Տրիգլավ ազգային պարկ (սլովեն.՝ Triglav), Սլովենիայի միակ ազգային պարկը: Ազգային պարկը իր մեջ ներառում է Տրիգլավ լեռը և հարակից տարածքները։ Լեռը իր հերթին համարվում է Սլովենիայի ազգային խորհրդանիշներից մեկը։
Ամենաբարձր կետը գտնվում է ազգային պարկի կենտրոնական հատվածում։ Ազգային պարկը համարվում է ջրբաժան տարածք Ադրիատիկ և Սև ծովերի միջև։ Ազգային պարկը բաժանված է երկու ավազանների միջև։ Ազգային պարկի կենտրոնական հատվածում գոյացել է նույնանուն լիճը։
Սլովենիայում առաջացած առաջին առաջարկը կենսոլորտը պահպանելու համար առանձին տարածք առանձնացնելու համար առաջացել է 1908 թվականին, իսկ արդեն 1924 թվականին Տրիգլավ լճի շրջակայքում ստեղծվել է հատուկ պահպանության տարածք՝ 14 քառ. կմ տարածքով։
1961 թվականին այգու տարածքը մեծանում է՝ հասնելով 20 քառ. կմ։ Այս իրադարձությունից հետո հատուկ պահպանվող տարածքը անվանվեց «Տրիգլավ ազգային պարկ»: Սակայն այն չուներ համապատասխան տարածք ազգային պարկի կարգավիճակի համար և ստացավ բնության հուշարձանի կարգավիճակ (ազգային պարկի կարգավիճակ ստացավ հետագայում):
1981 թվականին կատարվել են վերակառուցողական աշխատանքներ և այգու տարածքը մեծանում է մոտ 40 անգամ՝ հասնելով 838 քառակուսի կիլոմետր տարածքի։ Եվ նա վերջապես դառնում է Սլովենիայի միակ ազգային պարկը: