Վանի բերդ

Վանի բերդ (հայտնի է նաև Վանի միջնաբերդ, Վանա ամրոց անվանումներով, թուրք.՝ Van Kalesi, քրդ.՝ Kela Wanê), քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է ներկայիս Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Ամրոցից բացվում է Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի ավերակների տեսարանը, որը կառուցված է եղել ուղղաբերձ ապառաժի վրա, որտեղ հիմա գտնվում է ամրոցը։ Համանման ամրոցներ և պաշտպանական կառույցներ կառուցված են եղել Ուրարտական թագավորության ողջ տարածքում, հատկապես բլրային և ժայռային տեղանքներում, որոնք այսօր գտնվում են ժամանակակից Հայաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, հռոմեացիները, սասանյան պարսիկները, բյուզանդացիները, արաբները, սելջուկները, սեֆյանները, աֆշարյանները, օսմանցիները և ռուսները, ովքեր նվաճելով այն ավերել կամ վերանորոգել են։ Վանի բերդը գտնվում է Թուրքիայի արևեկքում գտնվող Վան քաղաքի ծայր արևմուտքում, Վանա լճից դեպի արևելք։

Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն։

1938-1940 թվականներին ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարել Վանի ամրոցի տարածքում։

Վանի միջնաբերդի պարիսպների ստորին հատվածները կառուցված են եղել անմշակ բազալտից, իսկ մյուս հատվածները՝ աղյուսից։

Այսպիսի ամրոցներ կառուցվում էին ավելի շատ տարածաշրջանի վերահսկողությունն ապահովելու համար, քան օտարերկրյա պետությունների բանակների հարձակումներից պաշտպանվելու համար։ Ամրոցի ավերակները գտնվում են ժամանակակից Վան քաղաքից դուրս։ Ընդունված է համարել, որ ամրոցի պաշտպանական պարիսպները կառուցվել են միջնադարում։

Աքեմենյան արձանագրություններ

Մ․թ․ա․ 5-րդ դարին թվագրվող Աքեմենյան Քսերքսես I-ի եռալեզու արձանագրությունը քանդակված է ժայռի հարթեցված հատվածում։ Արձանագրությունը տեղակայված է գետնից 20 մետր բարձրության վրա և գտնվում է ամրոցի մոտ։ Որմնախորշը, ի սկզբանե, հարթեցվել էր Քսերքսեսի հոր՝ Դարեհ I արքայի հրամանով, սակայն փորագրման դաշտը մնացել էր դատարկ։ Արձանագրությունը լավ է պահպանվել և բաժանված է երեք սյուների, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է 27 տողերի։ Արձանագրությունը եռալեզու է և գրված է հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն (ձախից աջ)։ Սա միակ հայտնի աքեմենյան արձանագրությունն է, որը գտնվում է Իրանի սահմաններից դուրս։

Արձանագրության տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1836 թվականին ֆրանսիացի գիտնական, արևելագետ Էժեն Բուրնուֆի կողմից։ Արձանագրության եռալեզու տեքստի մեկնումը օգնեց գիտնականներին պարսկական սեպագրերի մեկնման գործում։

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Վանի բերդի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Elite World Van Hotel

սկսած $71

DoubleTree by Hilton Van

սկսած $50

The Crater Hotel

սկսած $47

Grand Cenas Hotel

սկսած $59

Hotel Bozoogullari

սկսած $32

Hotel Izgi Turhan

սկսած $29

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տուշպա

Տուշպա (ուրարտ.՝ URUṭu-uš-pa), աքքադ.՝ Տուրուշպա), հին քաղաք

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վարագավանք

Վարագավանք, հայկական վանքային համալիր պատմական Վասպուրական նահանգում:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կտուց վանք

Կտուց վանք, լքված հայկական եկեղեցի պատմական Վասպուրական նահանգո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

The Church of the Holy Cross (Armenian: Սուրբ Խաչ, Surb Khach) on Akht

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աղթամար

Աղթամարը Վանա լճի ներկայիս չորս կղզիներից (միջնադարում Վան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արճակ լիճ

Արճակ լիճ, (թուրք.՝ Erçek Gölü), ոչ մեծ աղի լիճ Հայկական լեռնաշխարհո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վանա լիճ

Վանա լիճն անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խոշաբ (բերդ)

Խոշաբ, Խոշապ, բերդ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Tervete Castle

Реконструкция древнелатышского (земгальского) замка

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kalemegdan

Kalemegdan (Serbian Cyrillic: Калемегдан) is a fortress and park in a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stirling Castle

Stirling Castle, located in Stirling, is one of the largest and most

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Trim Castle

Trim Castle (Gaeilge. Caisleán Bhaile Atha Troim), Trim, County

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Генуезька фортеця

__DISAMBIG__

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը