Roman Catholic cathedrals в Vienna

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար

8.5/10
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար
գերմ.՝ Stephansdom
alt=
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Ավստրիա Վիեննա
Կոորդինատներ 48°12′31″ հս․. լ. 16°22′23″ ավ. ե. / 48.2085° հս․. լ. 16.373° ավ. ե. / 48.2085; 16.373Կոորդինատներ: 48°12′31″ հս․. լ. 16°22′23″ ավ. ե. / 48.2085° հս․. լ. 16.373° ավ. ե. / 48.2085; 16.373
Դավանանք Կաթոլիկ
Ներկա վիճակ Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայր
Կայք
[http://www.stephansdom.at/ stephansdom.at
Առանձնահատկություններ
Երկարություն 107 մ
Լայնություն 70 մ
Նավի լայնություն 38.9 մ
Բարձրություն 136.7 մ
Կատեգորիա:Կրոնական կառույցներ այբբենական կարգով

Պումմերինի ղողանջը Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (գերմ.՝ Stephansdom, խոսակցական լեզվով՝ Steffl), կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը: Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում:

Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մինչև 1200 թվականը։

Պատմություն

Առաջին կառույցը գտնվել է քաղաքի սահմաններից դուրս, և միայն 1137 թվականին է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147 թվականից տաճարը օծվել է որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվել է Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221 թվականին։ Այժմեական տեսքը ստացել է 1511 թվականին: Պատմության ընթացքում տաճարի հյուսիային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն տաճարը մնացել է իր ասիմետրիկ ուրվագծով։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե նույն տեսքը, ինչ XVI դարի կեսերին։

Շինարարություն

Տաճարի ընդարձակումը XII—XV դարեր:
Ռոմանական աշտարակները և ճակատամուտքը, 1230—1245
Երկրորդ եկեղեցին , 1263
Ալբերտյան վերնատունը, 1304—1340
Վերակառուցումը Ռուդոլֆ IV -ի օրոք, 1359-ից 1137 թվականին մարքիզ Լեոպոլդ IV -ը Ռեգիմարի՝ Պասաուի եպիսկոպոսի հետ հիմնադրել են առաջին եկեղեցին: Ռոմանական ոճով բազիլիկի շինարարությունը ավարտվել է 1147 թվականին: 1230—1245 թվականներին այն ընդարձակվել է դեպի արևմուտք, այդ ժամանակվանից պահպանվել է տաճարի արևմտյան պատը՝ շքամուտքով և զույգ աշտարակներվ, որոնք հետագայում վերակառուցվել են գոթական ոճով (աշտարակները վերակառուցվել են հռոմեական քանդված տաճարների քարերով, դրա համար այն երբեմն անվանում են հեթանոսական): 1258 թվականին առաջին եկեղեցին այրվել է:

1263 թվականին նրա տեղը կառուցվել է երկրորդ եկեղեցին, նույնպես ռոմանական ոճով, տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ը, տոնական օր է նաև հիմա:

1304—1340 թվականներին, Ալբերտ I -ի և Ալբերտ II -ի օրոք, եկեղեցուն արևելյան կողմից ավելացվում է եռանավը՝ Ալբերտյան վերնասրահը, աշխատանքները ավարտին են հասցվում երկրորդ եկեղեցու օծումից 77 տարի անց:

1359 թվականի ապրիլի 7-ին հերցոգ Ռուդոլֆ IV-ի հովանավորությամբ սկսվում են տաճարի ընդլայնման աշխատանքները արդեն գոթական ոճով։ Մասնավորապես հավելվեցին հարավային աշտարակն ու հարավային նավը։ 1433 թվականին ավարտին հասցվեց հարավային աշտարակի կառուցումը: Տաճարի ընդլայնման և վերանորոգման աշխատանքները շարունակվեցին 100 տարի` մինչև 1523 թվականը։ Այդպիսով, ռոմանական երկայնաձիգ նավի շուրջ շարվում են նոր, գոթական ոճի պատեր։

Ինտերիեր

Սուրբ Ստեփանոս տաճարի ինտերիեր

Երեք դար շարունակ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին գործել է որպես ծխական եկեղեցի: 1469 թվականին, Ֆրիդրիխ III -ի օրոք, Սուրբ Ստեփանոսի եկեղեցին դառնում է մայր տաճար, 1513 թվականին տաճարում տեղադրվում է երգեհոն:

XVI—XVII դարերում, ռեֆորմացիայի և ավստրո-թուրքական պատերազմի պատճառով, տաճարը գրեթե փոփոխության չի ենթարկվում: Այդ ժամանակահատվածում տաճարի ինտերիերը հարմարեցվում, վերափոխվում է բարոկկո ոճի:": 1945 թվականի ապրիլի 11 -ին տեղաբնակները այրում են կողոպտված կրպակները, հաջորդ օրը կրակը տարածվում և հասնում է տաճարին, ինտերիերը գրեթե ամբողջությամբ ավերվում է, այրվում է երգեհոնը: Կրակից փրկվում են աղյուսե սարկոֆագով պաշտպանված արժեքավոր մասունքները: Տաճարը վերականգնվում է կամավորների ջանքերով: 1948 թվականի դեկտեմբերի 19 -ին վերականգնվում է գլխավոր նավի տանիքը, 1952 թվականի ապրիլի 23 -ին (տաճարի 689 ամյակին) վերսկսվում են եկեղեցական արարողությունները: Հետպատերազմյան վերականգնումը ավարտվում է 1960 թվականին:

1980 -ական թվականներից սկսվում է մեծամաշտաբ վերականգնողական աշխատանքների երկրորդ էտապը, որը շարունակվում է մինչև օրս:

Ճարտարապետություն

Չափերը

Տանիքի գերբերը

  • Հարավային աշտարակի բարձրությունը - 136,44 մ
  • Հյուսիսային աշտարակի բարձրությունը - 68,3 մ
  • Կենտրոնական նավի տանիքի բարձրությունը - 60 մ
  • Տաճարի լայնությունը և երկարությունը հողի մակերևույթից - 62×198,2

Հաբսբուրգների կառավարման ժամանակաշրջանում Ավստրո-Հունգարական կայսրությունում ոչ մի եկեղեցի Սուրբ Ստեփանոսի տաճարի հարավային աշտարակից չպետք է բարձր լիներ:

Տանիքը

Գլխավոր նավի տանիքի երկարությունը 110 մետր է, տանիքի թեքությունը որոշ հատվածներում հասնում է 80° -ի, այսպիսի թեքության պայմաններում անձրևաջրերը արդյունավետորեն լվանում են կղմինդրե տանիքը, իսկ հազվադեպ պատահող ձյունը, չմնալով տանիքին, թափվում է ցած: Վիթխարի մոզայիկ տանիքը կառուցված է 230,000 գունավոր կղմինդրից: Տանիքի մոզայիկ պատկերներից են երկգլխանի արծիվը` Վիեննայի ու Ավստրիայի զինանշանը:

Զարդարանքը

Սուրբ Հովհաննես Կապիստրանոսի ամբիոնը Տաճարի գեղարվեստական հարստությունը հսկայական է. տաճարի ներսում մեծ քանակությամբ արվեստի և կրոնական նշանակության եզակի առարկաներ կան` միջնադարյան քանդակներ, մասամբ պահպանված վիտրաժներ, տապանաքարեր և այլն։ Այստեղ կարելի է տեսնել նաև կտորի երկարության և հացի քաշի չափման համար նախատեսված պարագաներ, որոնցով միջնադարյան յուրաքանչյուր առևտրական կարող էր ստուգել իր գնածը։

Գլխավոր շքամուտքի մոտ, «ռոմանական պատին» (շքամուտքը ավանդական գոթական ոճով է) զետեղված են

  • Սուրբ Հովհաննես Կապիստրանոսի ամբիոնը, որտեղից նա 1454 թվականին կոչ էր անում թուրքերի դեմ խաչակրաց արշավանքների:
  • «Ատամնացավով» խաչելությունը, այդպես է անվանվել Փրկչի դեմքի արտահայտությունից
  • Արկբուտանի արեգակնային ժամացույցը

Երգեհոնները

Նոր մեծ երգեհոնը, որը տեղադրվել է 1960 թվականին, փոխարինել է 1945 թվականի հրդեհի ժամանակ ոչնչացված երգեհոնին: Ունի 125 ստեղնաշարք և 10 հազար երգեհոնային փող: Այս երգեհոնը Ավստրիայում ամենամեծն է: Տաճարում ընդհանուր առմամբ կա երեք փողավոր երգեհոն, բոլորն էլ կառուցված են ավստրիական «Rieger» կազմակերպության կողմից: Պատարագների ժամանակ օգտագործվում է «միջին երգեհոնը»:

Մասունքները և տեսարժան վայրերը

Սուրբ Մարիամի սրբապատկերը

1676 թվականին հունգարացի Լասլո Շիգրին, Պեչ գյուղում, ի հիշատակ թուրքական գերությունից ազատագրման՝ պատվիրում է Աստվածամոր սրբապատկերը: 1696 թվականին Լեոպոլդ առաջին կայսրը սրբապատկերը Հունգարիայից տանում է Վիեննա՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, մի զարմանալի դեպքից հետո: Սրբապատկերում պատկերված Մարիամ Աստվածածնի աչքերից իրական արցունքներ են հոսել: Այժմ այն փակցված է տաճարի հարավ-արևմտյան անկյունում, շքամուտքի մոտ:

Զանգերը

Զանգակատանը ընդհանուր առմամբ կա 23 զանգ, որոնցից 20 -ը գործածվում են, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հյուսիսային աշտարակի մեծ զանգը՝ Պումմերինը, որը կշռում է 21 383 կգ, տեղադրվել է 1957 թվականին, այն տարվա ընթացքում ղողանջում է տասնմեկ անգամ, երկրի կարևոր տոների ժամանակ (տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ին, Ամանորի գիշերը) Պումմերինը մեծությամբ երկրորդն է Եվրոպայում՝ Քյոլնի տաճարից հետո:

Ամբիոնը

Ամբիոնը Փորագրազարդ ամբիոնը ստեղծվել է XV դարում, վերագրվում է Նիկոլաուս Գերհարդին: Այն զարդարված է առաջին չորս եկեղեցու ուսուցչի՝ Ավրելիոս Օգոստինիոսի, Ամբրոսիոս Մեդիոլանցու, Հիերոնիմոսի, Գրիգոր I-ի քանդակներով: Ամբիոնի ներքևի մասում քանդակագործի ինքնադիմաքանդակն է, որը պատուհանից դուրս է նայում: Աստիճանների բազրիքը զարդարված է երևակայական դոդոշների և մողեսների զարդաքանդակների հաջորդականությամբ (բարու և չարի պայքարի այլաբանություն):

Դամբարանները

Տաճարը բաղկացած է վեց եպիսկոպոսական առանձին մատուռներից, այն կանգնած է ստորգետնյա գերեզմանատան, կատակոմբաների վրա, որտեղ 18-րդ դարից հուղարկավորվել է մոտ 11 հազար մարդ:

Տաճարի ներսում հուղարկավորված են

  • Ռուդոլֆ IV Ավստրիայի դուքս (իշխան՝ տաճարը կառուցողը, մահացել է 1365 թվականին)
  • Ֆրիդրիխ III (մահացել է 1493 թվականին)
  • Եվգենի Սավոյացի (մահացել է 1736 թվականին)
  • Գաբսբուրգների դինաստիայի 72 անդամ
  • տաճարի վանահարեր

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

left Սուրբ Ստեփանոսի մայր տաճար
էջը Վիքիպահեստում

Գրականություն

  1. Bermann, Moriz. Der Wiener Stefans-Dom und seine Seenswürdigkeiten in Geschichte, Kunst, Legenden- und Sagenbilde. Wien, Pest, Leipzig., 1878.
  2. Kurt, Hielscher. Österreich. Landschaft und Baukunst. Berlin-Zürich., 1928.
  3. Wasnuths. Lexicon der Baukunst. 3-4 Band. Berlin., 1929.
  4. Wien. Geschichte, Kunst, Leben. Wien., 1943.
  5. Ulmann, Ernst. Die Welt der gotischen Kathedrale. Berlin.,1981.
  6. Architektur des Mittelalters: Funktion und Gestalt. Weimar., 1983.
  7. Wien: [Bildband1]. Texte von Peter Pötscher. Frankfurt am Main., 1989.
  8. Conrad, Dietrich. Kirchenbau im Mittelalter: Bauplannung und Bauausführung. Leipzig., 1990.
  9. Сененко М. С. Вена. М., 1970.
  10. Грубер, Райнхард Х., Кафедральный собор Св. Стефана в Вене. Вена., 2002.
  11. Böker, Johann J. (2007). Der Wiener Stephansdom in der Spätgotik (First տպ.). Salzburg: Pustet. էջ 432. ISBN 3-7025-0566-0. 
  12. Donin, Richard Kurt (1952) (german). Der Wiener Stephansdom und seine Geschichte. Vienna: A. Schroll. 
  13. Feuchtmüller, Rupert; Kodera, Peter (1978) (german). Der Wiener Stephansdom. Vienna: Wiener Dom-Verl. էջ 420. ISBN 3-85351-092-2. 
  14. Gruber, Reinhard H.; Bouchal, Robert (2005) (german). Der Stephansdom: Monument des Glaubens. Vienna: Pichler Verlag. ISBN 3-85431-368-3. 
  15. Gruber, Reinhard H. (1998). St. Stephan's Cathedral in Vienna. Vienna: St. Stephan's Cathedral. 
  16. Macku, Anton (1948) (german). Der Wiener Stephansdom: Eine Raumbeschreibung. Vienna: F. Deuticke. էջ 30. 
  17. Meth-Cohn, Delia (1993). Vienna: Art and History. Florence: Summerfield Press. 
  18. Riehl, Hans (1926) (german). Der St. Stephansdom in Wien. Vienna: Hrsg. von der Allgemeinen vereinigung für christliche kunst. էջ 64. 
  19. Strohmer, Erich V. (1960) (german). Der Stephansdom in Wien. Vienna: K.R. Langewiesche. 
  20. Toman, Rolf (1999). Vienna: Art and Architecture. Cologne: Könemann. ISBN 978-3829020442. 
  21. Zykan, Marlene (1981) (german). Der Stephansdom. Vienna: Zsolnay. էջ 301. ISBN 3-552-03316-5. 

</div>

Ծանոթագրություններ

Կատեգորիա:Վիեննայի տեսարժան վայրեր Կատեգորիա:Ռոմանական ճարտարապետություն


Категории:
Оставить комментарий
Советы и подсказки
ViennaInfo
22 March 2012
St. Stephen's Cathedral, the heart of Vienna and Austria's most eminent Gothic edifice, houses a wealth of art treasures.
Gabi Bulumac
15 August 2014
The Symbol of Vienna ......you simply cannot visit Vienna without seeing St. Stephen's Cathedral ,gothic atmosphere and the Baroque High Altar is absolutely stunning !
Местоположение
Карта
Адрес

Dom zu St. Stephan, Stephansplatz 1, 1010 Wien, Ավստրիա

Как добраться?
Время работы
Mon-Sat 6:00 AM–10:00 PM
Sun 7:00 AM–10:00 PM
Контакты
Ссылки

St. Stephen's Cathedral (Stephansdom) на Foursquare

Սուրբ Ստեփանոսի մայր տաճար на Facebook

DO&CO Hotel Vienna

от $319

Hotel Am Stephansplatz

от $230

Hotel Royal

от $243

Hotel Kaiserin Elisabeth

от $203

City Pension Stephansplatz

от $124

Graben Hotel

от $229

Близлежащие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Ducal Crypt (Vienna)
Ավստրիա

Ducal Crypt (Vienna) (Deutsch: Herzogsgruft) is a tourist attraction,

Add to wishlist
I've been here
Visited
Շտեֆանսպլաց
Ավստրիա

Շտաֆանսպլաց (գերմ.՝ Stephansplatz, «Ստեփանոսի հրապ

Add to wishlist
I've been here
Visited
Մոցարտի տուն (Վիեննա)
Ավստրիա

Մոցարտի տուն (գերմ.՝ Mozarthaus Vienna), թանգարան Վիեննա

Add to wishlist
I've been here
Visited
Altmann & Kühne
Ավստրիա

Altmann & Kühne is a tourist attraction, one of the Լեռներ in Vienna

Add to wishlist
I've been here
Visited
Ժանտախտի սյուն
Ավստրիա

Ժանտախտի սյուն, Կենտրոնական Եվրոպայում տարածված հու

Add to wishlist
I've been here
Visited
Ankeruhr
Ավստրիա

Ankeruhr is a tourist attraction, one of the Clock towers in Vienna,

Add to wishlist
I've been here
Visited
Peterskirche, Vienna
Ավստրիա

Peterskirche, Vienna (Deutsch: Peterskirche (Wien)) is a tourist

Add to wishlist
I've been here
Visited
St. Rupert's Church, Vienna
Ավստրիա

St. Rupert's Church, Vienna (Deutsch: Ruprechtskirche (Wien)) is a

Похожие достопримечательности

Смотреть все Смотреть все
Add to wishlist
I've been here
Visited
Փարիզի Աստվածամոր տաճար
Ֆրանսիա

Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտր-Դամ-դը-Պարի, ֆ

Add to wishlist
I've been here
Visited
Միլանի տաճար
Իտալիա

Միլանի տաճար (իտալ.՝ Duomo di Milano), գոթական տաճար Միլանում։ Ունի 1

Add to wishlist
I've been here
Visited
Սուրբ Պատրիկ տաճար (Մանհեթեն)
Միացյալ Նահանգներ

Սուրբ Պատրիկ տաճար անգլ.՝ The Cathedral of St. Patrick, հռոմեական կ

Add to wishlist
I've been here
Visited
Բեռլինի մայր տաճար
Գերմանիա

Բեռլինի մայր տաճար (գերմ.՝ Berliner Dom), բողոքական ամենամեծ ե

Add to wishlist
I've been here
Visited
Քյոլնի տաճար
Գերմանիա

Քյոլնի տաճար (գերմ.՝ Kölner Dom), դասական գոթական ոճով կառուցված

Посмотреть все похожие места