Թյուիլրի

Թյուիլրի (ֆր.՝ Tuileries), արքայական պալատ Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում: Լուվրի հետ կազմում է մեկ ընդհանուր համալիր: Սկսած Լյուդովիկոս XVI-ից` եղել է ֆրանսիական միապետների հիմնական նստավայրը: Պալատն այրվել է Փարիզի կոմունայի օրերին, ինչից հետո այլևս չի վերականգնվել:

Թյուիլրի պալատը բաղկացած է եղել կենտրոնական` Ժամացույցի մասնաշենքից, որին միացված էին երկու թևերը` Մարսանը և Ֆլորան: Արևմտյան կողմից այն հարում էր Լուվրի բակին, սակայն ներկայումս նրա տեղում բաց տարածություն է: Նրանով է սկսվում Փարիզի պատմական առանցքը: Գլխավոր մուտքի առաջ եղել է Կարուզելի կամարը, որ խորհրդանշում էր Նապոլեոնի հաղթանակը: Ներկայումս պալատի հիմնական մասի տեղում համանուն այգին է, իսկ պահպանված Մարսան և Ֆլորա բաժինները մտնում են Լուվրի համալիրի մեջ:

Կառուցում

Պալատի անվանումը ծագում է «կղմինդր» բառից (ֆր.՝ tuile), քանի որ միջնադարում այդ տեղանքից կավ են ստացել և կղմինդր պատրաստել: Առանձին պալատ կառուցելու գաղափարը պատկանել է Եկատերինա Մեդիչիին, ով ցանկանում էր միշտ մոտ գտնվել իր որդիներին: Վերածննդի ոճով պալատի կառուցումը 1564 թվականին հանձնարարվում է ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմին:

Մերձքաղաքային Վերսալի կառուցման ժամանակ այստեղ է հանգրվանել Լյուդովիկոս XIV-ը: Այդ ընթացքում պալատն ընդարձակվում է` անցումով կապվելով Լուվրին: 1664-1670 թվականներին տարված այդ աշխատանքները ղեկավարել է ֆրանսիացի ճարտարապետ Լուի Լևոն: Պալատի առջև փռվող կանոնավոր այգին նախագծել է Անդրե Լենոտրը: Վերսալ տեղափոխվելուց հետո արքան Թյուիլրի էր գալիս միայն թատերական ներկայացումների համար: Ֆիլիպ II Օռլեանցու առաջարկով 1716-1722 թվականին այստեղ է ապրել մանկահասակ Լյուդովիկոս XV-ը:

Ֆրանսիական մեծ հեղափոխություն

Թյուիլրի պալատը կապված է Ֆրանսիական մեծ հեղափոխության կարևորագույն իրադարձությունների հետ: 1789 թվականին` բողոքի ալիքը սկսվելուն պես, Լյուդովիկոս XVI-ը իր կնոջ` Մարի Անտուանետ թագուհու հետ ստիպված լքում է ժողովրդին ատելի դարձած Վերսալի պալատը` հաստատվելով Թյուիլրիում. դա գործնականում տնային կալանք էր:

1791 թվականի հունիսին արքայական ընտանիքի` Վարեն փախչելու փորձը ձախողվում է; 1792 թվականի օգոստոսի 10-ին, գրավելով Թյուիլրի պալատը, Փարիզի ընդվզած բնակչությունը տապալում է միապետությունը: Նոյեմբերին Կոնվենտը որոշում է ընդունում բացել «երկաթյա պահարանը», որտեղ պահվում էր արքայի գաղտնի նամակագրությունը: Այդ թղթերի բացահայտումը արագացնում է տապալված արքայի մահապատիժը:

Թյուիլրի պալատական համալիրում իրենց տեղերն են զբաղեցնում Առաջին հանրապետության ներկայացուցչական մարմինները` Սահմանադրական ժողովը, Կոնվենտը և Հինգ հարյուրի խորհուրդը, սակայն 1798 թվականին վերջինս տեղափոխվում է Բուրբոնյան պալատ:

Պալատը Նապոլեոնի և նրա հետնորդների օրոք

Պալատի նոր ծաղկուն շրջանը սկսվում է Նապոլեոն Բոնապարտի` իշխանության գալուց հետո: 1799 թվականին, մտնելով Թյուիլրի, առաջին կոնսուլն այն հռչակում է իր պաշտոնական նստավայր` ձեռնամուխ լինելով հյուսիսային թևի կառուցմանը: Ճարտարապետներ Շառլ Պերսիեին և Պիեռ Ֆոնտենին հանձնարարվում է վերափոխել հին ինտերիերը Առաջին կայսրության նոր ոճով, որ ստացել էր «ամպիր» անունը: Կայսրուհի Մարիա-Լուիզա Ավստրիացու հարկաբաժինը ձևավորվում է նեոգրեկ նորաձև ոճով: Գլխավոր մուտքի առաջ հաղթական կամար է կանգնեցվում:

1830 և 1848 թվականների հեղափոխությունների ժամանակ ժողովուրդը գրոհով վերցնում է Թյուիլրի պալատը: Տարիների հետ այն ավելի ու ավելի էր վերածվում միապետական կառավարման խորհրդանիշի: Նապոլեոն III-ը, հետևելով կնոջը, ով տարված լինելով Մարի Անտուանետի կերպարով, նախընտրում էր Թյուիլրին, ևս գերադասեց Թյուիլրի պալատը: Նրա օրոք վերջապես ավարտին է հասցվում Լուվրի ձախ թևի կառուցումը Ռիվոլի փողոցի երկարությամբ: 1860-ական թվականների վերջերին Լուվրը և Թյուիլրին մեկ ընդհանուր պալատական համալիր էին ներկայացնում:

Ոչնչացում

1871 թվականի մայիսի 23-ին Փարիզի կոմունարներն այրում են պալատը: Այն հանգցնել հաջողվում է միայն երկու օր անց, երբ ողջ ինտերիերն արդեն այրվել էր: Ի տարբերություն Լուվրի, որ նույնպես տուժել էր կրակից, Երրորդ հանրապետության կառավարությունը որոշում է չվերականգնել Փարիզի սրտում միապետության խորհրդանիշը` Թյուիլրին:

Ավերակներն այդպես մնում են 12 տարի, մինչև նրանց ճակատագիրը որոշվում է դատարանում: Չնայած արվեստի գիտակների բողոքներին` 1882 թվականին խորհրդարանը որոշում է 33.000 ֆրանկ տրամադրել տարածքը պալատի ավերակներից մաքրելու համար: Այդ աշխատանքները տևում են 1883 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին: Պալատի որոշ հատվածներ օգտագործվում են Այաչչոյում գտնվող Լա Պունտա վիլլայի կառուցման համար:

Արդի ժամանակներ

Պալատից պահպանվել են Ֆլորա և Մարսան բաժինները, որոնք միացվել են Լուվրին: Ֆլորա մասնաշենքը, որ գտնվում է Սենայի ափին, կառուցվել էր դեռևս Հենրի IV-ի օրոք և ամբողջովին վերաշինվել Նապոլեոն III-ի օրոք: Հեղափոխության տարիներին այնտեղ էր իր նիստերն է անցկացրել Հասարակական փրկության կոմիտեն: Մարսան հարկաբաժինը իր ներկայիս տեսքը ստացել է Բոնապարտների օրոք:

2003 թվականից սկսած` բանավեճեր են ընթանում Ժամացույցի մասնաշենքը վերականգնելու շուրջ, որպեսզի ընդարձակվեն Լուվրի ցուցասրահները և վերականգնվի քաղաքի պատմական առանցքը, որ ավանդաբար սկսվում էր Թյուիլրի պալատից, ոչ թե Լուվրից, ինչպես այժմ:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Kate Davis
3 Октября 2014
The Tuileries Gardens is a vast area between Place de la Concorde and the Louvre Museum, with many paths to follow, fountains to relax at and great greenery, there is something for everyone to enjoy.
hania albraikan
30 Июня 2017
Nice garden with amazing fountain , there is a small theme park in the summer time ope from 24/6 to 24/8 good for kids and teenagers ????
Jacob Rosenberg
8 Сентября 2015
Beautiful and massive park between the Place Concorde and the Louvre was once the sculpted gardens of a palace of the same name. Now a great place to stroll, sit or peoplewatch.
Steffen Hannover
15 Сентября 2018
Good to know on hot and sunny days: There are several free drinking water taps inside the garden: Two on either side of the big octagonal fountain near Concorde, and some more along the central alley.
Jana A. Kri
15 Мая 2022
A forever favourite. Perfect for long walks (as it’s rather big), but also for chilling around (as it’s well-fragmented). Plenty of water surfaces and some art here and there.
Karen
23 Января 2019
Absolutely gorgeous. Don't miss out on taking the walk from Place de la Concorde to the Musee du Louvre, or vice versa.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Magnificent Studio Heart of Paris

սկսած $87

Melia Paris Notre-Dame

սկսած $678

Hotel Les Rives de Notre Dame

սկսած $606

Hotel Le Notre Dame

սկսած $299

Hotel Henri IV Rive Gauche

սկսած $249

Hotel Esmeralda

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Musée de l'Orangerie

The Musée de l'Orangerie is an art gallery of impressionist and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Luxor Obelisk

The Luxor Obelisk (French: Obélisque de Louxor) is a 23 metres (75

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կոնկորդի հրապարակ

Կոնկորդի հրապարակ (ֆր.՝ La place de la Concorde, բառացի`

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օրսե թանգարան

Օրսե թանգարան (ֆր.՝ Musée d’Orsay), գտնվում է Սեն գետ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Columna Vendôme

A Coluna de Vendôme é um monumento parisiense situado na Praça de Ve

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վանդոմի հրապարակ

Վանդոմի հրապարակ (ֆր.՝ Place Vendôme), նախկինում Լյուդովի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont de la Concorde (Paris)

The Pont de la Concorde is an arch bridge across the River Seine in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont Royal

The Pont Royal is a bridge crossing the river Seine in Paris. It is

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hudson River Park

Hudson River Park is a waterside park on the North River (Hudson

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kerry Park (Seattle)

Kerry Park is a Шаблон:Convert park on the south slope of Queen Anne

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Volunteer Park (Seattle)

Volunteer Park is a Шаблон:Convert park in the Capitol Hill neigh

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Holyrood Park

Holyrood Park (also called the Queen's Park or King's Park depending

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gantry Plaza State Park

Gantry Plaza State Park is a state park on the East River in the

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը