Հռենոսի ջրվեժ (գերմ.՝ Rheinfall), հարթավայրային ամենամեծ ջրվեժը Շվեյցարիայում և ամբողջ Եվրոպայում
Ջրվեժը գտնվում է Բարձր Հռենոսում՝ Հյուսիսային Շվեյցարիայում, Շաֆհաուզենի և Ցյուրիխի կանտոնների սահմանին, Նոյհաուզեն ամ Ռայնֆալ (Neuhausen am Rheinfall) և Լաուֆեն-Ուվիզեն/Դախսեն (Laufen-Uhwiesen/Dachsen) համայնքների միջև, Շաֆհաուզեն քաղաքի մերձակայքում: Ամենամոտ գտնվող բնակավայրը Նոյհաուզեն ամ Ռայնֆալն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են դիտել նաև Վյորթ ամրոցը:
Ջրվեժն ունի 150 մետր լայնություն և 23 մետր բարձրություն: Ձմռան ամիսներին ջրի միջին ծախսը վայրկյանում 250 խորանարդ մետր է, ամռանը՝ 600 խորանարդ մետր: Ջրի ամենաառատ հոսքը, որ երբևէ արձանագրվել է, եղել է վայրկյանում 1250 խորանարդ մետր (1965 թվականին), ամենանվազ հոսքը՝ վայրկյանում 95 խորանարդ մետր (1921 թվականին):
Հռենոսի ջրվեժ Վիքիպահեստում |
Wikivoyage has travel information related to: |