Վատիկանի թանգարաններ

Վատիկանի թանգարանները (իտալ.՝ Musei Vaticani), Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում։ Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ, և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները։

Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին։ Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով։ 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում։

Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները համարվում են աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։

Պատմություն

Վատիկանի թանգարանների պատմությունը սկիզբ է առնում մի մարմարե քանդակից՝ «Լաոկոոնը և իր որդիները», որը գնվել էր 500 տարի առաջ և հայտնաբերվել 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի մոտակայքում գտնվող խաղողի այգիներից մեկում։ Հուլիոս II-ը Ջուլիանո դա Սանգալլոյին և Միքելանջելո Բուոնարոտտիին, ովքեր աշխատում էին Վատիկանում, ուղարկեց այդ հայտնագործությունն ուսումնասիրելու։ Նրանց խորհրդով պապն անմիջապես գնեց այդ քանդակը այգու տիրոջից։ Հռոմի պապը «Լաոկոոնը և իր որդիները» քանդակը դրեց հանրային ցուցադրության այն հայտնաբերելուց ուղիղ մեկ ամիս անց։

Հռոմի պապերն առաջիններից էին, որ իրենց պալատների արվեստի հավաքածուները բացեցին հանրության առաջ՝ այդպիսով նպաստելով արվեստի պատմության և մշակույթի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը։ Այսօր Վատիկանի թանգարաններն իրենցից ներկայացնում են տարբեր հայրապետական թանգարանների և պատկերասրահների համալիր՝ Կլեմենտ XIV (1769-1774) և Պիոս VI (1775-1799) պապերի հովանու ներքո։

Քրիստոնեական թանգարանը (լատ.՝ Museum Christianum) հիմնվել է Բենեդիկտոս XIV-ի կողմից, և որոշ Վատիկանի հավաքածուներ կազմավորել են Լատերանի թանգարանը, որը 1854 թվականին Պիոս IX-ը հիմնել է հրամանագրով։

Լատերանի աշխարհիկ թանգարանը ընդարձակվել է 1854 թվականին Պիոս IX պապի (1846-1878) օրոք։ Այն բաղկացած է հնադարյան քանդակներից (հիմնականում սարկոֆագներ) և հին քրիստոնեական բովանդակությամբ արձանագրություններից։ 1910 թվականին սուրբ Պիոս X պապի (1903-1914) օրոք ստեղծվեց Եբրայերեն փորագրությունների անկյունը։ Թանգարանի այդ հատվածը պարունակում է 137 արձանագրություններ Հռոմի հին եբրայական գերեզմանատներից։

Թանգարանների մաս են կազմում նաև Գոբելենների պատկերասրահը՝ 15-17-րդ դարերի տարբեր գոբելենների հավաքածուն, Քարտեզների պատկերասրահը, Սոբիեսկու սենյակը, Նիկողայոս V-ի (1447-1455) կապելլան, Սիքստինյան կապելլան՝ Սիքստիոս IV պապի անունով, Բորջիաների տունը, Վատիկանի պինակոտեկան և Առաքելա-ծագումնաբանական թանգարանը։

2006 թվականի հոկտեմբերին նշվեց թանգարանների հիմնադրման 500-ամյակը, և Վատիկանի բլրի ստորերկրյա գերեզմանատան պեղումները բացվեցին հանրության առաջ։

Պինակոտեկա

Մինչ այն պահը, երբ Պիոս XI պապը հրամայեց կառուցել պատկերասրահին հարմար շինություն, այն գտնվում էր Բորջիաների տանը։ Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1932 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ ճարտարապետն էր Լուկա Բելտրամին։ Թանգարանի նկարներից են՝

  • Ջոտտոյի «Ստեֆանեսկի եռապատկերը»,
  • Օլիվուչչիո դի Չիկարելլոյի «Միզերիկորդիա օպերաները»,
  • Ռաֆայելի «Մադոննա դի Ֆոլինյոն», «Օդդիների խորանանկարը» և «Փոխակերպումը»,
  • Լեոնարդո դա Վինչիի «Սան Ջիրոլամոն անապատում»,
  • Կարավաջոյի «Հիսուսի խաչից իջեցնելը»,
  • Պերուջինոյի «Մադոննան և երեխան հրեշտակների հետ» և «Սուրբ Ֆրանցիսկոս ալ Պրատոյի հարությունը»,
  • Ֆիլիպինո Լիպպիի «Մարսուպինի թագադրումը»։

Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու

Վատիկանի թանգարանների ժամանակակից կրոնական արվեստի հավաքածուն պարունակում է նկարներ և քանդակներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Կառլո Կառան և Ջորջիո դե Կիրիկոն։

Քանդակների թանգարան

Թանգարանների խումբն ընդգրկում է մի քանի քանդակների թանգարան, որոնք գտնվում են Cortile del Belvedere-ի շուրջ։

Պիո-Կլեմենտինո թանգարան

Թանգարանն իր անվանումն ստացել է երկու պապերի՝ Կլեմենտ XIV-ի և Պիոս XIV-ի անուններից։ Կլեմենտ XV-ի մտահղացումն էր ստեղծել մի նոր թանգարան Իննոսենտ VIII-ի Բելվեդերե պալատում, ուստի և սկսեց վերանորոգման աշխատանքները։

Կլեմենտ XIV պապը հիմնեց Պիո-Կլեմենտինո թանգարանը 1771 թվականին, և սկզբում այն պարունակում էր վերածննդի և անտիկ դարաշրջանի գործեր։ Թանգարանը և հավաքածուն ընդարձակվեցին Կլեմենտի հաջորդի՝ Պիոս VI-ի կողմից։ Այսօր, թանգարանն ընդգրկում է հունական և հռոմեական քանդակագործների բազմաթիվ գործեր։ Նշանավոր պատկերասրահներն են՝

  • Հունական խաչի պատկերասրահ (Sala a Croce Greca)՝ Կոնստանտին Մեծի դստեր և մոր՝ Կոնստանտինայի և Հեղինեի սարկոֆագներով։
  • Շրջանաձև պատկերասրահ(Sala Rotonda), որը, կառուցված լինելով Պանթեոնի տեսքով, ցուցադրում է անտիկ շրջանի անգնահատելի նմուշներ՝ հատակի մանրանկարներ, շրջանը գծանշող անտիկ արձաններ՝ ներառյալ Հերկուլեսի բրոնզե արձանը։
  • Արձանների պատկերասրահը (Galleria delle Statue) պարունակում է բազմաթիվ նշանակալի արձաններ՝ ներառյալ «Քնած Արիադնեն» և «Մենանդրոսի» կիսանդրին։ Այնտեղ է նաև «Բարբերինի մոմակալը»։
  • Կիսանդրիների պատկերասրահում (Galleria dei Busti) բազմաթիվ հնադարյան կիսանդրիներ են ցուցադրված։
  • Դիմակների պահարան (Gabinetto delle Maschere) անվանումը ծագում է պատկերասրահի հատակի մանրանկարից, որտեղ երևում են հնադարյան թատերական դիմակներ։ Պատերի երկայնքով կարելի է տեսնել որոշ հայտնի արձաններ, ինչպես օրինակ «Երեք քարիտուհիները» իտալ.՝ Tre Grazie։ Նրանցից մեկը հյուսել է կյանքի թելը, երկրորդը սնուցել է այն, իսկ երրորդը՝ կտրել։ Նրանք ստեղծվել էին Զևսի կողմից (հռոմեական տարբերակը՝ Յուպիտեր իտալ.՝ Giove
  • Մուսաների սրահը (Sala delle Muse) պարունակում է Ապոլոնի և 9 մուսաների արձանների խումբ` հայտնաբերված Տիվոլիում գտնվող վիլլաներից մեկում 1774 թվականին, ինչպես նաև նշանավոր հույն և հռոմեացի անտիկ քանդակագործների արձաններ։ Կենտրոնում է գտնվում Belvedere Torso քանդակը, որով հիանում էին Միքելանջելոն և վերածննդի դարաշրջանի այլ ներկայացուցիչներ։
  • Կենդանիների սրահն (Sala degli Animali) ընդգրկում է կենդանիների բազմաթիվ հնադարյան քանդակներ։

Կիարամոնտի թանգարան

Թանգարանն անվանակոչվել է Պիոս VII պապի պատվին (ում ազգանունը Կիարամոնտի էր մինչև պապ ընտրվելը), ով հիմնել է այն 19-րդ դարի սկզբին։ Թանգարանը բաղկացած է հսկայական կամարաձև պատկերասրահից, որտեղ ցուցադրվում են մի շարք արձաններ, սարկոֆագներ և եզրազարդեր։ Ռաֆայել Ստերնի կողմից կառուցված նոր ցուցասրահը (իտալ.՝ Braccio Nuovo)պարունակում է նշանակալից քանդակներ, ինչպիսիք են Prima Porta Augustus-ը, Doryphorus-ը և «Նեղոս գետը»։ Լապիդարիա պատկերասրահը (իտալ.՝ Galeria Lapidaria) Կիարամոնտի թանգարանի մի մասն է՝ ավելի քան 3000 քարե հուշատախտակներով և արձանագրություններով, որը հանդիսանում է իր տեսակի մեջ ամենամեծ հավաքածուն։ Ինչևէ, այն բացվում է միայն հատուկ թույլտվությամբ՝ սովորաբար ուսումնական նպատակներով։

Գրիգորիոսի էտրուսկյան թանգարան

Բացվել է 1836 թվականին Գրիգորիոս XVI պապի կողմից, ունի 8 պատկերասրահ և ցուցադրում է էտրուսկների քաղաքակրթության կարևոր նմուշներ, որոնք ձեռք են բերվել հնագիտական պեղումների ժամանակ։ Դրանք ներառում են սկահակներ, սարկոֆագներ, բրոնզե իրեր և «Գիլելմի հավաքածուն»։

Գրիգորիոսի եգիպտական թանգարան

Թանգարանը պարունակում է հսկայածավալ նմուշներ Հին Եգիպտոսից։ Դրանք ներառում են պապիրուսներ, «Գրասսի հավաքածուն», կենդանիների մումիաներ և հատվածներ հայտնի «Մեռյալների գրքից»։

Պատմություն

Գրիգորիոսի եգիպտական թանգարանը (իտալ.՝ Museo Gregoriano Egiziano) բացվել է 1839 թվականի փետրվարի 2-ին։ Գրիգորիոս XVI պապը մեծ կարևորություն էր տալիս թանգարանի ստեղծմանը, քանի որ նա կարծում էր, որ եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելը հույժ կարևոր է ոչ միայն գիտության համար, այլ նաև՝ հին կտակարանը հասկանալու։

Վատիկանի պատմության թանգարան

Վատիկանի պատմության թանգարանը (իտալ.՝ Museo storico vaticano) հիմնադրվել է 1973 թվականին Պողոս VI պապի պահանջով և սկզբնական շրջանում գտնվում էր Վատիկանի այգիներում։ 1987 թվականին այն տեղափոխվեց Լատերանի առաքելական պալատ և բացվեց 1991 թվականի մարտին։

Վատիկանի պատմության թանգարանում են գտնվում 16-րդ դարից մինչև ներկայիս պապերի նկարները, 16-17-րդ դարերի պապական զինվորների վերաբերյալ ուշագրավ նմուշներ և պապական ծիսակարգերի վերաբերյալ հին կրոնական անձնական իրեր։ Ներքևի հարկում ցուցադրված են նաև պապին պատկանող փոխադրամիջոցներ (իտալ.՝ papamobili)` կառքեր և ավտոմեքենաներ՝ ներառյալ Հռոմի պապերի առաջին մեքենաները։

Այցելուներ

Մոտավորապես 6 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ։ Այս ցուցանիշը 3 անգամ ավելի մեծ է 30 տարի առաջ գրանցված թվերից։

Հերթ թանգարանների մուտքի մոտ

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը Վատիկանի թանգարաններն անվճար են հանրության համար։ Հիմնականում մարդիկ ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել մուտք գործելու համար։ Շաբաթվա մյուս օրերին անհատական կամ խմբակային տոմսեր գնելու համար կարելի է օգտվել օնլայն տոմսարկղից, որոնք թույլ են տալիս ամբողջովին շրջանցել հերթերը։

Տես նաև

Գրականություն

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Zineta Emini
9 Ноября 2016
Take the priority tickets as you don't need to wait in the queue. They are more expensive but it's worth it. The place itself is huge and truly beautiful. Don't miss the spiral staircase!
Rome is Easy
7 Сентября 2015
Best way to access the Vatican Museums is with a skip-the line ticket. If you are planning a visit, the Early Morning Voucher is your best option. Enjoy an early access at 7:30 am to avoid the crowd.
Lucie Polakova
26 Мая 2014
Buy the ticket online in advance, it really works and you can skip the line! You can make the tour in 2 hours without stress and finish with coffee break in the main garden. Lovely place!
Miloš
24 Февраля 2018
Insanely crowded, seems everyone only cares about the Sistine chapel, impossible to relax in front of individual artpieces. Get your ticket online before or wait in line for hours.
Daniela Barrera
18 Апреля 2014
Incredibly crowded so you can't really stay and admire anything, instead you just go with the sea of people. Come with time since it's huge and buy the ticket with a tour so you skip the line
Dara Burko
21 Октября 2016
Outstanding amount of ART! In my opinion, too much for one visit. Main tips: 1. Get tickets online (not to stand couple hours in line) 2. Pick 9am tickets (after 11am it gets unpleasantly crowded)

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Residenza Paolo VI

սկսած $145

Cosy 1 bed with large terrace near St.Peter's

սկսած $0

Lunaria Suites Rome

սկսած $158

Vatican Bed And Breakfast

սկսած $101

Al Ponte Del Papa

սկսած $74

St. Peter's View Apartment

սկսած $74

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վատիկանի գրադարան

Վատիկանի առաքելական գրադարան (լատ.՝ Bibliotheca A

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cortile del Belvedere

Donato Bramante's Cortile del Belvedere, the Courtyard of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վատիկանի առաքելական պալատ

Առաքելական Պալատ (իտալ.՝ Palazzo Apostolico կամ Վատիկանի պալատ կամ Պապ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սիքստինյան կապելլա

Սիքստինյան կապելլա (լատ.՝ Sacellum Sixtinum, իտալ.՝ Cappella Sist

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Պետրոսի տաճար

Կատեգորիա:Կրոնական կառույցներ այբբենական կարգով

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Պետրոսի հրապարակ

Սուրբ Պետրոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Pietro), ընդարձակ հրապար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Institute for Works of Religion

The Institute for Works of Religion (Italian language: Istituto per le

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Borgo (rione of Rome)

Borgo (sometimes called also I Borghi), is the 14th historic district

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Զևգմայի խճանկարի թանգարան

Զևգմայի խճանկարի թանգարան (թուրք.՝ Zeugma Mozaik Müzesi), անտիկ Զևգմա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Şanlıurfa Museum

Şanlıurfa Museum (Turkish: Şanlıurfa Müzesi) is an archaeological muse

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
EYE Film Institute Netherlands

EYE Film Institute Netherlands is a Dutch archive and museum in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Şanlıurfa Archaeology and Mosaic Museum

Şanlıurfa Archaeology and Mosaic Museum is a museum in Şanlıurfa (al

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Charles H. Wright Museum of African American History

The Charles H. Wright Museum of African American History is located in

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը