնականում իդեալական և ուղիղ 1’15": Կողային սահմանները կողմնորոշված են աշխարհի չորս կողմերով ոչ ավելի քան 5’26" վրիպմամբ: Դեֆորմացիայի պատճառով կողմերի կրած փոփոխությունը հանգեցնում է բուրգի վերին մասում 3’46" չափով սխալի առաջացմանը։ Սահմանների թեքության աստիճանը հավասար է 53°10’ և 52°02’, ինչը շատ մոտ է տեսական մեծությանը, որը համապատասխանում է լանջի 4/3 թեքությանը։ Եգիպտական եռանկյան այս թեքությունը (ուղղանկյուն բուրգ 3, 4, 5 կողմերով տեսական անկյան թեքությամբ 53°07’48"), հիշատակված է եղել Ահմեսի մաթեմատիկական պապիրուսների չորս բաժիններում (տես Մաթեմատիկան Հին Եգիպտոսում)։ Բուրգը սկզբում ունեցել է 143,9 մետր բարձրություն (275 թագավորական կանգուն): Ծածկված է եղել կրաքարով, որը այսօր էլ երևում է գագաթին՝ 45 մետրի վրա:

Բուրգը զարդարված է եղել վարդագույն գրանիտով՝ պիրամիդիոնով, որը այժմ կորած է: Վկայություններ չկան այն մասին, թե գրանիտը զարդաված է եղել կրաքարով, գիպսով կամ ոսկով:

Չնայած նրան, որ Հին Եգիպտական ոչ մի բուրգ չի պահպանել իր գագաթի պիրամիդիոնը, Խաֆրենի բուրգի վրա պահպանվել են իր ամրակապման համարյա բոլոր քարերը, որոնք կազմում են փոքր քառակուսի հրապարակ՝ քառակուսի հատակագծով, խորությամբ. այդ առանձնահատկությունը բուրգին դարձնում է յուրահատուկ և թույլատրում է մեզ իմանալ բուրգի գագաթին պիրամիդիոնների ամրացման եղանակը:

Շատ լավ է պահպանվել նաև գրանիտային սարկոֆագը իր տանիքով: Կառուցվածքով նա նույնական է վատ պահպանված Քեոփսի բուրգի սարկոֆագին: Ինչպես Քեոփսի սարկոֆագը կան մի քանի փորված անցքեր կողային նիստերի վրա և տանիքում, որոնք ըստ երևույթին փակում էին սարկոֆագը պղնձե գլաններով:

Բուրգի վերևում պահպանված երեսպատման «գլխարկը» գտնվում է ծայրաստիճան քայքայված վիճակում, և ձևավորում է «քիվեր», ինչն իր գագաթ բարձրանալը դարձնում է ծայրաստիճան դժվար գործ անգամ փորձված լեռնագնացների համար: Եթե Քեոփսի բուրգի գագաթ բարձրանալը գիտնականներին թույլատրվում է, նույն գործի համար Խեֆրենի բուրգի վրա ոչ մեկին գործնականում չի թույլատրվում:

Կառուցման փուլեր

Ըստ երևույթին, Խեֆրենը ամուր առողջությամբ չի առանձնացել: Խեֆրենի բուրգի կառուցման մեջ պարզ հետազոտվում են կառուցման երկու փուլ: Փարավոնի հանկարծակի մահվան դեպքում կառուցվել է փոքր բուրգ՝ թաղման պալատով, որը գտնվում է ներքին հատվածում: Այդ է ցույց տալիս միջանցքի խորշը, որը գտնվում է նրա մուտքի դիմաց, դա այսպես ասած "սարկոֆագի գործողությունների սենյակն" է, հաճախ հանդիպող դամբարանների կառուցման մեջ: Քանի որ այդ զգուշացումը ավելորդ էր, ավելի ուշ բուրգը վերակառուցվել է դիտելի չափսերով, գերեզմանի բարձր և հարավային տեղափոխմամբ, իսկ սկզբնական գերեզմանը վերափոխվել է թաղման գույքագրման պահեստ:

Գրականություն

  • Замаровский В.Их величества пирамиды / Пер. со словацкого О. И. Малевича. Послесл. Н. С. Петровского. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1981. — 447 с. — (По следам исчезнувших культур Востока).

Տես նաև

  • Գիզայի բուրգեր
  • Մեմփիս
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Dave Mc
27 Августа 2018
The pyramids don't look that far from the road, but they're actually are really far, they're just wicked big so they look closer than they actually are. The camel tours are expensive, but worth it!
DoubleTree by Hilton
2 Июля 2013
If you are a horse riding lover visit FB Stables and Ride in the shadow of the Great Pyramids or further afield on a half day trip to Saqqara or Abu Sir or camp out over night with a barbecue and fire
Dave Mc
27 Августа 2018
The pyramids a really, really huge. You might think about climbing one, but once you get there, you'll change your mind!
Dave Mc
27 Августа 2018
The pyramids are really a must see, bucket list item. If you have the opportunity, you definitely have to do it.
David Ladera
21 Мая 2018
I would recommend to avoid crowded hours even if the weather is hot to have a better experience. Camel tours are 100 EGB / 30 min / 1 person
Veysel Soylu
2 Марта 2017
It's amazing to visit pyramids at the age of thousands... No words enough to describe them. Get rid of people who asking money from you all the time

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Marriott Mena House, Cairo

սկսած $247

Four Seasons Hotel Cairo at The First Residence

սկսած $180

Swiss Inn Nile Hotel

սկսած $29

Barcelo Cairo Pyramids

սկսած $60

Amarante Pyramids Hotel

սկսած $34

Hor Moheb Hotel

սկսած $31

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գիզայի բուրգեր

Գիզայի բրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة‎̴

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Khufu ship

The Khufu ship is an intact full-size vessel from Ancient Egypt that

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քեոփսի բուրգ

Քեոփսի բուրգ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Միկերինի բուրգ

Միկերինի բուրգ, (հայտնի է նաև ինչպես «Մենկաուրի բուրգ») Գիզայի եր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սֆինքս

Սֆինքս, (հին հուն․՝ Σφίγξ, Σφιγγός), կնոջ գլխով, առյուծի մարմնով

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Layer Pyramid

The Layer Pyramid (known locally in Arabic as il-haram il-midawwar,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Abu Rawash

Abu Rawash (also known as Abu Roach, Abu Roash), 8 km to the North of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pyramid of Djedefre

The Pyramid of Djedefre consists today mostly of ruins located at Abu

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քեոփսի բուրգ

Քեոփսի բուրգ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գիզայի բուրգեր

Գիզայի բրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة‎̴

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ջոսերի բուրգ

Ջոսերի բուրգ, Եգիպտոսի Սաքքարա բնակավայրում կառուցված աշ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pyramid of Amenemhat III (Dahshur)

King Amenemhat III built the Black pyramid during the Middle Kingdom

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Red Pyramid

The Red Pyramid, also called the North Pyramid is the largest of the

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը