Սուրբ Կղեմենտի բազիլիկ

Սուրբ Կղեմենտի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Clemente al Laterano), կաթոլիկ եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Սան Ջիովանի ին Լատերանո փողոցի վրա՝ Կոլիզեումի և Լաթերանյան բազիլիկի միջև։ Կառույցը իրենից ներկայացնում է ինքնատիպ հնագիտական երեք հարկաշարքից բաղկացած շինությունների համալիր։ Վերին հարկը՝ ներկայիս բազիլիկը, կառուցվել է 12-րդ դարում, միջին մասը՝ վաղ քրիստոնեական բազիլիկը, կառուցվել է 4-րդ դարում, և ստորին հարկը՝ երկու շինություն, հիմնադրվել է առաջին դարում։ Ներկայիս բազիլիկը պարունակում է 12-րդ դարի վաղ քրիստոնեական խորհրդանիշներով խճանկարներ, 15-րդ և 18-րդ դարերի ֆրեսկոներ։ Վաղ քրիստոնեական բազիլիկում պահպանվել են 9-րդ դարի յուրօրինակ որմնանկարներ։ Բազիլիկում են գտնվում Սուրբ Կղեմենտի մասունքները, ինչպես նաև Իգնատիոս Անտիոքացու և սլավոնացի լուսավորիչ Կյուրեղի մասունքները։

Ներքնահարկ

Անտիկ շինություններ

Եկեղեցու առաջին պեղումներն անցկացվել են 1857 թվականին բազիլիկի վանահայր Ջոզեֆ Մալլուլիի և հնագետ դե Ռոսսիի կողմից։ Նրանք սկզբում հայտնաբերել են 4-րդ դարի բազիլիկը։ Ստորև հայտնաբերվեցին առաջին դարի շինություններ, սակայն այդ տարածքը երկար ժամանակ հնարավոր չեղավ ուսումնասիրել՝ պատերին կից ստորգետնյա ջրերի պատճառով։ Միայն 1912 թվականին կառուցվեց 700 մետրանոց ջրանցք՝ միացնելով Սուրբ Կղեմենտը Մեծ Կլոակա կոյուղու համակարգին, որն էլ կանխեց ջրերի հոսքը։ Այդ ժամանակ հայտնաբերվեցին տների ավերակներ, որոնք կործանվել էին 64 թվականի հրդեհի ժամանակ (Ներոնի ժամանակաշրջան)։ Դրանք ծածկված լինելով հողի շերտով դարձել են հիմք՝ հետագա երկու շինությունների համար։

Աղյուսե շինության տակ, որը տեղակայված է Կոլիզեումի կողքին (հավանաբար առաջին դարի վերջի հասարակական շենք է։ 2-րդ դարի կեսին կառուցվել է մասնավոր բազմահարկ տուն՝ ներքին բակով։ Վերջինս 3-րդ դարի երկրորդ կեսին վերակառուցվել է որպես Միտրայի պաշտամունքային կառույց։ Դեպի բակ տանող դռները պատաշարի մեջ փակված են եղել։

Շինության տեղում կառուցված է եղել միտրայան դպրոց։ Հավանաբար այն հարուստ ձևավորում է ունեցել։ Դա վկայում են ստուկկոյով զարդարված խճանկարային հատակի և առաստաղի մնացորդները։ Կենտրոնում զոհասեղան է Միտրայի պատկերով, որը սպանում է ցուլին, և նրա ուղեկիցներ Կաուտը (լատ.՝ Cautes) և Կաուտոպատը (լատ.՝ Cautopates

Երկրորդ շինությունն ավելի մեծ է եղել, քան առաջինը և կառուցված է եղել տուֆից։ Այն ևս ունեցել է ներքին ընդարձակ բակ, որը չափերով մոտավորապես համաատասխանում է ներկայիս բազիլիկի գլխավոր նավին և աջ ենթակողմին։ Այս կառույցը դեռևս լիովին ուսումնասիրված չէ, իսկ կիսով չափ ուսումնասիրված հատվածից ենթադրվում է, որ այն եղել է հասարակական շենք, ամենայն հավանականությամբ դրամահատական կառույց կամ էլ հացահատիկի շուկա։

Տիտոս Փլաբիոս Կղեմես

Ենթաադրվում է, որ առաջին դարի վերջում կառույցը պատկանել է Տիտոս Փլաբիոս Կղեմեսին։ Ըստ ավանդության նա եղել է գաղտնի քրիստոնյա և հետապնդվելով մահապատժի է ենթարկվել Դոմիցիանոսի օրոք։ Արդեն 200 թվականին հայտնի «titulus Clementis» հանդիսացել է քրիստոնեական պաշտամունքի վայր՝ կապված Կղեմես անվան հետ՝ կամ նահատակի, կամ էլ եպիսկոպոսի։

Վաղ քրիստոնեական բազիլիկ

Պատմություն

Հետապնդումների դադարումից հետո, 4-րդ դարում կառույցը վերափոխվեց եկեղեցու՝ բազիլիկի ձևով։ Ընդարձակ ներքին բակը դարձավ գլխավոր նավ, իսկ նրան հարող սենյակները՝ նավի ենթակողմեր։ Սիրիկոս Պապի ժամանակաշրջանում (384-399) եկեղեցին օծվեց ի պատիվ Կղեմենտ Պապի, որի անունը մշտապես հիշողությունից դուրս մղեց իր անվանակից Կղեմես Ալեքսանդրացի նահատակին։

Ողջ 4-րդ դարի ընթացքում Սուրբ Կղեմենտի եկեղեցին գոյություն ուներ նրան կից միտրեումի կողքին։ Միտրայի պաշտամունքը պաշտոնապես արգելվեց Թեոդոսիոս Ա Մեծ կայսեր կողմից, որից հետո միտրեումի տեղում կառուցվեց բազիլիկի աբսիդը։

Այսպիսով 4-րդ դարի վերջին և 5-րդ դարի սկզբում հիմնադրվեց վաղ քրիստոնեական բազիլիկը այն տեսքով, որը տեսանելի է Սուրբ Կղեմենտ համալիրի միջին հատվածում։ Այն ուղղանկյուն եռանավ բազիլիկ է՝ ընդարձակ աբսիդով և գավիթով։ Արդեն այդ ժամանակ այնտեղ էին գտնվում Իգնատիոս Անտիոքացու մասունքները։

Ներկայիս եկեղեցու աբսիդի խճանկարները պատկանել են «ներքին» բազիլիկին, ինչը վկայում են բազմաթիվ վաղ քրիստոնեական խորհրդանիշներ։ Դրանք հասկանալի չեն 12-րդ դարի քրիստոնյաներին, սակայն դրանք արժեքավոր են եղել ավելի վաղ ժամանակաշրջանի հավատացյալների համար։ Ներկայիս բազիլիկի խորանի պատերի վրա պահպանվել է Հովհաննես II Պապի (533-535) միացագրերը։ Դրանք զգուշորեն վերակառուցվել են 12-րդ դարում։ 9-րդ «ներքին» բազիլիկը զարդարում են ցայսօր լավ պահպանված ֆրեսկոները, որոնք այդ ժամանակաշրջանի քրիստոնեական կերպարվեստի արժեքավոր նմուշներ են։

9-րդ դարում Սուրբ Կղեմենտի բազիլիկ են բերվել Կղեմենտ I Պապի մասունքները, որը Ղրիմում ձեռք էին բերել քրիստոնյա քարոզիչ եղբայրներ Կյուրեղը և Մեթոդիոսը Ադրիանոս II Պապի հետ միասին (867 թվական)։ 867 թվականի փետրվարի 14-ին Հռոմում մահացավ Կյուրեղը, և Ադրիանոս Պապի և հռոմեացիների խնդրանքով ամփոփվեց Սուրբ Կղեմենտի բազիլիկում։

1084 թվականին եկեղեցին վնասվեց հրդեհից, որը Ռոբերտ Գվիսկարի գլխավորած նորմանական զորքի գրավման հետևանքն էր։ Ակնհայտ է, որ վնասի աստիճանն այնպիսին էր, որ վճռվեց ոչ թե վերակառուցել բազիլիկը, այլ նույն տեղում կառուցել նորը։ Նոր, «վերին» բազիլիկ տեղափոխվեցին Սուրբ Կղեմենտի, Իգնատիոսի և Կյուրեղի մասունքները և այլ արժեքավոր իրեր։ Արդյունքում շուտով նախկինում գոյություն ունեցող «ներքին» բազիլիկի մասին մոռացվեց։ Միայն 1857 թվականին Սուրբ Կղեմենտի վանահայր Ջոզեֆ Մալլուլին պեղումների ընթացքում վերստին աշխարհին ցույց տվեց վաղ քրիստոնեական բազիլիկի գոյությունը։

Ներկայիս բազիլիկ

Պատմություն

Բազիլիկի նորոգումը կապված է կարդինալ Անաստասի հետ, որը Սուրբ Կղեմենտի քահանան է եղել (l099-1125)։ Վերանորոգումն իրականացվել է Պասքալիս II Պապի հովանավորությամբ։ Ներկայիս բազիլիկը չափերով զիջում է նախկին բազիլիկին։ Երկու եկեղեցիների ձախ՝ հարավային կողմերը հավասարաչափ են, սակայն ներկայիս եկեղեցու գլխավոր նավն ու աջ կողմը հիմնված են «ներքին» բազիլիկի գլխավոր նավի վրա։ Ներկայիս բազիլիկը կառուցելիս վերստեղծվել են աբսիդի խճանկարները, ինչպես նաև այստեղ են տեղափոխվել վերոհիշյալ մասունքները։ Կղեմես XI Պապի օրոք (1700-1721), նրա պատվերով ճարտարապետ Կառլո Ֆոնտանան կառուցել է ներկայիս կեսոնապատ առաստաղը։ Այդժամ պատուհանների և գլխավոր նավի վերին հատվածը զարդարվել է տասնյակ ֆրեսկոներով։ Նրանցում պատկերված են Կղեմնտ, Իգնատիոս և Կյուրեղ ու Մեթոդիս սրբերը։ Վերջին տասնամյակում բազիլիկին կցակառուցվել են մի քանի կապելաներ։

Վերը նշված վերակառուցումների և ավելացումների հետևանքով բազիլիկը կորցրել է իր սկզբնական գեղեցությունն ու խստությունը, սակայն ձեռք է բերել բազմաթիվ բարոկկո ոճի առանձնահատկություններ։ Արժեքավոր ձեռքբերումներից են Եկատիրինի կապելայի 15-րդ դարի ֆրեսկոները, որոնց հեղինականերն են Մազաչչոն և Մազոլինոն։

Ներկայիս բազիլիկը մի քանի անգամ փոխել է իր սեփականատերերին։ 1403 թվականին Բոնիփակիոս IX հանձնեց բազիլիկը ամբրոզիան վանականներին։ 1645 թվականին Կամիլլո Պամֆիլիի հովանավորությամբ բազիլիկը տրվեց դոմինիկյաններին։ 1677 թվականին հակակաթոլիկական հետապնդումների հետևանքով Սուրբ Կղեմենտի բազիլիկ եկան իռլանդական դոմինիկյանները, որոնք ղեկավարում են այնտեղ ցայսօր։

Գրականություն

  • Henze, AntonKunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5
  • Poeschel, SabineRom. Kunst und Geschichte von der Antike bis zur Gegenwart. — München: Artemis, 1990. — 274-284 с. — ISBN 3-7608-0789-5
  • Portella, Ivana dellaDas unteriridsche Rom. Katakomben, Bäder, Tempel. — Köln: Reclam, 2000. — ISBN 3-8290-2118-6

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Rachel Sheppard
6 Июля 2013
Not to be missed! One of my favorite places in Rome. Many cool frescoes in the lower levels, including the first example of written Italian (rather than Latin).
Mike Bobadilla
11 Мая 2018
Nice visit. 10 euros to get down to the excavations. Very cool catacombs and Christian/Pagan frescos. Spring river is at the lowest floor.
The Boring One
10 Июля 2014
Watch out for the beggars outside the entrance - they are wearing black clothes and are very pushy in trying to make you pay. We didn't, but many others did. Otherwise, great place, great church.
The Telegraph
15 Января 2013
The Basilica of San Clemente is a triple-decker affair with a Mithraic temple at its lowest level and the deliciously ghoulish human bone decorations of the Capuchin Crypt on Via Veneto.
Ed Matlack
30 Октября 2016
Check out one of the earliest examples of early Italian language (vulgar) in the fresco depicting the blinding of the legionnaire.
Camilo Ameijeiras
31 Августа 2016
Imperdible. Tres iglesias en una. Excavaciones descubrieron una iglesia del s.III debajo de la principal. Y debajo de esta, una pre cristina del s.I ac. Muy cerca del coliseo.
8.3/10
7,571 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Basilica di San Clemente, 00184 Roma RM, Իտալիա Ուղղություններ ստացեք
Sat 9:00 AM–1:00 PM
Вск 10:00 AM–7:00 PM
Пнд 10:00 AM–6:00 PM
Втр 10:00 AM–1:00 PM
Ср-Чтв 10:00 AM–6:00 PM

Basilica di San Clemente al Laterano Foursquare վրա

Սուրբ Կղեմենտի բազիլիկ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Best Roma

սկսած $463

Hotel Infinito

սկսած $75

Daniela Hotel

սկսած $66

Espana Hotel

սկսած $88

Shiva B&B

սկսած $64

B&B Manzoni Holidays

սկսած $94

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանտի Քուատրո Կորոնատի

Սանտի Քուատրո Կորոնատի (իտալ.՝ Basilica dei Santi Quattro Coronati),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ներոնի «Ոսկե տուն»

Ներոնի «Ոսկե տուն» (լատ.՝ Domus Aurea), պալատական այգու համ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կոլիզեում

Կոլիզեում (լատ.՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ցելիում (բլուր)

Ցելիում բլուր (լատ.՝ Collis Caelius, իտալ.՝ Celio) հանրահայտ Հռո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սան Ստեֆանո Ռոտոնդո

Սան Ստեֆանո Ռոտոնդո (իտալ.՝ Santo Stefano Rotondo կամ Basilica

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santi Giovanni e Paolo, Rome

Santi Giovanni e Paolo is an ancient basilica church in Rome, located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santa Maria in Domnica

Santa Maria in Domnica — also known as Santa Maria alla Navicella —

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կոստանդիանոսի հաղթակամար

Կոստանդիանոսի հաղթակամար (լատ.՝ Arcus Constantini, իտալ.՝ Arco d

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սագրադա Ֆամիլիա

Բազիլիկա և Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճար (կատ.՝ Basílic

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sanctuary of Fátima

The Sanctuary of Fátima (Portuguese: Santuário de Fátima), also kn

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bom Jesus do Monte

Bom Jesus do Monte is a Portuguese sanctuary in the surroundings of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Crystal Cathedral

The Crystal Cathedral is a Protestant Christian megachurch in the city

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Church of Our Saviour, Copenhagen

The Church of Our Saviour (Danish: Vor Frelsers Kirke) is a baroque

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը