Շյոնբրուն

Շյոնբրունի պալատ (գերմ.՝ Schloß Schönbrunn) Ավստրիական կայսրության Հաբսբուրգների արքայատոհմի կայսրերի ամառային նստավայրը: Գտնվում է Վիեննայում, Ավստրիա: 1441 սենյակ ունեցող, բարոկկո ոճով պալատը համարվում է Ավստրիայի ամենակարևոր ճարտարապետական, մշակութային և պատմական հուշարձաններից մեկը:

1996 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում: Ցանկում ընդգրկվել են պալատը և այգին իրենց բազմաթիվ շատրվաններով և արձաններով, ինչպես նաև 1752 թվականին կառուցված Շյոնբրունի կենդանաբանական այգին, որը համարվում է ամենահինը աշխարհում:

Պատմություն

1569 թվականին Սուրբ Հռոմի կայսր Մաքսիմիլիան II-ը Վենա գետի գետահովիտում, բլրի ստորոտին ձեռք է բերում ընդարձակ տարածք, որտեղ նախկին սեփականատերը 1548 թվականին կառուցել էր Կատերբուրգ (գերմ.՝ Katterburg) անվանումով առանձնատուն: Տարածքի մեջ էր մտնում ջրաղացը, ախոռը և այգին:

Լեգենդի համաձայն Սրբազան Հռոմի կայսր Մատիասը 1612 թվականին, որսորդության ժամանակ, դեմ է առնում «հրաշալի աղբյուրներին» (գերմաներեն «schonnen Brunnen»), որից էլ առաջացել է պալատի այժմյան անվանումը: Ջրհորը պահպանվել է մինչև այսօր և գտնվում է նույնանուն այգում՝ հավերժահարսի արձանի մոտ:

1683 թվականին ամրոցը մեծ վնասեր է կրել թուրքերի հարձակումներից: Լեոպոլդ I կայսրը որոշում է վերակառուցել ավերված դղյակը և 1696 թվականին Ֆիշեր Ֆոն Էռլախը սկսել է շինարարությունը՝ ներշնչվելով Վերսալի պալատի ճարտարապետությունից: Աշխատանքների մեծ մասը ավարտվել է 1713 թվականին սակայն չի հասցվել ավարտի:

Շյոնբրունը Մարիա Թերեզայի ժամանակ

1728 թվականին Կառլ VI կայսրը ձեռք է բերում Շյոնբրունը, որն էլ հետագայում նվիրում է իր դուստր Մարիա Թերեզային, ապագա կայսրուհուն: Դղյակի պատմության մեջ Մարիա Թերեզայի կառավարման տարիները վճռական են եղել: Հայտնի է, որ Շյոնբրունը դարձնելով քաղաքական և պալատական կյանքի կենտրոն, նա հիանցել է դղյակով և այգիներով:

1742-ից 1743 թվականներին շինարարական աշխատանքները վերսկսվում են և շենքը վերակառուցվում է, արդյունքում պալատը ստանում է այժմյան տեսքը: Կայսրուհու ցանկությամբ հյուսիսային մասում կառուցվում է թատրոնը, որի տոնական բացումը տեղի է ունենում 1747 թվականին: Թատրոնում ելույթ ունեցած երգիչների և դերասանների թվում եղել են կայսրուհու երեխաները: Ինքը՝ Մարիա Թերեզան, նույնպես ցույց է տվել երգչի իր տաղանդը:

1752 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը՝ Ֆրանց I կայսրը, պալատի հարակից տարածքում հիմնադրում է կենդանաբանական այգի, որը աշխարհում համարվում է ամենահինը:

Այգուց դեպի արևմուտք կայսրը գնում է հողատարածք, որտեղ տեղադրվում են ջերմոցներ, անընդհատ թարմացվելով Հնդկաստանից և Կաբո գաղութից բերված էկզոտիկ բույսերով:

Մարիա Թերեզայի մահից հետո պալատը օգտագործվել է միայն որպես կայսրերի ամառային նստավայր:

XIX—XX դարեր

1805 և 1809 թվականներին պալատը զբաղեցնում է Նապոլեոնը: Ֆրանսիացի կայսր‌ը տեղավորվում է Ֆրանց I-ի սենյակներում՝ պալատի արևելյան թևում: Պալատի այդ նույն մասում էլ 1830 թվականին ծնվում է Ֆրանց Յոզեֆ I-ը:

Ամրոցի պատմության մեջ Ֆրանց Յոզեֆ I -ի 1848 թվականին գահ բարձրանալը նշանավորվում է նոր, ուշագրավ դարաշրջանով: Կայսրը Շյոնբրունը ընտրում է որպես իր հիմնական նստավայր և այնտեղ է անցկացնում իր կյանքի մեծ մասը:

Պալատում էական փոփոխություններ են կատարվում Ֆրանց Յոզեֆ I կասրի և Բավարիայի արքայադուստր Ելիզավետայի ամուսնության նախապատրաստական աշխատանքների ժամանակ:

1945 թվականին պալատի մի մասը ռմբակոծությունից վնասվում է: Պատերազմից հետո բրիտանական հրամանատարությունը պալատը ընտրում է որպես իրենց շտաբ:

1992 թվականից Շյոնբրունը (բացառությամբ պալատական այգիների) հանձնվում է Schloß Schönbrunn Kultur- und BetriebsGmbH ընկերությանը:

Զբոսաշրջիկություն

Հանրապետության հռչակումից հետո 1918 թվականին այգին ու պալատը բացվում են այցելուների առջև:

Ամեն տարի Շյոնբրունի պալատ և այգի են այցելում մինչև վեց միլիոն զբոսաշրջիկ: Համարվում է Վիեննայի և Ավստրիայի տուրիստական կարևորագույն վայրերից մեկը:

Գրականություն

  • Schloß Schönbrunn. Wien, 2014. E. Ibi. Kultur und Betriebsges m.b.H.

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Alperen Taş
25 Июля 2013
it is huge. if you wanna see the whole thing , be ready to spend more than 3 hours.it is really amazing and you should walk until the peak where the big pillars are which is called Gloriette..
Edward Roozeboom
25 Мая 2015
One word: HUGE! Go back in time and feel the breath of Sisi in this venue. You can take several tours, I recommend to take the Grand Tour! The gardens are free to visit and offers a spectacular sight
Artyom Fedosov
28 Июля 2016
Beautiful palace, a gem of Austrian baroque architecture, accompanied with amazing gardens for long promenades. Good news: free admission to the gardens.
Amaury J
7 Июня 2017
Absolutely amazing, even though they don't allow pictures inside. Spend a good half a day here. Do the Grand Tour to immerse yourself truly into the history of the dynasty and this palace.
Mark B
28 Июня 2018
Beautiful palace! Very large garden grounds. No pictures allowed inside :( All of the rooms are decorated with period pieces from 17th-19th century Hapsburg And Napoleonic Eras.
Florian Lecoq
15 Апреля 2016
This place is really beautiful! Nice place to walk and to enjoy the sun! I would recommend to just take the full palace ticket because the park is free and the other tickets doesn't worth it...

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
DO&CO Hotel Vienna

սկսած $319

Hotel Am Stephansplatz

սկսած $230

Hotel Royal

սկսած $243

Hotel Kaiserin Elisabeth

սկսած $203

City Pension Stephansplatz

սկսած $124

Graben Hotel

սկսած $229

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wagenburg (museum)

The Wagenburg is a museum of carriages and vehicles used by the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Orangerie (Wien-Schönbrunn)

Die Orangerie im Schlosspark Schönbrunn ist das älteste der vier P

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palmenhaus Schönbrunn

The Palmenhaus Schönbrunn is a large greenhouse in Vienna, Austria,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տեխնիկական թանգարան (Վիեննա)

Վիեննայի տեխնիկական թանգարան (գերմ.՝ Vienna Technical Museum), Վիեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gloriette

A gloriette (from the 12th century French gloire meaning 'little

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Շյոնբրունի կենդանաբանական այգի

Շյոնբրունի կենդանաբանական այգի (գերմ.՝ Tiergarten Schönbru

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wüstenhaus Schönbrunn

The Wüstenhaus Schönbrunn (Schönbrunn Desert House) is a desert bo

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Raimund Theater

The Raimund Theater is a theatre in the Mariahilf district of Vienna,

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kyoto Imperial Palace

The Шаблон:Nihongo is the former ruling palace of the Emperor of Japan

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թոփքափը ամրոց

Թոփքափը (թուրք.՝ Topkapı), Օսմանյան կայսրության գլխավոր պ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tokyo Imperial Palace

Tokyo Imperial Palace (, kōkyo; literally Imperial Residence) is the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Heijō Palace

Heijō Palace (平城宮, Heijō-kyū) in Nara, was the Imperial Palace o

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Neugebäude Palace

Neugebäude Palace (German: Schloss Neugebäude) is a former imperial r

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը