Շամոնի (Ֆրանսիա)

Շամոնի Մոն Բլան կամ Շամոնի (ֆր.՝ Chamonix-Mont-Blanc), քաղաք և կոմունա Ֆրանսիայի արևելքում` Վերին Սավոյ դեպարտամենտում (Սավոյա պատմական շրջան):

Բնակչությունը 9830 մարդ է (1999):

Գտնվում է Ալպերում` Արվ գետի (Ռոն գետի վտակ) նեղ կիրճում` Մոնբլան լեռան ստորոտին, որում Շամոնիի մոտ թունել է փորված. այն միացնում է Ֆրանսիան ու Իտալիան:

1924 թվականին Շամոնիում են անցկացվել առաջին ձմեռային օլիմպիական խաղերը: Շամոնին լեռնադահուկային կարևոր կենտրոն է:

Պատմություն

Շամոնիի հարթավայրը առաջին անգամ հիշատակվել է 1091 թվականին:

Առաջին զբոսաշրջիկների հայտնվելը այս շրջանում վերաբերում է 19-րդ դարի սկսզբներին, երբ ստեղծվել է «Շամոնի ուղևորումների ընկերությունը» (ֆր.՝ Compagnie des Guides de Chamonix): 1921 թվականին կոմունայի անունը Շամոնիից փոխվում է Շամոնի Մոն Բլանի:

1924 թվականին քաղաքը մեծ ճանաչում է ստանում, քանի որ այստեղ անցկացվում են ձմեռային օլիմպիական առաջին խաղերը:

20-րդ դարի կեսերին գյուղատնտեսությունը, որ տեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրն էր, դադարում է այդ կարևորությունն ունենալուց. քաղաքի տնտեսական ակտիվությունը վերջնականապես անցնում է տուրիզմի բնագավառին: 20-րդ դարի վերջին քաղաքը կարող էր միաժամանակ ընդունել 60.000 զբոսաշրջիկ, իսկ տարեկան կտրվածքով քաղաքն ընդունում էր մինչև 5 միլիոն մարդ:

Լեռնային սպորտ

Շամոնի կոմունան, որ ձգվում է 16 կմ, ձմեռային մարզաձևերի կարևոր կենտրոն է Ֆրանսիսկան Ալպերում:

Ներկայումս Շամոնին հայտնի է որպես հանրաճանաչ և համեմատաբար ոչ թանկ հանգստավայր լեդնադահուկային մարզաձևի և սնոուբորդի սիրահարների համար: Շամոնիի հովիտը, որ ձգվում է 16 կմ, ներառում է մի քանի սահադաշտեր` Գրան Մոնտե, Լե Տուր, Լեզ Ուշ, Բրեվեն, Ֆլեժեր, ինչպես նաև նշանավոր Սպիտակ հովիտը` Էգյուիյ դյու Միդի բարձունքից (3843 մ) ձգվող 20 կիլոմետրանոց զառիթափը: Բարձունք տանող ճոպանուղին իր կառուցման պահին (1955) ամենաբարձրն էր աշխարհում:

Բնութագիր

  • Բարձրությունների տատանում - 1008-3300 մ
  • Ուղիներ - 100
  • Ուղիների ընդհանուր ձգվածություն - 170 կմ
  • Ամենաերկար ուղի - 22 կմ
  • Ուղիներ սկսնակների համար - 13
  • Միջին դժվարության ուղիներ - 34
  • Ուղիներ փորձառու դահուկորդների համար - 32
  • Դժվար ուղիներ - 21
  • Վերհան մեքենա - 49
  • Ֆունիկուլյոր - 6
  • Գոնդոլային վերհան մեքենա - 4
  • Թիկնաթոռով վերհան մեքենա - 18
  • Կայմօղերով վերհան մեքենա - 21
  • Հարթավայրային դահուկային ուղիների երկարություն - 42 կմ
  • Սահանքի ընդհանուր մակերես - 762 հա

Շամոնիում չկա վերհան մեքենաներով կապված սահելու միասնական տարածք: Սահելու տարածքին հասնելու համար 7-15 րոպե պետք է գնալ ավտոբուսով: Բացի դրանից` Մոնբլանին մոտ գտնվելու շնորհիվ Շամոնին մեծ հեղինակություն է վայելում լեռնագնացների և ժայռամագլցողների շրջանում: Ամռանը քաղաքում գործում են բազմաթիվ ուղիներ լեռնային հեծանվորդների սիրահարների համար:

Տեսարժան վայրեր

  • Մոնտեվյե լեռնային երկաթուղի (Montenvers Railway) - Շամոնին կապում է Մեր դե Գլաս սառցադաշտի ստորոտին
  • Մոնբլան տրամվայ (Mont Blanc Tramway) - լեռնային երկաթուղի, որ բարձրանում է Մոնբլան մինչև 2372 մ
  • Ալպերի թանգարան

Իրադարձություններ

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

  • Կյորլինգի առաջնություն` Mac Kinlay
  • Լեռնագնացության բացում` Open d’escalade
  • Զբոսաշրջային գագաթներ (Les Sommets du tourisme)
  • «Ձմեռ պապի ժամանում» շոու («L’arrivée du Père Noël»)
  • Մրցարշավներ (Corrida de Chamonix)

Հունվար, փետրվար, մարտ

  • Կանդագար` արագընթաց վայրէջքի աշխարհի առաջնություն
  • Michel-Richard Bozon հուշամրցաշար
  • Ֆրիռայդ տուր (Freeride World Tour)
  • 24 ժամ սառույցին - ավտոմոբիլային մարզաձևի չեմպիոնատ
  • Շատ կարճ գիշերներ («Nuits Trop Courtes») միջազգային փառատոն - կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում ռեժիսորների և դերասանների մասնակցությամբ
  • Chamonix Red Bull Snow Thrill
  • Մանկական դիմակահանդես
  • Cham Jam - հաֆփայփի, բորդեր կրոսի մրցություն
  • Գեղարվեստական ֆիլմերի փառատոն

Բնապահպանություն

Արվ գետի հովիտը, որտեղ տեղակայված է Շամոնի քաղաքը, և նրա մոտակա Պասի կոմունան օդի աղտոտվածության առումով Ֆրանսիսյի ամենավատ շրջաններից են: Բացի զբոսաշրջությունից` եկամտի աղբյուր են Շամոնիի թունելով բեռնափոխադրումները, ինչպես նաև առանձին տնտեսությունները, որոնք զբաղվում են ջեռուցման խնդիրներով:

Նշանավոր մարդիկ

«Hôtel de l’Union» հյուրանոցի հյուրերի գրքում պահպանվել է կոմպոզիտոր Ֆերենց Լիստի գրառումը. «Մասնագիտությունը` երաժիշտ: Ծննդավայրը` Պառնաս: Որտեղից է եկել` կասկածներից: Ճամփորդության նպատակը` ճշմարտություն»: Հունգար կոմպոզիտորը կոմսուհի Մարիա դ'Ագուի և գրող Ժորժ Սանդի ուղեկցությամբ Շամոնիում է եղել 1836 թվականի սեպտեմբերի 7-ից 15-ը:

Շամոնիում է թաղված նշանավոր ճանապարհորդ, Մաթերհորն լեռան առաջին նվաճող Էդուարդ Ուիմպերը (Edward Whymper): Շամոնիում է թաղված նաև Միջին Ասիայի, Պամիրի հետազոտող կենսաբան, աշխարհագրագետ Ալեքսեյ Ֆեդչենկոն (1844-1873), որ մահացել է Մոնբլան բարձրանալիս: Նրա տապանաքարին գրված է. «Դու քնած ես, սակայն քո գործերը երբեք չեն մոռացվի»: Շամոնիում է մահացել Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ Մարսել Սամբան:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Grazyna O
19 Июля 2015
Totally amazing place! One of the best vacation spots I have ever been to. Was here during summer and experienced 34°C as well as 15°C, cloudy and rain. Did not spoil the mood of the town.
Exclusive Resorts
5 Сентября 2012
"We took the cable car rides up to the top of Mont Blanc (tallest mountain in Europe). If you have vertigo this is not the ride for you. But if you like stunning views of the Alps it cannot be beat."
Shahad albakri
13 Сентября 2017
The nature and weather are amazing.Also, Chamonix has many activities that are very enjoyable and unforgettable.
Filmsquare
23 Июня 2013
James Bond and Elektra King are dropped on Mont-Blanc by helicopter in The World Is Not Enough (1999) and ski down to survey an oil pipeline. They are attacked by paraglider-snowmobiles.
hiryati sanusi
8 Октября 2011
plan your time.cause if its windy n the weather is bad,u cant go up the highest peak. then u have to opt for glacier train. the view is amazing. Subhanallah...
Yasser™️ ♓️
24 Октября 2018
Take a chalet in this Area and enjoy the amazing nature smell, view , sense , away from city noise

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hôtel Mont-Blanc Chamonix

սկսած $327

Park Hotel Suisse & Spa

սկսած $109

Grand Hôtel des Alpes

սկսած $156

La Croix Blanche Hotel

սկսած $89

Hotel le Faucigny

սկսած $93

Le Génépy - Appart'hôtel de Charme

սկսած $151

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teleférico de l'Aiguille du Midi

O Teleférico da Agulha do Midi está situado no território de Ch

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էգյուի դյու Միդի

Էգյուի-դյու-Միդի (ֆր.՝ Aiguille du Midi «կեսօրվա գագաթնա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Aiguille du Dru

The Aiguille du Dru (also the Dru or the Drus; French, Les Drus) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mont Blanc Tunnel

The Mont Blanc Tunnel is a road tunnel in the Alps under the Mont

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բաբա (լեռ)

Բաբա (հուն․՝ Βαρνούντας, մակեդ.՝ Баба) լեռնային մասսիվ Մակեդոնիայի և

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մոնբլան

Մոնբլան (ֆր.՝ Mont Blanc, իտալ.՝ Monte Bianco, թարգմանաբար «ս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Megève

Megève is a town and commune in the Haute-Savoie department and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Le Chable Cable Lift

Le Chable Cable Lift զբոսաշրջային գրավչությու

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Val Thorens

Val Thorens, located in the Tarentaise Valley, Savoie, French Alps, is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Obertauern

Obertauern is a tourist destination which is located in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kranjska Gora Ski Resort

Kranjska Gora Ski Resort is an old Slovenian ski resort located in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kitzsteinhorn

The Kitzsteinhorn is a mountain in the main chain of the Alps in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Whistler Blackcomb

Whistler Blackcomb (Шаблон:TSX) is a major ski resort located 125 k

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը