Ելիսեյան դաշտերի թատրոն

Ելիսեյան դաշտերի թատրոն (ֆր.՝ Théâtre des Champs-Élysées), պետական թատրոն Փարիզում։ Հիմնականում ներկայանում է օպերաների ու բալետների բեմադրություններով, ինչպես նաև սիմֆոնիկ երաժշտության համերգներով։ Բացվել է 1913 թվականին։ Ժամանակից թատրոնն ունի հետևյալ սրահները․

  • Grand Théâtre (Փարիզի լավագույն համերգասրահներից մեկը, 2000 տեղ)
  • La Comédie (թատերական բեմադրությունների սրահ, 655 տեղ)
  • Le Studio (257 տեղ)։

Չնայած անվանմանը՝ թատրոնը չի գտնվում Ելիսեյան դաշտերում, այլ Փարիզի 8-րդ շրջանում՝ Մոնտեն պողոտայում։

Բնութագիր

Թատրոնը բացվել է 1913 թվականի ապրիլի 2-ին սիմֆոնիկ երաժշտության համերգով, որի ժամանակ կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Պոլ Դյուկը, Քամիլ Սեն-Սանսը, Գաբրիել Ֆորեն, Վենսան դ'Էնդին եղել են սեփական ստեղծագործությունների դիրիժորները։

Շենքը ար-դեկո ոճով է․ այն նախագծել է ճարտարապետ Օգյուստ Պեռեն։ Շենքի նախագծմանն ու ձևավորմանը իրենց մասնակցությունն են ունեցել նաև Դենի Մորիսը, Ժան Էդուար Վյուարը և այլք։ Ելիսեյան դաշտերի թատրոնը Փարիզում առաջիններից է, որ կառուցվել են բարձր ամրությամբ երկաթբետոնից, սակայն ինտերիերը թեթև տեսք ունի մարմարե ռելիեֆի շնորհիվ․ պատկերված են Ապոլլոնն ու մուսաները (հեղինակ՝ Էմիլ Բուրդել)։

Ելիսեյան դաշտերի թատրոնը հայտնի է նշանավոր մի շարք ներկայացումների ու արտիստների առաջնելույթներով։ Թատրոնի պատմության վառ էջերից է 1913 թվականի մայիսի 29-ը, երբ ներկայացվել է Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետը, որ նշանավորվել է սկանդալով։ Ներկայացումն ընթացել է այնպիսի բարձր սուլոցների ուղեկցությամբ, որ պարողները դժվար են լսել նվագախմբի երաժշտությունը։ Դիրիժորի վրա նետել են պատահած ամեն բան, պարտերում բախումներ են եղել։

Թատրոնի բեմում կայացել են Դեբյուսիի «Խաղեր» (Jeux) (1913), Մորիս Ռավելի «Կուպերենի դամբարանը» (1920), Դարիուս Միյոյի «Ցուլը տանիքի վրա» Мийо (1920), Վեցնյակի կոմպոզիտորների «Նորապսակներն Էյֆելյան աշտարակում» (1921), Սաբանեևի «Օդաչու կինը» («L’Aviatrice») (1928), Կուրտ Վայլի «Մահացու յոթ մեղքեր» (1933), Էդգար Վարեզի ավանգարդ նվագախմբի «Անապատներ» պիեսը (1954), Միյոյի «Քրիստոփոր Կոլումբոս» (2-րդ տարբերակ, 1956), Անրի Դյուիտյոյի ջութակի կոնցերտը (1985), Գաբրիել Ֆորեի «Պենելոպա» օպերան (1913), Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» քառերգությունը (1929), Ալբան Բերգի «Վոցեկ» օպերան (1952) և այլն։ 1990-ական թվականներից թատրոնում կանոնավոր ձևով հնչում է հնագույն երաժշտություն աուտենտիկ նվագախմբերի ու համույթների կատարմամբ, բեմադրվում են բարոկկո ոճով հազվագյուտ օպերաների տարբերակներ (օրինակ՝ 1992 թվականին բեմադրվել է Վ․ Մարտին ի Սոլերի «Հազվագյուտ բան» օպերան)։

Թատրոնում ելույթ են ունեցել նշանավոր դիրիժորներ ամբողջ աշխարհից։ 1925 թվականի թատրոնում իր կարիերան է սկսել բալետի պարուհի Ժոզեֆինա Բեյքերը, 1928 թվականի դեկտեմբերին կայացել է Սերգեյ Ռախմանինովի համերգը։ 1944 թվականից թատրոնը դարձել է Ֆրանսիայի ազգային նվագախմբի համերգային գլխավոր հարթակը։ Թատրոնում է գտնվում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փարիզյան շտաբ-բնակարանը։

Գրականություն

  • Théatres des Champs-Elysées: 1913—1963, éd. Gérard Bauër, Enrich Straram, Félix Valoussière, Michel Brunet. Paris, 1963.
  • Marrey B. Revers d’un chef-d’oeuvre: la naissance du théâtre des Champs-Elysées, 1910—1922. Paris, 2007.
  • Le Théâtre des Champs Elysées est ouvert: 100 affiches légendaires, éd. Nathalie Sergent. Paris, 2013. ISBN 9782365950176.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
E A
24 Мая 2012
THE concert spot in Paris ! Arrive 1h before the concert(s) and you may get last minute tickets at VERY cheap prices ! :)
Christine D
5 Декабря 2019
Beautiful theater ????????
Bobo Chuckleworth
21 Марта 2016
One of the grand classical music concert halls of Paris.
Cyrielle Louise
30 Января 2014
Le Lac des Cygnes... La grâce et la légèreté... Première partie du rêve :) Très beau théâtre, bonne acoustique, confortable. Mais éviter les côtés !
Ophélie L.
18 Сентября 2013
A ne pas confondre avec la comédie et le studio des Champs Elysées, à la même adresse mais n'ayant pas le même but. Ici c'est la musique et la danse, uniquement.
jean pierre merlotto
29 Июня 2016
La salle de concerts par excellence pour la musique ???? classique, manque juste la climatisation
9.0/10
3,566 մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Magnificent Studio Heart of Paris

սկսած $87

Melia Paris Notre-Dame

սկսած $678

Hotel Les Rives de Notre Dame

սկսած $606

Hotel Le Notre Dame

սկսած $299

Hotel Henri IV Rive Gauche

սկսած $249

Hotel Esmeralda

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Crazy Horse (cabaret)

Le Crazy Horse Saloon or Le Crazy Horse de Paris is a Parisian cabaret

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont de l'Alma

Pont de l'Alma (Alma Bridge in English) is an arch bridge in Paris,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Paris Sewer Museum

Le Musée des Égouts de Paris, or the Paris Sewer Museum, is d

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)

Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ելիսեյան դաշտեր

Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե (ֆր.՝ avenue des Cha

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palais de la Découverte

The Palais de la Découverte is a science museum located in the Grand

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pont des Invalides

The Pont des Invalides is the lowest bridge traversing the Seine in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Guimet Museum

The Guimet Museum (French: Musée national des Arts asiatiques-Guimet

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pantages Theatre (Hollywood)

The Hollywood Pantages Theatre, formerly known as RKO Pantages

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գերշվին (թատրոն)

«Գերշվին» (անգլ.՝ The Gershwin Theatre), բրոդվեյան թատ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային արքունական թատրոն

Թագավորական ազգային թատրոնը (անգլ.՝ Royal National Theatre), նու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Theatro da Paz

The Theatro Nossa Senhora da Paz theater, or simply Theatro da Paz

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Teatro Guaíra

The Teatro Guaíra Cultural Centre is a state-run cultural

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը