Վաթեռլոո կամուրջ (English. Waterloo Bridge), Թեմզա գետի վրայով ուղանցույց կամուրջ է Լոնդոն քաղաքում։ Երկարությունը 381 մետր է, լայնությունը՝ 24։ Միացնում է Վեսթմինստերը Լամբեթին։ կառուցվել է 1945 թվականին 1817-ին կառուցված նույնանուն կամուրջի տեղում։ Անվանվել է ի պատիվ Վաթեռլոոյի ճակատամարտի հաղթանակի։ Կառուցվածքով շատ նման է Լոնդոնի կամրջին, բայց Վաթեռլոոն ունի չորս հենասյուն, իսկ Լոնդոնի կամուրջը՝ երկու։