Mausoleums в حسین آباد

Ռուհոլլա Խոմեինիի դամբարան

4.1/10

Ռուհոլլա Խոմեինիի դամբարան ( պարս․՝ آرامگاه سید روح‌الله خمینی‎), հուշարձան-դամբարան, որը նվիրված է Իրանի հեղափոխության առաջնորդ, Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլա Ռուհոլլա Խոմեինիին։ Բացի նրանից դամբարանում ամփոփված են նաև նրա կինը՝ Խադիջա Սաղաֆին և որդին՝ Ահմադ Խոմեինին։ Ռուհոլլա Խոմեինիի համախոհ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ևս թաղված է այս դամբարանում։

Համալիրը գտնվում է Բախեշտե-Զախրա գերեզմանոցում, Թեհրանի հարավային մասում, Խոմեինիի անվան միջազգային օդանավակայանին կից։ Չնայած հուշարձանի շինարարությունը սկսվել է 1989 թվականին, սակայն 25 տարի անց աշխատանքները դեռևս չէին ավարտվել։

Պատմություն

Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին մահացել է 1989 թվականի հունիսի 3-ին, 87 տարեկան հասակում։ Կառավարությունում նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին խոստանում են, որ ակտիվորեն կնպաստեն այաթոլլայի հոգևոր ժառանգության զարգացմանը։ Խոմեյնիի որդին՝ Ահմադը, որոշում է հոր աճյունը հողին հանձնել Բախեշտե-Զախրա գերեզմանոցում, հեղափոխության նահատակների գերեզմանների կողքին։ Բարեգործների, հասարակական կազմակերպությունների և հանրապետության միջոցների շնորհիվ առաջնորդի մահից հետո 40 օրվա ընթացքում կառուցվեց հուղարկավորության խցիկը։ Հունիսի 5-ին Այաթոլլայի թաղման արարողությանը մասնակցել է 10 միլիոն իրանցիներ։ Հրաժեշտի ժամանակ ամբոխը ճեղքել է օղակը և որպես հիշատակ պատռել է ծածկոցը, ինչից հետո անվտանգության ուժերը ջրցանների օգնությամբ ետ են մղել նրանց, աճյունը ուղղաթիռով հեռացրել, և արարողությունը կրկնել են 5 ժամ հետո։ Համալիրի կառուցումը սկսվել է հետագայում, որի աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Մուհամեդ Թեհրանին։ Զուգահեռաբար, 1990 թվականի նոյեմբերի 4-ին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնն առաջարկում էր Խոմեինիի դամբարանը կառուցել Քերբելայում։

1995 թվականին Խոմեյնիի դամբարանում հուղարկավորում են նաև նրա որդուն՝ Ահմադին, որը մահացել է 49 տարեկան հասակում։ Ըստ պաշտոնական տվյալների մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Նա եղել է հետխոմեինիստական քաղաքականության քննադատը, ինչի արդյունքում որոշ տեսաբաններ հաստատում են, որ նրան վերացրել են իրանական հատուկ ծառայությունները։ 2007 թվականին դամբարանում է ամփոփվում նաև Խոմեինիի կնոջ, Ահմադի մոր՝ Խադիջայի աճյունը։

2009 թվականի հունիսի 20-ին նախագահական ընտրություններում 63 տոկոս արդյունքներով հաղթում է Մահմուդ Ահմադինեժադը, ինչի դեմ ծավալվում են զանգվածային բողոքներ, և ընդիմության առաջնորդ Միր-Հուսեին Մուսավիի կողմնակիցներին հետապնդելիս դամբարանի հյուսիսային մուտքի մոտ մի ահաբեկիչ-մահապարտ ական է պայթեցնում, ինչի արդյունքում ինքը ևս մահանում է՝ խլելով մեկ ուրիշի կյանքը և վիրավորելով ևս երկուսին։ Պատահարի արդյունքում որոշակիորեն վնասվում է նաև համալիրը։

2010 թվականին հունիսին Մուստաֆա Խոմեինին ստիպված է լինում ընդհատել հոր մահվան 21-րդ տարելիցին նվիրված ելույթը կազմակերպված քաղաքական սադրանքի պատճառով։ Դրանից անմիջապես հետո սկսվեցին լուրեր տարածվել այն մասին, որ Մուստաֆան ապտակել է Ներքին գործերի նախարար Մուհամեդ Մուստաֆա Նաջարային, ինչի արդյունքում որոշ տեսաբաններ նշեցին, որ դա դարձել է Խոմեինիին «սևացնելու» փորձ, քանի որ վերջինս աջակցում էր ընդդիմադիր «Կանաչ շարժում» քաղաքական շարժմանը։

2017 թվականի հունվարի 10-ին դամբարանում հուղարկավորվել է Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որը մահացել էր հունվարի 8-ին 82 տարեկան հասակում։ Սկզբում նրա աճյունը դրվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի հասարակությունը հրաժեշտ տար նրան, որի ժամանակ աղոթքը կարդացել է այաթոլլա Ալի Խամենեին։ Ապա աճյունը Հեղափոխության փողոցով տասնյակ հազարավոր մարդկանց ուղեկցությամբ տարվել է դամբարան, որտեղ հուղարկավորվել է Ռուհոլլա Խոմեինիի կողքին։

2017 թվականի հունիսի 7-ին մի քանի զինված մարդիկ հրաձգություն են իրականացրել դամբարանի մոտ, որից հետո նրանցից մեկը գործի է դրել մահապարտի գոտին և սպանվել՝ վիրավորելով ևս 5 մարդ։ Դեպքի օրը նաև հարձակում են գործել պառլամենտի շենքի վրա, որում ընդհանուր առմամբ զոհվել է 12 մարդ։ Իրադրության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, սակայն Իսլամական հեղափոխության Պահպանության կորպուսը մեղադրեց Սաուդյան Արաբիային։

Նշանակություն

1995 թվականից դամբարանի հսկիչը Խոմեինիի թոռն է և Ահմադի որդին՝ Հասանը։ Դամբարանը ուխտավայր է Իրանի և ողջ աշխարհի միլիոնավոր մուսուլմանների համար, որոնք ամեն տարի գալիս են հարգանքի տուրք մատուցելու Խոմեինիին իր մահվան օրը։ Այնտեղ նաև ելույթ են ունենում պետական գործիչներ, այդ թվում Իրանի Գերագույն առաջնորդներ, ինչպես նաև այստեղ անցկացվում են ռազմական շքերթներ, պետական գործիչների, օտարերկրյա հյուրերի և դեսպանների խորհրդանշական այցելություններ։ Իրանի նախագահն ու կառավարության անդամները այցելում են Խոմեինիի դամբարան ամեն տարի։ Ոչ մահմեդականներին ևս թույլատրվում է այցելել դամբարան։

Դամբարանի հանրահայտ այցելուների թվում են Ալի Խամենեիին, Մահմուդ Ահմադինեժադը, Հասան Ռոհանին, Լարիջանի Սադեքը, Ալի Լարիջանին, Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, Քոֆի Անանը, Դեսմոնտ Թութուն, Ալեքսանդր Լուկաշենկոն և Սերժ Սարգսյանը.։

Ճարտարապետություն

Ճարտարապետական համալիրի մակերեսը կազմում է 150 հազ․ քառ․ մետր և ներառում է բնակելի, մշակութային և զբոսաշրջային կենտրոն, ռեստորաններ, հիվանդանոց, գրադարան, հեղափոխության թանգարան, ֆիլմերի արխիվ, իսլամի ուսումնասիրության ինստիտուտ, սեմինարիաներ, առևտրի կենտրոն, ինչպես նաև վարչական և անվտանգության ծառայության մասնաշենք։ Բացի դրանցից մոտակայքում կան նաև առևտրի կենտրոններ, ավտոկայանատեղի (20 հազ մեքենաների համար) և այգիներ, որոնք զբաղեցնում են շուրջ 5000 հա տարածք։ Որոշ տվյալներով Իրանի կառավարությունը շինարարության մեջ ներդրել է 2 մլրդ․ ԱՄՆ դոլլար գումար։ Հետագայում դամբարանային համալիրը պետք է դառնա Թեհրանի նոր շրջանի՝ «Արևի քաղաքի» (պարս․՝ شهر آفتاب‎) մի մասը։ Թեհրանի մետրոպոլիտենի Գիծ 1-ի «Խոմեինիի դամբարան» կայարանը գտնվում է մոտակայքում։

Համալիրի կրոնական կենտրոնը ոսկեզօծ գմբեթն է բարձր թմբուկի վրա, որը շրջապատված է 4 առանձին մինարեներով։ Վերջիններից յուրաքանչյուրն ունի 91 մետր բարձրություն, ինչը խորհրդանշում է Խոմեինիի տարիքն ըստ լուսնային օրացույցի։ Սրբավայրը գտնվում է մեծ ուղղանկյուն հրապարակում, որը նախատեսված է մեծաթիվ այցելուների համար։ Իր չափերով սրբավայրը նման է մզկիթի, սակայն կոչվում է «Հուսսեինիյա»։ Դամբարանի ներսում գտնվում է գերեզմանոցը՝ գմբեթով և ջահով։ Նրանում դրված են տապանաքարերը՝ ծածկված կանաչ թավիշով։ Մետաղյա ճաղապատ պատերից այցելուները իրանական ռիալի թղթադրամներ են նետում՝ որպես զոհաբերություն կամ զբոսաշրջային ավանդույթի համաձայն։ Գմբեթը ձևավորված է 72 կարմիր կակաչներով (շիաների նահատակների խորհրդանիշը), հենված է 8 մարմարե սյուների վրա, և վերջիններս առավել փոքր սյուների հետ միասին կրում են առաստաղն իրենց վրա։ Հատակն ու պատերը երեսպատված են փայլեցված ճերմակ մարմարով։ Հատակը ծածկված է բարակ գորգերով։ Գլխավոր գմբեթը բաժանված է երեք մասի, ինչը խորհրդանշում է Խոմեինիի կյանքի և Իրանի պատմության երեք շրջանները՝

42 մետր — Իսլամական օրացույցի 1342 թվական (1963 թվական), Շահի դեմ Խոմեինիի բողոքական շարժման սկիզբը
57 մետր — Իսլամական օրացույցի 1357 թվական (1979 թվական), Իսլամական հեղափոխության հաղթանակը
68 մետր — Իսլամական օրացույցի 1368 թվական (1989 թվական), Խոմեինիի մահը

Գմբեթի արևելյան և արևմտյան կողմերում կան 22 հազ․ քառ․ մետր մակերեսով բակեր։ Յուրաքանչյուր բակն ունի 4 սյունասրահ, որոնք ձևավորված են իրանական ավանդական խճանկարով՝ կերտված 230 տեսակի քարերից։ Խճանկարների վրա կան մեջբերումներ Ղուրանից։ Երկու սյունասրահների վրա, բակերի հյուսիսային և հարավային մասերում կան 2 գմբեթներ, որոնք ծածկված են իրանական սալիկներով։ Ըստ այդմ ողջ համալիրն ունի 5 գմբեթ՝ ի պատիվ 5 մահմեդական սրբերի․ Մուհամմադ մարգարե, Ալի իբն Աբի Տալիբ, Ֆաթիմա Զահրա, Հասան իբն Ալի, Հուսեյն իբն Ալի։

Категории:
Оставить комментарий
Советы и подсказки
Alireza
22 September 2015
It goes without saying that a lot of effort has been recently made here to turn this huge building into one of the world's most impressive mausoleums. The interior design is truly eye-catching.
Ali Shahla
20 June 2013
از بچگی یادمه داربست بهش چسبیده بود
Местоположение
Карта
Адрес

0.6km from Persian Gulf Freeway, Tehrān, Iran

Как добраться?
Контакты
Ссылки

Mausoleum of Ayatollah Khomeini | آرامگاه آیت الله خمینی (آرامگاه آیت الله خمینی) на Foursquare

Ռուհոլլա Խոմեինիի դամբարան на Facebook

Sapphire Marine

от $85

Sapphire Marine

от $127

Qafqaz Sahil Hotel

от $35

The Crescent Beach Hotel

от $71

Aysberq Resort

от $53

Ramada Baku

от $94

Близлежащие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Behesht-e Zahra
Իրան

Behesht-e Zahra (پارسی: بهشت زهرا) is a tourist attraction,

Add to wishlist
I've been here
Visited
Shah-Abdol-Azim shrine
Իրան

Shah-Abdol-Azim shrine (پارسی: شاه‌عبدالعظیم) is a tourist attraction

Add to wishlist
I've been here
Visited
Tughrul Tower
Իրան

Tughrul Tower (پارسی: برج طغرل) is a tourist attraction, one of the

Add to wishlist
I've been here
Visited
Grand Bazaar, Tehran
Իրան

Grand Bazaar, Tehran (پارسی: بازار تهران) is a tourist attraction, on

Add to wishlist
I've been here
Visited
Գոլեսթանի պալատ
Իրան

Գոլեսթանի պալատ կամ Գոլեստան (պարսկ՝ کاخ گلستان‎‎ – Քախ-է Գոլեսթան,

Add to wishlist
I've been here
Visited
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան
Իրան

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան (պարս․՝ موزه هنرهای معاصر تهرا)

Add to wishlist
I've been here
Visited
Գորգերի թանգարան (Թեհրան)
Իրան

Գորգերի թանգարան (պարս․՝ موزه فرش ایران, Muze-ye Farsh-e Iran)

Add to wishlist
I've been here
Visited
Tehran International Tower
Իրան

Tehran International Tower (پارسی: برج بین‌المللی تهران) is a touris

Похожие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Shah Cheragh
Իրան

Shah Cheragh (پارسی: شاه‌چراغ) is a tourist attraction, one of the Ma

Add to wishlist
I've been here
Visited
Cave of the Patriarchs
Իզրաել

Cave of the Patriarchs (العربية: الحرم الإبراهيمي)

Add to wishlist
I've been here
Visited
Мавзолей Хакими Термези
Ուզբեկիստան

Мавзолей Хакими Термези is a tourist attraction, one of the Mausoleum

Add to wishlist
I've been here
Visited
Անըթքաբիր
Թուրքիա

Անըթքաբիր (թուրք.՝ Anıtkabir` «հուշարձան գերեզման»), Թուրքական հան

Add to wishlist
I've been here
Visited
Al-Masjid al-Nabawi
Սաուդիան Արաբիա

Al-Masjid al-Nabawi (العربية: المسجد النبوي) is a tourist attraction

Посмотреть все похожие места