Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ

Սանտա Մարիա սոպրա Միներվա (լատ.՝ Sancta Maria supra Minervam), Հռոմի կաթոլիկ եկեղեցու Դոմինիկյաններ վանական միաբանության եկեղեցիներից մեկը Հռոմում, Իտալիայում։ Եկեղեցու անվանումն առաջացել է այն փաստից, որ առաջին քրիստոնեական եկեղեցական կառույցը այդ վայրում կառուցվել է եգիպտական Իսիդա աստվածուհուն նվիրված տաճարի տեղում (լատ.՝ supra)։ Վերջինս սխալմամբ վերագրվել է հունա-հռոմեական աստվածուհի Միներվային։

Եկեղեցին տեղակայված է Հռոմի Պինյա շրջանի (պատմական Մարսյան դաշտի տարածք) Պիացցա դելլա Միներվա հրապարակում, որը գտնվում է Պանթեոնի հետնամասում։ Ներկայիս եկեղեցին և շրջակա տարածքները նշված են եղել Ջիամբատտիստա Նոլլիի 1748 թվականի քարտեզի վրա։

Հռոմի շատ միջնադարյան եկեղեցիներ ձևավորված են եղել բարոկկո ոճով, սակայն Միներվա բազիլիկը մեզ հասած գոթական ոճով կառուցված եկեղեցու միակ օրինակն է Հռոմում։ Վերածննդի ոճով կառուցված համեստ ֆասադի ետևում գոթական ինտերիեր է՝ կամարակապ սյուներով և վառ կապույտ ներկված առաստաղով։

Եկեղեցին և նրան սահմանակից կուսանոցը պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառայել են Դոմինիկյան միաբանությանը։ Այսօր Դոմինիկյան օրդենը վերահաստատվել է իր սկզբնական տեղում՝ Սանտա Սաբինա բազիլիկում։ 2001 թվականից Սանտա Մարիա սոպրա Միներվա եկեղեցու կարդինալ-քահանան Կորմակ Մարֆի-Օ՛ Քոննորն է։

Պատմություն

Հնագույն ժամանակներում ներկայիս եկեղեցու և նախկին կուսանոցի տեղում եղել են երեք տաճարներ՝ Միներվայինը, որը Ք․ա․ 50 թվականին կառուցել էր Գնեոս Պոմպեոսը ի պատիվ Միներվա աստվածուհու, Իսեումը՝ նվիրված Իսիդա աստվածուհուն, և Սերապեումը՝ նվիրված Սերապիս աստծուն։ Մանրամասներ Միներվա տաճարից հայտնի չեն, բայց վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ փոքրիկ շրջանաձև Միներվիում տաճարը երբևէ կանգնած է եղել մի փոքր հեռու, Կոլեջիո Ռոմանո հրապարակի վրա։ 1665 թվականին եկեղեցու հարևանությամբ գտնվող Դոմինիկյան վանքի այգում հայտնաբերվում է եգիպտական սյուն։ Տարբեր ժամանակներում մի քանի այլ փոքր սյուներ ևս հայտնաբերվել են եկեղեցու մոտ, որոնք հավանաբար Հռոմ են բերվել առաջին դարի ընթացքում և մյուսների հետ զուգակցելով կանգնեցրել են Իսիդայի տաճարի մուտքի մոտ։ Նկուղում ևս կան այլ հռոմեական սյուների մնացուկներ։

Ավիրված տաճարը հավանաբար գոյություն է ունեցել մինչև Զաքարիա Պապի (741-752) կառավարումը, որն իր օրոք վերջապես քրիստոնեացնում է վայրը։

1255 թվականին Ալեքսանդր IV Պապը հիմնադրում է կուսանոց այդ տեղում։ Տասնամյակ անց կուսանոցը վերափոխվում է Սան Պանկրացիո հռոմեական եկեղեցու՝ դրանով թույլ տալով դոմինիկյաններին այնտեղ կուսակրոնների մենաստան ստեղծել։ 1266 թվականի սկզբին նրանք այնտեղ էին, սակայն պաշտոնական եկեղեցական կարգավիճակ ստացան 1275 թվակնին։ Շինությունների համալիրը, որը ձևավորվել էր եկեղեցու և մենաստանի շուրջը, հայտնի է որպես «insula sapientae»՝ իմաստության կղզի, կամ «insula dominicana»՝ Դոմինիկյան կղզի։

Դոմինիկյանները սկսեցին ներկայիս գոթական եկեղեցու կառուցումը 1280 թվականին՝ վերցնելով Ֆլորենցիայի իրենց Սանտա Մարիա Նովելլա տաճարի նախատիպը։ Ճարտարապետական նախագիծը հավանաբար արվել է Նիկողայոս III Պապի ժամանակաշրջանում երկու դոմինիկյան վանականների՝ Ֆրա Սիստո Ֆիորենտինոյի և Ֆրա Ռիստորո դա Կամպիի կողմից։ Բոնիփակիոս VIII-ի և հավատացյալների աջակցությամբ եկեղեցու ենթակողմերը ավարտվեցին 14-րդ դարում։

1453 թվականին եկեղեցու ինտերիերի կառուցումը վերջնականորեն ավարտվեց, երբ կարդինալ Խուան Տորքուեմադան հրամայեց, որ հիմնական նավը ծածկվի կամարով, որն էլ կկրճատի եկեղեցու սկզբնապես որոշված բարձրությունը: Նույն տարում Ֆրանչեսկո Օրսինին հովանավորեց եկեղեցու ճակատամասի կառուցումը։ Այնուամենայնիվ ֆասադի աշխատանքները անավարտ մնացին մինչև 1725 թվականը, երբ այն վերջնականապես իրականացվեց Բենեդիկտոս XIII Պապի հրամանով։

1431 թվականին եկեղեցին և հարակից Դոմինիկյանների մենաստանը Պապական գաղտնի ժողովների անցկացման վայրն էր։ Հռոմ քաղաքը իրարանցման մեջ էր Մարտինոս V Պապի մահվան պատճառով։ (Նրա ընտանիքը 15 տարի շարունակ իշխող դիրք ուներ Հռոմի քաղաքական կյանքում և կուտակել էր հարստություն եկեղեցու միջոցով)։ Եկեղեցու ավանդատունը 14 կարդինալների հանդիպման վայրն էր, ովքեր եկել էին մասնակցելու գաղտնի ժողովին, որը պետք է սկսվեր 1431 թվականի մարտի մեկին։ Մարտի երեքին նրանք պապ ընտրեցին կարդինալ Գաբրիել Կոնդուլմարոյին, որը ստացավ Եվգինեոս IV անունը։ Նրա մահից հետո տեղի ունեցավ երկրորդ Գաղտնի ժողովը, որտեղ 18 կարդինալներ ընտրեցին կարդինալ Թոմասսո Պարենտուչելլի դա Սարցանային՝ որպես Նիկողայոս V Պապ։

Սանտա Մարիա սոպրա Միներվան 1557 թվականից եղել է տիտղոսակիր եկեղեցի, իսկ 1566 թվականից՝ փոքր բազիլիկ։ Եկեղեցու առաջին տիտղոսակիր կարդինաը Միշել Գիլշիերին է, որը 1566 թվականին դարձել է Պիոս V Պապ։ Նա միևնույն տարում եկեղեցին բարձրացրեց բազիլիկի աստիճանի։

16-րդ դարում Ջուլիանո Սանգալոն փոփոխություններ կատարեց երգչախմբային տարածքում, իսկ 1600 թվականին Կառլո Մադերնան ընդլայնեց աբսիդը, հավելեց բարոկկոյան դեկորացիաներ և ստեղծեց ներկայիս ֆասադը վերածննդյան ոճով։

1848-1855 թվականներին Ջիրոլամո Բիանչեդին գլխավորեց վերակառուցման կարևոր ծրագիրը, ըստ որի բալոկկո ոճով արված ձևավորումները հեռացվեցին, և դատարկ պատերը ծածկվեցին նեո-գոթական ֆրեսկոներով՝ ինտերիերին հաղորդելով ներկայիս նեո-գոթական արտաքինը։

Բազիլիկի ապակե պատուհաները հիմնականում 19-րդ դարի են։ 1909 թվականին մեծ երգեհոն տեղադրվեց Կառլո Վեգեցցի Բոսիի կողմից։ Այն վերանորոգվել է 1999 թվականին։

Սանտա Մարիա սոպրա Միներվայում գտնված արձանագրությունները հավաքվել և հրապարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից։

Ինտերիեր

Եկեղեցու կարևոր արվեստի գործերից են Միքելանջելոյի Cristo della Minerva արձանը (1521 թ․), ինչպես նաև 15-րդ դարի վերջի ֆրեսկոները Կարաֆա Կապելլայոմ, որոնք Ֆիլիպպինո Լիպպիի աշխատանքներն են։ Բազիլիկում են գտնվում նաև շատ դամբարաններ։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Merve D
17 Февраля 2015
Wow, wow, wow. A huge basilica (may be the tallest in Rome) that stands in a spacious and somewhat less crowded square. There are some great artwork inside and the colour of the ceiling is lovely!
Anne vdB
7 Мая 2014
Christo della Minerva, or Christ the Redeemer, was commissioned in 1514 by Vari to Michelangelo. A black vein was discovered in the marble of the 1st version; finished by apprentices Urbano & Frizzi.
Andrey Opadchiy
26 Декабря 2012
The only truly gothic basilic in the whole Rome. Behind a simple white facade hides a true jewel. High, grey gothic pillars hold a blue ceiling with an impressive colored windows.
I Pini di Roma
16 Октября 2013
The father of modern astronomy Galileo Galilei, after being tried for heresy in the adjoining monastery, abjured his scientific thesis in the church on the 22nd of June 1633
Thiago Amorim
25 Марта 2017
Triunfo de São Tomás sobre a Heresia (San Tommaso in cattedra sopra gli eretici), de Filippino Lippi. No livro: "Destruirei a sabedoria dos sábios". Derrotada pela sabedoria, no chão, a malícia
Vanessa Vaz
9 Сентября 2015
Magnifique plafond, dont la hauteur nous laisse béat, des dorures et un orgue magnifique. Une des plus belles du quartier.
7.2/10
Anna Bogdanova, EnMork և 3,829 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Basilica di Santa Maria Sopra Minerva, 00186 Roma RM, Իտալիա Ուղղություններ ստացեք
Чтв-Sat 11:00 AM–7:00 PM
Вск 10:00 AM–8:00 PM
Пнд 11:00 AM–7:00 PM
Втр 10:00 AM–7:00 PM

Basilica di Santa Maria sopra Minerva Foursquare վրա

Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Best Roma

սկսած $463

Hotel Infinito

սկսած $75

Daniela Hotel

սկսած $66

Espana Hotel

սկսած $88

Shiva B&B

սկսած $64

B&B Manzoni Holidays

սկսած $94

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պանթեոն (Հռոմ)

Պանթեոն (հին հուն. πάνθειον — տաճար կամ վայր՝ նվիրված բոլոր աստվ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտ Ինյացիո

Սանտ Ինյացիո եկեղեցի (իտալ.՝ Chiesa di Sant'Ignazio di Loyola

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա ին Վիա Լատա

Սանտա Մարիա ին Վիա Լատա (լատ.՝ Sanctae Mariae in Via Lata), տ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Doria Pamphilj Gallery

's 1650 Portrait of Innocent X (Pamphilj).]] The Doria Pamphilj

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ջեզու եկեղեցի

Ջեզու եկեղեցի (իտալ.՝ Chiesa del Gesù), Հիսուսի միաբանութ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Obelisk of Montecitorio

The Obelisk of Montecitorio (italiano. 'Obelisco di Montecitorio',

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Largo di Torre Argentina

Largo di Torre Argentina is a square in Rome that hosts four

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պալացցո Վենեցիա

Պալացցո Վենեցիա կամ Պալացցո Բարբո (իտալ.՝ Palazzo Venezia, նախ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Basilica of Santa Maria Novella

Santa Maria Novella is a church in Florence, Italy, situated just

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա Մաջորե

Սանտա Մարիա Մաջորե (իտալ.՝ Basilica di S.Maria Maggiore), եկեղեցի,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santi Giovanni e Paolo, Venice

The Basilica di San Giovanni e Paolo, known in the Venetian dialect as

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի

Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի (լատ.՝ Beatissimae Virgin

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պանթեոն (Հռոմ)

Պանթեոն (հին հուն. πάνθειον — տաճար կամ վայր՝ նվիրված բոլոր աստվ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը