Սալահ ալ-Դինի բերդ

Սալահ ալ-Դինի բերդ (արաբ․՝ قلعة صلاح الدين‎‎, կալաաթ Սալահ ալ-Դին) գտնվում է ալ-Հաֆֆա քաղաքից 7 կմ արևելք, կոչվում է Սալահ ալ-Դինի անունով: Գտնվում է Սիրիայում՝ Լաթակիայի մարզում։

Հայտնի է Սաոնե կամ Սալադինի ամրոց անուններով: Գտնվում է բարձր լեռնային տեղանքում և շրջապատված է անտառներով: Տարածքը ամրացվել է դեռևս 10-րդ դարում: 975 թվականին բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկը գրավեց տարածքը և մնաց բյուզանդական հսկողության տակ մինչև 1108 թվականը: 12-րդ դարի սկզբին ֆրանկները ստանձնեցին տարածքի հսկողությունը, և այն մտավ Անտիոքի դքսության կազմ: Խաչակիրները ստանձնեցին շինարարական ծավալուն ծրագիր` ամրոցին տալով ներկայիս տեսքի մի մասը:

1188 թվականին այն ընկել է Սալադինի եռօրյա պաշարումից հետո: 1287 թվականին կրկին պաշարվեց։ Այս անգամ և՛ պաշտպանները, և՛ կռվողները մամլուքներն էին: 2006 թվականին այս և ալ-Հուսն բերդերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին համաշխարհային ժառանգության տարածք:

Պատմություն

Տեղանքի իրական անունը Սահյուն է, արաբերենում համարժեք է Սիոնի: Դա ըստ պատմաբան Հյու Նայջել Քեննեդի, նրան տվել են քաղաքական անվանում՝ կալաաթ Սալահ ալ-Դին, ինչը նշանակում է Սալադինի ամրոց: Տարածքը գրավվել է դեռևս 10-րդ դարի կեսերին: 975 թվականին բյուզանդացի կայսր Հովհաննես Ա Չմշկիկը այն գրավեց Հալեպի ամիրայությունից: Այն մնաց Բյուզանդիայի իշխանության տակ մինչև 1108 թվականը, երբ խաչակիրները գրավեցին Լաթակիան, ապա անցնելով դեպի Սոանե: Այն գտնվում էր Անտիոքի իշխանության տարածքում: Վերջինս Մերձավոր Արևելքում խաչակիրների չորս պետություններից էր (Եդեսիա, Անտիոք, Տրիպոլի, Երուսաղեմ): Սոանեի կառավարիչները ամենաուժեղն էին Անտիոքում: Նրանցից առաջինը Ռոբերտ Բորոտն էր, ում ընտանիքին բերդը շարունակում է պատկանել մինչև 1188 թվականը: Հավանաբար Ռոբերտը, կամ իր որդին՝ Ուիլյամը, կառուցեցին խաչակիրների այդ ամրոցը նախկին բյուզանդական ամրությունների շուրջ: Այս ամրոցը այն եզակիներից է, որ խաչակրաց արշավնքների պատճառով չի փլուզվել:

1188 թվականի հուլիսի 27-ին Սալահ ալ-Դինը և նրա որդի Ալ-Զահիր Ղազին ժամանեցին Սոանե զորքով և պաշարեցին այն: Մուսուլմաները ընդունեցին ամրոցի արտաքին երկու դիրքերը՝ Սալահ ալ-Դինը հաստատեց իր դիրքերի ամրոցի արևելյան մասում պաշարողական մեքենաների շնորհիվ, մինչդեռ նրա որդին գտնվում էր ամրոցի հյուսիսային կողմում:

Երկու օրվա ընթացքում նրանք 50-300 կգ զանգվածով քարերեր էին նետում ամրոցի պարիսպների վրա, ինչը ամրոցին մեծ վնաս էր տալիս: Հուլիսի 29-ին հարձակման հրաման տրվեց: Ազ-Զահիրը հարձակվեց ամրոցի քաղաքի վրա, որը գտնվում էր ամրոցին կից։ Բնակիչները թաքնվեցին ամրոցում: Ամրոցը և քաղաքը իրարից տարանջատվում էին առվով, բայց հյուսիսով փորումը անավարտ մնաց: Օգտագործելով այդ փաստը` Ալ-Զահիրը հեշտությամբ կարողացավ գրոհել ամրոցի պատերը: Նրանք գրավեցին ներքին բակը, իսկ զորքը նահանջեց դեպի դոնժոն: Օրվա վերջում երկու կողմերը համաձայնության եկան: Սոանեն հզոր ամրոց էր, բայց ընկավ երեք օրում:

Պատմաբան Հյու Քենեդիի կարծիքով՝ չնայած լավ պատրաստված լինելուն՝ խաչակիրների կայազորը այդքան էլ մեծ չէր, և նրանք չունեին սեփական պաշարում կանանց մեքենաները: Սալադինը Սոանեն և Բուրզեյի ամրոցը նվիրեց իր իշխաններից մեկին: Այն անցավ իր ժառանգներին մինչև 1272, երբ այն անցավ մամլուքների սուլթան Բայբարսին: 1278 թվականին այն միացավ Տրիպոլիի կոմսությանը: 1286 թվականի վերջին սուլթան Ալ-Մանսուր Քալաունը ձեռնամուխ է լինում ճնշել իր մրցակիցներին. ապրիլին նրանք բերդը հանձնվեց:

Ամրոցը Ալ-Հուսն բերդի հետ հետ միասին 2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին նյութական ժառանգություն: 2011 թվականի Սիրիայի ապստամբության ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություններ ցուցաբերեց, ասելով, որ հակամարտությունները կարող են վնասել կարևոր նշանակություն ունեցող բերդերը:

Ամփոփում

Սոանեն կառուցվել է 700 մետր բարձրության վրա, երկու խոր կիրճերի միջև: Այն ծառայում է որպես երթուղի Լաթակիա և Անտիոք քաղաքների միջև: Ճանապարհը, որի վրա կառուցված է ամրոցը արևելքից միացված է սարահարթին: Բյուզանդացիները ամրոցը պաշտպանելու համար արևելքում պատ են կառուցել: Պատերը կառուցվել են անկանոն կերպով: Առվի ստեղծումը վերագրվում է բյուզանդացիներին:

Ամրոցը մուտքը գտնվում է հարավային կողմում: Աջ կողմի մուտքը կառուցվել է խաչակիրների կողմից: Կա ևս մեկ մուտք, որը գտնվում է ավելի հեռու: Կա նաև ջրի պահեստներ, որը գտնվում է առվի մոտ: Այն զբաղեցնում է 5մ տարածք, իսկ հաաստությունը 24մ²: Հյուսային կողմում գտնվում է ամրոցի կամուրջը: Բյուզանդական միջնաբերդը գտնվում է բերդի կենտրոնում, այնտեղ նույնպես կա ջրամբար, խաչակիրների թեյարան և խաչակիրների եկեղեցի:

Արաբական տիրապետության ժամանակ այստեղ կառուցվում է նաև մզկիթ՝ Քալավուն սուլթանի օրոք, ինչպես նաև՝ բաղնիքներ և այգիներ: Այն մասնակիորեն վերականգնվել է:

Գրականություն

  • Folda, Jaroslav (2005), Crusader Art in the Holy Land: From the Third Crusade to the Fall of Acre, 1187–1291, Cambridge: Cambridge University Press, ISBN 978-0-521-83583-1 
  • Kennedy, Hugh (1994), Crusader Castles, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-42068-7 
  • Molin, Kristian (2001), Unknown Crusader Castles, London: Continuum, ISBN 978-1-85285-261-0 

</div>

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Սալահ ալ-Դինի բերդի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Buyuk Antakya Oteli

սկսած $54

Anemon Hotel Antakya

սկսած $46

Zeyn Hotel

սկսած $20

Waxwing Hotel

սկսած $60

Jasmin Konak Otel

սկսած $44

Savon Hotel

սկսած $66

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bourzey castle

Bourzey castle is called also Mirza castle, (Arabic قلعة مير

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ras Ibn Hani

Ras Ibn Hani (Arabic: رأس ابن هاني‎) is a small cape located 8 k

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բանիաս

Բանիաս (արաբ․՝ بانياس‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Margat

Margat, also known as Marqab from the Arabic Qalaat al-Marqab

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Shaizar

Shaizar, Shayzar or Saijar was a medieval town and fortress in Syria,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Al-Kahf Castle

Al-Kahf Castle or Castle of the Cave (Arabic: قلعة الكهف‎) is a medie

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մասյաֆ

Մասյաֆ (արաբ․՝ مصياف‎‎, Միսյաֆ), քաղաք Սիրիայի Արաբական

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Անթաքիա

Անթաքիա (թուրք.՝ Antakya) - անվանվել է ի պատիվ Անտիոքոս I Սոտեր

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kernavė

Kernavė a medieval capital of the Grand Duchy of Lithuania, today is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թախթ ե Սոլեյման

Թահթ ե Սոլեյման (պարս․՝ تخت سلیمان), խառնարան՝ Իրանի հյուսիս-արևե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Chogha Zanbil

Chogha Zanbil (فارسی. چُغازَنبیل) is an ancient Elamite complex in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մաչու Պիկչու

Մաչու Պիկչու (քեչուա՝ Machu Pikchu, թարգ. «հին գագաթ») քաղաք է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աթենյան Ակրոպոլիս

Աթենյան Ակրոպոլիս (հուն.՝ Ακρόπολη Αθηνών), ակրոպոլիս Հունաստան

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը