Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան

Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ San Francisco Museum of Modern Art, կրճատ` SFMOMA), գեղարվեստական թանգարան Սան Ֆրանցիսկոյում, որտեղ պահպանվում են XIX-XXI դարերի արվեստի գործերի լիակատար հավաքածուներ։ Հավաքածուում ներկայացված են ավելի քան 29.000 գեղանկարներ, գրաֆիկաներ, քանդակներ, լուսանկարներ և ճարտարապետական ստեղծագործություններ, ինչպես նաև` ժամանակակից արվեստի տեսակները պատկերող արթ- օբյեկտներ։

Պատմություն

Սան ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանը մասնավոր, ոչ կոմերցիոն հաստատություն է։ Այն հիմնադրվել է 1935 թվականին և կոչվել է Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստական թանգարան։ Ստեղծման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Բենդերի կողմից նվիրաբերված արվեստի 36 ստեղծագործություններից կազմված հավաքածուն, որն իր մեջ ներառում էր Դիեգո Ռիվերայի «Ծաղիկներ տանողը» կտավը։ Դրանից հետո հավաքածուն սկսեց ավելանալ` շնորհիվ մասնավոր հավաքածուներ ձեռք բերելու և երկարաժամկետ վարձակալության շնորհիվ։ Օրինակ, 2009 թվականին 100 տարով պայմանագիր կնքվեց Դորիս և Դոնալդ Ֆիշերների հավաքածուն պահելու համար։ Հավաքածուն ներառում է 1100 աշխատանք։ Թանգարանը դարձել է 20-րդ դարի առաջին մեծ հավաքածուն ԱՄՆ-ի արևմտյան ափում։ Այստեղ են անցկացվել ժամանակակից արվեստի այնպիսի նշանավոր ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություններ, ինչպիսիք են Ջեքսոն Պոլլոքը, Արշիլ Գորկին և Քլիֆֆորդ Սթիլլը։ Թանգարանն ամեն տարի շնորհում է Bay Area Treasure Award նշանակալի մրցանակը ժամանակակից արվեստում ունեցած ներդրման համար։ Այդ մրցանակին տարբեր տարիներին ստացել են Ջորջ Լուկասը, Ջիմ Քեմփբելլը, Լոուրենս Հալփրինը։ 2014 թվականին ինդուստրիալ դիզայնում ներդրում ունենալու համար մրցանակին արժանացել է Apple-ի արտաքին տեսքի հեղինակ Ջոնաթան Այվը։ 1995 թվականից թանգարանը տեղակայված է Մարքեթ-սթրիթի հարավային հատվածում գտնվող շենքում, որը նախագծվել է շվեյցարացի ճարտարապետ Մարիո Բոտտոյի կողմից։ Թանգարանի կենտրոնում գտնվում է ատրիում, որը պատկերում է սև ու սպիտակ գծերով ցիլինդր ու հակադրության մեջ է շենքի մյուս հատվածների հետ։

2002 թվականից թանգարանը ղեկավարում է Նիլ Բեն-Էզրան։

Հավաքածուներ

Նկարների ու քանդակների հավաքածուում հաշվվում է 7000 ստեղծագործություն, որոնք ստեղծվել են 1900 թվականից մինչև մեր օրերը։ Ստեղծագործությունները տարբեր ոճերի են, ֆովիզմից ու կուբիզմից մինչև պոպ-արտ և մինիմալիզմ, միևնույն ժամանակ, մեծ ուշադրություն է դարձվում աբստրակտ էքսպրեսիոնիզմին, կոնցեպտուալիզմին, գերմանական էքսպրեսիոնիզմին ու Կալիֆորնիայի արվեստին։ Թանգարանում լավ ներկայացված են Անրի Մատիսսի, Մարսել Դյուշանի, Անսել Ադամսի, Ֆրանց Մարկի Թեո վան Դույսբուրգի, Պաուլ Քլեեի, Ջեքսոն Պոլլոքի, Մարտին Քիփփենբերգերի Քլաուս ֆոն Բրուխի, Քերրի Ջեյմս Մարշալի, Էէրո Սաարինենի և այլ արվեստագետների ստեղծագործությունները։ Թանգարանն առաջիններից էր, որ իր ստեղծման հենց սկզբից սկսեց դիտարկել լուսանկարները որպես արվեստ։ Այսօր թանգարանի հավաքածուում կան ավելի քան 14.000 աշխատանքներ, որոնք ներառում են լուսանկարներ 1830-ական թվականներից, երբ կատարվել են առաջին լուսանկարները։ Թանգարանը մասնագիտանում է Կալիֆորնիայի ու ԱՄՆ-ի Արևմուտքի, ինչպես նաև` եվրոպական ավանգարդի ու ամերիկյան մոդեռնիզմի լուսանկարների ուսումնասիրության մեջ։ Հետաքրքրություն է ներկայացնում 19-րդ դարի սիրողական ու պրոֆեսիոնալ լուսանկարների հավաքածուն (որը նախկինում երբևէ չի դիտարկվել որպես արթ-օբյեկտ), ինչպես նաև` ճապոնական լուսանկարները։ Ճարտարապետության ու դիզայնի բաժինը ունի ճարտարապետական գծագրերի, մոդելների, ինստալիացիաների հավաքածուներ, որոնք հիմնականում փորձարարական բնույթ են կրում։ Մեդիա արվեստի բաժինը բացվել է 1987 թվականին. ԱՄՆ-ում այն առաջիններից մեկն է։ Այնտեղ են գտնվում Վիտո Ակկոնչիի, Դեն Գրեմի, Հերի Հիլլի, Նամ Ջուն Փայքի, Մեթյու Բարնիի, Պիեռ Յուիգի աշխատանքները, Պիպիլոտտա Րիստի, Քրիստիան Մարքլեյի տեսաիլյուստրացիաները։

Ղեկավարներ

Տարբեր տարիներին թանգարանը ղեկավարել են.

  • Գրեյս Մորլի (1935-1958)
  • Ջորջ Դ.Ս. (1958-1965)
  • Ջերալդ Նորլանդ (1966-1972)
  • Հենրի Տ. Հոփքինս (1974-1986)
  • Ջոն Ռ. Լեյն (1987-1997)
  • Դեյվիդ Ա. Ռոսս (1998-2001)
  • Սֆոմ Նիլ Բերենզա (2002 թվականից)
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Daniel
21 Ноября 2016
Download the museum "immersive walks". Incredible Experience. Program for a whole day. You can have lunch outside and come back. Desert must be the Tiramissu at the cafe on fifth floor. Stunning!
Wilson Favre-Delerue
30 Сентября 2016
The Snøhetta wing has vastly expanded the original Mario Botta building, though the new galleries don't benefit from much natural light. They are spacious, however, and the collection superb.
Ashley Bowles
23 Февраля 2017
An incredible collection of modern and contemporary art. Not to be missed! You only need to go a couple of times to make the membership worth it.
Laurence B
4 Августа 2017
The whole museum is lovely. After their renovation, they have lots of space for exciting temporary exhibitions. The rooftop sculpture garden is a great way to take a mid-visit respite.
Gsus S.S.
29 Мая 2019
Mario Botta’s architecture... ????. Fantastic collections of Calder, Warhol and other top artists. Obligated stop.
Fodor's Travel
29 Августа 2017
The museum has an extensive collection of 20th century art, from Fauvism and Cubism to Pop Art, Minimalism, and Abstract Expressionism. SFMOMA also boasts a notable collection of photography.
9.4/10
Paul Weil, Alexey Drozhzhin և 51,206 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
213 Natoma St, San Francisco, CA 94105, Միացյալ Նահանգներ Ուղղություններ ստացեք
Пнд-Втр-Птн-Вск 10:00 AM–5:00 PM
Чтв 10:00 AM–9:00 PM

San Francisco Museum of Modern Art Foursquare վրա

Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Pacific Remedy Penthouse - Twitter Square, a Tritium Premier Collection

սկսած $591

Inn at the Opera

սկսած $298

Sleep Over Sauce

սկսած $0

Travelodge by Wyndham San Francisco Central

սկսած $197

SOMA Park Inn - Civic Center

սկսած $199

Days Inn by Wyndham San Francisco Downtown/Civic Cntr Area

սկսած $318

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Yerba Buena Gardens

Yerba Buena Gardens is the name for two blocks of public parks located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Moscone Center

Moscone Center Шаблон:IPAc-en is the largest convention and exhib

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Contemporary Jewish Museum

The Contemporary Jewish Museum (The CJM) was founded in 1984 in San

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Union Square, San Francisco

Union Square is a 2.6-acre (1.1 ha) public plaza bordered by Geary,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Belden Place

Belden Place is a narrow alley in the Financial District of San

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gallery 16

Gallery 16 is an art gallery located in San Francisco, California. It

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Warfield Theatre

The Warfield Theatre, colloquially referred to as The Warfield, is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Transamerica Pyramid

The Transamerica Pyramid is the tallest and most recognizable

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կանադայի ազգային պատկերասրահ

Կանադայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Canada, ֆր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թեյթ Մոդեռն

Թեյթ Մոդեռն (անգլ.՝ Tate Modern), Լոնդոնի մոդեռնիզմի և ժամանակա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)

Ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Modern Art, կրճատ` M

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պիկասոյի թանգարան (Փարիզ)

Պիկասոյի թանգարան (ֆր.՝ Musée national Picasso), թանգարան

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը