Վիեննայի ռատուշա

Վիեննայի ռատուշա (գերմ.՝ Wiener Rathaus), Վիեննայի քաղաքապետարանի շենքը: Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաքի Ներքին քաղաք կոչվող մասի 1-ին շրջանում, Ֆրիդրիխ Շմիդտի հրապարակի վրա (գերմ.՝ Friedrich-Schmidt-Platz): Շենքը կառուցվել է 1872—1883 թթ. ճարտարապետ Ֆրիդրիխ Շմիդտի նախագծով: Այստեղ են գտնվում քաղաքի բուրգոմիստրի (քաղաքապետի) և համայնքապետարանի ծառայողական աշխատասենյակները: Այստեղ է իր նիստերն անցկացնում նաև լանդտագը:

Պատմություն

XIX դարի կեսերին Վիեննային մերձակա շատ բնակակավայրեր ընդգրկվեցին քաղաքի կազմում, նրա մակերեսն ու բնակչության թիվը կտրուկ կերպով աճեցին, և քաղաքապետարանի հին շենքն այլևս չէր բավարարում նոր պահանջներին: 1868 թ. նոր ռատուշայի շինարարության համար նախագծերի մրցույթ հայտարարվեց, որտեղ հաղթող ճանաչվեց գերմանացի ճարտարապետ Ֆրիդրիխ ֆոն Շմիդտը:

Համաձայն նրա նախագծի՝ շենքը կառուցվել է ճարտարապետական էկլեկտիկ ոճով: Ճակատն իրենից ներկայացնում է նոր գոթական (նեոգոթիկ) ոճի աշխարհիկ կառույցի մի հոյակապ նմուշ, արտաքին տեսքն ու առաջին հերթին՝ 105 մետրանոց աշտարակը ֆլամանդական գոթական ռատուշաների տեսքն ունեն, և միջին դարերի ազատ քաղաքների շունչն են հաղորդում: Իսկ ընդհանուր առմամբ շենքն իր տեսքով հիշեցնում է բարոկկոյի շքեղ ճոխությունը:

Կառույցն զբաղեցնում է 19 592 մ² հողատարածք, սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է 113 հազար մ²: Շենքի երկարությունը 152 մ է, լայնությունը՝ 127 մ: Սենյակների թիվը 1575 է, պատուհաններինը՝ 2 035: Շինարարության վրա ծախսվել է մոտավորապես 14 միլիոն գուլդեն:

Կենտրոնական պատշգամբը կառուցվել է հատուկ Ադոլֆ Հիտլերի համար, որը անշլյուսից՝ Ավստրիան Գերմանիային բռնակցելուց ընդամենը մի քանի օր անց՝ 1938 թվականի ապրիլի 9-ին այդտեղից ճառ է ասել ·: Ռատուշայի շքադահլիճն ունի 71 մ երկարություն, 20 մ լայնություն և զարդարված է նշանավոր վիեննացիների անդրիներով: Դահլիճն ու առընթեր սրահներն օգտագործվում են ցուցահանդեսներ, պարահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Ռատուշայում տարեկան ընդհանուր առմամբ շուրջ 800 միջոցառում է անցկացվում:

Աշտարակի գագաթին բարձրացված է ռատուշայի ժամապահի՝ «Ռատհաուսման»ի (գերմ.՝ Rathausmann) 3,5 մետրանոց երկաթե արձանը՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան Առաջինի ժամանակների զենք ու զրահով դրոշակակրի տեսքով: Շենքի ճակատին տեղադրված են քանդակագործ Անտոն Բրենեկի կերտած չորս քանդակ:

Հրապարակում 1896 թ. կանգնեցված է նաև ռատուշայի նախագծի հեղինակ Ֆրիդրիխ Շմիդտի արձանը (քանդակագործներ՝ Հոֆման ֆոն Ասպերնբուրգ և Յուլիուս Դայնինգեր):

Շենքի նկուղային հարկը, որտեղ փայտի փորագրություններով ու պատմական թեմաներով արված որմնանկարներով հայտնի մի շարք սրահներ կան, 1925 և 1952 թվականներին ենթարկվել է վերակառուցման ու նորացման, 1952: 2012 թվականի սեպտեմբերին մեկնարկել են ամբողջ շինության նորացման աշխատանքները՝ 35 միլիոն եվրո արժողությամբ. նախատեսված է դրանք ավարտել 2023 թվականին:

Գրականություն

  • Felix Czeike: Das Wiener Rathaus. Zsolnay, Wien 1972.
  • Wolfgang Wieser (Journalist)|Wolfgang Wieser (Text), Lukas Beck (Fotos): Das Wiener Rathaus – Geschichte & Gesellschaft, Architektur & Anekdoten. Bohmann Verlag, Wien 2011, ISBN 978-3-99015-008-5.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
ViennaInfo
4 Ноября 2014
Here you can learn interesting, amazing and bizarre facts about Vienna City Hall and 150 years of the Ringstrasse. What’s more, the Rathausmann on the tip of the City Hall tower has shoe size 63.
Murat
31 Января 2015
This place is always used of outdoor activities; christmas market, skating in winter, and lots of concerts in summer. It is located across the theater, and there is a very facy restaurant in as well.
Mario Linhart
29 Января 2012
Here is the place for Outside Events. In the summer concerts, in the winter skating, and the christmasmarket. They're selling sweets, punsch, gluewein, etc. Just go there and Try it !
Ebubekir Şimşek
14 Октября 2019
Viyana’nın tarihi belediye binası, tam bir dönem yapısı. Yapının önü çok geniş bir etkinlik alanına sahip. Çadır kurularak burada günlerce süren organizasyonlar gerçekleştiriliyor.
Ekaterina Polevanova
31 Марта 2017
В 13:00 проводятся бесплатные экскурсии на немецком. За отдельную плату можно взять аудио гид на английском.
Martin
16 Марта 2012
Empfehle gleich rechts hinter dem Rathaus "Das Smart:in" Restaurant-Cafe-Bar ! Abends ideal als Treff und/oder Location für Events :-) Rathausstraße 11 www.das-smartin.com
8.2/10
Nikita Komarov, Nadya Popova և 133,219 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Rathaus Stiege 7, HP, 1010 Wien, Ավստրիա Ուղղություններ ստացեք
Птн 8:00 AM–11:00 PM
Sat 11:00 AM–11:00 PM
Вск Noon–8:00 PM
Пнд 8:00 AM–9:00 PM
Втр 8:00 AM–8:00 PM
Ср 8:00 AM–9:00 PM

Vienna City Hall Foursquare վրա

Վիեննայի ռատուշա Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
DO&CO Hotel Vienna

սկսած $319

Hotel Am Stephansplatz

սկսած $230

Hotel Royal

սկսած $243

Hotel Kaiserin Elisabeth

սկսած $203

City Pension Stephansplatz

սկսած $124

Graben Hotel

սկսած $229

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Խորհրդարանի շենք (Վիեննա)

Ավստրիայի խորհրդարանի շենք (գերմ.՝ Parlamentsgebäude, colloquia

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բուրգ թատրոն

Բուրգ թատրոն (անգլ.՝ (Imperial) Court Theatre), սկզբնապես հայտն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stadtpalais Liechtenstein

Stadtpalais Liechtenstein (City Palace), a residential building at

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վոթիվկիրխե

Վոթիվկիրխե (գերմ.՝ Votivkirche, հայտնի է նաև, որպես՝ Ուխտի եկեղեցի), կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Schottenstift, Vienna

The Schottenstift or Scottish Abbey (full name: Benediktinerabtei

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Volkstheater, Vienna

The Volkstheater in Vienna (roughly translated as 'People's Theatre')

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գլոբուսների թանգարան

Գլոբուսների թանգարան (գերմ.՝ Globenmuseum), աշխարհում միակ գլոբուսն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բնագիտության պատմության թանգարան (Վիենա)

Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Mus

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
John Rylands Research Institute and Library

The John Rylands Research Institute and Library is a late-Victorian

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stockholm City Hall

The Stockholm City Hall (Swedish: Stockholms stadshus or Stadshuset

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
West Virginia State Capitol

The West Virginia State Capitol is the seat of government for the U.S.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Manor House Hotel

The Manor House is a 14th-century country house hotel in Castle Combe,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Warner Bros. Studios, Leavesden

Warner Bros. Studios, Leavesden is an 80-hectare studio complex in

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը