Սուրբ Ծննդյան տաճար

Սուրբ Ծննդյան տաճար (արաբ․՝ كنيسة المهد‎‎, հուն.՝ Βασιλικὴ τῆς Γεννήσεως, եբր.՝ כנסיית המולד‎), քրիստոնեական եկեղեցի Բեթղեհեմում, որը, ըստ ավանդության, կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում: Ավետյաց երկրի ամենասուրբ եկեղեցիներից մեկն է համարվում. մյուսը Սուրբ Հարության տաճարն է:

Աշխարհի ամենահին, ցայսօր էլ անընդմեջ գործող եկեղեցիներից է: Առաջին եկեղեցին կառուցվել է Ծննդյան քարանձավում, 330-ական թվականներին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից: Օծվել է 339 թվականի մայիսի 31-ին և առանց ընդմիջումների գործում է մինչև մեր օրերը: Ժամանակակից 6-7-րդ դարերի բազիլիկան միակն է ողջ Պաղեստինում, որ ամբողջությամբ կանգուն է մնացել մինչմահմեդական ժամանակներից:

2012 թվականի հունիսի 29-ին Սանկտ Պետերբուգում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ նստաշրջանում բազիլիկան հայտարարվել է որպես համամարդկային մշակութային ժառանգություն:

Սուրբծննդյան քարանձավ

Տաճարի խորանի տակ գտնվում է աշխարհի քրիստոնեական սրբագույն վայրերից մեկը` Սուրբծննդյան քարանձավը: Քրիստոսի լույս աշխարհ գալու վայրը քարանձավի արևելյան մասում է և նշված է արծաթյա աստղով: Պահպանված ձեռագիր հիշատակարաններում առաջին անգամ քարանձավը հիշատակվել է 150-ական թվականներին: Ստորգետնյա տաճարը այստեղ գործել է դեռևս սուրբ Հեղինեի ժամանակներից:

Բազիլիկայի պատմությունը

Բյուզանդական ժամանակարշջան

Եկեղեցին հիմնադրվել է սրբուհի կայսրուհի Հեղինեի կողմից 330-ական թվականներին, երբ նա այստեղ ուխտագնացության էր եկել: Դրա մասին հայտնում է Եվսեբիոս Կեսարացին.

Երկրպագելի Աստծու պատվին նա կանգնեցրել է 2 եկեղեցի: Մեկը ծննդյան քարանձավում իսկ մյուսը համբարձման լեռան վրա:
-

Վայրը, որտեղ ընտրեց Հեղինեն, Ավետարաններում ստույգ նշված չէ. սակայն որոշակի տեղեկություն տալիս է Հակոբոս Ավետարանիչը: Առաջին անգամ քարանձավի մասին գրել է Օրիգենը մոտ 247 թվականին, որը փաստում է Քրիստոսի Բեթղեհեմում ծնվելը: Իսկ օրինակ փիլիսոփա Հուստինիանոսը քարանձավը նշել է որպես Բեթղեհեմից դուրս գտնվող վայր, կամ Երուսաղեմի ճանապարհին ինչ-որ տեղ:

Մի շարք եկեղեցիների հետ միասին այս եկեղեցին էլ հիմնադրվել է կայսր Կոստանդիանոսի կողմից Սուրբ Երկրում: Ի վկայություն Եվսեբիոս Կեսարացու և Կյուրեղ Սկիֆոպոլեսցու դրանք նախատեսնված էին ոչ եկեղեցական ծառայության նպատակով, այլ նրա համար, որպեսզի ցանկացողները կարողանան տեսնել Ավետարանիչների կողմից գրված վայրերը:

Կոստանդիանոսի բազիլիկան ավերվել է 529 թվականի հրդեհից, որը վրա է հասել Սամարիայի ապստամբության շրջանում: Դրա մասին վկայում են հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոները 1934-1936 թվականներին: Հիմնականում բեթղեհեմյան բազիլիկան ընդհանուր հատկանիշներով նման է Սուրբ Գերեզմանի եկեղեցուն: Ժամանակակից շինության մեջ ամենալավը պահպանվել է հատակը:

Կայսր Հուստինիանոսին Սավվա Օծյալը խնդրագիր է ներկայացնում վերականգնելու եկեղեցին: Եկեղեցին կառուցվեց և կանգուն մնաց նույնիսկ պարսկական զորքերի հարձակումների ժամանակ (612-629 թվականներ): Սրա մասին պահպանվել է 9-րդ դարի լեգենդը.

Սուրբ Հեղինեն որոշեց զարդարել եկեղեցին և նրա արևմտյան կողմը խճանկարի տեսքով պատկերվեց Աստվածամորը` մանուկ Հիսուսը գրկին` մոգերին երկրպագելիս: Պարսիկները գալով Բեթղեհեմ հիացան, տեսնելով պարսիկ մոգ-աստղագետներին: ՈՒ իրենց ազգի հերոսներին ակնածանքով վերաբերվելու համար որոշեցին չավերել եկեղեցին:
-

Խալիֆ Ալ Հաքիմի ասպատակության ժամանակ 1009 թվականին եկեղեցին նույնպես չվնասվեց, քանզի մուսուլմանները Հիսուսի ծննդավայրը ևս սրբազան վայր էին համարում և հարավային մասը բաժանված էր եկեղեցուց և օգտագործվում էր որպես մզկիթ:

Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջան

Բյուզանդական ժամանականշրջանում տաճարն իրենից ներկայացնում էր եկեղեցի-մարտիրիում և չուներ եպիսկոպոսական աթոռ: Երուսաղեմի թագավորության օրոք, տաճարը վերածվեց Բեթղեհեմի և Ասկալոնի կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրը: Այստեղ թագադրվեցին մի շարք խաչակրաց արքաներ, շրջապատվեց մի շարք վանական համալիրներով և ուղղանկյուն աշտարակներով պաշտպանական պատով: Այս ժամանակաշրջանում տաճարը բազմաթիվ անգամ նկարագրվել է ուխտավորների կողմից:

Սալահ ադ Դինի արշավանքներից հետո 1187 թվականին եկեղեցուց վտարվեցին եպիսկոպոսն ու հոգևոր դասը: Հինգ տարի անց կրկին վերադառնալու հնարավորություն ունեցան երկու կաթոլիկ հոգևորական և մեկ սարկավագ, սակայն մուսուլմանները տաճարը հանձնեցին Ասորական ուղղափառ եկեղեցուն:

1229 թվականին Բեթղեհեմը կրկին անցավ Խաչակիր ֆրանկների հսկողության տակ: 1244 թվականին տեղի ունեցող անընդմեջ պատերազմների հետևանքով եկեղեցին պղծվեց թյուրք-խորեզմաական զորքի կողմից իսկ 1263 թվականին նույնիսկ ավերեց հարակից վանքերից մեկը: 1266 թվականին մամլուքների սուլթան Բեյբարս Առաջինը Կահիրե է բերել եկեղեցու մարմարը և սյուները: 1271 թվականից սկսած եկեղեցի սկսեցին կրկին այցելել կաթոլիկ ուխտավորները իսկ 1277 թվականից թույլատրեցին կատարել հոգևոր ծառայություն: Հունաց եկեղեցին 1244 թվականից տնօրինում է եկեղեցու գլխավոր խորանը և հարավային պատի մոտ գտնվող տղամարդկանց մենաստանը:

Օսմանյան ժամանակաշրջան

Երբ Պաղեստինը նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյաների իրավունքները տաճարի նկատմամբ պահպանվեցին: Իշխանությունների թույլտվությամբ եկեղեցին բազմիցս վերանորոգվել է: 1479 թվականին տեղադրվեց կապարե նոր տանիքը, որի ծախսերը հովանավորում էր Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ը: 1670-1671 թվականներին տանիքը վերանորոգել են հույները և տեղադրել նոր իկոնոստաս (հուն.՝ εἰκονοστάσιον) (սրբապատկերներով միջնորմ):

1834 թվականի երկրաշարժը և 1869 թվականի հրդեհը խաթարեցին եկեղեցու ներքին տեսքը և կարիք եղավ կրկին վերականգնել այն: Ռուս ցարեր Ալեքսանդր III-ը և Նիկոլայ II-ը բազմիցս նվիրատվություններ են կատարել (զանգըեր, ջահեր):

Ճարտարապետական առանձնահատկությունները

Ծննդյան եկեղեցին բաղկացած է հինգ նավերից: Հուստինիանոս կայսեր վերակառուցումից հետո բազիլիկայի չափերը հասան 53,2-ը 26,8-ի (մ.): Հենց այդ ժամանակ էլ եկեղեցու արևելյան խորանի մասը ընդարձակվեց:

Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարից: Առաստաղը փայտամած է: Նավերը միմյանցից բաժանված են սյունաշարերով, որոնցում կան 10 սյուներ: Սյուները պսակված են կորնթոսյան ոճով: Պատերը և հատակը մարմարապատ են: Պատերի վերին մասում կան խճանկարներ, որոնք պահպանվել են որոշ հատվածներով: Ներքին միջավայրը ի սկզբանե լուսավորվում էր 22 պատուհաններով, որոնք, սակայն, այսօր փակված են:

Վարչակարգ

Եկեղեցին համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի ուղղափառ, Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներին: Բոլոր երեք քրիստոնեկան եկեղեցիներն էլ ունեն իրենց վանական համայնքներն ու սահմանված վայրերը եկեղեցու մեջ: Ուղղափառ եկեղեցուն է պատկանում հարավ-արևելյան մասը, Հայ առաքելական եկեղեցին զբաղեցնում է հարավ-արևմտյան մասը իսկ կաթոլիկ եկեղեցին, ովքեր ներկայացված են ֆրանցիսկյանների միաբանությամբ` հյուսիս-արևմտյան:

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
R. Man
8 Января 2011
If you are a small group, 5 or less people go to the left side of the greek alter and ask the Palestinian police officer to let you in from the EXIT. Sometimes it works. Enjoy
Kyriakos G. ???? ????
19 Ноября 2017
So much pilgrims! The queue inside was gigantic. If you can find a way to bypass the queue, do it firmly! Nice garden in the backyard!
William Ng
4 Мая 2019
Come early to be at the head of the line to go down to the grotto (in the Greek Orthodox part). Manger on the left, and the spot Jesus was born on the right (marked with a 14-point silver star).
The White House
24 Марта 2013
President Obama toured the crypt containing the birthplace of Jesus during his visit to the Church of the Nativity.
Angeline Teoh
9 Декабря 2019
This is the oldest church standing in Israel. They are still excavating many areas in the church as there are remains of old buildings during the bezantine and crusaders era
Olga ????????
20 Октября 2021
Христианская церковь в Вифлееме, построенная, согласно преданию, над местом рождения Иисуса Христа. Наряду с храмом Гроба Господня является одним из двух главных христианских храмов  Святой земли.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Saint Gabriel Hotel

սկսած $130

Jacir Palace Hotel Bethlehem

սկսած $140

Manger Square Hotel

սկսած $90

Grand Park Hotel Bethlehem

սկսած $99

Ararat Hotel

սկսած $100

Alexander Hotel

սկսած $70

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բեթղեհեմ

got:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mosque of Omar (Bethlehem)

The Mosque of Omar (Arabic: مسجد عمر‎) is the oldest and only mosque i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cremisan

The Cremisan Monastery is a Salesian monastery in the West Bank, near

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Herodium

Herodium or Herodion (הרודיון, Arabic: هيروديون, Jabal al-Fraidees) i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Judean Mountains

The Judean Mountains, (العربية. جبال الخليل; Transliteration:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի

Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (1990-ական թվականներից պաշտ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խաչի վանք

Խաչի վանք (եբր.՝ מנזר המצלבה‎, վրաց.՝ ჯვრის მონასტერი, jvris monas

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Իսրայելի թանգարան

Իսրայելի թանգարան Երուսաղեմը(եբր.՝ מוזיאון ישראל,ירושלים‎, Muze'

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Հարության տաճար

Սուրբ Հարության տաճար (արաբ․՝ كنيسة القيامة‎‎‎, հուն․՝

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bărboi Church

The Bărboi Church (română. Biserica Bărboi), dedicated to Saints Pet

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալեքսանդր Նևսկու տաճար (Սոֆիա)

Ալեքսանդր Նևսկու տաճար, (բուլղար․՝ Хра

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ալեքսանդր Նևսկու տաճար (Տալլին)

Ալեքսանդր Նևսկու տաճար, (էստ․՝ Aleksander Nevski katedraal, ռուս.՝

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Chrám svätého Iľju (Jaroslavľ)

Chrám svätého Iľju (rus. Це́рковь Ильи́ Проро́ка) je pr

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը