Յաֆֆայի ժամացույցի աշտարակ

Ժամացույցի աշտարակ (անգլ.՝ מגדל השעון, Միգդալ հա-Շաոն, արաբ․՝ يافا برج الساعة‎‎), Օսմանյան ժամանակաշրջանում Պաղեստինում կառուցված 7 ժամացույցի աշտարակներից մեկը: Կառուցվել է յաֆֆացի ժամագործ և ոսկերիչ Մորից Շայնբերգի կողմից: Պաղեստինում կառուցված այս աշտարակը նվիրված է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի թագադրության 25-ամյակին: Աշտարակը կառուցվել է Յաֆֆայի արաբ և հրեա բնակիչների հանգանակած միջոցներով: Տարելիցի կապակցությամբ Օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր առմամբ կառուցվել է ավելի քան հարյուր աշտարակ: Աշտարակը գտնվում է Յաֆֆայի հյուսիսային մուտքից Եֆեթ փողոցի մեջտեղում, կառուցվել է կրաքարից, աշտարակի ձևը հիշեցնում է եվրոպական եկեղեցի, իսկ գմբեթը պատված է պղնձով: Աշտարակն ունի երկու ժամացույց, զանգ, որը հնչում է ժամը երկու անգամ, 1948-1949 թվականներին արաբա-իսրայելական պատերազմում սպանված իսրայելցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Աշտարակի ժամացույցը ցույց է տալիս տեղական և եվրոպական ժամանակը: Աշտարակը գտնվում է «ժամացույցի հրապարակում»:

Պատմություն

Առաջին քարը դրվել է 1900 թվականի սեպտեմբերին, իսկ շինարարությունն ավարտվել է 1903 թվականին: Աշտարակի շինարարությունը քաղաքում նշանավորվեց մշակութային փոփոխությամբ. մինչ այդ քաղաքի բոլոր ժամացույցները տեղադրված էին մզկիթների և եկեղեցիների զանգակատների աշտարակներին, «քաղաքացիական» աշտարակի շինարարությունը նշանակում էր հասարակության անցում դեպի աշխարհիկ կողմը:

19-րդ դարում՝ քաղաքային պատերի ավերումից հետո, ժամացույցի հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնական վայրերից մեկը: Այնտեղ գործում էին շուկաներ, պետական հաստատություններ և առևտրական կենտրոններ, ինչպես նաև հասարակական տրանսպորտի «կենտրոնական կայարանը», որտեղից սայլերը և կառքերը ուղևորվում էին Էրեց Իսրայելի բոլոր կողմերը:

Աշտարակի ժամացույցի մեխանիզմը սպասարկող առաջին ժամագործը եղել է Նեթանել Մարկովիչը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կողմից Յաֆֆայից հրեաների արտաքսման ժամանակ Մարկովիչը թուրքական իշխանություններից քաղաքում մնալու հատուկ թույլտվություն ստացավ՝ ժամացույցը սպասարկելու և կարգավորելու համար:

1965 թվականին աշտարակը վերականգնվեց Թել Ավիվի քաղաքապետարանի կողմից: Ժամացույցը փոխարինվեց, ժամացույցի աշտարակի պատուհանները և որմնախորշերը զարդարվեցին Յաֆֆայի պատմությունը պատկերող ձևավոր ցանցերով: Երկար տարիներ չգործելուց հետո՝ աշտարակը նորից վերականգնվեց 2001 թվականին:

2004 թվականին ժամացույցի աշտարակը հայտնվեց իսրայելական փոստային նամականիշների վրա:

Չափեր

  • Բարձրություն (հիմքից մինչև ալեհավաքի վերջը) 27.8 մ
    • Առաջին հարկ` 3,8 մ
    • երկրորդ հարկ` 4,36 մ
  • Հիմք` 3,8x3,8 մետրի վրա
  • Զանգ
    • Տրամագիծ` 60 սմ
    • Բարձրություն` 110 սմ
    • Քաշ` 130 կգ
  • Թվահարթակ`
    • Տրամագիծ` 1,3 մ
    • Մեծ սլաք` 65 սմ
    • Փոքր սլաք` 35 սմ

Գրականություն

  • Petersen, Andrew (2001). A Gazetteer of Buildings in Muslim Palestine (British Academy Monographs in Archaeology). I. Oxford University Press. pp. 174−175. ISBN 978-0-19-727011-0.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Mohammed Salameh
4 Августа 2013
old Jaffa Clock Tower is one of 7 clock towers built in Palestine during the Ottoman Empire
EL AL USA
1 Июля 2013
The Jaffa Clock Tower is one of seven clock towers built in Israel during the Ottoman Period!
NIL
19 Декабря 2016
It's best center of Jaffa. Start your travel in here
Kevser Ozdemir
25 Июня 2019
A typical clock tower except that it has giraffitti on it :)
Masa Israel Journey
10 Августа 2011
Try the great shwarma place in the Clocktower sqaure. ~Amy S, Young Judaea Year Course
Andres Cordoves
2 Августа 2015
Toda ciudad tiene su reloj... El de esta, esta en la zona más antigua, así que esas manecillas han dado muchas vueltas.
8.2/10
27,324 մարդիկ այստեղ են եղել
Птн 10:00 AM–10:00 PM
Sat-Вск 10:00 AM–9:00 PM
Пнд 11:00 AM–9:00 PM
Втр-Ср Noon–9:00 PM

The Jaffa Clock Tower Foursquare վրա

Յաֆֆայի ժամացույցի աշտարակ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Royal Beach front Gem

սկսած $0

NAUTICAL STYLE APARTMENT WITH SEA VIEW #TL5

սկսած $0

Boutique apartment by the sea

սկսած $0

Global Home Apartments - Daniel

սկսած $200

24TelAviv

սկսած $202

B House ? Rooms By the Beach To Rent Tel Aviv

սկսած $99

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mahmoudiya Mosque

The Mahmoudiya Mosque (العربية. جامع المحمودية, עברית. מסגד מחמודיה

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Suspended Orange Tree

Suspended Orange Tree զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gesher Theater

Gesher Theater is an Israeli theater company founded in 1991 by new

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յաֆֆա

Յաֆֆա կամ Յաֆո (եբր.՝ ‏יפו‎‏‎‎ — գեղեցիկ‎, արաբ․՝ يافا‎‎&

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Farkash Gallery collection

The Farkash Gallery collection[1] is the largest collection in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Յաֆֆայի նավահանգիստ

Յաֆֆայի նավահանգիստ (եբր.՝ נמל יפו‎), հնագույն քաղաքային նավահանգիս

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sabil Abu Nabbut

Sabil Abu Nabbut (Arabic: سبيل أبو نبوت‎) also known as Tabitha's We

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Shalom Meir Tower

Shalom Mayer Tower (Hebrew: מגדל שלום מאיר‎, Migdal Shalom Meir;

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բիգ Բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dolmabahçe Clock Tower

Dolmabahçe Clock Tower (Türkçe. Dolmabahçe Saat Kulesi) is a clock tow

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Izmir Clock Tower

Izmir Clock Tower (Turkish: İzmir Saat Kulesi) is a historic clock

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Չիկագոյի Առևտրի պալատի շենք

Չիկագոյի Առևտրի պալատի շենք (անգլ.՝ Chicago Board of Trade Build

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Philadelphia City Hall

Philadelphia City Hall is the seat of government for the city of

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը