Տոկիոյի հեռուստաաշտարակ

Տոկիոյի հեռուստաաշտարակ (ճապ.՝ 東京タワー Տոկիո տավա), հեռուստա և ռադիոհաղորդակցության աշտարակ Տոկիոյի Մինատո շրջանում։ Աշտարակի բարձրությունը 332,6 մետր է։ Կառուցման պահին եղել է աշխարհի ամենաբարձր պողպատե կառույցը։ Ունի ճաղավանդակային կառուցվածք և համաձայն ավիացիոն անվտանգության չափանիշների, ներկված է նարնջագույն և սպիտակ գույներով։ Ներառված է բարձր աշտարակների համաշխարհային ֆեդերացիայի 29 ամենաբարձր օբյեկտների ցանկում, այնտեղ զբաղեցնում է 14-րդ տեղը։ Աշխարհի ամենաբարձր աշտարակների շարքում 23-րդն է։

Կառուցվել է 1958 թվականին։ Ի սկզբանե նախատեսված է եղել Տոկիոյի և Կանտո շրջանի հեռուստատեսային հեռարձակման համար, սակայն երեք տարի հետո ռադիոազդանշանների փոխանցման համար նրա վրա տեղադրվել է ռադիո ալեհավաքներ։ Աշտարակի բարձունքի անտենան օգտագործվել է ճապոնական խոշորագույն NHK, TBS և Fuji Television տելե և ռադիո ալիքների կողմից։ 2011 թվականին ժամանակակից թվային ալիքների համար կառուցվել է ավելի բարձր Tokyo Skytree աշտարակը։

Այժմ աշտարակն առավելապես տուրիստական տեսարժան վայր է և համարվում է Տոկիոյի խորհրդանիշերից մեկը։ Տարեկան ավելի քան 2,5 մլն զբոսաշրջիկ է այցելում տեսնելու աշտարակի հրապարակը, սրահները և թանգարանը։ Բացման պահից աշտարակ է այցելել մոտ 150 մլն մարդ։ Աշտարակի տակ գտնվում է չորսհարկանի վարչական կառույց, որտեղ տեղակայված են թանգարաններ, ռեստորաններ և խանութներ։ 145 մետր բարձրության վրա է տեղակայված երկհարկանի գլխավոր աստղադիտարանը, իսկ այցելուների համար հասանելի փոքր հատուկ աստղադիտարանը գտնվում է 250 մետր բարձրության վրա։ Տոկիոյի հեռուստաաշտարարակը հաճախ դառնում է ֆիլմերի, անիմեների և մանգաների գործողությունների վայր և ցուցիչ է այն բանի, որ իրադարձությունը տեղի է ունենում հենց Տոկիոյում։

Ալեհավաքի գագաթը վնասվել է 2011 թվականի մարտի 11-ին երկրաշարժի հետևանքով։

Պատմություն

Կանտո շրջանում կապի մեծ աշտարակ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել է 1953 թվականին, այն բանից հետո, երբ հանրային հեռարձակող NHK-ն այստեղ սկսեց իր առաջին հեռուստահեռարձակումը։ Մի քանի ամիս հետո շատ մասնավոր ընկերություններ սկսեցին դիմել NHK-ին սեփական հաղորդման աշտարակ կառուցելու խնդրանքով։ Հաղորդակցության բումի պայմաններում Ճապոնիայի կառավարությունը չափազանց մտահոգված էր քաղաքի ճարտարապետական տեսքով, քանի որ մտահոգություն կար, որ նմանօրինակ աշտարակներով կլցվի ողջ Տոկիոն։ Ուստի որոշում ընդունվեց կառուցել մեկ հզոր աշտարակ, որը կարող էր ընդգրկել ողջ շրջանը։ Բացի այդ, հետպատերազմյան շրջանում Ճապոնիան գտնվում էր տնտեսական արագ աճի վիճակում և անհրաժեշտ էր ինչ-որ մոնումենտալ կառույց, որը կկարողանար իրենով խորհրդանշեր տնտեսության ֆենոմենալ աճը։

«Nippon Denpatō» ընկերության հիմնադիր և նախագահ Խիսակիտի Մաեդան ի սկզբանե պատրաստվում էր կառուցել Էմփայր Սթեյթ Բիլդինգին գերազանցող աշտարակ, որն այդ պահին 381 մետր բարձրությունով համարվում էր աշխարհի ամենաբարձր կառույցը։ Սակայն դեռ նախագծման փուլում ունենալով ֆինանսական և նյութական միջոցների պակաս, հրաժարվեց այդ մտքից։ Արդյունքում կառույցի բարձրությունը ընտրվեց այնպիսին, որ բավարարեր Կանտո շրջանի 150 կիլոմետր շառավղով գտնվող բոլոր հեռուստաընկերությունների կարիքները։ Նոր նախագծի գլխավոր ճարտարապետ նշանակվեց Տյու Նայտոն, որը նախկինում բազում բարձր կառույցերի հեղինակ էր ողջ Ճապոնիայում։ Նայտոն որպես հիմք վերցրել է Էյֆելյան աշտարակը, որը Փարիզում կառուցվել է դեռ 1889 թվականին։ «Nikken Sekkei» ինժեներական ընկերության հետ համատեղ նա մշակել է դիզայնը, որն ի վիճակի էր դիմանալ երկրաշարժին Կատնոյի մեծ երկրաշարժի կրկնակի ուժգնության ցնցման և ավելի քան 220 կմ/ժամ արագությամբ թայֆունին (ուժեղ թայֆունի ժամանակ աշտարակը կարող է ճկվել 80 սմ-ով առանց որևէ ամբողջական վնաս կրելու)։

Նոր նախագիծն իրականացել է մի քանի հարյուր տոբիների շնորհիվ, որոնք բարձրահարկերի շինարարության մեջ մասնագիտացված ճապոնացի շինարարներն են։ Կառուցումն իրականացրել է Կատենակա կորպորացիան։ Հիմքի առաջին քարը դրվել է 1957 թվականի հունիսին։ Աշտարակի կառուցման համար յուրաքանչյուր տարի աշատել է ավելի քան 400 վարձու աշխատողներ։ Աշտարակի հիմնական նյութը պողպատն է, որի մեկ երրորդը ստացվել է Կորեական պատերազմում վնասված ամերիկյան տանկերից։

1958 թվականի հոկտեմբերի 14-ին տեղադրվել է 80 մետրանոց ալեհավաք, որն այն 13 մետրով բարձր է դարձրել Էյֆելյանից։ Չնայած Էյֆելյան աշտարակի նկատմամբ ունեցած բարձրության առավելությանը, այն կշռում է ընդամենը 4000 տոննա, որը 3300 տոննայով թեթև է Էյֆելյանից։ Վերջին տարիներին տարբեր երկրներում կառուցվել են ավելի բարձր աշտարակներ, սակայն Տոկիոյի հեռուստաաշտարակը շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր պողպատե կառույցը և Ճապոնիայի ամենաբարձր ճարտարապետական կառույցը։ Աշտարակի պաշտոնական բացումը եղել է 1958 թվականի դեկտեմբերի 23-ին։ Կառուցման վրա ծախսվել է 2,8 մլրդ ճապոնական իեն, որը համարժեք է 4 մլն ԱՄՆ դոլարի։ 2000 թվականին Տոկիոյի աշտարակի արժեքը գնահատվել է 10 մլրդ իեն։

Պատկերասրահ

Լուսավորման տարբերակներ
Կապույտ Սուրբծննդյան համայնապատկեր Վերևի հատվածը գիշերով
Внутреннее обустройство
Սինտոական տաճար Սանդուխք Ակվարիումային պատկերասրահ

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Epicurean ????dventures
2 Июня 2018
From a distance, it's impressive. As u get closer, u will c a base building that completely spoils d aesthetics of d structure. In our opinion, it pales in comparison 2d Eiffel Tower.
Azahara Gómez
3 Августа 2015
You can't leave without visit it! Impresive, beautiful, with souvenir shops and restaurants and the renewal with mechanics stairs and One Piece shop and restaurant!
Jean-Noël Vignaroli
6 Сентября 2015
If you're a One Piece fan, grt a combined ticket Tower + One Piece expo. It's actually a mix between an expo and a kknda amusement park. You won't regret!
A Hazet
29 Октября 2019
Has long been a landmark of Tokyo, this instagramable red-white tower view is best taken from zojoji temple and shiba park. The closest train station are daimon or akabanebashi #TravellingTokyo
Ayaka Nagata
24 Ноября 2018
One of the symbols of Tokyo. Please try the glass flooring to look down and see an intense view through it! Good for daytime, but night time is more beautiful!
Cheen The Curious
30 Апреля 2023
Built in 1958, design was inspired by Eiffel Tower. Painted white & international orange to comply with air safety regulations. Second tallest structure in whole of Japan! Source: Wikipedia

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Keio Plaza Hotel Tokyo

սկսած $244

Keio Plaza Hotel Tokyo Premier Grand

սկսած $441

Hyatt Regency Tokyo

սկսած $342

Shinjuku Washington Hotel - Main Building

սկսած $113

Shinjuku City Hall Romantic Cabin

սկսած $0

THE KNOT TOKYO Shinjuku

սկսած $116

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
SL Plaza (SL広場)

SL Plaza (SL広場) զբոսաշրջային գրավչություն է, Քաղաքի հրապարակները - Տո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Suntory Museum of Art

The Suntory Museum of Art (Japanese: サントリー美術館) is an arts museum loc

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hamarikyu Gardens

Hamarikyu Gardens (浜離宮恩賜庭園, Hama-rikyū Onshi Teien) is a public park

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Nakagin Capsule Tower

The Nakagin Capsule Tower (中銀カプセルタワー, Nakagin Kapuseru Tawā) is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The National Art Center, Tokyo

The National Art Center (国立新美術館, Kokuritsu Shin-Bijuts

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hibiya Park

Hibiya Park (日比谷公園 Hibiya Kōen) is a park in Chiyoda City, Tokyo, Jap

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Godzilla Statue

Godzilla Statue զբոսաշրջային գրավչություն է, Կոլոսալ քանդակներ - Տոկի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Diet Library

Established in 1948 for the purpose of assisting members of the Diet

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
France (Epcot)

The France Pavilion is part of the World Showcase within Epcot at Walt

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Eiffel Tower (Paris, Tennessee)

Tennessee's Eiffel Tower is a landmark in the city of Paris. Built in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Petřín Lookout Tower

The Petřínská rozhledna (Petřín lookout tower) is a 60 metre high stee

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kings Island

Kings Island is a 364 acre theme park located in the city of Mason, in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Paris Las Vegas

Paris Las Vegas is a hotel and casino located on the Las Vegas Strip

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը