Թաուեր կամուրջ (անգլ.՝ Tower Bridge), բացովի կամուրջ է Լոնդոնում, Թեմզա գետի վրա։ Կամրջի աշխատանքները սկսվել են 1886 թվականի հունիսի 21-ին և ավարտվել 1894 թվականի հունիսի 30-ին։ Այն ամենահայտնի զբոսաշրջական կենտրոններց է և համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը։ Երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը՝ 65 մետր։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։