Վիեննայի միջազգային օդանավակայան

Վիեննայի միջազգային օդանավակայան (գերմ.՝ Flughafen Wien-Schwechat), գտնվում է Շվեխատում` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 18 կմ. դեպի հարավ-արևելք ու Բրատիսլավայից 57 կմ. դեպի արևմուտք: Ավստրիայի ամենամեծ օդանավակայանն է, հանդիսանում է հանգույց Ավստրիական ավիաուղիների (Austrian Airlines), Յուրովինգսի (Eurowings) ու ավստրիական բյուջետային «Նիկի» (Niki) ավիաուղիների համար: Ունակ է սպասարկել լայնամարմին օդանավերի, ընդհուպ Էյրբաս Ա380 մոդելի: Այս օդանավակայանը սպասարկում է Եվրոպայի շատ ուղղություններ, ինչպես նաև երկարատև թռիչքներ դեպի Ասիա, Հյուսիսային Ամերիկա և Աֆրիկա: 2015 թվականի ընթացքում սպասարկել է 23,4 մլն. ուղևորի: Այս թիվը նախորդ տարվա համեմատ մեծ է 2.5%-ով:

Պատմություն

Վաղ տարիներ

Սկզբում` 1938 թվականին, կառուցվեց որպես ռազմական օդավանակայան և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործվեց որպես Հայնքլ ֆիրմայի հարավային ռազմական ինքնաթիռաշինության դիզայնի ու արտադրության համալիր, որը գրավվեց բրիտանացիների կողմից 1945 թվականին: 1954 թվականին կառավարող ընկերության հիմնադրումից հետո Շվեխաթը փոխարինեց Ավստրիայի (ու Վիեննայի) գլխավոր օդանավակայան համարվող Ասպերնին: Այն ուներ մի թռիչքուղի, որը 1959 թվականին երկարացվեց ու հասավ 3 կիլոմետրի: Օդանավակայանի նոր շինության կառուցումը մեկնարկեց նույն տարում:

1972 թվականին կառուցվեց մի այլ թռիչքուղի: Տաս տարի անց օդավանակայանը միացավ Ավտոճանապարհների ազգային ցանցին (Ostautobahn): 1986 թվականին բացվեց Ժամանումների ընդարձակ սրահը, իսկ երկու տարի անց` փոխագուցավոր (տելեսկոպիկ) 8 կամրջակով արևելյան կամրջասյունը: Վիեննայի օդավանակայանը, որը Եվրոպայում քիչ հանրային շարժ ունեցող օդավանակայանային օպերատորներից է, մասնավորեցվել է 1992 թվականին: Ստորին Ավստրիայի նահանգն ու պաշտոնական Վիեննան ունեն 20% բաժնեմաս, մասնավոր գործատուի մասնակցությունը կանոնադրական կապիտալի բաժնեմասում 10% է: Մնացյալ 50%-ը պատկանում է մասնավոր հատվածին: Բաժնեմասերի սեփականատերն է Ավստրիայի ֆոնդային բորսան: 1992 թվականին բացվեց թիվ 1 Տերմինալը, իսկ մեկ տարի անց` պլազայի շուրջ խանութների տարածքն ու Բ, Գ, Դ դարպասներով տարանցիկ գոտիները: 1996 թվականին բացվեց փոխագուցավոր (տելեսկոպիկ) 12 կամրջակով արևմտյան կամրջասյունը:

2000-ականներից մեկնարկած զարգացում

2006 թվականին սկսեց գործել 109 մետր բարձրությամբ կառավարման աշտարակը: Այն թույլ է տալիս հսկողության տակ պահել օդանավակայանի ողջ տարածքը: 2004-7 թթ. ընթացքում օդանավակայանի տարածքում գործել է Գրասենյակային տարածք, որն առաջարկում էր 69,000 m2 վարձակալական տարածքներ: Վիայփի ու ընդհանուր ավիացիոն տերմինալը, որը ներառում էր նաև բետոնապատ տարածք, բացվեց 2006 թվականին:

Հետագա աճին հարմարվելու նպատակով 1998 թվականին Վիեննայի օդավանակայանը հրապարակեց մաստեր պլան, որը նախանշում էր մինչ 2015 թվականն իրագործվելիք ընդլայնման ծրագրերը: Այս ծրագրերն ընդգրկում էին նոր գրասենյակային տարածք, երկթագծի կայարան, բեռնափոխադրումների կենտրոն, գլխավոր ավիացիոն կենտրոն, օդային փոխադրումների ղեկավարման աշտարակ, տերմինալ ու թռիչքուղի: Ի հավելումն, այս պլանով կոչ էր արվում անվտանգության կառավարման ավելի որակյալ ներդրման: Ընդլայնման կենտրոնական հատվածը վերաբերում էր նոր տերմինալին ու վերջինիս կառուցման ընթացքում կրկնապատկված Սքայլինքին: 2002 թվականին օդանավակայանի ղեկավարությունն այս նոր տերմինալի կառուցման ծախսերը գնահատեց 401,79 մլն.եվրո: Համենայն դեպս, ծախսերը գերազանցեցին նախնական հաշվարկներն ու 2009 թվականին հասան 929,5 մլն. եվրոյի: Ավստրիայի աուդիտի դատարանն օդանավակայանին պարտադրեցլ ձեռնարկել մի քանի ծախսախնայող միջոցառումներ, որն ըստ նրա` վերջնական ծախսերը կհասնեն 849,15 մլն. եվրոյի:

2012 թվականի հունիսի 5-ին բացվեց նոր Աուսթրիան Սթար Ըլայընս Թերմինալը (Austrian Star Alliance Terminal)` թիվ 3-րդ տերմինալը, որն անվանակոչվեց Սքայլինք (Skylink) իր կառուցման ընթացքում: Այն թույլ է տալիս տարեկան գրեթե 30 մլն. ուղևոր սպասարկել: Կառուցումը մեկնարկեց 2004 թվականին ու դադարեցվեց 2009 թվականին`նախագծված ծախսերի աճի պատճառով, բայց վերսկսվեց մեկ տարի անց: Պլանավորված առավելագույն ծախսերը կազմեցին 770 մլն. եվրոյից էլ քիչ գումար: Սքայլինքի նախագծի թերի ղեկավարման հետ կապված անհանգստություններից հետո` գլխավոր գործադիր տնօրեն Հերբերթ Քաուֆմանը, համաձայնեց պաշտոնից ազատվել 2010 թվականի դեկտեմբերի վերջին: Նոր մասնաշենքի Հյուսիսային կամրջասյունը, որն ունի 17 փոխագուցավոր կամրջակ, թույլ է տալիս սպասարկել ավելի մեծ թվով օդանավերի, չնայած որ նոր տերմինալը չի կարող սպասարկել Էյրբաս Ա380 մոդելի օդանավերի: Համենայն դեպս, Հանդիպումների Դ սրահը շուտով կհարմարեցվի Ա380-ի պահանջներին:

Տերմինալներ

Վիեննայի միջազգային օդանավակայանն ունի չորս տեմինալներ, որոնց անվանում են Տերմինալ 1, 2 և 3 և հավասարապես կառուցված են մեկը մյուսի դիմաց: Վերջիններիս դիմաց կառուցված է Տերմինալ 1Ա-ն, որն իրար է միացնում Հանդիպումների հինգ սրահները: Բոլոր տերմինալների տարածքների կենտրոնական ժամանումների սրահնը գտնվում է Տերմինալ 3-ում:

Գետնյա տրանսպորտ

Գնացք

Վիեննա Ս-Բանի (Vienna S-Bahn) կամ միջքաղաքային երկաթգծային տրանսպորտի Ս7 գծով հնարավոր է օդանավակայանից հասնել քաղաքի կենտրոն մոտավորապես 25 րոպեում: Ավելի թանկ արժեցող Օդանավակայանի քաղաքային գնացքն ուղիղ կապով իրար է միացնում այն ու Վիեննայի «Միթե» գնացքի կայարանը` 16 րոպեում և մոտ է քաղաքի կենտրոնին:

Բացի այդ, ստորգետնյա գնացքի կայարանը հարմարեցվել է` երկար հեռավորության գնացքների սպասարկման նպակատով: 2014 թվականի դեկտեմբերից սկսած` Վիեննայի նոր հիմնական կայարանով անցնող առաջին գնացքները, Գերմանիայի միջքաղաքային էքսպրես ծառայությունների գնացքների վերջնական կայարանն օդանավակայանում է: Ավստրիայի ու Չեխիայի ճեպընթաց գնացքների ծառայությունների գնացքները դեպի օդանավակայան կանոնավոր չվացուցակ ունեն, որոնց միակողմանի մեկման տևողությունը 15 րոպե է:

Մեքենա

Օդանավակայանն ուղղակիորեն միանում է Ա4 մայրուղուն, որը կենտրոնական Վիեննան միացնում է Բուդապեշտին: Ուրույն անվանումն է Ֆլուգհաֆեն Վիեն-Շվեխաթ (Flughafen Wien-Schwechat): Բրատիսլավա կարելի է հասնել Ա6 մայրուղու միջոցով, որը բաժանվում է Ա4-ի` արևելքում: Տաքսիներն ու վարձույթով մեքենաները նույնպես հասանելի են օդանավակայանում: Բացի այդ գործում են մի շարք տաքսի ծառայություններ

Ավտոբուս

Օդանավակայանից դեպի Վիեննայի տարբեր քաղաքների ուղղությամբ մեկնող ավտոբուսներ կան, որոնք ներառում են նաև Բրատիսլավան, Բուդապեշտն ու Բռնոն:

Ծանոթագրություններ

Կատեգորիա: Վիեննա Կատեգորիա: Օդանավակայաններ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Brane Zztop
19 Декабря 2020
Beautiful airport
Turkish Airlines
17 Марта 2014
Welcome to Austria! The Grüner See (or Green Lake) near the town of Tragöß is known for its amazingly clear waters; be sure to stop by if you're looking for somewhere to relax!
Lufthansa
2 Января 2013
Check in with your mobile and save time: Using your internet-enabled mobile phone you can check in as early as 23 hours before departure, reserve your seat and receive your Mobile Boarding Pass.
Bogdan D.
13 Августа 2017
Not so big, but very modern airport; quick services; steep prices; free working wi-fi at the gates; good food and shopping experience; many places to rest with your feet up; free phone chargers;
Kai R
5 Ноября 2017
Free, reliable, fast WiFi. When staying there last time there was easy access (just a T&C splash screen, no registration required) and fast connection (about 12MB/s in downstream).
FRITZ fritztheyodeler
21 Июня 2016
Don't get suckered into the CAT tram Into the city. 12 euros one way. Why? Take the schnell bahn for 4.40 euros. 2.20+2.20 for the ticket. Takes only a few minutes longer and you end up richer.
Stacey Hollander
17 Сентября 2018
Love this airport: it is calm, clean and staff is mostly friendly. Make sure you arrive in advance for check in and security checks when traveling in the summer time.

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
DO&CO Hotel Vienna

սկսած $319

Hotel Am Stephansplatz

սկսած $230

Hotel Royal

սկսած $243

Hotel Kaiserin Elisabeth

սկսած $203

City Pension Stephansplatz

սկսած $124

Graben Hotel

սկսած $229

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դոնաու Աուեն

Դոնաու Աուեն (գերմ.՝ Donau-Auen), ազգային պարկ Ավստրիայում, գտնվ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կենտրոնական գերեզմանատուն (Վիեննա)

Վիեննայի կենտրոնական գերեզմանատուն (գերմ.՝ Wiener Zentralfriedhof

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Neugebäude Palace

Neugebäude Palace (German: Schloss Neugebäude) is a former imperial r

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Therme Wien

A visit to Therme Wien is a transformative experience. This unique

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վիեննական գազոմետրեր

Վիեննական գազոմետրեր, չորս մեծ գազապահեստարաններ, որոնք

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bohemian Prater

The Boehmian Prater is a small amusement park at the edge of Vienna.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Marx Cemetery

St. Marx Cemetery (Sankt Marxer Friedhof) is a cemetery in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Arsenal (Vienna)

The Arsenal is a former military complex of buildings in the

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սինգապուրի Չանգի օդանավակայան

Չանգի (անգլ.՝ Singapore Changi Airport; ինդոն.՝ Lapangan Terban

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Hamad International Airport

Hamad International Airport (IATA: DOH, ICAO: OTHH) (Arabic: مطار حمد

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Incheon International Airport

Incheon International Airport (IIA) Шаблон:Airport codes (한국어.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
New Chitose Airport

New Chitose Airport (新千歳空港, Shin-Chitose Kūkō) (IATA: CTS, ICAO: RJCC)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Antalya Airport

Antalya Airport Шаблон:Airport codes is Шаблон:Convert northeast o

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը