Ծիծեռնակների քարանձավ

Ծիծեռնակների քարանձավ, հայտնի է նաև՝ Քարանձավ ծիծեռնակների (իսպ.՝ Sótano de las Golondrinas), կարստային բացօթյա քարանձավ Մեքսիկայի Սան Լուիս նահանգում Աքվիսմոն ինքնավար քաղաք շրջանում: Կարստի լանջի էլիպսաձև խոռոչի չափերն են 49 մետրը 62 մետրի վրա։ Այն կտրտված է ողջ պարագծով և դեպի ներքև ընդարձակվելով հասնում է մոտավորապես 303 մետրը 135 մետրի (994 ոտնաչափը 442 ոտնաչափի) վրա չափերի: Վերևից տեսքը կլոր է, բայց գտնվում է լանջի վրա և երկրի մակերևույթից քարանձավի անցքն ունի էլիպսանման ձև։ Հատակում այն ունի ձգված տեսք, որը իր մեկ՝ գրեթե հարթ կողմով օվալի նման է։ Քարանձավի խոռոչի խորությունը 333 մետրից (անցքի մուտքի ամենացածր կետից) մինչև 370 մետր է (անցքի մուտքի ամենաբարձր կետից), դրանով իսկ այն համարվում է աշխարհի ամենամեծ հայտնի քարանձավային փոսը, Մեքսիկայի երկրորդ ամենախորը փոսը և հնարավոր է 11-րդ ամենախորը աշխարհում:

Պատմություն

Քարանձավը տեղի հուաստեկներին հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Առաջին արձանագրված վայրէջքը տեղի է ունեցել 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Թ. Ռ. Էվանսի, Չարլզ Բորլանդի և Ռենդի Շտերնսի կողմից:

Երկրաբանություն

Քարանձավը ստեղծվել է Էլ Աբրա և Թամաբրա կազմավորումների կողմից, միջին կավճե դարաշրջանի կրաքարերից։ Քարանձավի սպելեոգենեզը դեռ ամբողջովին հասկանալի չէ, բայց դա լուծույթի ավելացման արդյունք է՝ ուղղահայաց ճեղքի երկայնքով ՝ վադոզայի հետագա աճով:

Ստուգաբանություն

Քարանձավի իսպանական անունն է «Սոտանո դե լաս Գոլոնդրինաս» (Sótano de las Golondrinas), որը նշանակում է «Ծիծեռնակների նկուղ» (Basement of the Swallows)՝ շնորհիվ բազմաթիվ թռչունների, որոնք ապրում են քարանձավի պատերի անցքերի մեջ: Դրանք հիմնականում սպիտակափոր մանգաղաթևներն (իսպաներեն՝ vencejos) ու կանաչ թութակներն են (periquillo quila)։ Իրական ծիծեռնակները հիմնականում այստեղ հազվադեպ են հանդիպում։

Ամեն առավոտ թռչունների երամերը լքում են քարանձավը՝ կենտրոնաձիգ շրջաններ կատարելով՝ աստճանաբար բարձրանում են դեպի վեր, մինչև կհասնեն մուտքի մոտ։ Երեկոյան ժամերին մանգաղաթևերիը մեծ երամով սավառնում են քարանձավի մուտքի վերևում, և մոտավորապես րոպեն՝ մեկ՝ 50 թռչնից բաղկացած խումբն առանձնանում է և ուղղվում ուղիղ դեպի մուտք: Երբ հատում են քարանձավի եզրը, թռչունները թևերը կիպ ձգում են իրենց մարմնի երկայնքով և ազատ անկումով ներքև սլանում, իրենց բնի բարձրությանը հասնելուն պես թռչունները բացում են թևերը և դուրս գալիս իրենց վայրասլաց թռիչքից: Այս դիտարժան երևույթը մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: 

Նկարագրություն

Քարանձավում ջերմաստիճանը ցածր է: Քարանձավի ելանցքի բուսականությունը խիտ է։ Քարանձավի հատակը ծածկված է կեղտի և թռչնաղբի (գուանոյի) հաստ շերտով: Գուանոյի սնկերը կարող են մարդկանց մոտ հիստոպլազմոզ առաջացնել: Քարանձավի հատակը և պատերը բնակեցված են հազարոտնուկներով, կարիճներով, միջատներով, օձերով և թռչուններով: Հիմնական անցքի հատակի վրա կան մի շարք նեղ փոսեր, որոնք հայտնի են «Ճեղքվածք» անվամբ, ընդհանուր առմամբ 140 մ (460 ոտնաչափ), ինչը քարանձավի ընդհանուր խորությունը հասցնում է 515 մ (1,690 ոտնաչափ)։

Էքստրեմալ սպորտային տուրիզմ

Քարանձավը հայտնի ուղղահայաց քարանձավային վայր է: Մագլցողներն իրենց պարաններն ամրացնում են ներքևի մասում, որտեղ պտուտակներ են տեղադրում ժայռի մեջ և որտեղ խոչընդոտներ չկան։ Հատակ հասնելը կարող է տևել մինչև մեկ ժամ: Վերադառնալը կարող է տևել քառասուն րոպեից մինչև ավելի քան երկու ժամ: Պարաշյուտով մարդը կարող է գրեթե տասը վայրկյանում քարանձավի վերին ճեղքից հատակ հասնել, այդ իսկ պատճառով խոռոչը սիրված վայր է նաև էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների BASE- ցատկ կատարելու համար։ BASE ցատկորդները կարող են դուրս գալ մոտ 10 րոպեում՝ օգտագործելով ճախարակ ճոպաններ: Միջին չափի օդապարիկն անցել է 160 ոտնաչափ (49 մ) անցքով և ընկել ներքևի հատակին:

Տես նաև

  • Սենոտ, նմանատիպ քարանձավ, որը հայտնաբերվել է Մեքսիկայում, Յուկատան թերակղզում
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Ծիծեռնակների քարանձավի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Sierra Huasteca Inn

սկսած $65

Hotel SPA Taninul

սկսած $43

Mision Ciudad Valles

սկսած $55

Mision Conca

սկսած $41

Mision Jalpan

սկսած $62

Mision Jalpan

սկսած $46

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Las Pozas

Las Pozas ('the Pools') was created by Edward James, more than

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Franciscan Missions in the Sierra Gorda

The Franciscan Missions of the Sierra Gorda in the Mexican state of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
El Naranjo, San Luis Potosi

El Naranjo is a town and a municipality in San Luis Potosí in central

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Peña de Bernal

Peña de Bernal (in English: Bernal's Boulder or Bernal Peak) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tampico Bridge

The Tampico Bridge (Spanish: Puente Tampico) is a vehicular

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Querétaro, Querétaro

Querétaro, formally Santiago de Querétaro or 'Querétaro de Ar

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castillo de Teayo (Mesoamerican site)

Castillo de Teayo is a mesoamerican Prehispanic archeological site and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Zacatón

Zacatón is one of a group of five interconnected sinkholes, or

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Actún Can

Actún Can is a natural cave in the municipality of Flores in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pate Hole

Pate Hole is a large cave, located near the small village of Great

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ogof Craig a Ffynnon

Ogof Craig a Ffynnon (Welsh for 'Rock and Fountain Cave') is a cave in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cueva de los Tayos

Cueva de los Tayos (Spanish, 'Cave of the Oilbirds') is a natural cave

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Steinbrückenhöhle

Steinbrückenhöhle (stone bridge cave, 1623/204 in the Austrian '

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը