Սլովակյան դրախտ (ազգային պարկ)

Սլովակյան դրախտ (սլովակ.՝ Národný park Slovenský raj), Սլովակիայի Հանրապետության ինը ազգային պարկերից մեկը: Ստեղծվել է Սլովակյան դրախտ լեռնաշղթայի բնությունը պահպանելու նպատակով:

Պատմություն

1964 թվականի օգոստոսի 21-ին այստեղ ստեղծվեց Սլովակիայում բնության առաջին պահպանվող տարածքը, որին 1988 թվականի հունվարի 18-ին շնորհվեց ազգային պարկի կարգավիճակ: Պարկում եղած շուրջ 350 քարայրներից մեկը՝ Դոբշինսկա սառցաքարանձավը (որն, ի դեպ, հանրության առջև բաց միակ քարանձավն է պարկում) 2000 թվականին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 2004 թվականին էլ պարկի առանձին հատվածներ Natura 2000 բնապահպանական ցանցի մաս կազմեցին:

Աշխարհագրություն

Ազգային պարկն զբաղեցնում է 197.63 քառակուսի կիլոմետր տարածք2, նրա շուրջն ստեղծված է 130.11 քառակուսի կիլոմետր մակերեսով բուֆերային գոտի.2: Պարկում կան տասնմեկ ազգային արգելոց և բնության ութ արգելոց: Քարանձավներից բացի՝ մեծ թիվ են կազմում կիրճերը, ջրվեժները, որոնցից ամենաբարձրը՝ Զավոյովին, ունի 70 մետր բարձրություն: Ամենաբարձր կետը Պրեդնա Գոլյա սարն է (ծովի մակերևույթից բարձրությունը՝1545 մետր), ամենացածր կետը ծովի մակերևույթից բարձր է 470 մետր: Ազգային պարկի վարչական շենքը գտնվում է Սպիշսկա նովա վես բնակավայրում:

Կենդանական և բուսական աշխարհը

Սլովակյան դրախտի տարածքի 90 տոկոսն զբաղեցնում են անտառները, որոնցում գերակշռում են եղևնին, կեչին, գիհին, սոճին: Այստեղ բազմանում են անողնաշարավորների շուրջ 4000, այդ թվում՝ թիթեռների ավելի քան 2100 տեսակներ: Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 200 տեսակներով, որոնցից 130-ը պաշտպանության տակ են առնված: Կան կաթնասուն 40 կենդանատեսակներ՝ արջ, աղվես, գայլ, անտառակատու, եղջերու, վարազ, ջրաքիս և այլն: Պարկը հարազատ միջավայր է դարձել 65 հազվագյուտ կենդանատեսակների, այդ թվում՝ եվրոպական ջրասամույրի, եվրոպական գետնասկյուռի, բալոբանի համար:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջիկների համար պարկում գցվել են մոտավորապես 300 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արահետներ ու կածաններ՝ անհրաժեշտ լրացուցիչ հարմարություններով՝ սանդուղքներով, շղթաներով, կամրջակներով: Եղած շուրջ 350 քարանձավներից հանրության առջև բաց է միայն Դոբշինսկա սառցային քարանձավը, որն ունի 1232 մետր երկարություն և համարվում է Եվրոպայի ամենամեծ սառցային քարանձավներից մեկը:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Սլովակյան դրախտ (ազգային պարկ)ի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Mountain View

սկսած $160

Hotel AquaCity Seasons

սկսած $145

Hotel Aquacity Riverside

սկսած $118

Hotel Satel

սկսած $39

Hotel Poprad

սկսած $35

Apartment Palace Hill

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դոբշինայի սառցե քարանձավ

Դոբշինայի սառցե քարանձավ (սլովակ.՝ Dobšinská ľadová jaskyňa), ս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wooden articular church in Kežmarok

The Wooden articular church in Kežmarok (Slovak: Drevený a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կեժմարոկի պալատ

Կեժմարոկի (Կեժմարոկյան) պալատը (սլովակ.՝ Kežmarský zámok

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Katúň

Katúň is a small settlement close to Spišské Podhradie, Slovakia (48

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Spišská Kapitula

Spišská Kapitula, (Hungarian: Szepeshely or Szepesi Káptalan) (both me

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սպիշի դղյակ

Սպիշի դղյակ (սլովակ.՝ Spišský hrad), Սլովակիայի ամենամե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle of Betliar

Castle of Betliar appeared like forward fortification of Krásna

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tatra Mountains

The Tatra Mountains, Tatras or Tatra (Tatry in both Polish and

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յոսեմիթե ազգային պարկ

Յոսեմիթե ազգային պարկ, գտնվում է ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում, ներգ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grand Teton National Park

Grand Teton National Park is a United States National Park located in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ջասպեր (ազգային պարկ)

Ջասպեր (անգլ.՝ Jasper National Park), ազգային պարկ Կանադայում։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Զայոն ազգային պարկ

Զայոն ազգային պարկ (անգլ.՝ Zion National Park), գտնվում է Ամերիկայի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Joshua Tree National Park

thumb|400px|Joshua Tree National Park, shown on a 2003 Landsat image

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը