Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress, Tower of London), Թեմզա գետի հյուսիսային ափին կառուցված ամրոց, Լոնդոն քաղաքի պատմական կենտրոնը։ Մեծ Բրիտանիայի հնագույն պատմական կառույցներից մեկը, երկար ժամանակ ծառայել է որպես անգլիական թագավորների նստավայր։ Այսօր Թաուերն ունի պատմական հուշարձանի կարգավիճակ և թանգարան է հանդիսանում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

Լոնդոնյան Թաուերը գտնվում է լոնդոնյան Համլետ Թաուերի տարածաշրջանում, Լոնդոն Սիթիի Մայլ հրապարակի արևելյան մասից առաձնացած է Թաուեր Հիլլ կոչվող ազատ տարածությամբ։ Կառուցվել է 1066 թվականի վերջերին որպես նորմանների դեմ անգլիացիների տարած հաղթանակի խորհրդանիշ։ Ուայթ Թաուերը, որի անունն է ստացել ողջ ամրոցը, հիմնվել է 1078 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից. այն հանդիսանում էր լոնդոնյան էլիտայի կողմից գործադրվող ճնշման դեմ բողոքի խորհրդանիշ։ 1100 թվականից (Ռանուկ Ֆլամբարդ) միչև 1952 թվականը (Կրեյ եղբայրներ) շինությունն օգտագործվում էր որպես բանտ, չնայած որ դա նրա առաջնային նպատակը չէր։ Այդ ժամանակվա ահռելի ամրոցը սկզբում օգտագործվում էր որպես թագավորի նստավայր։ Որպես մեկ ամբողջություն, Թաուերը մի քանի կառույցների համալիր է, որոնք զետեղված են պաշտպանական պատերի և խրամի երկու համակենտրոն օղակների մեջ։ Համալիրն ընդարձակվել է տարբեր ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ Ռիչարդ Առյուծասիրտ, Հենրի III և Էդուարդ I թագավորների օրոք 12-րդ և 13-րդ դարերում։ 13-րդ դարի վերջերին ստեղծված հիմնական ճարտարապետական նախագիծը պահպանվել է առ այսօր, չնայած հետագայում արված շինարարական աշխատանքներին։

Լոնդոնյան Թաուերը կարևոր դեր է խաղացել Անգլիայի պատմության մեջ։ Այն պաշարվել է մի քանի անգամ․ վերահսկել Թաուերը նշանակում էր վերահսկել Անգլիան։ Այն ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի զինանոց, գանձարան, գազանանոց, թագավորական արքունիքի բնակավայր, արխիվ, թագավորական զարդերի տուն։ 14-րդ դարի սկզբներից մինչև Չարլզ II–ի կառավարումը միապետի թագադրման արարողության շքերթը պետք է ձգվեր Թաուերից մինչև Ուեսթմինսթերյան աբբայություն։ Միապետի բացակայության ժամանակ Թաուերի կոնստաբլն էր պատասխանատու ամրոցի համար (կոնստաբլը բավական ազդեցիկ և հեղինակավոր պաշտոնյա էր միջնադարում)։ 15-րդ դարի վերջերին այն արքայազների կեցավայրն էր։ Թյուդորների իշխանության ժամանակաշրջանում Թաուերն ավելի քիչ էր օգտագործվում որպես թագավորանիստ, և չնայած, որ միջոցներ ձեռնարկվեցին ամրոցը վերանորոգելու, նրա պաշտպանական տեխնիկան բավականին հնացած էր ժամանակի հրետանուն դիմակայելու համար։

Շինության՝ որպես բանտ օգտագործման ամենաթեժ ժամանակաշրջանը 16-17-րդ դարերն էին, երբ «ամոթալի» արարքներ գործած շատ անձինք, ինչպես Էլիզաբեթ I-ը մինչև թագուհի դառնալը, ազատազրկված էին այս կառույցի պատերի հետևում։ Այստեղից էլ ծագում է «Թաուեր ուղարկել» արտահայտությունը։ Չնայած Թաուերի՝ որպես տանջանքների և մահվան վայր համբավին, որն այդքան ժողովրդականացրել են 16-րդ դարի կրոնական պրոպագանդիստները և 19-րդ դարի գրողները, միայն յոթ մարդիկ են մահապատժի ենթարկվել Թաուերում մինչև 20–րդ դարի Համաշխարհային պատերազմները։ Մահապատիժները հիմնականում տեղի էին ունենում տխրահռչակ Թաուեր Հիլլում, որը գտնվում է ամրոցից հյուսիս․ 400 տարվա ընթացքում 112 մահապատիժ է այդտեղ իրականացվել։ 19-րդ դարի հաջորդ կեսում այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են թագավորական արքունիքը, տեղփոխվեցին Թաուերից այլ ուղղություններով՝ դատարկ թողնելով շատ կառույցներ։ Անթոնի Սալվինը և Զոն Թեյլորն օգտագործեցին առիթը՝ Թաուերն իր միջնադարյան տեսքին բերելու և մաքրելով դատարկ մնացած նորակառույց շինություններ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում Թաուերը կրկին օգտագործվել է որպես բանտ․ այստեղ այդ ընթացքում նաև մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող տասներկու մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վնասները, որոնք ստացել էր կառույցը Բիլթզի ժամանակ, վերանորոգվեցին, և ամրոցը վերաբացվեց հասարակության համար։ Այժմ լոնդոնյան Թաուերը երկրի զբոսաշրջային գրավչություններից մեկն է։ Թաուերի Կոնստաբլի ղեկավարության տակ այն պահպանվում է «Պատմական Թագավորական Պալատներ» բարեգործական կազմակերպության կողմից՝ որպես Համաշխարհային ժառանգության վայր։

Ճարտարապետություն

Հիմնում

Թաուեր ամրոցի հիմնումը կապվում է Վիլհելմ Առաջինի անվան հետ։ Նորմանդացիների կողմից Անգլիան գրավելուց հետո Վիլհելմ Ա-ն ձեռնամուխ եղավ պաշտպանական ամրոցների կառուցմանը՝ ի սարսափ նվաճված անգլոսաքսերի։ Մեծագույններից մեկը 1078 թվականին դարձավ Թաուերը։ Փայտյա նավահանգիստը փոխարինեցին հսկայական քարե կառույցով՝ Մեծ Թաուերով, որն իրենից ներկայացնում էր քառանկյուն կառույց՝ 32մ х 36մ, 30 մետր բարձրությամբ։ Երբ ավելի ուշ Անգլիայի նոր թագավորը հրամայեց սպիտակ ներկել կառույցը, այն ստացավ Սպիտակ Թաուեր (White Tower) կամ Սպիտակ աշտարակ անվանումը։ Արդյունքում Ռիչարդ Առյուծասրտի օրոք կառուցվեցին տարբեր բարձրության ևս մի քանի աշտարակներ և երկու շարք ամուր պարսպապատեր։ Ամրոցի շուրջը փորվեց խորունկ խրամ, որը այն դարձրեց Եվրոպայի ամենաանառիկ ամրոցներից մեկը։

Հատակագիծ

Հնագետ Ալան Վինսը կանխամտածված առաջարկեց Թաուերը պատել ամենաուժեղ և տպավորիչ պաշտպանություններով, որից բացվում էր տեսարան դեպի սաքսոնյան Լոնդոն։ Այն շրջակա տարածքում տեսանելիորեն պետք է գերիշխեր և Թեմզա գետի երթևեկության համար առանձնանար։ Ամրոցը կազմված է 3 մասնաշենքից։ Ամենագողտրիկ մասնաշենքը բաղկացած է Ուայթ Թաուերից. այն ամրոցի ամենավաղ կառույցն է։ Շրջափակված հյուսիսում, արևելքում և արևմուտքում՝ կառուցվել է Ռիչարդ Առյուծասիրտի կողմից (1189-1199)։ Եվ, վերջապես, արտաքին մասնաշենքը, որը ներառում է ամրոցը, կառուցվել է Էդվարդ I թագավորի ժամանակներում։ Վիլհելմ I Նվաճողի՝ Լոնդոնյան Թաուերի հիմնելուց հետո թեև այն մի քանի անգամ ընդլայնվել է, սակայն հիմնական նախագիծը նույնն է մնացել Էդվարդ I թագավորի՝ 1285 թվականի վերակառուցման ավարտից ի վեր։ Ամրոցը զբաղեցնում է 12 ակր տարածք (4.9 հեկտար), հավելյալ 6 ակր էլ շրջակա տարածքն է՝ Ազատության Աշտարակներով (the Tower Liberties). տարածք, որն ամրոցի անմիջական տիրապետության տակ է և «մաքրված» է ռազմական տեսանկյունից։ Ազատության Աշտարակների նախկին շինությունը կառուցվել է 13-րդ դարում, երբ Հենրի III թագավորը հրամայեց ամրոցին կից տարածքներն ազատել։ Ի հեճուկս հայտնի արձանագրություննեի՝ Լոնդոնյան Թաուերը երբեք չի ունեցել խոշտանգումների համար նախատեսված սենյակ. չնայած հետագա ժամանակաշրջանում Ուայթ Թաուերի ներքնահարկում տեղադրվել է կախաղան։ Ուորֆ Թաուերը կառուցվել է Թեմզայի ափին Էդվարդ I թագավորի կողմից, այնուհետ այն ընդարձակվել է Ռիչարդ II թագավորի (1377-1399) գահակալության ընթացքում։

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
George X
2 Мая 2016
If you are English history fan,you will love the place. A whole day spent here is not enough;See the Crown Jewels,White Tower, Torture Tower.The free Beefeaters tours are really good. Totally a must!
Edwulf
25 Апреля 2016
A historical place and a must of museum lovers. You should not miss the Crown Jewels exhibit, and the crows at the tower, is not for a rainy day as buildings are not connected.
Turkish Airlines
7 Июля 2015
The Tower of London will captivate you with its fascinating past! While you’re here, make sure you don’t leave without seeing the world-famous crown jewels.
Karen
6 Января 2018
The crown jewels are on display here. It's a little overwhelming just how much history is here. I recommend taking a free tour with the yeoman warders, aka beefeaters. They're every hour - love them!
Augustus Collection
23 Февраля 2014
The 900-year-old building is one of the world’s most famous. It is a unique place with a lot of history having previously been a royal palace, a prison and zoo.
Ryan Waggoner
2 Сентября 2017
Can't miss attraction in London! Worth fighting the crowds to see this historic and beautiful site. Arrive when the tower opens and head straight for the Crown Jewels to avoid the lines.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Spectacular Strand 2 bed apartment!!

սկսած $0

Amba Hotel Charing Cross

սկսած $645

1 Compton

սկսած $0

Clarendon Serviced Apartments - Chandos Place

սկսած $0

The Grand at Trafalgar Square

սկսած $418

Amba Hotel Charing Cross

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Jewel House

The Jewel House in the Tower of London is both a building and an

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր

Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
White Tower (Tower of London)

The White Tower is a central tower, the old keep, at the Tower of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tower Green

Tower Green is a space within the Tower of London where two English

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Traitors' Gate

Many Tudor prisoners entered the Tower of London through the Traitors'

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tower Hill Memorial

The Tower Hill Memorial is a Commonwealth War Graves Commission war

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
All Hallows-by-the-Tower

All Hallows-by-the-Tower, also previously dedicated to St Mary the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թաուեր կամուրջ

Թաուեր կամուրջ (անգլ.՝ Tower Bridge), բացովի կամուրջ է Լոնդոնում, Թե

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բալմորալ ամրոց

Բալմորալ (անգլ.՝ Balmoral Castle) Աբերդինշիր տեղայնքում գտնվող ամրոց

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոյշվանշտայն

Նոյշվանշտայն (գերմ.՝ Schloß Neuschwanstein) ռոմանտիզմի ոճով կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dover Castle

Dover Castle is situated at Dover, Kent and has been described as the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վենսենյան ամրոց

Վենսենյան ամրոց (ֆր.՝ Château de Vincennes), ամրոց Փարիզի հարա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Conwy Castle

Conwy Castle (traditional Conway Castle; Welsh Castell Conwy) is a

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը