Սլովակյան Կարստ (սլովակ.՝ Slovenský kras), լեռնազանգված արևելյան Սլովակիայում և մասամբ Հունգարիայում: 1973 թվականից ի վեր պահպանվել է որպես ռելիեֆի յուրօրինակ ձև, 2002 թվականի մարտի 1-ից հայտարարվել է ազգային պարկ: Բացի այդ, պարկի տարածքը կենսոլորտային արգելոց է հանդիսանում, իսկ Սլովակյան Կարստի քարանձավները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան են:
Զանգվածը բաղկացած կրաքարից և դոլոմիտից, իրենից ներկայացնում է հսկայական սարավանդեր և կարստային հարթավայրեր: Ծածկված է կաղնու և բոխու անտառներով: Ամենաբարձր կետը ծովի մակարդակից 947 մ է: Զանգվածը ինտենսիվ կարստային է, ձևավորվել են կարստային ձագարներ, խորխորատներ, քարանձավներ, կարստային հարթավայրեր, լճեր, դաշտեր, իրենից ներկայացնում է կարստային ռելիեֆի օրինակ: Արդյունքում «կարստ» բառը դարձել է ընդհանրական բառ և գիտական գրականության մեջ հաստատվել է որպես տարածքներին բնորոշ, լուծելի ապարներից բաղկացած կոնկրետ երևույթներ և ձևեր:
Արգելոցում աճում են մի շարք հազվագյուտ բույսեր-էնդեմիկներ. կարմրածաղիկ եվրոպական (Erythronium dens-Canis), օնոսմա աշտարակային (Onosma tornensis), սեսլերիա Գեյֆլերի (Sesleria heufleriana), մեխակ փետրավոր (Dianthus lumnitzerii), բնակվում են որոշ տեսակների հազվագյուտ կենդանիներ. գերեզմանարծիվ (Aquila heliaca), օձակեր արծիվ (Circaetus gallicus), տափաստանային հողմավոր բազե (Falco naumanni):