Սալտո Գրանդե ամբարտակ

Սալտո Գրանդե ամբարտակ (իսպ.՝ Represa de Salto Grande), ամբարտակ և ջրի ուժով աշխատող հզոր էլեկտրական կայան Ռիո Ուրուգվայ գետի միջին հոսանքում՝ Արգենտինայի և Ուրուգվայի սահմանի վրա, ուրուգվայական Սալտո և արգենտինական Կոնկորդիա քաղաքներից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս: Պատկանում է այդ երկու սահմանակից պետություններին:

Ընդհանուր տեղեկություններ

Ռիո Ուրուգվայ գետի ջրի ուժը հանրային նպատակներով օգտագործելու զանազան մեծ նախագծեր տարբեր անհատների կողմից կազմվել են սկսած 1890 թվականից: 1938 թվականից հետազոտություններ ու չափագրումներ են սկսվել: 1946 թվականին Արգենտինայի և Ուրուգվայի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գետի ջրերի համատեղ օգտագործման մասին, ստեղծել են տեխնիկական հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով երկու կողմերի հավասար թվով պատվիրակների, որոնց խնդիրը պետք է լիներ ներկայացվող նախագծերի նպատակահարմարության, արդյունավետության ուսումնասիրումը:

1960 թվականին ինժեներական ֆիրմաների մի կոնսորցիումի՝ Sideco del Grupo Macri S.A,-ին պատվեր է տրվել՝ կազմելու Ռիո Ուրուգվայ գետի ջրերը էլեկտրաէներգիա ստանալու նպատակով օգտագործելու նախագիծ և դրա հետ կապված տեխնիկատնտեսական ու ֆինանսական զեկույց: 1973 թվականի դեկտեմբերին նախագիծը, հանգամանալի, մանրակրկիտ ուսոմնասիրությունից և վիճահարույց բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո, վերջապես հաստատվել է երկու հարևան պետությունների կառավարությունների կողմից, և հաջորդ տարվա ապրիլի մեկից ամբարտակի շինարարության աշխատանքներն սկսվել են: Ուղիղ հինգ տարի անց՝ 1979 թվականի ապրիլի 1-ին շուրջ երեք հազար մետր երկարություն, 69 մետր բարձրություն ունեցող ամբարտակը պատրաստ էր: Դրա շինարարության վրա ծախսվել էր 60 հազար տոննա պողպատ, մեկուկես միլիոն խորանարդ մետր հատուկ ամրության բետոն, այնքան, որքան կծախսվեր երեսունհարկանի հազար շենք կառուցելու համար:

Ամբարտակի շնորհիվ գոյացել է 5 միլիարդ խորանարդ մետր ջրատարողությամբ, 783 քառակուսի կիլոմետր հայելու մակերեսով, 6,4 մետր միջին խորությամբ մի հսկայական ջրամբար: Ամբարտակի վրայից ջրի թողունակությունը վայրկյանում 64 հազար խորանարդ մետր է, այն դեպքում, երբ գետի սովորական հոսքինը մոտավորապես տասնվեց անգամ զիջում է այդ ցուցանիշին: Ամբարտակի ահռելի բարձրությունից գահավիժող ջրով աշխատող էլեկտրակայանի առաջին տուրբինը շահագործման է հանձնվել 1979 թվականի հունիսի 21-ին:

Ներկայումս այդ ջրերն աշխատեցնում են տասնչորս գերհզոր տուրբին (տասնչորսերորդը շարք է մտել 1983 թվականի մարտի 27-ին), որոնց միասնական հզորությունը կազմում է 1890 մեգավատ և բավարարում է երկու հարևան երկրների էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը:

Կարևոր է նշել նաև, որ 1982 թվականին Սալտո Գրանդեի ամբարտակի վրա հատուկ կամուրջ է կառուցվել, որով անցնող երկաթգիծն ու ավտոմայրուղին հնարավոր ամենակարճ ճանապարհով միմյանց են կապում հարևան պետությունների բնակավայրերը:

Տես նաև

  • Սալտո Գրանդե կամուրջ

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Alejandra Bounous
16 Февраля 2017
Muy buen paseo para hacer con niños en un día feo. El personal de la represa muy amable.
Marce
25 Сентября 2011
Por las mañanas, salen visitas guiadas cada una hora de la parada Ayuí
Eduardo Maspero
19 Октября 2011
Desde el hotel Quiroga salen dos viajes diarios hasta la represa
Eduardo Maspero
17 Октября 2011
Desde el horacio Quiroga salen micros a la 10 y 14
Քարտեզ
В 0.1км от Represa Hidroeléctrica Salto Grande, Ուրուգվայ Ուղղություններ ստացեք

Represa Hidroelectrica Salto Grande Foursquare վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hathor Hotels

սկսած $56

Salto Hotel y Casino

սկսած $64

Hotel Salto Grande

սկսած $47

Palmar Hotel Casino

սկսած $82

Club Valle Termal Resort

սկսած $43

La Loma

սկսած $29

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ruinas del Castillo San Carlos

Ruinas del Castillo San Carlos զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Zoologico de Salto

Zoologico de Salto զբոսաշրջային գրավչություն է, Կենդանաբանական այգին

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palacio San José

The San José Palace (in Spanish, Palacio San José) is the former p

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հուվերի ամբարտակ

Հուվերի ամբարտակ, Հուվերի պատնեշ (անգլ.՝ Hoover Dam, ինչպես

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cahora Bassa

The Cahora Bassa lake is Africa's fourth-largest artificial lake,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ասուանի ջրամբար

Ասուանի ջրամբար, խոշորագույն հիդրոտեխնիկական համալիրն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Orlík Dam

The Orlík Dam (Czech: Vodní nádrž Orlík) is the largest hydr

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tokuyama Dam

The Tokuyama Dam is a future hydroelectric plant in Japan.

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը