Սագրադա Ֆամիլիա

Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար (կատ.՝ Basílica i Temple Expiatori de la Sagrada Família, իսպ.՝ Basílica y Templo Expiatorio de la Sagrada Familia), ավելի հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա (Sagrada Família), Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն պատկանող մայր տաճար Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում։ Տաճարի ճարտարապետն է եղել Անտոնիո Գաուդին (1852–1926)։ Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է մայր տաճարը։

Տաճարի պատմությունը

1882-1926 թվականներ

Բարսելոնը ճարտարապետական ֆանտաստիկ կառույցների, եթերային շինությունների քաղաք է, որին դիպել է մի հանճարեղ մարդու, մի մեծագույն վարպետի՝ Գաուդիի ձեռքը։ Պաշտելով հանդերձ՝ իսպանացիները նրան անվանում են խելագար՝ հավատացած լինելով, որ սովորական մահկանացուն չէր կարող ստեղծել այնպիսի մի տաճար, ինչպիսին «Սուրբ ընտանիքն» է, որի շինարարությունն սկսվել է 1882 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Շուրջ 129 տարի տաճարը կառուցվում է, սակայն նրա կեսն անգամ դեռևս ավարտված չէ։ Ստանձնելով տաճարի շինարարության դժվարին գործը՝ Գաուդին նվիրվեց ամբողջ էությամբ։ Քառասուներեք տարի շարունակ նա չունեցավ ո՛չ անձնական կյանք, ո՛չ որևէ այլ հետաքրքրություն։ Այդ զարմանալի մեծահանճար ճարտարապետը նույնիսկ տուն չէր գնում. ապրում էր կիսավարտ կառույցի խցերից մեկում և աշխարհն ուրացած՝ խելահեղ նվիրումով իրականացնում իր երազանքը։ Պատահում էր, որ քանդել էր տալիս արդեն կանգուն մի հատված՝ չնչին փոփոխություններ կատարելու նպատակով։ Գաուդիի կյանքի իմաստը տաճարն էր և այն ավարտելու անհնարին ցնորքը։ Տաճարը լիովին կանգուն տեսնելու բախտը վւճակված չէր մեկ կյանք ապրած որևէ մարդու։ Հավանաբար հետայսու ևս երկու-երեք սերնդի անձնուրաց աշխատանք և ֆինանսական հսկայական միջոցներ են հարկավոր տաճարը տեսնելու համար այն տեսքով, ինչպսին պիտի դառնա ըստ Գաուդիի նախագծի։

Ըստ նախագծի՝ կառույցը պետք է լիներ խաչի նման, այսինքն՝ քառաթև, և պետք է ունենար երեք ճակատային մաս՝ Քրիստոսի կյանքի կարևորագույն հատվածների պատկերներով՝ ծնունդը, կյանքը, Հուդայի դավաճանությունն ու մատնությունը, Տիրոջ խաչվելն ու հարությունը։ Այս վերջինը՝ որպես բարու, աստվածայինի հաղթանակի խորհրդանիշի, պիտի լիներ ամենաճոխն ու փառավորը։ Գաուդիի կենդանության օրոք կառուցվեց միայն առաջինը։ Ճակատներից յուրաքանչյուրը պիտի զարդարվեր երկինք մխրճված չորսական աշտարակներով։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով տասներկու աշտարակ՝ նվիրված տասներկու Առաքյալներին։ Կենտրոնական մասում պիտի կառուցվեր չորս ժամատուն՝ նվիրված չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին։ Իսկ այդ ամենի կենտրոնում նախատեսված էր կառուցել մյուսներից շատ բարձր երկու սրածայր աշտարակ՝ Հիսուս Քրիստոսի և կույս Մարիամի։

«Սուրբ ընտանիք» տաճարը թեև այժմ էլ կիսավարտ է, սակայն պատմությունից անտեղյակ մարդն այդ չի նկատի, որովհետև այնքան փառահեղ ու անհավատալիորեն շքեղ է, որ ոչ ոքի մտքով չի անցնի, թե այն ավարտելու համար դեռևս տասնամյակներ են հարկավոր։

Անհամար պատուհանները, արտաքին պատերի փոքրիկ խորշերը կառույցին հաղորդում են նուրբ ժանյակի տպավորություն։ Այստեղ ևս անհավատալին ապշեցնում է դիտողին. թվում է անհնար է քարի միջոցով հասնել այդպիսի կատարելության։ Նրբության հետ միաժամանակ տաճարն արտաքուստ շատ վեհատես է ու զանգվածային։ Նրա մեջ ամփոփված է ինչ-որ կախարդանք՝ հանելուկային ու հեքիաթային։ Ներքին հարդարանքը ևս իր ֆանտաստիկությամբ չի զիջում արտաքինին։ Հսկայական սյուները, որոնք առաստաղի տակ բաժանվում են մի քանի մասի, ստեղծում են դարավոր ծառաբների, ճյուղերի պատրանք, իսկ դրանցից վերև աստղազարդ երկինքն է։ Հարթաքանդակները ներկայացնում են ծաղիկներ, իսկ ոլորապտույտ աստիճանները՝ խխունջներ։ Ողջ տաճարը բնության և աստվածայինի միասնություն է։ Այսպիսի բարձր կառույց կարող էր ձեռնարկել ոչ այլ ոք, քան միայն խելագար հանճարը՝ Գաուդին։ Զարմանքդ հազարապատկվում է, երբ մտնում ես ներս և տեսնում տաճարի մանրակերտն իր ամբողջական տեսքով։ Սա արդեն անհավատալիության բարձրակետն է։ Մանրակերտը տեսնելիս ներկային կառույցը քեզ թվում է փոքրիկ մի շինություն՝ ամբողջական կոթողի մեկ տասներորդ մասը։ Եվ այդ «փոքրիկ» կառույցն այսօր տեղավորում է միանգամից 30000 հավատացյալ։

1926 թվականին կիսավարտ տաճարի մոտ տրամվայը հարվածեց բանվորական հասարակ հագուստով թափառաշրջիկ հիշեցնող մի մարդու։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ երկու օր մահվան դեմ պայքարելուց հետո հա մահացավ։ Ոչ ոք չգիտեր՝ ով է այդ մարդը, ովքեր են նրա հարազատները։ Իսկ այդպիսիք չէին հայտնվում։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ թափառաշրջիկի կերպարանքով այդ մարդն այն խելահեղ հանճարն է, որը զարմացրել էր ողջ աշխարհին։ Եվ միայն երեք օր անց պարզվեց հանգուցյալի ինքնությունը։ Նրան հատուկ պատիվներով թաղեցին խորանում այն նույն շինության, որ եղել էր նրա կյանքի նպատակը, իսկ հետո եղավ վերջնական հանգստարանը։ Այդ մարդը գերերկրային հանճար Անտոնիո Գաուդին էր։

Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։

Մատենագիտություն

  • Zerbst, Rainer (1988). Antoni Gaudi — A Life Devoted to Architecture. Trans. from German by Doris Jones and Jeremy Gaines. Hamburg, Germany: Taschen. ISBN 3-8228-0074-0. 
  • Nonell, Juan Bassegoda (2004). Antonio Gaudi: Master Architect. New York: Abbeville Press. ISBN 0-7892-0220-4. 
  • Crippa, Maria Antonietta (2003). Peter Gossel. ed։. Antoni Gaudi, 1852–1926: From Nature to Architecture. Trans. Jeremy Carden. Hamburg, Germany: Taschen. ISBN 3-8228-2518-2. 
  • Schneider, Rolf (2004). Manfred Leier. ed։. 100 most beautiful cathedrals of the world: A journey through five continents. Trans. from German by Susan Ghyearuni and Rae Walter. Edison, New Jersey: Chartwell Books. էջ 33. ISBN 978-0-7858-1888-5. 
  • AA.VV. (2001). Lunwerg, Barcelona. ed։. Modernisme i Modernistes. ISBN 84-7782-776-1. 
  • Barral i Altet, Javier (2001.). L'isard, Barcelona. ed։. Art de Catalunya. Arquitectura religiosa moderna i contemporània. ISBN 84-89931-14-3. 
  • Bassegoda i Nonell, Joan (1989). Ed. Ausa, Sabadell. ed։. El gran Gaudí. ISBN 84-86329-44-2. 
  • Bassegoda i Nonell, Joan (2002). Criterio, Madrid. ed։. Gaudí o espacio, luz y equilibrio. ISBN 84-95437-10-4. 
  • Bergós i Massó, Joan (1999). Ed. Lunwerg, Barcelona. ed։. Gaudí, l'home i l'obra. ISBN 84-7782-617-X. 
  • Bonet i Armengol, Jordi (2001). Ed. Pòrtic, Barcelona. ed։. L'últim Gaudí. ISBN 84-7306-727-4. 
  • Crippa, Maria Antonietta (2007). Taschen, Köln. ed։. Gaudí. ISBN 978-3-8228-2519-8. 
  • Flores, Carlos (2002). Ed. Empúries, Barcelona. ed։. Les lliçons de Gaudí. ISBN 84-7596-949-6. 
  • Fontbona, Francesc y Miralles, Francesc (1985). Ed. 62, Barcelona. ed։. Història de l’Art Català. Del modernisme al noucentisme (1888-1917). ISBN 84-297-2282-3. 
  • Giralt-Miracle, Daniel (2002). Lunwerg. ed։. Gaudí, la busqueda de la forma. ISBN 84-7782-724-9. 
  • Gómez Gimeno, María José (2006). Mundo Flip Ediciones. ed։. La Sagrada Familia. ISBN 84-933983-4-9. 
  • Lacuesta, Raquele (2006). Diputació de Barcelona, Barcelona. ed։. Modernisme a l’entorn de Barcelona. ISBN 84-9803-158-3. 
  • Navascués Palácio, Pedro (2000). Espasa Calpe, Madrid. ed։. Summa Artis. Arquitectura española (1808-1914). ISBN 84-239-5477-3. 
  • Permanyer, Lluis (1993). Ed. Polígrafa, Barcelona. ed։. Barcelona modernista. ISBN 84-343-0723-5. 
  • Puig i Boada, Isidre (1986). Ed. Nou Art Thor, Barcelona. ed։. El temple de la Sagrada Família. ISBN 84-7327-135-1. 
  • Tarragona, Josep Maria (1999). Ed. Proa, Barcelona. ed։. Gaudí, biografia de l’artista. ISBN 84-8256-726-8. 
  • Van Zandt, Eleyearr (1997). Asppan. ed։. La vida y obras de Gaudí. ISBN 0-7525-1106-8. 
  • Zerbst, Rainer (1989). Taschen. ed։. Gaudí. ISBN 3-8228-0216-6. 

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Josh Nelson
16 Августа 2014
It is a stunning piece of architecture. 2 hours is a good amount of time to anticipate if you want to enjoy it at a good pace. Get your tickets online the day before & add the tower as well. Worth it!
Robert Paluszak
24 Мая 2016
Amazing and unique. All European churches are not the same, this is the exception. Buy tickets online or book a skip-the-line tour. You need a guide or audio tour to truly understand the symbolism.
Lauren Jones
26 Июля 2016
One of the most beautiful things I have ever seen. Fascinating how Gaudi incorporated nature into his designs. Even if you see nothing else in Barcelona you must see this. Book ahead!!
Wael Maatouk
28 Января 2018
What an experience. Must see this art piece. Take audio system, very nice to know details, history & lots of interesting info. Don’t go on high tower, nice but doesn’t worth it. But don’t miss it.
Roshel Aghassi
14 Сентября 2018
Make sure to buy your ticket in advance. I would go in mid afternoon because the lights from the stain glass is amazing! If your claustrophobic do not take tower tour.
m d
26 Ноября 2018
You can’t miss this one of the greatest achievement in architecture. (Still in construction) The museum in the basement is very nice to understand Gaudi’s idea and the church itself.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Cram Hotel

սկսած $242

Uma Suites Luxury Midtown

սկսած $197

Hostal Barcelona Travel

սկսած $123

Sweet Inn Apartment - Aragon

սկսած $148

Casa del Mediterraneo

սկսած $0

Casa Kessler Barcelona Hostel

սկսած $26

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Պաու հիվանդանոց (Բարսելոնա)

Սան Պաու (կատ.՝ Hospital de la Santa Creu i Sant Pau), հիվանդանոց

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatre Nacional de Catalunya

Teatre Nacional de Catalunya (TNC) (Шаблон:IPA-ca, English. Natio

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Design Museum of Barcelona

The Museu del Disseny de Barcelona (Catalan naming, English: 'Design

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ագբար (աշտարակ)

Ագբար աշտարակ (կատ.՝ Torre Agbar), ժամանակակից 34-

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Միլայի տուն

Միլայի տուն (իսպ.՝ Casa Milà) առանձնատուն, որը կառուցվել է 1906-1910

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կալվետի տուն

Կալվետի տուն (կատ.՝ Casa Calvet), մասնավոր բնակելի տուն, որ կառու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բարսելոնայի հաղթակամար

Բարսելոնայի հաղթակամար (իսպ.՝ Arco de Triunfo de Barcelona), հաղթակամա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palau Robert

Palau Robert (Catalan pronunciation: ]) is a building on Barcelona's

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Basilica of Sant'Apollinare Nuovo

The Basilica of Sant' Apollinare Nuovo is a church in Ravenna,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Basilica of Sant'Apollinare in Classe

The Basilica of Sant' Apollinare in Classe is an important monument

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Մինիատո Ալ Մոնտե

Սան Մինիատո Ալ Մոնտե (անգլ.՝ St. Minias on the Mountain, իտալ.՝ Basi

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sant'Andrea delle Fratte

Sant'Andrea delle Fratte is a 17th century basilica church in Rome,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of San Juan Bautista

The Cathedral of San Juan Bautista is a Roman Catholic cathedral in

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը