Սան Ֆրանչեսկո ա Ռիպա

Սան Ֆրանչեսկո ա Ռիպա (իտալ.՝ San Francesco di Assisi a Ripa Grande), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Տրաստևերե շրջանում։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 1998 թվականի փետրվարի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան մեքսիկացի Նորբերտո Րիվերա Կարրերան է։ Եկեղեցին նվիրված է Ֆրանցիսկյան միաբանության հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցուն, որը 1219 թվականին Հռոմ ժամանելիս հավանաբար ապրել է եկեղեցու վանական կացարանում։ Եկեղեցու անվան Ռիպա տերմինը վերաբերվում է Տիբեր գետի մոտակա համանուն եզերքին։

Պատմություն

Այս եկեղեցու ակունքները կապված են Ֆրանցիսկյան մենաստանի հետ, որը 12-րդ դարից սկսած գտնվում էր Հռոմի Տրաստևերե շրջանում։ Այն ուներ կից եկեղեցի՝ նվիրված Սուրբ Վլասիին։ 1231 թվականին Սուրբ Ֆրանցիսկի հետևորդներից մեկը՝ Ռոդոլֆո Անգվիլլարան, սկսում է եռանավ բազիլիկի կառուցումը։ Պիետրո Կավալլինին ֆրեսկոներով զարդարել է եկեղեցին, որոնք, սակայն, չեն պահպանվել։ Ներկայիս եկեղեցու կառուցումը սկսվել է 1603 թվականին Օնորիո Լոնգիի կողմից։ Եկեղեցու ամբողջական վերանորոգումը, ինչպես նաև Ֆասադի ձևավորումը կատարել է Մատտիա դե Ռոսսին 1681-1701 թթ․։ Ուշագրավ է Պալուցցի Ալբերտոնի կապելլայում տեղակայված հանրահայտ «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» (իտալ.՝ la Beata Ludovica Albertoni) մարմարե արձանը, որի հեղինակն է Լորենցո Բերնինին։

1873-1943 թթ․ իտալական բանակի բարսալիերները եկեղեցին օգտագործել են որպես զորանոց։

Ինտերիեր

Աջակողմյան առաջին կապելլայում Ֆրա Էմանուելեի ֆրեսկոներն են և Կարդինալ Միքելանջելո Ռիչչիի հուշարձանը, որի հեղինակն է Դոմենիկո Գուիդիի։ Երկրորդ կապելլայում Դոմենիկո Մարիա Մուրատորիի ֆրեսկոներն են (1725թ), իսկ երրորդ կապելլայի խորանը Ստեֆանո Մարիա Լենյանիի աշխատանքն է (1685թ)։ Տրանսեպտում Ռոսպիգլիոսի-Պալլավիչինիի կապելլան է, որի կառուցումը սկսել է Նիկոլաս Միչետտին, իսկ 1725 թ․ ավարտել է Լուդովիկո Ռուսկոնին։ Ավագ խորանի կառուցումը ավարտվել է 1746 թվականին։ Սուրբ Ֆրանցիսկի պատկերումը վերագրվում է Ֆրա Դիեգո դա Կարերիին, իսկ «Երրորդություն» կտավը՝ Պարիս Նոգարիին։

Ձախ տրանսեպտում Պալուցցի Ալբերտոնի կապելլան է, որը ձևավորել է Ջիակոմո Մոլան (1622-1625թթ․)։ Այստեղ է գտնվում Բերնինիի գլուխգործոցը՝ «Երանիելի Լյուդովիկա Ալբերտոնիի զմայլանքը» արձանը։ Նրա ետևում Սուրբ Աննայի և Մարիամ Աստվածածնի պատկերներն են, որոնց հեղինակն է Ջիովանի Բատիստա Գաուլլին։ Ձախակողմյան երրորդ կապելլայում Լաուրա Ֆրանգիպանիի կիսանդրին է, որը կերտել է Անդրեա Բոլջին (1637թ․)։ Երկրորդ կապելլայում Ջիովանի Բատիստա Ռիչչիի ֆրեսկոներն են։ Կենտրոնում Ֆրանչեսկո Սալվիատիի "Ավետումն" է (1534թ․)։ Ջուզեպպե Պարավիչինիի (ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի նախահայրը) տապանաքարը կերտել է Կամիլլո Ռուսկոնին։ Առաջին կապելլայում Մարտեն դե Վոսի ստեղծագործությունն է (1555թ․)։ Աջ կողմում Անտոնիո դելլա Կորնայի "Վերափոխումն" է, իսկ ձախ կողմում՝ Սիմոն Վուեի "Մարիամի ծնունդը" (1620թ․)։

Ուշագրավ է նաև Սուրբ Ֆրանցիսկի ենթադրյալ դիմանկարի պատճենը, որի բնօրինակը գտնվում է Վատիկանի թանգարաններում։ Եթե հաստատվի, ապա դա կհամարվի առաջին իրական դիմանկարը իտալական արվեստի պատմության մեջ։ Եկեղեցում նաև պահպանվել է այն խուցը, որտեղ ապրել է սուրբը։ Խցում առկա սև քարը համարվում է նրա բարձը։ Վանքի բակի նարնջի ծառը, ըստ ավանդության, տնկել է Սուրբ Ֆրանցիսկը։

Եկեղեցու առջև Պիոս IX Պապի կողմից կանգնեցվել է հոնիական սյուն, որը բերվել էր Վեիի ավերակներից։

Գրականություն

  • Heinz-Joachim Fischer, «Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt», DuMont Buchverlag, Köln 2001, ISBN 3-7701-5607-2, S. 344
  • Federico Gizzi, Le chiese barocche di Roma
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Karen S
21 Октября 2022
There is a Bernini statue in the alcove to the left of the altar.
Albarico
12 Сентября 2011
"Un luogo in cui rifugiarsi, non soltanto per ammirare un'opera d'arte dall'infinita bellezza (la Beata Ludovica Albertoni del Bernini), ma anche per riprendere fiato dal traffico di viale Trastevere"
Rizzoli Libri
17 Июля 2013
Dopo aver vagato tra le viuzze di Trastevere, Elena approda in questa chiesa e contempla rapita l’estasi della Beata Ludovica Albertoni di Bernini.
Rizzolilibri
15 Июля 2013
Dopo aver vagato tra le viuzze di Trastevere, Elena approda in questa chiesa e contempla rapita l’estasi della Beata Ludovica Albertoni di Bernini.
il camaleonte
19 Февраля 2023
Chiesa con statua del Bernini
Ángel Mendiola Calero
14 Апреля 2013
Beata Ludovica Albertoni de Bernini. Sensual, curiosa, claraboya invisible, funeraria, éxtasis, orgasmo, pecho.
6.0/10
1,119 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Via di Porta Portese, 21, 00153 Roma RM, Իտալիա Ուղղություններ ստացեք

San Francesco a Ripa Foursquare վրա

Սան Ֆրանչեսկո ա Ռիպա Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Best Roma

սկսած $463

Hotel Infinito

սկսած $75

Daniela Hotel

սկսած $66

Espana Hotel

սկսած $88

Shiva B&B

սկսած $64

B&B Manzoni Holidays

սկսած $94

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Porta Portese

Porta Portese is a gate in Rome, Italy.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե

Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե (իտալ.՝ Basilica di Santa Cecilia i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Crisogono

San Crisogono is a church in Rome (rione Trastevere) dedicated to the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտ Ալեսիո

Սանտ Ալեսիո (իտալ.՝ Basilica dei Santi Bonifacio e Alessio), բազի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Սաբինա բազիլիկ

Սանտա Սաբինա բազիլիկ (լատ.՝ Basilica Sanctae Sabinae, իտալ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա ին Տրաստևերե

Սանտա Մարիա ին Տրաստևերե (իտալ.՝ Basilica di santa Maria in Trastevere

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Orange Garden, Rome

The Orange Garden (italiano. Giardino degli Aranci) is the name used

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Trastevere

Trastevere is rione XIII of Rome, on the west bank of the Tiber, south

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կոսմասի և Դամիանոսի բազիլիկ

Կոսմասի և Դամիանոսի բազիլիկ (Santi Cosma e Damiano, Սանտի-Կոմսա-է-

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա դելա Պաչե

Սանտա Մարիա դելա Պաչե (իտալ.՝ Santa Maria della Pace), եկեղեցի Հռոմում

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Bernardo alle Terme

San Bernardo alle Terme is a basilica church in Rome.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պալերմոյի Մայր տաճար

Պալերմոյի Մայր տաճար, Սուրբ Կույս Մարիամի տաճար (իտալ.՝ Catte

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Լուիջի դե Ֆրանչեզի

Սան Լուիջի դե Ֆրանչեզի (իտալ.՝ San Luigi dei Francesi, ֆր.՝ Sai

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը