Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն

Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն, պետական ակադեմիական, Վրաստանի խոշորագույն դրամատիկական թատրոնը։

Պատմություն

Ստեղծվել է 1921 թվականին,Թիֆլիսում՝ 1920 թվականին կազմակերպված Դրամայի պետական թատրոնի հիման վրա։ 1921 թվականից թատրոնը կոչվել է Շոթա Ռուսթավելու անունով, 1966 թվականից դարձել է ակադեմիական։ Թատրոնի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել ղեկավարի՝ Կ․ Մարջանիշվիլու գործունեությունը (1922-1926)։ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» («Ֆուենտե Օվեխունա») պիեսի բեմադրությունը (1922), որը համահնչուն էր հեղափոխական դարաշրջանին, աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալ կուլտուրայով, արտահայտել Սովետական Վրաստանի թատերարվեստի գաղափարագեղարվեստական սկզբունքները։ Հեղափոխական-ազատագրական պայքարի թեման բեմական մարմնավորում է ստացել Շանշիաշվիլու «էրեթիի հերոսները» (1924), Կակաբաձեի «Երկրաշարժ Լիսաբոնում» (1925) պիեսների բեմադրություններում։ Թատրոնը բեմադրել է վրացական և արտասահմանյան դասական պիեսներ՝ Գ․ էրիսթավիի «Վեճ» (1921), Զ․ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում» (1923), Շեքսպիրի «Համլետ» (1925) են։ 1920 թվականի 2-րդ կեսից թատրոնը ղեկավարել է Ա․ Վ․ Ախմետելին (1926-1935 թվականը)։

Խաղացանկում մեծ տեղ է գրավել սովետական դրամատուրգիան։ Լավրենյովի «Բեկում», Շանշիաշվիլու «Անզոր» (երկուսն էլ՝ 1928), «Լամարա» (ըստ Վաժա Փշավելայի, 1926, 1930), Շիլլերի «Ավազակներ» երկերի բեմադրությունները հաստատել են թատրոնի հերոսա-ռոմանտիկական ուղղվածությունը, ձգտումը դեպի բանաստեղծական մոնումենտալ ներկայացումները։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին են նվիրվել Դարասելիի «Կիկվիձե» (1941, 1964), Չիրսկովի «Հաղթողները» (1946), Մոսաշվիլու «Կայարանապետը» (1947) և այլ բեմադրություններ։ Թատրոնը մշտապես անդրադարձել է պատմական թեմային, ինչպես և դասական դրամատուրգիային՝ Սոլովյովի «Մեծ տիրակալը» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1945), Շեքսպիրի «Օթելլո» (1937), «Լիր արքա» (1948, 1966), Մոսաշվիլու «Ջրասույզ քարեր» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Օթարի այրին» (ըստ Ճավճավաձեի, 1952) են։ 1950-ից մինչև 1960-ական թվականները թատրոնի կյանքում նշանակալից են եղել Դ․ Ալեքսիձեի (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1956) և Մ․ Թումանիշվիլու (Անույի «Անտիգոնե», 1968, Իոսելիանիի «Քանի դեո սայլը շուռ չի եկել», 1969) բեմադրությունները։

ԽՍՀՄ տարիների վերջին շրջանի ներկայացումներից են՝ Բրեխտի «Կովկասյան կավճե բոլորակ» (1975), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1978, երկուսն էլ՝ ռեժիսոր Ռ․ Ստուրուա), Չխաիձեի «Երեքից մինչև վեցը» (1980, ռեժիսոր՝ Բ․ Կոբախիձե)։ Թատրոնը Երևանում հյուրախաղերով հանդես է եկել 1981 թվականին և 1984 թվականին։ 1936 թվականին պարգևվատրվել է Լենինի շքանշանով։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել՝ Ա․ Վասաձեն, Ս․ Զաքարիաձեն, Ա․ Խորավան, Դ․ Դավիթաշվիլին, Թ․ Ճավճավաձեն, ՈՒ․ Չխեիձեն, Ի․ Գամրեկելին և ուրիշներ։ Թատրոնի կազմում են՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ Դ․ Գեգեչկորին, Բ․ Զաքարիաձեն, Ս․ Ղանչելին, Է․ Մանջգալաձեն, Գ․ Սաղարաձեն, Մ․ Թբիլելին, Մ․ Չախավան, Վրացական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Է․ Մաղարաշվիլին և ուրիշներ։ Թատրոնի գլխավոր ռեժիսորներից է եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռ․ Ստուրուան։

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Ali Ali
11 Сентября 2014
Rustaveli National Theatre is the largest and one of the oldest theaters of Georgia, located in its capital Tbilisi on Rustaveli Avenue. lets to start new Tbilisi International Theatre Festival :)
Olga Ramer
4 Ноября 2017
Great theatre, nice acoustics.
Georgia Pictures
2 Мая 2012
They have an extensive website on the internet.
Dika A.
25 Февраля 2018
Grotesque and impressing
Zura Balanchivadze
1 Марта 2011
Watched a play "The Woman From The Past", was amazing!
Elena Podobryaeva
3 Июня 2017
Красивый театр в центре города
8.7/10
47,545 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Rustaveli Theater, 17 Shota Rustaveli Ave, Tbilisi 0108, Georgia Ուղղություններ ստացեք
Чтв 4:00 PM–10:00 PM
Птн 6:00 PM–9:00 PM
Sat Noon–11:00 PM
Вск Noon–1:00 PM
Пнд 1:00 PM–11:00 PM
Втр 11:00 AM–11:00 PM

Rustaveli National Theatre Foursquare վրա

Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Grand Palace Hotel

սկսած $40

la strada

սկսած $0

Hotel London Palace

սկսած $38

Green Panorama Hotel

սկսած $49

Hotel Tbilisi Garden

սկսած $57

Tiflis Avlabari Hotel

սկսած $34

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Քաշվեթի եկեղեցի

Քաշվեթի եկեղեցի (Սուրբ Գևորգի եկեղեցի, վրաց.՝ ქაშვეთის წმინდა გიორგის

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վրաստանի արվեստների պետական թանգարան

Վրաստանի արվեստների պետական թանգարան (վրաց.՝ საქართველოს ხელოვნების მ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խորհրդային օկուպացիայի թանգարան (Թբիլիսի)

Խորհրդային օկուպացիայի թանգարան (վրաց.՝ საბჭოთა ოკუპაციის მუ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազատության արձան (Թբիլիսի)

Ազատության արձան, (վրաց.՝ თავისუფლების მონუმე

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազատության հրապարակ (Թբիլիսի)

Ազատության հրապարակ (վրաց.՝ თავისუფლების მოედანი),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Նշան եկեղեցի (Թբիլիսի)

Սուրբ Նշան եկեղեցի, 18-րդ դարի հայկական եկեղեցի Հին Թբիլիսիում, Վրաս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մթածմինդա (պանթեոն)

Մթածմինդա, Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների պան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Անչիսխաթի եկեղեցի

Անչիսխաթի (վրաց.՝ ანჩისხატი), Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեց

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խորվաթիայի ազգային թատրոն

Խորվաթիայի ազգային թատրոն (խորվ.՝ Hrvatsko narodno kazalište u Zagrebu

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Theatre of Costa Rica

The National Theatre of Costa Rica (español. 'Teatro Nacional de

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նորվեգիայի ազգային թատրոն

Նորվեգիայի ազգային թատրոն (նորվ.՝ Nationaltheatret), դրամատիկ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օդեոն թատրոն

«Օդեոն» թատրոն կամ «Տեատր դե Ֆրանս» (ֆր.՝ Théâtre de l’Odéon

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cluj-Napoca National Theatre

The Lucian Blaga National Theatre (Romanian: Teatrul Naţional Lucian

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը