Շարտրի տաճար

Շարտրի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Chartres), կաթոլիկ տաճար, որ գտնվում է Էր և Լուար դեպարտամենտի Շարտր քաղաքում: Գտնվում է Փարիզից 90կմ հարավ-արևմուտք: Գոթիկայի ճարտարապետության գլուխգործոցներից է: 1979 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Պատմություն

Շարտրի տաճարի տեղում հնում եղել են եկեղեցիներ: 876 թվականից Շարտրում պահվում է հանգուցյալ Սուրբ Աստվածածնի պատկերով սավան: Առաջին Մայր տաճարի փոխարեն, որ այրվել է 1020 թվականին, կառուցվել է հսկայական կրիպտեով ռոմանական տաճար: Այն դիմացել է 1134 թվականի հրդեհին, որն ընդգրկել է գրեթե ողջ քաղաքը, սակայն խիստ տուժել է 1194 թվականի հունիսի 10-ի հրդեհից: Այս հրդեհից, որը բռնկվել էր կայծակից, չեն վնասվել արևմտյան ճակատի աշտարակները և կրիպտեն: Սուրբ սավանի հրաշագործ փրկությունը կրակից համարվել է սուրբ նշան և առիթ հանդիսացել նոր, ավելի մեծ շինության կառուցման:

Նոր տաճարի կառուցումը սկսվել է 1194 թվականին` ամբողջ Ֆրանսիայից հավաքված նվիրատվությունների շնորհիվ: Քաղաքաբնակները շինանյութ են ներկրել Շարտրի մերձակայքի քարհանքերից: Նոր տաճարը կառուցվել է հնի հիման վրա` իր մեջ ընդգրկելով այն: Հիմնական աշխատանքները` ներառյալ անվակունդի կառուցումը, ավարտվել են 1220 թվականին: Տաճարի օծումը կատարվել է 1260 թվականի հոկտեմբերի 24-ին Լյուդովիկոս IX-ի ներկայությամբ:

Շարտրի տաճարը 13-րդ դարի վերջից մինչև մեր օրերը պահպանվել է գրեթե անխաթար; Այն չի ավերվել ու թալանվել, չի վերականգնվել ու վերակառուցվել:

Ճարտարապետություն

Ներքին կառուցվածք

Եռակունդ շինությունը հիշեցնում է լատինական խաչ` կարճ, եռակունդ տրանսեպտով: Տաճարի արևելյան մասը ունի մի քանի կիսաշրջանաձև մատուռներ, ոոնցից երեքը նկատելիորեն անցնում են կիսաշրջանի սահմանները: Մնացած չորսն ունեն ավելի փոքր խորություն: Շարտրի տաճարի կամարի կառուցման պահին այն ամենաբարձրն է եղել Ֆրանսիայում` ի հաշիվ կոնտրֆորսներին հենված արկբուտանների: Աբսիդը պահող լրացուցիչ արկբուտանները կառուցվել են 14-րդ դարում: Շարտրի տաճարն առաջինն էր, որի կառուցման մեջ օգտագործվել են ճարտարապետական այնպիսի տարրեր, որոնք նրան հաղորդել են մինչ այդ չտեսնված ներքին գծեր, ինչի հաշվին էլ մեծացել են պատուհանները և անվակունդի բարձրությունը (36մ):

Արտաքին կառուցվածք

Տաճարի արտաքին տեսքի առանձնահատկությունը նրա երկու խիստ տարբեր աշտարակներն են: 1140 թվականին կառուցված հարավային աշտարակի 105-մետրանոց սրաձողը առանձնանում է ռոմանական բուրգի պարզունակ տեսքով: Հյուսիսային աշտարակը, որն ունի 113մ բարձրություն, մնացել է ռոմանական տաճարից, իսկ 16-րդ դարում ավելացված սրաձողը ուշ գոթիկայի ոճով է կառուցված:

Շարտրի տաճարը բաղկացած է ինը պորտալից, որից երեքը պահպանվել են ռոմանական հին տաճարից: Հյուսիսային պորտալը վերագրվում է 1230 թվականին: Այն զարդարված է Հին կտակարանի կերպարների քանդակներով: Հարավային պորտալը, որը կառուցվել է 1224-1250 թվականների միջակայքում, պարունակում է Նոր կտակարանի սյուժեներով քանդակներ, որոնց կենտրոնական թեման ահեղ դատաստանն է: Աստվածամոր և Հիսուս Քրիստոսին նվիրված արևմտյան պորտալը, որ առավելապես հայտնի է Թագավորական անունով, թվագրվում է 1150 թվականին և հայտնի է Հիսուսի պատկերով` 12-րդ դարում ստեղծված:

Հյուսիսային և հարավային տրանսեպտների մուտքերը զարդարված են 13-րդ դարի քանդակներով: Ամբողջ տաճարում հաշվվում են մոտ 10.000 քանդակային պատկերներ քարից և ապակուց:

Տաճարի հարավային մասում գնվում է 16-րդ դարի աստղադիտական ժամացույց: Մինչև 1793 թվականին դրա մեխանիզմի խափանումը այն ցույց է տվել ոչ միայն ժամը, այլև շաբաթվա օրը, ամիսը, արևածագի և արևամուտի ժամանակը, Լուսնի փուլերը, աստղակերպի ընթացիկ նշանը:

Ինտերիեր

Տպավորիչ է տաճարի ինտերիերը: Ընդարձակ անվակունդը, որի հավասարը չկա ողջ Ֆրանսիայում, ձգվում է դեպի արևելյան մասում գտնվող աբսիդը: Տաճարի հսկայական սյուները միացած են չորս հզոր որմնասյուներով: Խորանը և երգչախմբի համար նախատեսված մասը տարածությունից զատված են փորագրված պատով, որը, կառուցվելով 16-րդ դարում, հետագա երկու հարյուրամյակների ընթացքում պատվել է աստվածաշնչյան կերպարների տարբեր քանդակներով:

Տաճարը հայտնի է գունավոր վիտրաժներով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2.000 մ²: Վիտրաժները յուրօրինակ են. դրանք ընդգրկում են մոտ 150 պատուհան, որոնցից ամենահները ստեղծվել են 12-րդ դարում: Բացի արևմտյան ճակատում գտնվող վիտրաժային վարդերից` հայտնի է նաև 1150 թվականին վերագրվող «Աստվածամայրը գեղապակուց» կոմպոզիցիան:

Շարտրի տաճարի առանձնահատուկ գծերից է այն հանգամանքը, որ գույները հագեցած են և պարզ. գույների ստացման այս եղանակի գաղտնիքը չի պահպանվել: Տաճարի հատակը զարդարված է 1205 թվականի լաբիրինթոսով: Այն խորհրդանշոմ է հավատացյալի` դեպի Աստված տանող ուղին: Լաբիրինթոսն ունի միայն մեկ ճանապարհ: Լաբիրինթոսը չափերով համընկնում է արևմտյան ճակատի վարդե պատուհանին:

Փաստեր

Համաձայն «Հեռավոր, մով բարձունք» գիտաֆանտաստիկ վավերագրական ֆիլմի` Շարտրի տաճարի լաբիրինթոսն օգնել է լարերի տեսության բացահայտմանը:

Շարտրի տաճարում լավ են պահպանվել միջնադարյան վիտրաժները, այդ թվում` վարդաձև պատուհանները: Այդ շրջանի վիտրաժներում գերիշխում են մուգ կարմիր և կապույտ գույները, իսկ բաց գույները հազվադեպ են հանդիպում: Տաճարի ապակեպատ տարածքի մակերեսը 2044 մ² է:

Դրսևորումներ գրականության մեջ

  • Անդրե Մորուայի պատմվածքի գլխավոր հերոսը ցանկանում էր գնել «Շարտրի տաճար» կտավը: Պատմվածքում կտավը վերագրվել է էդուարդ Մանեին, ոչ թե Կամիլ Կորոյին:
  • Ժ. Գյուիսմանի «Տաճար» վեպում կերպավորված է հենց Շարտրի տաճարը:
  • Տիտանի Հարդի «Վարդի լաբիրինթոս» վեպում բազմիցս հիշատակվում են Շարտրի տաճարն ու լաբիրինթոսը:

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Alexander Frost
31 Марта 2013
Amazing. Beautiful. Exquisite. Otherworldly. Even if you aren't a fan of churches in particular, Notre-Dame de Chartres is a must for the lover of architecture or just the casual tourist
Gato Monge
15 Июля 2013
CHARTRES CATHEDRAL - World Heritage UNESCO Partly built starting in 1145, and reconstructed over a 26-year period after the fire of 1194, Chartres Cathedral marks the high point of French Gothic art.
maxim Vdb Bxl
28 Декабря 2012
The northern bell tower is open for visitors and well worth the effort! Walk through the flamboyant gothic sculptures and see a wide panorama. Open from 9.30 till noon and from 14h till 16h (winter)
Eric Messeca
29 Августа 2014
Avec le weekend ensoleillé prévu, c'est le moment de visiter la cathédrale de Chartres. La lumière est exceptionnelle :-)
Rafael Rojo
15 Сентября 2016
Es un excelente sitio sea para apreciar el arte o para la devoción. Recomiendo la audio-guía que se renta en la tienda de recuerdos al interior, aunque se requiere dejar una identificación.
Ericiel Auteur
26 Июня 2014
Un Haut-lieu du christianisme et du tourisme français. Visitez la cathédrale de jour pour son intérieur et la nuit pour Chartres en lumière, quand elle est habillée de couleurs animées !

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Timhotel Chartres Chatelet

սկսած $117

Jehan De Beauce - Les Collectionneurs

սկսած $125

Le Boeuf Couronné

սկսած $107

Best Western Premier Grand Monarque Hotel & Spa

սկսած $136

Saint Pierre Apparts

սկսած $89

Hotel des Poèmes de Chartres - Interhotel

սկսած $100

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Maintenon

The Château de Maintenon is a château, developed from the original c

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Fougères

The Château de Fougères is a castle in the commune of Fougères in th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Rambouillet

The château de Rambouillet is a castle in the town of Rambouillet,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Donjon de Houdan

The Donjon de Houdan (lit: Keep of Houdan) is a medieval fortified

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Dourdan

The Château de Dourdan is a castle in the town of Dourdan in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շատոդյոն (դղյակ)

Շատոդյոն դղյակ (ֆր.՝ Château de Châteaudun), Դյունա կոմսերի նս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château de Groussay

The Château de Groussay is located in the town of Montfort-l'Amaury,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château d'Ivry-la-Bataille

The Château d'Ivry-la-Bataille is a ruinous Norman castle in the town

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ստրասբուրգի տաճար

Ստրասբուրգի տաճար (գերմ.՝ Straßburger Münster / Liebfrauenmünster zu S

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սևիլյայի տաճար

Կատեգորիա:Կրոնական կառույցներ այբբենական կարգով

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Պատրիկ տաճար (Մանհեթեն)

Սուրբ Պատրիկ տաճար անգլ.՝ The Cathedral of St. Patrick, հռոմեական կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Glasgow Cathedral

Glasgow Cathedral, also called the High Kirk of Glasgow or St

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Giles' Cathedral

A prominent feature of the Edinburgh skyline, St. Giles' Cathedral or

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը