Սուրբ Սոֆիայի տաճար, Այա Սոֆիա (հուն.՝ Ἁγία Σοφία, անունն ամբողջությամբ՝ Ναός τῆς Ἁγίας τοῦ Θεοῦ Σοφίας; թուրք.՝ Ayasofya), բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։