Սուրբ Աննայի տաճար

Սուրբ Աննայի տաճար (լիտ.՝ Šventos Onos bažnyčia, լեհ.՝ kościół Świętej Anny), գոթական ոճի կաթոլիկ տաճար Վիլնյուսում, քաղաքի ամենահայտնի ու ճանաչելի տեսարժան վայրերից մեկը: Գտնվում է Հին քաղաքում` Մայրոնյո փողոցում: Անվանակոչված է ի պատիվ Մարիամ Աստվածածնի մոր` Աննայի:

Պատմություն

Սուրբ Աննայի գյուղական եկեղեցու մասին առաջին վկայությունները վերաբերում են 1394 թվականին: Ենթադրվում է, որ քարե եկեղեցին կառուցվել է 1495-1500 թվականներին և օծվել է 1501 թվականի մայիսի 22-ին: Երբ 1502 թվականին փլուզվել է բերնարդինցիների` հարևանությամբ գործող եկեղեցին, քահանաները պատարագ են անցկացրել Սուրբ Աննայի եկեղեցում: Եկեղեցու մեկենասն էր Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդրը (1460-1506):

Տաճարի հիմնադրի անունը հայտնի չէ: Կա ենթադրություն, որ նա եղել է ճարտարապետ Նիկոլայ Էնկինգերը Դանցիգից, ով վերականգնել է տաճարը և բերնարդցիների մենաստանը 1501-1507 թվականներին: Արվեստագետ Քրիստինա Մակովսկան վիճարկում է այս տեսակետը այն փաստի հիման վրա, որ այդ երկու շինությունները խիստ տարբեր ոճերով են կառուցված:

Մակովսկայի կարծիքով տաճարն ամենայն հավանականությամբ կառուցվել է լիտվական մեծ իշխան Յագայլոյի հովանավորությամբ ճարտարապետ Բենեդիկտ Ռեյթի կողմից, ով կառուցել էր նաև Պրահայի մայր տաճարը և կրակովյան Վավել ճարտարապետական համալիրը: Պահպանվել է վկայություն այն մասին, որ Յագայլոն Բենեդիկտ Ռեյթին ուղարկել է Վիլնյուս վարպետ Յակովի հետ. վերջինիս անունը պահպանվել է տաճարի աղյուսներից մեկի վրա: Ճարտարապետը մահացել է 1531-1534 թվականների միջակայքում: Յագայլոյի պատվերով նկարվել է նրա դիմանկարը, որը ներկայումս պահպանվում է Պրահայի մայր տաճարում:

1564 թվականի հրդեհից հետո տաճարը լքվել է և կրկին սկսել գործել միայն 1581 թվականին: Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է ներկայիս տեսքը: 17-րդ դարում փլվել են կառույցի կամարները: Վերանորոգվել է հիմնականում եկեղեցու ներքին տարածքը:

1761 թվականի հրդեհից հետո ծեփվել են ծխից սևացած ներքին հատվածները, արտաքին մակերևույթը ներկվել է կարմիր գույնով, իսկ տանիքի փայտե կամարները փոխարինվել են քարե կամարներով: Տաճարի արտաքին տեսքը պահպանվել է հետագա վերանորագումների ժամանակ:

Տարածված մի ավանդության համաձայն` 1812 թվականին Նապոլեոնը հիացել է տաճարի շքեղությամբ և ափսոսանք հայտնել, որ չի կարող տաճարը Փարիզ տեղափոխել: Դրանով հանդերձ` տաճարն օգտագործվել է ֆրանսիական հեծելազորի կողմից, իսկ հետագայում ֆրանսիացիներն այրել են նրա փայտե կահ-կարասին:

1848-1859 թվականներին տաճարը վերանորոգվել է: Նրա արտաքին մակերևույթը կարմիր աղյուսի տպավորություն է թողնում: 1867 թվականի մայիսին հրդեհից առանձնապես վնասվել են տանիքը, դռներն ու պատուհանները: 1746 թվականին կառուցված զանգակատունը 1872 թվականին փոխարինվել է ճարտարապետ Չագինի նախագծած նոր զանգակատնով:

1902-1909 թվականների, փլուզման վտանգից ելնելով, տաճարը կրկին վերանորոգել են: Ամրացվել են հիմքերը, ապահովվել է ջրահեռացումը: Պատերն էլ ամրացրել են մետաղական կոնստրուկցիաներով, նորից կառուցել են կամարներ, վերականգնել ընկած աղյուսները, ներքին մակերևույթը ծեփել` այս անգամ օգտագործելով կարմիր կավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տաճարն այլևս չի փակվել:

Տաճարում վերանորոգման աշխատանքներ են անցկացվել նաև 1969-1972 թվականներին լիտվացի ճարտարապետներ Յ. Բարտկունասի և Ն. Կիտկաուսկասի գլխավորությամբ: Վերակառուցվել են աշտարակները, որնք այդ պահին խիստ անմխիթար վիճակում էին: 2008 թվականի ապրիլին ապահովության համար տաճարը շրջակա տարածքից մեկուսացվել է ծառերով, քանի որ Մայրոնյո փողոցում տրանսպորտային միջոցների հոսքի հետևանքով առաջացող տատանումները ճաքեր էին առաջացնում շինության պատերին, և թափվում էին աղյուսները:

Ճարտարապետություն

Ճարտարապետական տեսանկյունից Սուրբ Աննայի տաճարը ուշ գոթիկայի դրսևորում է, ինչը լայնորեն տարածված էր Ֆրանսիայում և Նիդերլանդներում 15-րդ դարում: Ոչ մեծ չափերով, երկարավուն ուղղանկյունու տեսք ունի կառույցը` 22 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ: Արտաքին պատերը բարակ են` չորս զույգ պատուհաններով: Նրանց միջև արտաքին և ներքին կողմերից սյուներ են, որոնք կոնտրֆորսի դեր կատարելով, կրում են սյուների ծանրությունը: Տաճարի ամենաարժեքավոր մասը ճակատային արտաքին մասն է, որը «իրեն հավասարը չունի ոչ միայն լիտվական, այլև արևելաեվրոպական աղյուսե գոթիկայի ճարտարապետության մեջ»: Ճակտոնի կոմպոզիցիան ճարտարապետության գլուխգործոց է: Այն օժտված է արտասովոր պլաստիկայով, բազմազանությամբ և գծերի ու ձևերի շքեղությամբ: Ճակատային մասի համաչափ կոմպոզիցիան ձևավորվում է առանձնահատուկ գեղեցկությամբ, նույն բարձրությամբ երեք աշտարակներով: Պորտալը հակադրվում է ֆասադի դեկորատիվ հիմնական մասին, որի մակերևույթը հարթ չէ: Քիվերից ուղղահայաց վեր են ձգվում պարանի տեսքով զարդապատկերները: Բարձր ու նեղ պատուհանները հատվում են ընդգծված մեծ կամարի հետ, որը միացնում է բոլոր տարրերը: Աշտարակների կամարները մեծ կամարի կրկնությունն են: Արվեստագետ Վլադաս Դրեմայի կարծիքով ֆասադի կոմպոզիցիայում հստակ ընդգծվում է Լիտվայի մեծ իշխանության խորհրդանիշը` Գեդիմինի սյուները:

Տաճարի շինարարության մեջ օգտագործվել է 33 ձևի դեղին աղյուս, որը բծախնդրորեն մշակված է` մեծ կայունություն ձեռք բերելով խոնավության և ջերմաստիճանի տատանման հանդեպ: 1761 թվականի հրդեհից հետո արտաքին պատերը ներկվել են կարմիր գույնով:

Ներսույթ

Տաճարի ներսույթը առանձնահատուկ հետաքրքրություն չի առաջացնում: Այն ունի մեկ նավ` 12.4մ բարձրությամբ, որը խորանից անջատված է գոթական ոճի կամարով: Նավի երկարությունը 19 մ է, լայնությունը` 8.7 մ, բարձրությունը` 12.7 մ: Կամարները զարդարում են ջլաղեղները: Հյուսիսային մասում գտնվում են ավանդատունը և պատշգամբասրահը, որոնք կառուցվել են 1613 թվականին: Նրանք միացնում են Սուրբ Աննայի տաճարը բերնարդցիների եկեղեցուն:

Զանգակատուն

Աջ մասում գտնվում է նեոգոթիկայի ոճով կառուցված զանգակատունը, որը կառուցվել է 1873 թվականին ճարտարապետ Չագինի նախագծով: Այն բարձր գնահատանքի չի արժանացել: Զանգակատան հետևում երկհարկանի մատուռն է` «Քրիստոսի աստիճանները» (կառուցվել է 1617 թվականին): 1752 թվականին այն ընդարձակվել է. կառուցվել են ներքին աստիճաններ, ներսույթը զարդարվել է բարոկկոյի ոճով որմնանկարներով:

Սպասարկում

Տաճարը մայիս-սեպտեմբեր ամիսներին բաց է ամեն օր 10:00-ից 18:00-ը` բացի կիրակիից: Հոկտեմբեր-ապրիլ ամիսներին բացվում է պատարագից կես ժամ առաջ: Սպասարկումը կատարվում է լիտվերենով երկուշաբթիից շաբաթ մինչև 17:30-ը, կիրակի և տոն օրերին` մինչև 9:00 և 11:00 :

Գրականություն

  • Wilno. Przewodnik krajoznawczy Juliusza Kłosa, Prof. Uniwersytetu St. Batorego. Wydanie trzecie poprawione po zgonie autora. Wilno, 1937. S. 133—134.(լեհ.)
  • А. Медонис. Զբոսաշրջիկներին Վիլնյուսի մասին: Թարգմանություն լիտվերենից: Վիլնյուս, Մինտիս, 1965. էջ 68—69.
  • Ա. Պապշիս. Վիլնյուս: Վիլնյուս, Մինտիս, 1977. էջ 36—38
  • Խորհրդային Միության հուշարձաններ. Բելառուս, Լիտվա, Լատվիա, Էստոնիա: Տեղեկատու-ուղեցույց, Մոսկվա 1986. ISBN 5-210-00094-X. С. 398

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Cenker Köse
2 Августа 2016
Beside its great architecture, it is like a shelter in hot summer days since you can feel the cold inside...
Nataliya Semenova
15 Января 2017
The symbol of Vilnius. Majestic and beautiful church with simple interior inside.
Iryn Arezova
29 Января 2018
Wow! This church charm u with its beauty! I couldn’t stop asking myself how it was build without all that technology we got today!
Vytautas Juzėnas
20 Марта 2012
There are many legends and stories shrouding the church, the most popular of which is that upon seeing St. Anne`s church, Napoleon said that he would like to place it in his palm and move it to Paris.
Александр Ка
6 Мая 2013
Друзья! Шутки шутками, а именно здесь снималась одна из сцен культового фильма "Приключения Электроника"
Ирина И
11 Декабря 2018
Очень красивый снаружи. Внутреннее убранство куда более лаконичное, но для меня есть что-то в этом месте, что тянет возвращаться снова и снова. Здесь приятно просто быть.
8.4/10
Евгений Щемелев, EnMork և 10,221 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Maironio g. 8, Vilnius 01124, Լիտվա Ուղղություններ ստացեք
Чтв Noon–8:00 PM
Птн 11:00 AM–7:00 PM
Sat 10:00 AM–9:00 PM
Вск 10:00 AM–8:00 PM
Пнд 11:00 AM–8:00 PM
Втр 11:00 AM–7:00 PM

St. Anne's Church Foursquare վրա

Սուրբ Աննայի տաճար Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Congress

սկսած $87

Novotel Vilnius Centre

սկսած $178

Neringa Hotel

սկսած $78

Congress Avenue

սկսած $158

Hotel Tilto

սկսած $100

Fabrika Hostel

սկսած $14

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bernardinai Garden

The Bernardine Garden (previously known as Sereikiškės Park'), in L

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sereikiškės Park

Sereikiškės Park (previously known as Bernardine or Youth Garden) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of the Theotokos, Vilnius

The Cathedral of the Theotokos in Vilnius is the main Orthodox

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Լիտվայի գեղարվեստի թանգարան

Լիտվայի գեղարվեստի թանգարան (լիտ.՝ Lietuvos dailės muziejus), գ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vilnius University Library

Vilnius University Library or VU Library (also VUL) is the oldest and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Royal Palace of Lithuania

The Royal Palace of Lithuania (Lithuanian: Valdovų rūmai) was a p

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեդիմինի աշտարակ

Գեդիմինի աշտարակ' , լիտ.՝ Gedimino pilies bokštas) պատմամշակութային հո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral Square, Vilnius

The Cathedral Square (Lithuanian: Katedros aikštė) in Vilnius is t

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սագրադա Ֆամիլիա

Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար (կատ.՝ Basílic

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sanctuary of Fátima

The Sanctuary of Fátima (Portuguese: Santuário de Fátima), also kn

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bom Jesus do Monte

Bom Jesus do Monte is a Portuguese sanctuary in the surroundings of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Crystal Cathedral

The Crystal Cathedral is a Protestant Christian megachurch in the city

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of Our Saviour, Copenhagen

The Church of Our Saviour (Danish: Vor Frelsers Kirke) is a baroque

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը