Սուրբ Երրորդություն եկեղեցի (վրաց.՝ გერგეტის წმინდა სამება, Գերգետիս Ցմինդա Սամեբա) եկեղեցի Վրաստանում։ Գտնվում է Կազբեկ լեռան լանջին, Ռազմավիրական ճանապարհի վրա գտնվող Գերգեթի գյուղում, Չխերի գետի աջ ափին, Ստեփանցմինդա ավանի վերևում, 2 170 մ բարձրության վրա։
Կառուցվել է 14-րդ դարում։ Խևի նահանգի միակ խաչաձև գմբեթավոր տիպի եկեղեցին է։ Տաճարին կից պահպանվել էմիջնադարյան զանգակատուն։
Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել, իսկ այժմ վերադարձվել է Վրացական Ուղղափառ Եկեղեուն։ Ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների մոտ։