Սանտի Քուատրո Կորոնատի (իտալ.՝ Basilica dei Santi Quattro Coronati), վանական համալիր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Հռոմի Ցելիում բլրի վրա, Կոլիզեումի և Լաթերանյան բազիլիկի միջև։ Համալիրն իր մեջ ներառում է համանուն եկեղեցին՝ Օրացույցային և Գոթական սրահներով, Սան Սիլվեստրո կապելլան և երկու կուսանոցներ։ Ներկայիս եկեղեցին 12-րդ դարի կառույց է, սակայն նրանում պահպանվել են նախկին՝ 9-րդ դարի շինության բազմաթիվ մնացուկներ։ Եկեղեցին նվիրված է 4 անհայտ սրբերին և նահատակներին։
Ըստ ավանդույթի առաջին եկեղեցին եղել է Մելքիադես Պապի օրոք, 4-րդ դարում, Ցելիում բլրի հյուսիսային կողմում։ Լինելով Հռոմի առաջին եկեեցիներից, այն կրում էր Titulus Aemilianae անվանումը, որը հավանաբար հռոմեական առանձնատան տիրոջ անունն էր։ Վեջինիս կառույցը երևում է եկեղեցու տակ։ Եկեղեցու կառուցումը ավարտվել է 6-րդ դարի վերջում, և քանի որ այն գտնվել է միջնադարյան պապական նստավայր Լատերանյան պալատի հարևանությամբ, այդ ժամանակահատվածում նշանավոր եկեղեցի է եղել։ Առաջին վերակառուցումը իրականացվել է Լևոն IV Պապի օրոք (847-855թթ․), որը կառուցել է նկուղ նավի տակ, ավելացրել է ենթակողմերը, ցանկապատել է ֆասադի դիմացի բակը, կառուցել է զանգակատունն ու Սուրբ Բարբարայի և Նիկոլասի կապելլաները։ Նոր ուշագրավ բազիլիկը ուներ 95մ բարձրություն և 50մ լայնություն։
Այնուամենայնիվ, այդ եկեղեցին այրվեց Ռոբերտ Գվիսկարի զորքերի կողմից Հռոմի կողոպտման ժամանակ (1084թ)։ Սկզբնական եկեղեցի վերանորոգելու փոխարեն, Պասքալիս II կառուցեց փոքրիկ բազիլիկ, որն ուներ երկու բակ, մեկը՝ նախկին՝ 9-րդ դարի եկեղեցու բակին համապատասխան, մյուսը նախկին եկեղեցու նավի տեղում։ Երկու ենթակողմերից աջ հատվածը ներառվեց Կարդինալյան պալատի մեջ, իսկ ձախը՝ Բենեդիկտյան եկեղեցու մեջ։ Բազիլիկի աբսիդը պահպանվեց, որը նոր կառուցված եկեղեցու համար բավականին ծավալուն էր։ Իսկ նավը սյուների միջոցով բաժանվեց երեք մասի։ Նորակառույց եկեղեցին օծվեց 1116 թվականի հունվարի 20-ին։ 1338 թվականին այն Սասսովիվո աբբայության սեփականությունն էր։
13-րդ դարում եկեղեցու ներկառուցվեց կոսմատեսկո ոճով արված վանքը։ Կարդինալյան պալատը ընդլայնվեց կարդինալ Ստեֆանո Կոնտիի կողմից, որը Իննոկենտիոս III Պապի զարմիկն էր։ Նա պալատը վերածեց ամրոցի, որպեսզի Լատերանում բնակվող պապերին թաքցնի գերմանական Շտաուֆեն կայսրերի հետ ունեցած կոնֆլիկտի ժամանակ։ 1247 թվականին օծվեց ամրոցի առաջին հարկում տեղակայված Սանտ Սեղբեստրոս կապելլան։ Անտեղ կային ֆրեսկոներ, որում պատկերված էին Սեղբեստրոս I Պապի և Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մասին։
Երբ պապերը տեղափոխվեցին Ավինյոն (14-րդ դար), Կարդինալյան պալատը ավիրվեց։ Եվ երբ Մարտինոս V Պապի օրոք նրանք վերադարձան Հռոմ, անհրաժեշտ էր ալատը վերականգնել։ Սակայն պապական նստավայրը Լատերանից Վատիկան տեղափոխվելուց հետո, այս բազիլիկը կորցրեց իր կարևորությունը։ 1564 թվականին Պիոս IV Պապը եկեղեցին և նրա շրջակա շինությունները հանձնեց Ավգուստինյան օրդենին, որոնք մինչ օրս ծառայում են այնտեղ։
Համալիրի նկատմամբ հետաքրքրությունն վերսկսեց 1913 թվականին՝ շնորհիվ Անտոնիո Մունյոզի աշխատանքի։ Երբր կառույցը դարձել էր որբանոց, Ավգուստինյան միանձնուհիները մուտքի մոտ դրել էին մի պտտվող թմբուկ, որն օգտագործվում էր որպես ավանդատուփ՝ անցանկալի երեխաների համար։
Սանտրի Քուատրո Կորոնատին 6-րդ դարից սկսած տիտղոսակիր եկեղեցի է։ Ներկայիս կարդինալ քահանան Ռոջեր Մահոնին է։ Նախկինում եկեղեցու տիտղոսակիր քահանաներից են եղել Լևոն IV Պապը (847թ․), Պորտուգալիայի թագավոր Էնրիկեն և Բենեդիկտոս XV Պապը (1914թ․) Ամբողջական ցուցակը հայնտի է Բենեդիկտոս XII պապականությունից հետո (1334-1342 թթ․)։