Ռուանի տաճար

Ռուանի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Rouen), կաթոլիկ տաճար Ռուան քաղաքում: Ռուանի և Նորմանդիայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է: Ֆրանսիայի ազգային ժառանգության հուշարձան է: 1876-1880 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը (151մ)` այդ տիտղոսը հետագայում զիջելով Քյոլնի տաճարին:

Պատմություն

Ռուանի եպիսկոպոսի գոյության մասին առաջին վկայությունը վերաբերում է 314 թվականին: 4-րդ դարի վերջին ժամանակակից տաճարի տեղում կառուցվում է բազիլիկ: Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Ռուանի եպիկոպոսական համալիրը բաղկացած է եղել երկու եկեղեցուց` նվիրված Աստվածամորը և սուրբ Ստեֆանին: 841 թվականին վիկինգների արշավի ժամանակ տաճարը հրդեհվել է: Քանի որ Ռուանի քաղաքական վիճակն անորոշ էր, տաճարը չեն վերականգնել: 911 թվականին Ռուանը դարձավ Նորմանդիայի հերցոգության մայրաքաղաքը, և առաջին հերցոգ Ռոլոնը «Ռոբերտ» անունով է կնքվել բազիլիկում: 1020 թվականին սկսվում են ռոմանական ոճով նոր տաճարի կառուցման աշխատանքները: Դրանից ներկայումս պահպանվել է միայն կրիպտեն: Մնացած ողջ տաճարը կառուցվել է գոթական ոճով:

Գոթական տաճարի ամենահին մասը հյուսիսային աշտարակն է (Սեն Ռոմեն աշտարակ), որը կառուցվել է 1145 թվականին: Այն ամբողջությամբ այրվել է 1944 թվականի հունիսի 1-ի ռմբակոծությունից: Հարավային աշտարակը (Յուղի աշտարակ) կառուցվել է 1485 թվականին: Անվակունդը կանգնեցվել է 1200 թվականին, երբ ռոմանական անվակունդը ոչնչացել է հրդեհի հետևանքով: Սկզբնական պորտալներից պահպանվել է միայն հյուսիսայինը, որում պատկերված են Հովհաննես առաքյալի կյանքից դրվագներ: Այն 1769 թվականից հետո բազմիցս վերանորոգվել է: Մնացած երկու պորտալները խիստ տուժել են 16-րդ դարում:

18-րդ դարում տաճարը տուժել է փոթորիկից: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է Ռուանի ռմբակոծությունից. 1944 թվականի ապրիլի 19-ին խիստ տուժել են անվակունդը և կապելան, իսկ մայիսի 31-ի ռմբակոծությունից այրվել է հյուսիսային աշտարակը: 1999 թվականի դեկտեմբերին ուժգին փոթորկից տուժել է զանգակատունը:

Չափեր

  • Երկարություն - 137մ
  • Ֆասադի լայնություն - 61.6մ
  • Անվակունդի երկարություն - 60մ
  • Անվակունդի բարձրություն - 28մ
  • Երգչախմբի համար նախատեսված մասի երկարություն - 34.3մ
  • Երգչախմբի համար նախատեսված մասի լայնություն - 12.7մ
  • Սեն Ռոմեն աշտարակի բարձրություն - 82մ
  • Յուղի աշտարակի բարձրություն - 75մ
  • Սրաձողի բարձրություն - 151մ

Դրսևորում արվեստում

  • 1890-ական թվականներին Կլոդ Մոնեն ստեղծել է նկարների շարք` նվիրված տաճարին: Ստեղծվել է 50 կտավ, որոնք պատկերում են տաճարը տարբեր լուսավորությամբ, օրվա տարբեր պահերի և տարվա եղանակների: Կտավներում տաճարը պատկերված է երեք դիրքերից: Կտավներից մի քանիսը ավարտին են հասցվել նկարչի` Ժիվերնիի արվեստանոցում:
  • 1969 թվականին ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնը ստեղծել է «Ռուանի տաճար» եռապատկերը:

Հետաքրքիր փաստեր

  • 2010 թվականի հունիսի 6-ին մոտ հազար մարդ, որոնք հավաքվել էին Ռուանի քաղաքապետարանի այգում (600 մ²), ձեռքերում պահելով Մոնեի «Ռուանի տաճար» կտավի մեծացված մասերը, ստեղծել են «կենդանի պատկեր»: Այն լուսանկարվել և տեսագրվել է ուղղաթիռից, որպեսզի ներկայացվի Գինեսի ռեկորդների գրքին:
  • Կենտրոնական սրաձողի փայտե մասը ոչնչացվել է 1823 թվականին կայծակից:
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Ricard Solé
8 Декабря 2016
It's incredible and I don't even like churches. This is the most beautiful one I've ever seen.
Hans-Henrik T Ohlsen (SU9)
19 Сентября 2014
A viking ship is on display in the cathedral, in remembrance of Rollo, the later king Robert, a Danish viking chief with a strong army, a willingness to use it and the drakkars, ships, to enable him.
Arthur Carl
8 Июня 2012
The most remarkable building in the "City of Hundred Spires" Tracking back time to Monet painting, Joan of Arc life until Charlemagne in 769
Caroline A. Guindon
16 Сентября 2018
Gigantic and close to everything
Lary Calaverita
6 Сентября 2015
De las catedrales góticas mas hermosas que te podrás encontrar en Normandía con una historia de supervivencia de la Segunda Guerra Mundial muy interesante
Marc G
29 Сентября 2017
Très impressionnant

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Mercure Rouen Centre Cathedrale

սկսած $135

Hotel Mercure Rouen Centre Cathedrale

սկսած $0

Hotel Bonaparte

սկսած $104

Hotel Des Carmes - Rouen

սկսած $83

Le Vieux Carré

սկսած $87

Chambres d'Hôtes les Carmes

սկսած $93

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of St. Ouen, Rouen

Saint-Ouen Abbey Church, also referred in English as Saint-Owen Abbey

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of St Joan of Arc

The Church of Saint Joan of Arc (French: L'église

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rouen Castle

Rouen Castle was the castle of the town in Rouen, capital of the duchy

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Maritime, Fluvial and Harbour Museum of Rouen

The musée maritime fluvial et portuaire de Rouen is about the history

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rouen-Les-Essarts

Rouen-Les-Essarts was a 6.542 km (4.065 mile) race track in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Robert le Diable

The Château de Robert le Diable is a French feudal castle from the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cleres Zoological Park

Cleres Zoological Park (Parc Zoologique De Clères) is located in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château Gaillard

Château Gaillard ('Strong Castle') is a ruined medieval castle,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ

Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ (պորտ.՝ Basílica Santuário de No

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սևիլյայի տաճար

Կատեգորիա:Կրոնական կառույցներ այբբենական կարգով

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of Maringá

Catedral Basílica Menor Nossa Senhora da Glória (or simply Catedral d

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Old Cathedral of Salamanca

The Old Cathedral (Spanish: Catedral Vieja de Santa María) is one of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral Basilica of Salvador

The Cathedral Basilica of Salvador (Catedral Basílica de Salvador),

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը