Շեյխ Լոթֆոլայի մզկիթ

Շեյք Լոթֆոլայի մզկիթ (պարսկերեն՝ مسجد شیخ لطف الله), իրանական ճարտարապետական գոհարներից է, կառուցվել է Սաֆյան կայսրության օրոք, գտնվում է Իրանի Սպահան քաղաքի Նախշ֊ի Ջահան հրապարակի արեւելյան մասում։ Մզկիթի կառուցումը մեկնարկել է 1603 թվականին եւ ավարտվել 16 տարի անց։ Ճարտարապետն էր Շեյխ Բահաjին՝ Շահ Աբաս Առաջինի օրոք եղած հայտնի ճարտարապետներից մեկը։ Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին Արթուր ՈՒֆամ Փոփի խորհրդի հիման վրա 1920 թվականին պատվիրում է մզկիթը վերանորոգել։

Պատմություն

Նախշ֊է Ջահան հրապարակի չորս հուշարձաններից առաջինը կառուցվել է Շեյխ Լոթֆոլայի մզկիթը, որի նպատակը վերջինս որպես արքայական սրահ օգտագործելն էր։ Այդ իսկ պատճառով այն մինարեթներ չունի եւ չափերով ավելի փոքր է։ Դարեր շարունակ փակ է եղել հանրության համար։ Հրապարակով մզկիթ չհասնելու համար շահ Աբասի հրամանով թունել են փորել, իսկ մինչ մուտքը տանող ոլորապտույտ ճամփան հսկում էին բազմաթիվ պահակներ։

Շեյխ Լոթֆոլա

Պատմության մեջ նրա մզկիթը հիշատակում են տարբեր անվանումներով։ Ջունաբադիի համար այն մեծ գմբեթով մզկիթ էր, իսկ արդի պատմագետ Իսքանդար Մունշին այն անվանել է մեծ մաքրության ու գեղեցկության մզկիթ։ Մինչդեռ եվրոպացի ճամփորդողներից Ժան Շարդենն այն հիշատակում է իր իսկական անվամբ, իսկ մզկիթի ներսի պատերին Ղուրանից գրված մեջբերումների հեղինակ Բաքիր Բանաjին նաեւ ներառել է Շեյխ Լոթֆոլայի անունը։

Ճարտարապետություն

Մուտքի դարպասը կիսալուսնի ձեւ ուներ։ Մասջեդ֊է Շահի պես մզկիթի ցածրադիր ճակատն ու դարպասը մարմարից են կառուցված, մինչդեռ կառույցի վերին մասերը զարդարում են կավե խայտաբղետ հախճասալիկները։ Այս հուշարձանի ճարտարապետն էր Մոհամադ֊Ռեզա սպահանցին, ով յուրօրինակ լուծում է տվել մզկիթի բումերանգաձեւ ճեմասրահին ու մուտքին։ Մեկշերտանոց գմբեթն ունի 13 մ․ տրամագիծ, որի արտաքին մասը զարդարված է հախճասալիկներով։ Ի համեմատություն այլ մզկիթների՝ այս մեկը չունի բակ եւ ներքին շատրվաններ։ Գմբեթի ներքին մասի կենտրոնում նկարված սիրամարգը մզկիթի եզակի առանձնահատկություններից է։ Այս, ինչպես նաեւ Թավրիզի մզկիթների գմբեթները համարում են Յազդի Շահ Վալի մզկիթի գմբեթի նամանակումները։

Արվեստ

Արդեբիլի հայտնի գորգի դիզայնն այս մզկիթի գմբեթի ներքին մասի պատկերումն է։ Իրանցի միստիկ փիլիսոփա Սուհրաֆարդին գոյության միության մասին իր հայեցակարգերը մտորելիս հավանաբար ոգեշնչման աղբյուր է ունեցել հենց այս մզկիթի գմբեթի ներքին գեղեցկությունը։ Մզկիթի ներսում պատերի գրություննները պատմում են շահին հուզող հարցերի մասին, մասնավորապես՝ իսլամի շիա ուղղության՝ սուննիի նկատմամբ հաղթանակի մասին, պարսկական դիմակայության մասին՝ ընդդեմ օսմանյան արշավանքների եւ այլն։
Գմբեթի արտաքին մասի կապույտ թմբուկի վրա սպիտակ հախճասալիկներով գրված են Ղուրանից մեջբերված երեք սուրահներ՝ ալ֊Շամսը (91, Արեւը), ալ֊Ինսանը(76, Մարդը) եւ ալ֊Քաութարը (108,Առատությունը)։ Այս սուրահները շեշտում են մաքուր հոգու ուղղամտությունը եւ դժողքը նրանց համար, ովքեր կմերժեն Աստծո կամքը։ ՎԵրջինն ըստ երեւույթին վերաբերել է օսմանցի թուրքերին։
Աղոթասրահը եւս զարդարված է խայտաբղետ հախճասալիկներով։ Արեւելյան եւ արեւմտյան պատերին գրված են հատվածներ Շեյխ Բահայի պոեմներից։ Միհրաբի կամ աղոթասրահի որմնախորշի շուրջ գրված են շիա 12 իմամների, Շեյխ Լոթֆոլայի, ինժեներ Օսթադ Մուհամմադ սպահանցու եւ Բաքիր ալ֊Բանայի (վայելչագրության հեղինակ) անունները։
Այսօր այս հոյակերտ մզկիթը բաց է հանրության առջեւ, եւ տարեցտարի այցելուների թիվն ավելանում է։

Ծանոթագրություններ

Կատեգորիա: Իրանի մշակույթ Կատեգորիա: Իրանի ճարտարապետություն

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Ma Hi
28 Ноября 2016
The plan is square but you feel you are standing in a 8-angled plan! Thats brilliant work of architecture! Dome of the mosque is beautiful!The tiling of it is stunning! Recommended!
Karan Jami
5 Ноября 2014
Probably the most beautiful Mosque in the world, a family Mosque of Saffavids built in 17th century. Also known as Ladies' Mosque.
Ma Hi
28 Ноября 2016
The long corridor and the design of light and dark is besutiful & makes you curious about what you're about to see. Then you enter the place & you wanna cry of its beautiful architecture!
Ma Hi
28 Ноября 2016
Probably one of the most beautiful Mosque! The architecture is brilliant! You feel like you are in heaven the moment you enter the entrance corridor.The tiling is stunning,in and out! Love it !
Ference
30 Июня 2013
Amazing interior, see the tiles which are made in mosaic style, the architectural layout letting the sunshine illuminate quotes from the Quran, beautiful!
Mohammad AmirRahmani
13 Апреля 2016
In each visit to Isfahan, I really would like to see here again and again.
9.4/10
2,610 մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Movenpick Hotel & Resort Al Bida'a Kuwait

սկսած $228

Flowers INN Apartment Salmiya

սկսած $0

Grand Hotel

սկսած $131

Holiday Inn Kuwait

սկսած $188

Spice Boutique Hotel

սկսած $139

Al Muhanna Plaza Luxury Plus

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սիոսեփոլ

Սիոսեփոլ (պարսկերեն սիոսե՝ «եռեսուներեք» և փոլ՝ «

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Իմամի մզկիթ

Իմամի մզկիթ (պարս․՝ مسجد شاه), մզկիթ Իրանի Սպահան քաղաքում։ Տեղակ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նախշե ջահան

Նախշե ջահան հրապարակ (պարս میدان نقش جهان ‎ / Maydane Naqše Jahan)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Joui Bridge

Joui Bridge ( Persian: پل جویی Pol-e Joui ), also called the Choob

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Իրանի Խաջու կամուրջ

Խաջու (պարս․՝ پل خواجو), կամուրջ Իրանի Սպահան քաղաքում՝ Զայանդե գետի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tappeh Sialk

Sialk is a large ancient archeological site in the suburbs of the city

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Karun-3 dam

The Karun-3 dam is a hydroelectric dam on the Karun river in the

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Imam Husayn Shrine

The Shrine of Husayn ibn ‘Alī (Arabic: مقام الامام الحسين‎) is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Imam Ali Mosque

The Imām ‘Alī Holy Shrine (العربية. حرم الإمام علي), also known as

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շեյխ Զայիդի մզկիթ

Շեյխ Զայիդի մզկիթ (արաբ․՝ مسجد الشيخ زايد‎‎), աշխարհի վ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Masjid al-Qiblatayn

The Masjid al-Qiblatayn (Arabic: مسجد القبلتين‎, lit. 

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Üç Şerefeli Mosque

The Üç Şerefeli Mosque (Turkish: Üç Şerefeli Camii) is a 15th-

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը