Վիկտորիայի ազգային պատկերասրահ

Վիկտորիայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Victoria, հայտնի է որպես NGV), պատկերասրահ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում: Հիմնադրվել է 1861 թվականին: Համարվում է Ավստրալիայի ամենահին, ամենամեծ և ամենաշատ այցելու ունեցող թանգարանը:

Վիկտորիայի ազգային պատկերասրահն ունի հանրագիտարանային արվեստի հավաքածու երկու վայրերում՝ Վիկտորիայի ազգային պատկերասրահ միջազգային, որը գտնվում է Սուրբ Կիլդա ճանապարհին՝ Մելբուրնի արվեստի տարածքում և Յան Պոտեր կենտրոնը՝ Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Ավստրալիա, որը գտնվում է Դաշնային հրապարակի տարածքում: Սուրբ Կիլդա ճանապարհի շենքը, որը նախագծել է Սըր Ռոյ Գրաունդսը, բացվել է 1968 թվականին և նախագիծը զարգացրել է Մարիո Բելլինին նախքան 2003 թվականի վերաբացումը: Այստեղ է գտնվում պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուն և այն ընդգրկված է վիկտորիանական Ժառանգության գրանցամատյանում: Յան Պոտեր կենտրոնը, նախագծված Լաբ ճարտարապետական ստուդիայի կողմից, բացվել է 2002 թվականին: Այստեղ է տեղավորված պատկերասրահի ավստրալական արվեստի հավաքածուն:

Պատմություն

Ավստրալիայի Վիկտորիա նահանգը Նոր Հարավային Ուելսից անկախացել է 1850 թվականին, որին հաջորդել է Վիկտորիական ոսկու տենդը: Մելբուրն կենտրոնով նահանգը դարձել է ամենահարուստ գաղութը, իսկ նրա մայրաքաղաքը՝ ամենամեծ ու ամենահարուստ քաղաքը Ավստրալիայում: 1859 թվականին Վիկտորիայի կառավարությունը երաշխավորել է £2000 սվաղե քանդակների կաղապարների գնման համար, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին 1861 թվականի մայիսի 24-ին Վիկտորիայի պետական գրադարանի հարավային թևի ներքևի հարկում: Այնուհետև գումար տնտեսվեց 1860-ական թվականներին «Ազգային պատկերասրահ» հիմնադրելու համար: 1860 թվականին պատկերասրահի շենքի տեսլականը գծեց Նիկոլա Շևալեն, 1865 թվականին Ֆրեդերիկ Գրոսը մշակեց հսկայական գրադարան և պատկերասրահ, սակայն այս տեսլականները չիրականացան:

1874 թվականի մայիսի 24-ին Պետական գրադարանում բացվեց ՄաքԱրթուր պատկերասրահը: Պատկերասրահի հետ կապված Վիկտորիայի արվեստի դպրոցի ազգային պատկերասրահը հիմնադրվեց 1867 թվականին և մինչև 1910 թվականը մնաց արվեստի ակադեմիական ուսուցման առաջատար կենտրոն: Դպրոցի շրջանավարտները դարձան Ավստրալիայի առաջատար նկարիչները:

1887 թվականին Նկարչական դպրոցի ստուդիաների հետ բացվեց Բուվելոտ պատկերասրահը (հետագայում՝ Սվինբուրն սրահ): 1892 թվականին դրան ավելացան ևս երկու պատկերասրահներ՝ Stawell (այժմ՝ Cowen) և La Trobe:

Պատկերասրահի հավաքածուն ձևավորվեց նվերների ու նվիրատվությունների շնորհիվ: Առավել նշանակալի Ֆելթոն ժառանգությունը հիմնադրվեց Ալֆրեդ Ֆելթոնի կողմից և 1904 թվականից օգտագործվեց՝ ձեռք բերելու ավելի քան 15000 արվեստի գործեր:

1943 թվականին պետական կառավարությունը Ուիրֆս զբոսայգում տեղ հատկացրեց պատկերասրահի մշտական շենքի կառուցման համար, կառույցի ճարտարապետ ընտրվեց Ռոյ Գրաունդսը, ով 1962 թվականին Սուրբ Կիլդա ճանապարհի 180 հասցեում նախագծեց պատկերասրահի շենքը: Պատկերասրահը նոր շենք տեղափոխվեց 1967-1968 թվականների ամռանը: Կապույտ քարով ծածկված շենքը պաշտոնապես բացվեց 1968 թվականի օգոստոսի 20-ին Վիկտորիայի վարչապետ Հենրի Բոլտեի կողմից: 1999 թվականին նախատեսվեց շենքը վերաձևափոխել, և այն իրականացրեց Մարիո Բելլինին: Փոփոխության նպատակն էր պահպանելով բնօրինակ ճարտարապետությունը, արտաքին ճակատային հատվածը, վիտրաժե առաստաղը՝ արդիականացնել տարածությունը:

Յան Պոտեր կենտրոնը՝ Վիկտորիայի ազգային պատկերասրահ, Ավստրալիա, նախագծված Լաբ ճարտարապետական ստուդիայի կողմից, բացվել է 2002 թվականին:

Ավստրալական հավաքածու

Վիկտորիայի ազգային պատկերասրահի Ավստրալիայի արվեստի հավաքածուն ներառում է բնիկների (Ավստրալիայի բնիկների) արվեստն ու արհեստը, Ավստրալիայի գաղութային արվեստը, Ավստրալիայի իմպրեսիոնիստական արվեստը, 20-րդ դար, ժամանակակից արվեստը:

Հավաքածուում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Չարլզ Բլեքմենը, Ջոն Բրեքը, Արթուր Բոյդը, Ռուպերտ Բանին, Նիկոլա Շևալեն, Չարլզ Կոնդերը, Դևիդ Դավիեսը, Ուիլյամ Դոբելը, Ռասել Դրայսդելը, Ֆիլիպ Ֆոքսը, Ջոն Գլովերը, Յուջին վոն Գերարդը, Հանս Հեյսենը, Ջորջ Լամբերտը, Սիդնի Լոնգը, Ջոն Լոնգսթաֆը, Ֆրեդերիկ ՄաքԿուբինը, Սիդնի Նոլան, Ջոն Պերսևալը, Մարգարետ Պրեստոնը, Հյու Ռամսեյը, Թոմ Ռոբերտսը, Ջոն Փիթեր Ռասելը, Գրեյս Կոսինգտոն Սմիթը, Արթուր Սթրիթոնը, Ֆրեդ Ուիլյամսը:

2004 թվականին նկարիչ Յոզեֆ Բրաունը իր հավաքածուից մեծ թվով նկարներ է նվիրաբերել պատկերասրահին:

Արտասահմանյան հավաքածու

Պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուն ներառում է եվրոպական և միջազգային կտավներ, նորաձևության, գործվածք, լուսանկարչություն, տպագրություն, գծանկարներ, ասիական արվեստ, դեկորատիվ արվեստ, կենտրոնամերիկյան արվեստ, քանդակներ, հնություններ և գլոբալ ժամանակակից արվեստ: Հավաքածուների ոլորտները բազմազան են՝ հին վարպետներից մինչև հունական ծաղկամաններ, եգիպտական արտեֆակտներ և պատմական եվրոպական կերամիկա:

Պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Լորենցո Բերնինի, Պարիս Բորդոնեն, Ջովաննի Անտոնիո Կանալետտոն, Պոլ Սեզանը, Ջոն Կոնստեբլը, Կորեջիո, Էդգար Դեգան, Անտոնիս վան Դեյքը, Թոմաս Գեյնսբորոն, Օրացիո Ջենտիլեսկին, Էլ Գրեկոն, Էդուարդ Մանեն, Հանս Մեմլինգը, Ամեդեո Մոդիլիանին, Կլոդ Մոնեն, Պաբլո Պիկասոն, Կամիլ Պիսսարոն, Նիկոլա Պուսենը, Ռեմբրանդ վան Ռեյնը, Պիեռ-Օգյուստ Ռենուարը, Խոսե դե Ռիբերան, Օգյուստ Ռոդենը, Մարկ Ռոթկոն, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ջովաննի Բատիստա Տիեպոլոն, Ջամբատիստա Պիտոնին, Տինտորետտոն, Ուիլյամ Թըրները, Պաոլո Ուչելլո, Պաոլո Վերոնեզեն:

2011 թվականին պատկերասրահի միջազգային արվեստի հավաքածուն նշեց իր 150-ամյակը և ձեռք բերեց Կորեջիոյի կարևորագույն նկարներից մեկը:

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Giuseppe Spina
19 Февраля 2015
Definitely worth a trip when you visit Melbourne but there's always temporary exhibits coming to keep it fresh. I wouldn't waste money throwing it into the fountain out the front. Send it my way
Rebekah V.
2 Января 2014
Terrific art museum! Check out the Salon Room: room full of paintings, and Japanese art and Chinese burial practices. Probably the best museum in Melbourne. Excellent looseleaf tea in The Tea Room.
James Wilson
23 Декабря 2014
The Joseph Brown collection at the NGV: Australia is absolutely spectacular. All the best names in Australian art over the past two centuries, all in the same place, completely free of charge!
Tomek Wolny
13 Марта 2016
Ai WeiWei &Andy Warhol exhibit was worth doing. Plenty of interaction, you get out of it what you put into it. Whole complex is well organised by the layout of the 15-18th stuff needs to be refreshed.
Kanji Ishiwara
5 Марта 2019
Awesome museum. Many free exhibits spanning different civilizations and cultures. The Escher and nendo exhibit is worth checking out!
Shane Plossu
19 Марта 2013
Be sure to take the time to read all the historical references in the Chinese Burial Exhibit. The stories add so much to the experience (as does the amazing timeline at the entrance).
8.9/10
Robert Durrant, @Taiga և 378,724 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
[Marina Tower]HFN Melbourne WATERFRONT 2BR Apt

սկսած $142

Cozy home

սկսած $118

[Waterside]HFN -Melbourne Cityview 2BR Apt/CEAD

սկսած $139

The Town Apartments

սկսած $124

Causeway Inn On The Mall Hotel

սկսած $74

Mantra City Central

սկսած $127

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Alexandra Gardens, Melbourne

The Alexandra Gardens are located on the south bank of the Yarra

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էվրիկա աշտարակ

Էվրիկա աշտարակ (անգլ.՝ Eureka Tower)  Մելբուրնի և Ավստր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Federation Square

Federation Square (also colloquially known as Fed Square) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Australian Centre for the Moving Image

The Australian Centre for the Moving Image (ACMI) is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sandridge Bridge

The Sandridge Bridge is a historic former railway bridge over the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St Paul's Cathedral, Melbourne

St Paul's Cathedral, Melbourne, is the metropolitical and cathedral

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Forum Theatre

The Forum Theatre (formerly known as the 'State Theatre') is a theatre

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Royal Botanic Gardens, Melbourne

The Royal Botanic Gardens, Melbourne are internationally renowned

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of A

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wynwood Art Walk

Wynwood Art Walk զբոսաշրջային գրավչություն է, Արվեստի թանգարաններ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Օրսե թանգարան

Օրսե թանգարան (ֆր.՝ Musée d’Orsay), գտնվում է Սեն գետ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Փոլ Գեթթի թանգարան

Փոլ Գեթթի թանգարան (English. J. Paul Getty Museum), Կալիֆորնիայի ամ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գեղարվեստի պալատ (Մեխիկո)

Գեղարվեստի պալատ (իսպ.՝ Palacio de Bellas Artes), Մեքսիկայի և Մեխիկո

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը