Վոլգայի հիդրոէլեկտրակայան (Կույբիշև) ՍՄԿԿ 22-րդ համագումարի անվան, աշխարհի խոշորագույն հէկերից Վոլգա գետի վրա, Վոլգոգրադից հյուսիս։ Կառուցվել է 1951 թ—1962 թ։ Հաստատված հզորությունը 2,54 Գվա է, էլեկտրաէներգիայի տարեկան միշին արտադրանքը՝ 11,1 միլիարդ կվա՝ ժ Հիդրոհանգույցի կազմի մեշ մտնում են փռված պրոֆիլի, 27 առավելագույն բարձրությամբ բետոնե շրթափ պատվարը, 3375 է երկարությամբ հողե շրաբերուկային պատվարը, հէկի համատեղված տիպի 664 է երկարությամբ շենքը, երկթել երկաստիճան շլյուզը, Վոլգա-Ախտուբինսկի ջրանցքը, ձկնաթող կառույցը։ Հիդրոհանգույցի ճնշումային կառույցները գոյացնում են 31 կՋ ծավալով Վոլգոգրադի ջրամբարը։ Հէկի շենքում տեղակայված են 22 ուղղաձիգ հիդրոագրեգատներ՝ յուրաքանչյուրը 115 Մվա հզորությամբ։ Հէկի արտադրած էլեկտրաէներգիան 500 կՎ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում է ՍՍՀՄ եվրոպական մասի միասնական էներգահամակարգին։