Տիրինս

Տիրինս, հինավուրց քաղաք Արգոլիսում, Պելոպոնես թերակղզում: Եգեյան մշակույթի նշանավոր հուշարձաններ են գտնվել (մ.թ.ա.17-14 դդ ծաղկման ժամանակաշրջան) մայրցամաքային Հունաստանի տարածքում՝ Միկենեում և և Տիրինսում՝ Եվրոպայի հնագույն ամրոցներում: Ինչպես և Պելոպոնեսի ոի Փոքր Ասիայի մյուս քաղաքներում, Տիրինսի և Միկենեյի մշակույթը սկզբնավորվել է տոհմական հասարակարգի քայքայման և բասիլևսների գլխավորած մի շարք մանր պետությունների կազմավորման շրջանում:

Ճարտարապետություն և քանդակագործություն

Մայրցամաքային Հունաստանի գեղարվեստական մշակույթը Կրետեի մշակույթից տարբերվում էր իր խստությամբ ու զորեղությամբ, թեև ուներ նրա հետ նաև շատ ընդհանրություններ: Այդ մշակույթի ինքնօրինակությունն առավել ցայտուն դրսևորվեց հոյակերտ ճարտարապետության մեջ: Զառիկող ժայռոտ բլուրների վրա կառուցվող պալատներում և բնակավայրերում (որոնք հետագայում ստացան «ակրոպոլ - միջնաբերդ» անվանումը, որ նշանակում է «վերնաքաղաք»), ամեն ինչ ենթարկված էր թշնամիներից պաշտպանվելու խնդիրներն: Հսկա, կոպիտ տաշված քարերով շարվում էին պաշտպանական պատեր, որոնց հաստությունը մոտ 10մ էր, բարձրությունը 18-20մ: Հին հույներին թվում էր, թե միայն առասպելական միաչքանի հսկա կիկլոպները կարող են այդպիսի պատեր կառուցել: Գիտնականները դրանք անվանում էին «կիկլոպյան պատեր»: Տիրինսում կառուցված ակրոպոլ-միջնաբերդը լիակատար պատկերացում է տալիս նման պալատի նախագծման մասին: Ի տարբերություն Կրետեի պալատ-լաբիրինթոսի՝ Տիրինսի պալատում ամեն ինչ ենթարկված է պարզ կարգուկանոնի, համաչափության, որով հասել են կոմպոզիցիայի մեծ ամբողջականության: Միջնաբերդը շրջափակվում էր հզոր պատերով, մուտքը փակվում երեք դարպասներով: Նրա կենտրոնը մեծ գավիթով պալատն էր: Պալատի կոմպոզիցիայում գլխավոր դեր է կատարում ուղղանկյուն հատակագծով մի շինություն, որի մեջտեղում կա օջախ՝ այսպես կոչված մեգարոն: Այն ծառայում էր պալատի տղամարդ բնակչության հանդիսավոր ժողովների համար: Դեպի մեգարոն են տանում նախասենյակը և երկսյուն սրահը, որը նրան կապում է գավիթի հետ: Մեգարոնը հետագայում կազմեց հունական տաճարի ավանդական տիպի ձևավորմն հիմքը: Մասնավորապես, երկսյուն սրահով, այսպես կոչված, «կողապատերով տաճարն» անմիջապես սկսվում է մեգարոնից: Միկենեյան ճարտարապետության մեջ առանձնահատուկ ուշադրություն էր նվիրվում դարպասների ամրապնդմանը: Միկենեի ընդարձակ բազմահարկ ամրոցի կենտրոնական՝ Առյուծի դարպասը (մ.թ.ա. 14-13դդ.) մի փառահեղ կառույց է, որը խորհրդանշում է միկենեյան թագավորների հզորությունը: Այն կառուցված է հսկա, ուղղաձիգ դրված սալերից, որոնք ծածկված են միակուռ քարերով: Դարպասի սյունամեջ տարածությունը ծածկված է կրաքարե եռանկյուն սալով, որը զարդարված է եգեյան արվեստում եզակի հոյակերտ ռելիեֆով. երկու էգ առյուծներ են կանգնած վերընթաց լայնացող սյան երկու կողմում: Միանման շրջված, կիսադեմ՝ նրանք ահեղորեն նայում են ներքև՝ կազմելով գեղազարդային (դեկորատիվ) համաչափ, այսպես կոչված հերալդիական (զինանշագիտական) կոմպոզիցիա:

Գեղանկարչություն և կիրառական արվեստ

Տիրինսի և Միկենեի պալատների պատերը զարդարված էին որմնանկարներով, դրվագված էին ալեբաստրե եզրազարդերով: Ինտերիերի հարստությունը պալատի խիստ արտաքին տեսքի հակադրությունն էր: Այստեղ հաճախ հանդիպում են ճակատամարտի և որսի տեսարաններ, բայց դրանցում անհետանում են շարժումների ազատությունը և անբռնազբոսիկությունը: Կոմպոզիցիան ստանում է ինքնապարփակ և հավասարակշռված բնույթ, երանգավորումը դառնում է ավելի խայտաբղետ, այդպիսին է Տիրինսի որմնանկարը՝ «Որսորդ կանանց մեկնումը» (մ.թ.ա. 14 դար, Աթենք, Ազգային հնագիտական թանգարան): Հոմերոսը Միկենեն անվանել է Ոսկեշատ: Իրոք, միկենեյան դամբարաններում գտնվել են նուրբ աշխատանքի զարմանալի, ոսկուց և արծաթից պատրաստված մեծ քանակությամբ զանազան առարկաներ՝ գավաթներ, սկահակներ, բաժակներ, ոսկե դիմակներ, փղոսկրե բռնակներով բրոնզե սրեր, ամենաբարդ զարդերով դաշույններ: Դրանց ձևը և բնույթը մոտիկ են Կրետեի դաշույններին, բայց դրանցում կարելի է նկատել նաև արևելյան ազդեցություն:

Տրոյական պատերազմում (մ.թ.ա. 13դ. սկիզբ) եգեյան աշխարհի վաղ ժամանակաշրջանի ստրկատիրական պետություններն անկում ապրեցին, որը հեշտացրեց բալկանյան թերակղզու նվաճումը հունական դորիական ցեղերի կողմից, նոր մշակույթի սկիզբ դրեց: Հնագետներ Գ.Շլիմանի և Ա. Էվանսի կողմից Եգեյան մշակույթի հայտնագործումը 19-20դդ. վերջին երրորդամասի հնագիտության կարևորագույն նվաճումներից մեկն է: Եգեյան աշխարհի ժառանգությունը քիչ դեր չի խաղացել Հունաստանի և Հռոմի գեղարվեստական արժեքների ստեղծման գործում:

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
The West Wing
23 Сентября 2011
Tiryns flourished during the Mycenaean period. A new fortified palace complex was constructed in the 14th century BC. A World Heritage Monument of Unesco.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Amalia Nafplio

սկսած $115

Amalia

սկսած $0

Villa Anna

սկսած $164

NAFPLION SMART APARTMENT

սկսած $68

Deves Hotel

սկսած $75

'Anapli' In the city center, 1km from the beach

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bourtzi

The castle of Bourtzi (Greek: Μπούρτζι) is located in the middle

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palamidi

Palamidi is a military fortress to the east of the Acronauplia in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Heraion of Argos

The Heraion of Argos (Ελληνικά. Ἡραῖον Ἄργους) is an ancient temple i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Arkadiko Bridge

The Arkadiko Bridge or Kazarma Bridge is a Mycenaean bridge near the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Treasury of Atreus

The Treasury of Atreus or Tomb of Agamemnon is an impressive 'tholos'

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Միկեններ

Միկեններ (հին հուն․՝ Μυκῆναι, հուն.՝ Μυκήνες), հնադարյան քաղաք Արգո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էպիդավրոս

Էպիդավրոս(հուն․՝ Επίδαυρος), հնագույն քաղաք Հունաստանում: Տեղակայված է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նեմեա (հնագույն քաղաք)

Նեմեա (հին հուն․՝ Νεμέα), հնագույն քաղաք Հին Հունաստանում՝ Պել

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մամոնտի քարանձավի ազգային այգի

Մամոնտի քարանձավը աշխարհում հայտնի քարանձավային համակարգերից ամեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օլիմպիա բնակավայր

Օլիմպիա (հուն.՝ Αρχαία Ολυμπία), Հին Հունստանի խոշոր սրբավայրերից

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մեսա-վերդե ազգային պարկ ԱՄՆ-ում

Մեսա-Վերդե (անգլ.՝ Mesa Verde National Park)-ազգային

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էվորա

Էվորա, (պորտ.՝ Évora) քաղաք Պորտուգալիայի ա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սթոունհենջ

Սթոունհենջ (անգլ.՝ Stonehenge), մեգալիթյան խոշոր կառույց Մեծ Բրիտան

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը