Սեն Կլու (զբոսայգի)

Սեն Կլու զբոսայգի (ֆր.՝ Parc de Saint-Cloud), ֆրանսիական ամենահանրաճանաչ պարկերից մեկը, պուրակային ճարտարապետության հրաշալի նմուշ, Ֆրանսիայի պատմական իրադարձությունների կիզակետ։ Գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արեւմուտք, մայրաքաղաքի անմիջական հարեւանությամբ, Սեն Կլու քաղաքի տարածքում։ Կանգուն է 17-րդ դարի վիճակում։

Սեն Կլո զբոսայգին 1923 թվականից սկսած ճանաչվել է որպես Եվրոպայի առավել գեղեցիկ այգիներից մեկը եւ 2005 թվականին ստացել է «Ուշագրավ այգի» պիտակ։ Տարածքը պատմական հուշարձան է հանդիսանում 1900 թվականից և պետության հոգածության ներքո է գտնվում։

Սեն Կլու ամրոց

Ավելի վաղ զբոսայգու տարածքում տեղակայված է եղել Սեն Կլու շատոն (պալատ-ամրոցը), որը կառուցվել է XVI դարում և ի սկզբանե կառուցված է եղել ֆլորենտացի բանկիրների ընտանիքի` Գոնդիների համար։ Սեն Կլուն եղել է Ֆրանսիայի պատմական կարևոր իրադարձությունների ականատեսը։ Կրոնական պատերազմների ժամանակ, 1589 թվականիօգոստոսի 1-ին միաբան Ժակ Կլեմանը սպանել է Փարիզի պաշարման ժամանակ այստեղ բնակվող Հենրի III-ին։ 1658-1701 թվականներին ամրոցը պատկանել է Լյուդովիկոս XIV -ի եղբորը` Ֆիլիպ Օռլեանցուն։ 1784 թվականին ձեռք է բերել Լյուդովիկոս XVI-ը իր տիկնոջ` Անտուանետի համար։ Նրա օրոք ամրոցը խիստ վերակառուցվել է։

Պուրակի ամառային զբոսայգում է տեղի ունեցել բրյումերի 18 պետական հեղաշրջումը` Հանրապետության VIII տարում (1799)։ Հենց Սեն Կլուում է Նապոլեոնը կայսր հռչակվել 1804 թվականին։ Պրուսիայի հետ պատերազմի ժամանակ ամրոցի տարածքում եղել է գերմանական զորքերի շտաբը և ֆրանսիական հրետանու ռմբակոծությունից ամրոցն այրվել է (1870), իսկ ավելի ուշ (1892) ավերակները ջնջվել են երկրի երեսից։

Զբոսայգի

Սեն Կլու զբոսայգին, որի մակերեսը 460 հա է, իրենից ներկայացնում է փարիզեցիների և Իլ դը Ֆրանսի բնակիչների համար հանգստի սիրված վայր։ Զբոսայգու տարածքում իրականացվում են մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում` երաժշտական փառատոն և հին մեքենաների ցուցադրւթյուններ։

1999 թվականին առաջացած փոթորիկից լրջորեն վնասել են զբոսայգու ծառերը և որպես ազգային հարստություն վերականգնվում է պետական միջոցներով:

Պուրակի կառուցվածք

Պուրակը, որին բնորոշ է բարձրությունների մեծ տարբերություններ, բաղկացած է

  • ֆրանսիական ոճի այգուց, որը նախագծել է Անդրե Լենոտրը
  • անգլիական այգուց (Տրոկադերո պուրակ, որը սկսվել է կառուցվել Լյուդովիկոս XVIII-ի ժամանակ)
  • Մարի Անտուանետի վարդանոցից և այլն։

Զբոսայգու տարածքում գտնվում են մոտ տասը շատրվաններ։ Զբոսայգու վերին մասում բազրիք կա, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզ ։

Զբոսայգու տարածքում տեղակայված է Սեն Կլու ամրոցի փոքրիկ թանգարանը, ինչպես նաեւ Պաստյորի ինստիտուտը։

Սեն Կլու զբոսայգին գրականության եւ արվեստի մեջ

Սեն Կլու զբոսայգին հիշատակվում է ֆրանսիական գրականության մի շարք ստեղծագործություններում։ Անտուան Ֆրանսուա Պրևոյի «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (Histoire d'une Grecque moderne, 1740) վեպում, որի հերոսները ուղևորվում են Սեն Կլու` խնջույքի, ընթերցողն իմանում է, որ XVIII դարում զբոսայիներն ունեցել են «թեթևաբարո» համբավ։ Զբոսայգին գեղարվեստական նկարագրություն է գտել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» չորրորդ գլխում.

Սեն Կլուի ծաղկանոցներն անուշահոտ բուրում էին, Սենայի շունչը շարժում էր ծառերի սաղարթը, ճյուղերը ճոճվում էին մեղմ զեփյուռից, մեղուներն անխնա թալանում էին հասմիկի թփերը, թիթեռների մի ամբողջ խումբ հավաքվեց հազարտերևուկի, երեքնուկի և վայրի վարսակի վրա։ Ֆրանսիական թագավորի արգելավայր զբոսայգին գրավեց անբան թափառաշրջիկների աղմկոտ խումբը. դրանք թռչուններն էին։
- Վիկտոր Հյուգո «Թշվառները»

Զբոսայգին գրավել է բազմաթիվ հայտնի նկարիչների։ Տարբեր ժամանակներում այն պատկերել են Ժ. Օ. Ֆրագոնարդը, Ռ. Դյուֆին, Է. Հոփփերը։ Զբոսայգու մի հատված էլ պատկերված է Անրի Ռուսոյի «Սեն Կլու զբոսայգու արահետ» կտավում (1908)։

«Nothing compares 2 U» («Ոչինչ չի համեմատվի քեզ հետ») երգով նկարահանվել է համաշխարհային ճանաչման արժանացած տեսհոլովակ։ Այգին, որտեղ զբոսնում է երգչուհի Սինեադ Օ Կոնորը (Sinéad O ' Connor), Սեն Կլու զբոսայգին է (ֆր. Parc de Saint-Cloud)։ Սեն Կլուն գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտումում Փարիզից արեւմուտք, մայրաքաղաքի մերձակայքում Սեն Կլու քաղաքի տարածքում։

1994 թվականի սեպտեմբերի 26-ին, թողարկվել է Սեն Կլու զբոսայգու ջրվեժի պատկերով փոստային նամականիշ։ 2012 թվականի հունիսի 9-ին թողարկվել է մի նամականիշ, որի վրա պատկերված է Սեն Կլու Մեծ կասկադը և ավազանները։

Հեծանվային սպորտի ծննդավայր

Հեծանվային սպորտի ծննդյան պաշտոնական ամսաթիվը համարվում է 1868 թվականի մայիսի 31-ը, երբ Սեն Կլու  զբոսայգու արահետներում 2 կմ-ոց մրցավազք կազմակերպվեց։ Հարյուր քառասուն տարի անց, 2008 թվականի հունիսի 15-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, Եվրոպայով հրաժեշտի շրջագայության ժամանակ անձնական հեծանիվով անցել է Սեն Կլու պարկով։

Գործնական խորհուրդներ

  • Սեն Կլու զբոսայգի կարելի է հասնել մետրոյով (9-րդ ուղի, «Pont de Sèvres» կայարան կամ 10-րդ ուղի, կայան «Boulogne - Pont de Saint-Cloud»), մետրոյից հետո ոտքով (Սեն գետի վրայի կամրջով) կամ ավտոբուսով։
  • Զբոսայգու մուտքը հետիոտնի համար անվճար է, ավտոմեքենայով զբոսանքի համար գանձվում է վճար:
  • Աշխատանքային ժամերը տարբեր են` կախված տարվա եղանակից։

Տես նաև

  • Սեն Կլու (պալատ)
  • Սեն Կլու (քաղաք)
  • Անգլիայի թագուհու ժամանումը Սեն Կլու պալատ (կտավ)
  • Էդուարդ VII

Աղբյուրներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
John McKellar
8 Мая 2014
Strolling around re-enacing Sinead O'Connor's Nothing Compares 2U video was one of my favourite things about this place. It's also stunningly beautiful. Go see!
Leïla Perrard
2 Августа 2015
Beautiful, quiet and not too crowded. The picnic was a fail due to a persistant and quite nerve breaking wasps attack, think about it!
Peter Vermeulen
31 Августа 2013
Beautiful park with incredible views - make sure to take your own drinks...the cafes in the park are charging ridiculous prices
Tto Swarm
16 Января 2016
Idéal pour les promenades, il faut savoir s'écarter des artères où les enfants braillent. Quelques bancs s'offrent parfois avec de jolies perspectives
Mark Le Net
24 Апреля 2013
Un entretien à Boulogne ou Issy Les Moulineaux ? Prenez le temps dévolus détendre un peu avant en allant vous promener dans les allées du parc, loin du stress. Ensuite, libérez l'énergie accumulée !
Steph Stewi
24 Июля 2015
Parc très agréable, souvent animé et avec de jolie vue sur Paris.Mais ne pas avoir peur de monter des côtes ;)
7.9/10
18,898 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
В 0.1км от Allée de la Carrière, 92210 Saint-Cloud, Ֆրանսիա Ուղղություններ ստացեք
Чтв 7:00 AM–9:00 AM
Птн 7:00 AM–9:00 AM
Sat 9:00 AM–11:00 PM
Вск 8:00 AM–8:00 PM
Пнд 8:00 AM–9:00 AM
Втр 6:00 AM–9:00 AM

National Estate of Saint-Cloud Foursquare վրա

Սեն Կլու (զբոսայգի) Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Novotel Paris Pont De Sevres Hotel

սկսած $266

Lagrange Apart?Hotel Paris-Boulogne

սկսած $98

Hôtel De France

սկսած $64

ibis Paris Boulogne Billancourt

սկսած $104

Timhotel Boulogne Rives De Seine

սկսած $275

ibis budget Meudon Paris Ouest

սկսած $57

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շատո Սեն Կլու (պալատ)

Շատո Սեն Կլու պալատ (ֆր.՝ Le château de Saint-Cloud), Փարիզի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
France crowning Art and Industry

France crowning Art and Industry (French: La France couronnant l'Art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stade Roland Garros

Le Stade de Roland Garros ('Roland Garros Stadium') is a tennis venue

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պարկ դե Պրենս

Պարկ դե Պրենս (ֆր.՝ Parc de Princes), ֆուտբոլային մ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Solar Observatory Tower Meudon

Solar Observatory Tower Meudon is a 36.47 metre tall tower built of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Meudon

The former Château de Meudon, on a hill in Meudon, about

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բուլոնյան անտառ

Բուլոնյան անտառ (ֆր.՝ le bois de Boulogne), հանրային մեծ պու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort Mont-Valérien

Fort Mont-Valérien (Fort du mont Valérien or simply Mont-Valérien) is

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hudson River Park

Hudson River Park is a waterside park on the North River (Hudson

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kerry Park (Seattle)

Kerry Park is a Шаблон:Convert park on the south slope of Queen Anne

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Volunteer Park (Seattle)

Volunteer Park is a Шаблон:Convert park in the Capitol Hill neigh

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Holyrood Park

Holyrood Park (also called the Queen's Park or King's Park depending

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gantry Plaza State Park

Gantry Plaza State Park is a state park on the East River in the

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը