Վարձիա

Վարձիա, Վարձունիք (վրաց. ვარძია), XII-XIII դարերի քարանձավային վանքային համալիր Ջավախքում, Վրաստանի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում, Կուր գետի հովտում։ Այն ձգվում է Կուրի ձախակողմյան ափով, Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով` մինչև 900 մետր, որտեղ փորված են մինչև 600 տաղավարներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն): Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև` մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց։ Պահպանվել են նաև ջրագծի մնացորդները։

Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը: Պատերին կան նկարներ, այդ թվում Գեորգի III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին:

Վանքային համալիրը կառուցվել է 1156-1205 թվականներին, Գեորգի III թագավորի և նրա դստեր` Թամար թագուհու օրոք և որպես ամրոց, Կուր գետի հովիտը հարավ-արևմտյան կողմից փակել է պարսիկների և թուրքերի ներխուժումից։ Այն ժամանակներում համալիրի տաղավարները թաքցված էին ժայռով և միայն վերնամասից նրանք միմյանց հետ կապված էին երեք ստորգետնյա անցումներով, որոնց միջով մարտական ջոկատները հանկարծակի հայտնվելով խուճապի էին մատնում թշնամուն։ 1193-1195 թվականներին թուրք-սելջուկների հետ պատերազմի ժամանակ, Թամար թագուհին իր արքունիքով գտնվել է Վարձիայում։

1283 թ-ի երկրաշարժի ժամանակ 15 մ հաստությամբ ժայռաբեկորը պոկվել և գլորվել է Կուր գետը։ Համալիրի մեծ մասը ավերվել և մեծ վնասներ է կրել, տաղավարների մեծամասնությունը բացվել և դարձել են տեսանելի։ Դրանից հետո Վարձիան կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։

XVI դարի վերջերին Վարձիան գրավել են թուրքերը, որոնք դաժան հաշվեհարդար են տեսել վանականների հետ և նրանց կենդանի այրել գլխավոր տաճարում։

1828 թ-ին այն գրավել են ռուսական զորքերը։ Որոշ ժամանակ անց ուղղափառ հույների կողմից վերականգնվել է վանական կյանքը համալիրում։ 1938 թ-ին Վարձիան հայտարարվել էր որպես թանգարան-արգելոց: Այժմ փորձեր են արվում Վարձիայում վերականգնել վանականությունը և այն համարվում է Վրաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը։

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Վարձիաի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Rixos Borjomi Hotel

սկսած $137

Best Western Plus Bakuriani

սկսած $76

Hotel Tiflis

սկսած $52

Hotel Victoria Bakuriani

սկսած $42

Villa Mtashi

սկսած $108

Amadeus

սկսած $50

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թմբկաբերդ

Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի, (վրաց.՝ თმოგვის ციხე), միջնա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վահանավանք (Ջավախք)

Վահանավանք կամ Վանիս Քվաբեբի (ქართული. ვანის ქვაბები

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խերթվիսի բերդ

Խերթվիս (վրաց.՝ ხერთვისის ციხე), ֆեոդալական ժամանակաշրջանի միջնադարյան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խոզապին

Խոզապին կամ Խոզափին (թուրք.՝ Aktaş Gölü, վրաց.՝ ხოზაფინის ტბა), լ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ծովակ լիճ

Չլդըր (Ծովակ Հյուսիսո) (թուրք.՝ Çıldır), լիճ Հայկական լեռնաշխարհի հ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rabati Fortress (რაბათის ციხე)

Rabati Fortress (რაბათის ციხე) զբոսաշրջային գրավչութ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բակուրիան

Բակուրիանին (վրաց.՝ ბაკურიანი) քաղաքատիպ ավան է Վրաստանի կենտրոն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արփի լիճ

Արփի լիճ - Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լճերից է։ Սև

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stavropoleos Monastery

Stavropoleos Monastery (Romanian: Mănăstirea Stavropoleos), also k

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռիլայի վանական համալիր

Ռիլայի վանական համալիր (բուլղար․՝ Рил

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Studenica monastery

The Studenica monastery (Serbian: Манастир Студеница / Manastir Stude

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bellapais Abbey

Bellapais Abbey (also spelled Bellapaïs) is the ruin of a monastery

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
聖露西亞聖殿

聖露西亞聖殿(葡萄牙語:-{Santuário de Santa Luzia}-)位於葡萄牙維亞納堡,供奉耶穌聖心

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը