Շամբոր (դղյակ)

Շամբոր (ֆր.՝ Château de Chambord), Լուարայի հովտի դղյակներից մեկը: Կառուցվել է Ֆրանցիսկոս 1-ին արքայի հրամանով, ով ցանկանում էր ավելի մոտ գտնվել մոտակայքում ապրող սիրած կնոջը` Տուրի կոմսուհուն:

Շինարարությունը ընթացել է 1519-1547 թվականներին Կոսոն գետի (ֆր.՝ Cosson) ոլորանի մոտ. գետը ֆրանսիական Լուար և Շեր դեպարտամենտի մոտ թափվում է Լուարա գետը:

Ճարտարապետություն

Շամբորը Ֆրանսիայի ամենաճանաչելի դղյակներից է, Վերածննդի շրջանի ճարտարապետական գլուխգործոց: Ճակատային մասի երկարությունը 156 մ է, լայնությունը` 117 մ: Դղյակն ունի 426 սենյակ, 77 աստիճանաշար, 282 բուխարի, 800 գեղազարդ խոյակ:

Ճարտարապետի անունը հայտնի չէ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագծմանը իր մասնակցությունն է ունեցել Լեոնարդո դա Վինչին, ով այդ ժամանակ Ֆրանցիսկոսի 1-ինի պալատական ճարտարապետն էր, սակայն մահացել է շինարարությունն սկսվելուց 1-2 ամիս անց: Նախագծման մասնակից է եղել նաև Բոկադոր մականունով հայտնի ճարտարապետ Դոմենիկո դա Կորտոնան:

Գրող Հենրի Ջեյմսը նշել է, որ դղյակի գմբեթները, ճակտոնները, ծխնելույզները ավելի շատ նման են ամբողջ քաղաքի սրաձողերի, ոչ թե մեկ շինության ելուստների:

Դղյակը նախագծվել է որպես կենտրոնական աշտարակի` դոնժոնի (ֆր.՝ donjon) շարունակություն: Չնայած այն նախատեսված չի եղել հարձակումներից պաշտպանվելու համար, սակայն կառուցվել է միջնադարյան ամրոցների նմանությամբ: Դոնժոնի ներսում բնակելի հինգ հարկեր են, որոնցից յուրաքանչյուրում կան 4 ուղղանկյուն և 4 կլորավուն սրահներ, սրահներն իրար կապող 4 միջանցքներ, որոնք ուղղված են դեպի կենտրոնի կրկնակի աստիճանները: Արևմտյան մասում կառուցվել է մատուռ, որի շինարարությունն ավարտին է հասցրել Ժան լե Հումբլը (ֆր.՝ Jean le Humble): Մատուռի և սենյակների այսպիսի դասավորությունը բնորոշ չի եղել այն ժամանակներին. իր սենյակները կառուցել տալով Երուսաղեմի ուղղությամբ` արքան ցանկացել է ընդգծել իր թագավորությունում հոգևոր իշխանության` իրեն պատկանելը:

Ասում են, որ Ֆրանցիսկոս 1-ինը իր ընկերոջ` Ժան լե Հումբլի հետ որոշել էր նույնիսկ փոխել Լուարայի հունը, որ այն հոսի ուղիղ դղյակի առջևով, սակայն հետո հրաժարվել է այդ գաղափարից:

Ամրոցի կենտրոնական մասի կրկնակի գալարաձև աստիճանները Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական մտքի արդյունք են. նույն ուղղությամբ պտտվող երկու աստիճանները կառուցված են այնպես, որ ոչ մի անգամ չեն հատվում, իսկ աստիճաններով իջնողը երբեք չի հանդիպում բարձրացողին և հակառակը: Զարդաքանդակներով այդ աստիճանները տանում են դեպի ընդարձակ տեռաս, որ նույնպես Լեոնարդոյի մտքի արդյունքն է: Աստիճաններից վեր խոյանում է փարոսի աշտարակը, որը տեսանելի է շենքի ներսից և ներքին հարկերից ևս: Փարոսի աշտարակն ունի 32 մ բարձրություն. ամենավերևում ոչ թե սովորական խաչ է, այլ արքայական շուշան:

Երկրորդ հարկը աչքի է ընկնում արքայական խորհրդանշանը պատկերող տարբեր դրսևորումներով (F տառը թագով և սալամանդրով), որն ուղեկցվում է արքայի մոր` Լուիզա Սավոյացու խորհրդանշանով (հանգույցներով թելեր): Աստիճանների որոշ միացագրեր շրջված են և ուղղված դեպի երկինք, որպեսզի «Աստված վերևից տեսնի արքայի հզորությունը»:

Շինարարության պատմություն

Շինարարությունն սկսվել է 1519 թվականին` դառնալով Վերածննդի ամենանշանավոր շինություններից մեկը: Ասում են, որ շինարարության մեջ ընդգրկված է եղել 1700-1800 շինարար, պահանջվել է մոտ 220.000 տոննա քար: Շինարարության ընթացքը հեշտ չի եղել. շատերը մահացել են ճահճային տենդից: Ատաղձագործները կաղնեփայտե հենարանները տեղադրել են 12 մ խորությամբ հիմքում: 2007 թվականին կատարված աշխատանքների ժամանակ պարզվել է, որ հարավարևմտյան աշտարակը հենվում է կրաքարե ժայռին, որտեղ կան կլորավուն շինության հետքեր. այն հավանաբար եղել է միջնադարյան ամրոցի մնացորդը, որի հիմքի վրա էլ կառուցվել է ներկայիս ամրոցը:

Սեն Դյե նավահանգստից սայլերով բերվել են շինարարական նյութեր, հատկապես սպիտակ ավազից պատրաստված քարերը, որոնք շատ փխրուն են եղել: Քարտաշները կայուն աշխատավարձ չեն ունեցել. այն եղել է գործարքային: Այդ պատճառով ամեն քարին նրանք թողել են իրենց աշխատանքը վկայող աննկատ հետքեր: Այդպիսի «ստորագրությունը» թույլ է տվել հաշվել և գնահատել նրանց աշխատանքը: Այժմ էլ այդպիսի հետքեր նկատվում են որոշ քարերի վրա:

Դղյակի սեփականության պատմություն

1392 թվականին Օռլեանի հերցոգների ընտանիքը Բլոիսի կոմսից գնում է անտառուտ ընդարձակ տարածք Շամբորում: Երբ 1498 թվականին Օռլեանի հերցոգը դառնում է Ֆրանսիայի թագավոր` Լյուդովիկոս 12-րդ անունով, Շամբորն էլ իր հերթին հռչակվում է արքայական սեփականություն:

1516 թվականին Ֆրանցիսկոս 1-ինը Լեոնարդո դա Վինչիի հետ վերադառնում է Իտալիայից` ցանկանալով իտալական վերածննդի ոճով շինություն կառուցել: 1519 թվականին նա ընտրում է Շամբորը նախկին ամրոցի փոխարեն որսորդական ամրոց կառուցելու նպատակով: 1526 թվականից սկսած` մոտ 1.800 շինարարներ լծվում են ամրոց կառուցելու գործին, որի շինարարությունը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելուց հետո ավարտվում է 1547 թվականին` Ֆրանցիսկոս 1-ինի մահից հետո: Ֆրանցիսկոսի մահից հետո հետագա արքաները այդքան էլ չեն հետաքրքրվում դղյակով: 1639 թվականին Լյուդովիկոս 13-րդը այն նվիրում է իր եղբայր Գաստոն Օռլեանցուն:

Լյուդովիկոս 14-րդի պահանջով 1684 թվականին դղյակի ներսում մի շարք փոփոխություններ են կատարվում, փոխվում է մատուռի տանիքը, երկրորդ հարկի չորս հարկաբաժինները միացվում են Վերսալի պալատի օրինակով: 1670 թվականի հոկտեմբերի 14-ին Մոլիերը Փարիզի թատերախմբի հետ Լյուդովիկոս 14-րդի հրավերով դղյակում ներկայացնում է «Քաղքենին ազնվական» պիեսի առաջին բեմադրությունը:

1725-1733 թվականներին դղյակը զբաղեցնում է Լյուդովիկոս 15-րդի աները` Լեհաստանից արտաքսված արքա Ստանիսլավ Լեշչինսկին: 1745-1750 թվականներին դղյակը որպես զորանոց է ծառայում ֆրանսիացի զորավար Մորից Սաքսոնացու համար:

Զբոսաշրջիկներին պատմում են, որ 18-րդ դարի կեսերին Լյուդովիկոս 15-րդի թույլտվությամբ դղյակում գործել է կոմս Սեն Ժերմենի լաբորատորիան:

1792 թվականին հեղափոխական կառավարությունը վաճառում է կահույքը, իսկ Նապոլեոն Բոնապարտը դղյակը տալիս է մարշալ Բերտյեին: 1821 թվականին տեղանքը գնվում է նրա այրուց և ժողովրդական ստորագրահավաքով տրվում մանուկ հերցոգ Անրի դ'Արտուային: 1830 թվականի հեղափոխությունից հետո հերցոգը ստանում է Շամբորի կոմս տիտղոսը: Մինչ այդ դղյակում կարճ ժամանակով ապրել էր Շառլ 10-րդը` փոքր-ինչ վերանորոգելով այն: Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ դղյակը ծառայում է որպես դաշտային հոսպիտալ: 1833 թվականից դղյակը պատկանել է Պարմի հերցոգներին. հերցոգ Ռոբերտը այն ժառանգություն է ստանում Շամբորի կոմսից, որն իր քեռին էր:

1830 թվականին Էլյա Բուրբոնացուց 11 միլիոն ֆրանկ արժողությամբ ոսկով գնված դղյակը դառնում է ֆրանսիական պետության սեփականություն և ղեկավարվում է «Շամբորի ընկերների միություն» կազմակերպության կողմից: 1939 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, Լուվրի և Կոմպիենի գեղարվեստական մի շարք հավաքածուներ պահվել են Շամբորում, իսկ 1944 թվականի հունիսի 22-ին ամերիկյան B-24 Liberator կործանիչը ընկել է դղյակի մոտ: 1945 թվականին հրդեհից մասամբ այրվում է հարավարևմտյան դոնժոնի տանիքը: 1947 թվականին սկսվում է դղյակը զբոսաշրջային օբյեկտ դարձնելու ընդարձակ ծրագրի իրականացումը, իսկ 1952 թվականից ներկայացվում են լուսաձայնային երեկույթներ:

1981 թվականից Շամբորը 933 համարի ներքո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 2005 թվականից դղյակն ունի պետական հասարակական-կոմերցիոն հաստատության կարգավիճակ: 2007 թվականին 17.300 սկաուտներ երեք օր անընդհատ Շամբորի այգում նշում էին սկաուտական կազմակերպության հարյուրամյակը: Դղյակի երկրորդ հարկում գործում է Որսորդության և բնության թանգարանի բաժինը:

Հորդառատ անձրևների հետևանքով Շամբորը 2016 թվականի հունիսի 1-ից 6-ը փակ է եղել հասարակության համար:

Այգին

Գոտևորված Ֆրանսիայում ամենաերկար պատով (32 կմ)` 5.441 հա տարածքը կազմում է Շամբորի այգին: Դրանից 1.000 հա տարածքը բաց է հասարակության համար. սա անտառային տիպի ցանկապատված ամենամեծ տարածքն է ողջ Եվրոպայում: Այգու խորհրդանիշերն են եղջերուն, վարազը: Այստեղ ապրում են ավելի քան 100 տեսակ թռչուններ:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Ju
21 Января 2016
We visited with a guide who was fantastic and didn't hesitate to give us details about the castle story. Although it hasn't been a lot used as an accommodation. Bring warm clothes in winter :p
Natesan JAYARAJ
27 Марта 2016
Very pleasant experience to see 500 years old castle preserved in a decent condition! Can spend 2 ~ 4 hours
Flo Waas
26 Сентября 2013
You should try to get some parking space in the environment if you don't want to pay 4 EUR. There are nice little path to walk.
Quentin Lafon
21 Сентября 2015
Un incontournable de la vallée de la Loire et sûrement le château le plus impressionnant. Ne manquez pas le fameux escalier à double révolution de Léonard de Vinci !
Odran71
4 Августа 2014
Pour une pause sandwich ou boisson squeezer les terrasses et snacks extérieurs et profitez du café d'Orléans dans la cour du château après la billetterie: moins cher et cadre sublime.
Ana Beatriz
14 Декабря 2019
Lindo castelo, o maior da região do Vale do Loire!

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Chabottes, Chambord by bike

սկսած $0

Relais de Chambord

սկսած $188

La Maison d'à Côté

սկսած $98

L'Orée des Châteaux

սկսած $69

Logis Hôtel du Cygne

սկսած $86

Hotel de la Bonnheure

սկսած $76

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Menars

The Château de Menars is a château associated with Madame de P

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Beauregard, Loire Valley

The Château de Beauregard is a Renaissance castle in the Loire Valley

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շևերնի (դղյակ)

Շևերնի դղյակ (ֆր.՝ château de Cheverny) Լուարայի դղյակ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բլուա (դղյակ)

Բլուա թագավորական դղյակ (ֆր.՝ Château de Blois) ֆրանսիական Լուար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Troussay

The Château de Troussay is one of the smallest Châteaux of the Loire V

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Talcy

The Château de Talcy lies on the left bank of the Loire River, in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շոմոն-սյուր-Լուարի ամրոց

Շոմոնի ամրոց (ֆր՝. Château de Chaumont կամ՝ Château de Chaumon

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
George V Bridge, Orléans

The George V Bridge is a road and tram bridge that crosses the Loire

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պենա ամրոց

Պենա ամրոց (պորտ.՝ Palácio da Pena), ռոմանական ոճի կառույց, որը գտնվու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle Solitude

Castle Solitude in Germany (also known as Solitude Palace), was built

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ցեցիլիենհոֆ

Ցեցիլիենհոֆ (գերմ.՝ Cecilienhof), պալատ Պոտսդամի Նոր այգու հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Saint Michael's Castle

St. Michael's Castle (русский. Михайловский замок, Mikhailovsk

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Schloss Ludwigslust

Schloss Ludwigslust (today in Mecklenburg-Vorpommern), like the

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը