Տորոնտոյի համալսարան

Տորոնտոյի համալսարան (անգլ.՝ University of Toronto, կրճատ` U. of T.), հասարակական, հետազոտական համալսարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում: Տարածքների հիմնական մասը գտնվում է Արքայական զբոսայգում: Հիմնադրվել է 1827 թվականին որպես արքայական քոլեջ: Ղեկավարվելով անգլիկան եկեղեցու կողմից` եղել է ուսումնական առաջին բարձրագույն համալսարանը Վերին Կանադայում: 1850 թվականին, աշխարհիկ բնույթ ձեռք բերելով, ստացել է «Տորոնտոյի համալսարան» անվանումը: Այդ ժամանակից էլ համալսարանը կամված է տարաբնույթ ուսուցում իրականացնող մի շարք քոլեջներից, որոնց թիվը ներկայումս 12-ն է: Քոլեջները տարբերվում են ուսումնական նշանակությամբ, ուղղվածությամբ, ավանդույթներով, ուսումնական բազայի անկախության աստիճանով, ֆինանսավորմամբ և մի շարք այլ հատկություններով:

Համալսարանը, բացի ուսումնառությունից, իրականացնում է նաև ուսանողների հետաքրքիր ժամանցը: Համալսարանի շրջանակներում գործում են մոտ 40 թիմեր տարբեր մարզաձևերից: Ուսանողների մշակութային կյանքի կենտրոնը Հարթ հաուսն է (անգլ.՝ Hart House), որը, տեղակայված լինելով Վերածննդի գոթիկայի ոճով կառուցված շենքում, իրականացնում է մշակութային, ինտելեկտուալ բազմաբնույթ միջոցառումներ:

Ճանաչում

Տեղը Կանադայում Տեղը աշխարհում Վարկանիշի անվանում
1-ին 21-րդ Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ Times Higher Education-ի Reuters
(Times Higher Education World University Rankings)
1-ին 18-րդ Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ Newsweek-ի
(Newsweek global university ranking)
- 19-րդ Միջազգային համալսարանական վարկանիշ` ըստ World's Top Universities- Forbes
(Gallery: The World's Top Universities 2011)
1-ին 26-րդ Աշխարհի համալսարանների չինական ակադեմիական վարկանիշ

Ուսումնական մասնաշենքեր

Համալսարան հաճախ են այցելում զբոսաշրջիկները, քանի որ ուսումնական մասնաշենքերը նաև ճարտարապետական հուշարձաններ են: Այդ է պատճառը, որ Տորոնտոյի համալսարանի տարածքում հաճախ են կինոֆիլմեր նկարահանվում:

Ուսանողական քաղաքը 10 թաղամաս է զբաղեցնում Տորոնտոյի կենտրոնում` Սպադինա (Spadina) փողոցից մինչև Օնտարիոյի կառավարական շենք: Իր կանաչապատ տարածքներով և բազմաթիվ բակերով համալսարանական տարածքները առանձին շրջան են ձևավորում քաղաքի կենտրոնում: Շենքերի ճարտարապետությունը իրականացված է ռոմանական և նեոգոթիկայի ոճերով. մասնաշենքերից շատերը թվագրվում են 1858-1929 թվականներին: Համալսարանի կենտրոնը ավանդաբար համարվում է Front Campus-ը: Ճարտարապետ Ֆրիդրիխ Վիլյամ Կամբերլանդի նախագծով կառուցված շենքը արժանացել է եվրոպացիների հատուկ ուշադրությանը: Այսպես` լորդ Դաֆերինը գրել է. «Քանի դեռ ես չէի այցելել Կանադա, չէի կարող պատկերացնել, որ ամերիկյան աշխարհամասում ճարտարապետական այսպիսի գլուխգործոցներ կան»: 1968 թվականին շենքը Կանադայում հռչակվում է ազգային պատմական հուշարձան:

Բացի քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից` համալսարանն ունի ուսանողական թաղամասերով մի քանի մասնաշենքեր Տորոնտոյի տարբեր ծայրամասերում: Համալսարանի տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ: Զինվորի աշտարակը, որն ունի 44 մ բարձրություն, նվիրված է համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին: Այն ունի 51 զանգեր, որոնք հնչեցվում են հատուկ առիթներով, ինչպես օրինակ`Հիշատակի օրը:

Համալսարանի արևմտյան մասը, որը նախագծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, հիմնականում մոդեռն ոճով է կառուցված: Այն ներառում է բազմաթիվ լաբորատորիաներ: Այ մասում առանձնանում է Ռոբարտս գրադարանը (անգլ.՝ Robarts Library), որը բաղկացած է 10 հարկերից: Այն կառուցվել է 1972 թվականին և բացվել մեկ տարի անց:

Ֆակուլտետներ

  • Արվեստների և գիտության ֆակուլտետ
  • Կիրառական գիտության և տեխնիկայի ֆակուլտետ
  • Ճարտարապետության, լանդշաֆտի և դիզայնի ֆակուլտետ
  • Երաժշտության ֆակուլտետ
  • Անտառային տնտեսության ֆակուլտետ
  • Տեղեկատվության ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Բուժքույրական գործի ֆակուլտետ
  • Դեղագործական ֆակուլտետ
  • Ատամնաբուժության ֆակուլտետ
  • Կինեզիոլոգիայի և ֆիզիկական դստիարակության ֆակուլտետ
  • Հասրակական առողջապահության` Դալա Լանի անվան դպրոց
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Մենեջմենթի Ռոտման դպրոց
  • Հասարակական քաղաքականության և կառավարման դպրոց
  • Կրթության հետազոտության «Օնտարիո» ինստիտուտ
  • Սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
  • Աստվածաբանության «Տորոնտո» դպրոց

Նշանավոր շրջանավարտներ

  • Վիլյամ Լայոն Մաքքենզի Կինգ - Կանադայի վարչապետ
  • Լեսթեր Փիրսոն - Կանադայի վարչապետ
  • Ջոն Քենեթ Հելբրեյթ - տնտեսագետ
  • Ջոն Չառլզ Ֆիլդս - մաթեմատիկոս
  • Հարոլդ Ադամս Ինիս - տնտեսագետ
  • Ֆրեդերիկ Բանտինգ - ֆիզիոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ադրիեն Քլարքսոն - լրագրող, հասարակական գործիչ
  • Ֆարլի Մոուետ - արձակագիր, կենսաբան
  • Կետրին Համֆրիս - լրագրող, հաղորդավար
  • Էլիզաբեթ Բարշոու - բժիշկ
  • Ստիվեն Հարբեր - քաղաքագետ
  • Մալքոլմ Գլադուել - լրագրող, հրապարակախոս

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Brendan Zaremba
13 Октября 2010
If you have class here make sure you leave ample time to explore as the layout is very confusing, especially at on the second amd third floor.
Hatem Khattab
25 Сентября 2013
If you have a class here, make sure to go to the room early on to know the way and avoid getting lost.
Natalie Cishecki
21 Октября 2011
Come by UC43 and check out the cognitive science and artificial intelligence student group! Great discussion and help with papers/test prep!
Arya Abdool
17 Сентября 2012
The Commuter Lounge hosts Tea Time all year round Mon-Thurs 2:30-3:30...grab some cookies!
Adam Fontana
24 Января 2012
One of the best views of campus is from the top of the tower. Don't get caught.
DJ Sison
10 Мая 2010
Check out Junior Common Room for its campus renowned couches and stop by Diabolos' Coffee Bar while you're at it.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
The Hazelton Hotel

սկսած $571

Pantages Hotel Toronto Centre

սկսած $0

The Roehampton Hotel

սկսած $178

Yorkville Penthouse Studio (Yonge & Bloor)

սկսած $157

Yorkville's Charm (Yonge & Bloor)

սկսած $146

Howard Johnson Hotel Yorkville

սկսած $158

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Soldiers' Tower

Soldiers' Tower is a Gothic-revival bell and clock tower at the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օնտարիոյի արքայական թանգարան

Օնտարիոյի արքայական թանգարան (անգլ.՝ Royal Ontario Museum, կրճատ` R

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
1 Spadina Crescent

1 Spadina Crescent is an academic building of the University of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gardiner Museum

The Gardiner Museum is the only museum in Canada devoted exclusively

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Little Glenn

Little Glenn is a human-size bronze statue of a young working-class

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ

Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Art Gallery of Ontari

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Canon Theatre

The Canon Theatre is a historic theatre in Toronto, Ontario, Canada.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Secret Swing

Swingsite was an art installation that consisted of a playground swing

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
University of Helsinki

The University of Helsinki (Finnish: Helsingin yliopisto, Swedish:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տոկիոյի համալսարան

Տոկիոյի համալսարան (ճապ.՝ 東大) հնագույն և խոշորագույն հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սոֆիայի համալսարան

Սոֆիայի համալսարան, կամ Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գենտի համալսարան

Գենտի համալսարան (հոլ.՝ Universiteit Gent, կրճատ՝ UGent), Ֆլան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սթենֆորդի համալսարան

Լիլանդ Ստենֆորդ Կրտսերի անվան համալսարանը (անգլ.՝ Lelan

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը